«Պարբերական աղյուսակի խումբ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Simple Periodic Table Chart-en.svg|մինի|Պարբերական աղյուսակի համակարալված սյունակներից յուրաքանչյուրը մեկ խումբ է]]
[[Պատկեր:Simple Periodic Table Chart-en.svg|մինի|450փքս|Պարբերական աղյուսակի համակարալված սյունակներից յուրաքանչյուրը մեկ խումբ է]]
'''Քիմիական տարրերի պարբերական համակարգի խումբ''', [[ատոմ|ատոմների]] հաջորդականություն՝ դասավորված [[Ատոմական համար|միջուկի լիցքի]] աճման կարգով, որոնք օժտված են արտաքին շերտում միանման էլեկտրոնային կառուցվածքով:
'''Քիմիական տարրերի պարբերական համակարգի խումբ''', [[ատոմ|ատոմների]] հաջորդականություն՝ դասավորված [[Ատոմական համար|միջուկի լիցքի]] աճման կարգով, որոնք օժտված են արտաքին շերտում միանման էլեկտրոնային կառուցվածքով:



07:12, 13 Մայիսի 2020-ի տարբերակ

Պարբերական աղյուսակի համակարալված սյունակներից յուրաքանչյուրը մեկ խումբ է

Քիմիական տարրերի պարբերական համակարգի խումբ, ատոմների հաջորդականություն՝ դասավորված միջուկի լիցքի աճման կարգով, որոնք օժտված են արտաքին շերտում միանման էլեկտրոնային կառուցվածքով:

Խմբի համարը որոշվում է ատոմի արտաքին էլեկտրոնային շերտում էլեկտրոնների թվով (վալենտային էլեկտրոնները) և որպես կանոն, համապատասխանում է ատոմի առավելագույն վալենտականությանը:

Պարբերական համակարգի կարճ ձևում խմբերը դասակարգում են ենթախմբերի՝ գլխավոր (կամ Ա խմբեր), որոնց են պատկանում s և p տարրերը և երկրորդական (B ենթախումբ), որը ներառում է d-տարրերը: Ենթախմբերը անվանում են նաև ամենափոքր միջուկի լիցք ունեցող տարրի անունով (որպես կանոն գլխավոր ենթախմբերի համար՝ երկրորդ պարբերության տարրերը, և երկրորդական ենթախմբի համար՝ չորրորդ պարբերության տարրերը): Միևնույն ենթախմբի տարրերը օժտված են նման հատկություններով:

Նույն խմբի տարրերի մոտ կարգաթվի աճմանը զուգընթաց աճում է էլեկտրոնային թաղանթների թիվը, մեծանում է ատոմային շառավիղը, ինչի հետևանքով էլեկտրաբացասականությունը թուլանում է, մետաղական հատկությունները ուժեղանում են, իսկ ոչ մետաղական հատկությունները՝ թուլանում: Ուժեղանում են նրանց կողմից ձևավորվող նյութերի վերականգնիչ, և թուլանում օքսիդիչ հատկությունները:

Խմբերի համարակալում

1989 թվականից Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը (IUPAC) որպես հիմնական տարբերակ հաստատել է պարբերական համակարգի երկար պարբերություններով ձևը[1]: Ըստ այդմ IUPAC-ը առաջարկում է խմբերը համարակալել արաբական թվանշաններով՝ 1-18:

Չնայած դրան, շարունակում է կիրառվել ավանդական դարձած համարակալումը, որտեղ օգտագործվում են հռոմեական թվեր և լատինական տառեր, որը տարբերվում է Ամերիկայի և Եվրոպայի համար:

Ժամանակակից համակարգը ընդգրկում է հետևյալ խմբերը (հին համակարգերը, եվրոպականը և ամերիկյանը նշված են փակագծերում):

Ծանոթագրություններ

  1. Сайфуллин Р. С., Сайфуллин А. Р. Новая таблица Менделеева // Химия и жизнь.— 2003.— № 12.— С. 14—17.

Գրականություն

  • Scerri, E. R. (2007). The periodic table, its story and its significance. Oxford University Press. ISBN 978-0-19-530573-9.
  • «The Periodic Table Terms». www.shmoop.com (անգլերեն). Վերցված է 2018-09-15-ին.
  • IUPAC (2005). «Nomenclature of inorganic chemistry» (PDF).
  • Liu, Ning; Lu, Na; Su, Yan; Wang, Pu; Quan, Xie (2019). «Fabrication of g-C3N4/Ti3C2 composite and its visible-light photocatalytic capability for ciprofloxacin degradation» (PDF). Separation and Purification Technology. 211: 782–789. doi:10.1016/j.seppur.2018.10.027. Վերցված է 17 August 2019-ին.