«Բերթրամ Բրոքհաուզ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 33. Տող 33.
[[Կատեգորիա:Կանադացի ֆիզիկոսներ]]
[[Կատեգորիա:Կանադացի ֆիզիկոսներ]]
[[Կատեգորիա:Բրիտանական Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:Բրիտանական Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:Գուգենհայմի կրթաթոշակառուներ]]

12:52, 23 Մայիսի 2020-ի տարբերակ

Բերթրամ Բրոքհաուզ
Bertram Neville Brockhouse
Ծնվել էհուլիսի 15, 1918(1918-07-15)[1][2][3][…]
Lethbridge, Ալբերտա, Կանադա
Մահացել էհոկտեմբերի 13, 2003(2003-10-13)[1][2][4] (85 տարեկան)
Համիլտոն, Օնտարիո, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս և միջուկային ֆիզիկոս
Հաստատություն(ներ)ՄաքՄաստեր համալսարան և Չոք Ռիվեր լաբորատորիա
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Կանադայի թագավորական ընկերություն և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[5]
Ալմա մատերԲրիտանական Կոլումբիայի համալսարան և Տորոնտոյի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Եղել է գիտական ղեկավարP. K. Iyengar? և Sow-Hsin Chen?[6]
Պարգևներ
 Bertram Brockhouse Վիքիպահեստում

Բերթրամ Բրոքհաուզ (անգլ.՝ Bertram Neville Brockhouse, հուլիսի 15, 1918(1918-07-15)[1][2][3][…], Lethbridge, Ալբերտա, Կանադա - հոկտեմբերի 13, 2003(2003-10-13)[1][2][4], Համիլտոն, Օնտարիո, Կանադա), կանադացի ֆիզիկոս, աշխատել է Մաքմաստերի համալսարանում։ 1994 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է «նեյտրոնային սպեկտրոգրաֆիայի» հայտնագործության համար, որը նա կատարել է Կլիֆորդ Շալլի հետ համատեղ[12]:

Կենսագրություն

1926 թվականին Բրոքհաուզի ընտանիքը տեղափոխվել է Վանկուվեր, որտեղ նա 1935 թվականին ավարտել է Թագավոր Գեորգի անվան դպրոցը: Դրանից հետո նրա ընտանիքը աղքատության պատճառով տեղափոխվում է ապրելու Չիկագո: Այստեղ Բրոքհաուզը աշխատել է լաբորատորիայում որպես օգնական և զբաղվում էր ռադիոընդունիչների վերանորոգմամբ: Չիկագոյում հաջողության չհասնելու պատճառով ընտանիքը ետ է վերադառնում Վանկուվեր 1938 թվականին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բրոքհաուզը կամավոր անցնում է ծառայության բանակում, և ծառայում նավատորմում մինչև պատերազմի ավարտը: Ծառայության ժամանակ հիմնականում զբաղվել է ASDIC սարքավորումների սպասարկմամբ, որը այժմյան սոնարների նախատիպն էր:

Պատերազմի ավարտից հետո, վետերանների օգնության դեպարտամենտի օժանդակմամբ, 1945 թվականին ընդունվում է Բրիտանական Կոլումբիայի համալսարան: Ուսանում է ֆիզիկա և մաթեմատիկա: 1947 թվականին ստանում է բակալավրի աստիճան, ցածր ջերմաստիճանների լաբորատորիայում: Դրանից հետո նա տեղափոխվում է Տորոնտոյի համալսարան և 8 ամիս անց այնտեղ ստանում է մագիստրոսի կոչում: 1950 թվականին, դոկտորական դիսերտացիայի պաշտպանելուց հետո անցնում է աշխատանքի Չոկ-Ռիվեր լաբորատորիայում, որը իրենից ներկայացնում էր կանադական ատոմային էներգիայով զբաղվող ծրագիրը: 1960 թվականին սկսեց ղեկավարել այնտեղ նեյտրոնային ֆիզիկայի բաժինը:

1962 թվականին Բրոքհաուզը դարձավ պրոֆեսոր Մաքմաստերի համալսարանում, որտեղ էլ աշխատել է մինչև թոշակի անցնելոը 1984 թվականին:

1994 թվականին նրան և Կլիֆորդ Շալլին շնորհվեց Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ:

1982 թվականին Բրոքհաուզին շնորհվել է Կանադայի միաբանության սպայի կոչում:

2005 թվականի հոկտեմբերին, Մակ-Մաստերի համալսարանի 75-ամյակի տոնակատարությունների շրջանակում Համիլտոն քաղաքի Համալսարանային ավենյուն վերանվանվել է Բրոքհաուզի պատվին Բրոքհաուզ-ուեյ:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերթրամ Բրոքհաուզ» հոդվածին։