«Լեոնիդաս I»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ՎիքիԹիմ 1+3
Տող 42. Տող 42.


Պարսից 200-հազարանոց բանակը երկու օր շարունակ անհաջող հարձակումներ իրականացրի Թերմոպիլե կիրճի ուղղությամբ։ Սակայն դավաճան [[Էֆիալթես (դավաճան)|Էֆիալթեսը]] պարսկական «անմահների» ջոկատը լեռնային արահետով անց է կացրել Լեոնիդասի զորքերի թիկունք՝ նրանց այնտեղից հարվածելու նպատակով։ Տեղեկանալով այդ մասին՝ Լեոնիդասը զորքի մեծ մասին ուղարկում է երկրի խորքերը, իսկ ինքը իր 300 թիկնապահների հետ մասին մնում կիճում։ Հայտարարելով, որ Լեոնիդասին միայնակ չեն թողնի՝ սեփական կամքով Լեոնիդասի մոտ են մնում նաև 700 ֆեսպիներ, որոնց ղեկավարն էր Դեմոֆիլան, և 400 [[Թեբե (Հունաստան)|թեբեացիներ]]՝ Լեոնտիադայի ղեկավարությամբ։ Լեոնիդասը գրոհում է պարսիկներին և անհավասար մարտում զոհվում։ Բարկացած Քսերքսես I-ը հրամայում է գտնել Լեոնիդասի մարմինը, կտրել նրա գլուխը և դնել ցցի վրա, իսկ մարմինը կպցնել անձնական նավին։
Պարսից 200-հազարանոց բանակը երկու օր շարունակ անհաջող հարձակումներ իրականացրի Թերմոպիլե կիրճի ուղղությամբ։ Սակայն դավաճան [[Էֆիալթես (դավաճան)|Էֆիալթեսը]] պարսկական «անմահների» ջոկատը լեռնային արահետով անց է կացրել Լեոնիդասի զորքերի թիկունք՝ նրանց այնտեղից հարվածելու նպատակով։ Տեղեկանալով այդ մասին՝ Լեոնիդասը զորքի մեծ մասին ուղարկում է երկրի խորքերը, իսկ ինքը իր 300 թիկնապահների հետ մասին մնում կիճում։ Հայտարարելով, որ Լեոնիդասին միայնակ չեն թողնի՝ սեփական կամքով Լեոնիդասի մոտ են մնում նաև 700 ֆեսպիներ, որոնց ղեկավարն էր Դեմոֆիլան, և 400 [[Թեբե (Հունաստան)|թեբեացիներ]]՝ Լեոնտիադայի ղեկավարությամբ։ Լեոնիդասը գրոհում է պարսիկներին և անհավասար մարտում զոհվում։ Բարկացած Քսերքսես I-ը հրամայում է գտնել Լեոնիդասի մարմինը, կտրել նրա գլուխը և դնել ցցի վրա, իսկ մարմինը կպցնել անձնական նավին։

== Լեոնիդաս I-ն արվեստում ==
Լեոնիդաս թագավորը Վալերիո Մանֆրեդի «Սպարտացին» վեպի (բնօրինակ անվանումը՝ «Թալոսի վահան», {{lang-it|«Lo scudo di Talos»}}) կերպարներից մեկն է:

Լեոնիդասը Թերմոպիլեի ճակատամարտի և դրան նախորդող իրադարձությունների մասին պատմող երկու ֆիլմերի գլխավոր կերպարն է: Այդ ֆիլմերն են [[1962]] թվականին նկարահանված «[[300 սպարտացիները (ֆիլմ, 1962)|300 սպարտացիները]]», որտեղ նրա դերը կատարել է [[Ռիչարդ Էգան]]ը, և [[2006]] թվականին նկարահանված «[[300 սպարտացիները (ֆիլմ, 2006)|300 սպարտացիները]]», որտեղ նրան մարմնավորել է [[Ջերարդ Բաթլեր]]ը:


== Տես նաև ==
== Տես նաև ==

11:35, 10 Մայիսի 2020-ի տարբերակ

Լեոնիդաս I
հին հունարեն՝ Λεωνίδας Α΄
Լեոնիդաս I-ը Թերմոպիլեյի ճակատամարտի ժամանակ
Ծնվել էմ․թ․ա․ 520 թվականից առաջ
ԾննդավայրՍպարտա, Հունաստան
Մահացել էմ․թ․ա․ 480 թվական
Մահվան վայրԹերմոպիլե կիրճ, Հունաստան
ԳերեզմանՍպարտա և Tomb of Leonidas in Sparta[1]
ՔաղաքացիությունՍպարտա
Ազգությունսպարտացի
ԿրոնՀին հունական կրոն
Մասնագիտությունկառավարիչ
Գործունեությունռազմական գործիչ
ԱմուսինԳորգո[2]
ԾնողներԱնակսանդրիդ II
Զբաղեցրած պաշտոններՍպարտայի արքա
ԵրեխաներՊլիստրախ
 Leonidas I Վիքիպահեստում

Լեոնիդաս I (հին հունարեն՝ Λεωνίδας Α΄), Սպարտայի ռազմիկ-արքա, որն իշխել է մ․թ․ա․ 491-480 թվականներին։ Նա սերում էր Ագիադների արքայատոհմից և դրա 17-րդ ժառանգն էր։ Նրա տոհմը համարվում էր Հերակլեսի և Կադմոսի ժառնագների տոհմ։ Նա Գորգոյի ամուսինն էր, որը Կլեոմենես I արքայի դուստրն էր։ Նա մասնակցել է հունա-պարսկան երկրորդ պատերազմին, որի ժամանակ առաջնորդել է հունական միացյալ զորքերը և զոհվել Թերմոպիլեի ճակատամարտում՝ պաշտպանելով նեղ կիրճ-անցումը պարսիկներից[3]։

Կենսագրություն

Լեոնիդաս I-ը եղել է Անակսանդրիդ II-ի 4 որդիներից 3-րդը, սակայն Կլեոմենես I-ի և Դորեիուսի մահից հետո ընդունել է արքայական իշխանությունը։

Լեոնիդասը Կլեոմենես I-ի կրտսեր եղբայրն էր և գահակալեց այն բանից հետո, երբ Կլեոմենեսը մահացավ՝ չթողնելով տղամարդկանց սերունդ

Իր գահակալման տասը տարիների ընթացքում Լեոնիդաս I-ը ոչ մի նշանակալի բան չի արել, սակայն անմահացրեց իր անունը Թերմոպիլեի ճակատամարտում[5]: Նա 6 հազար մարտիկների (այդ թվում ՝ 300 սպարտացիներից կազմված անձնական գվարդիայի) հետ միասին պաշտպանում էր Թերմոպիլե կիրճը պարսկական զորքերի հարձակումից։ Աքեմենյան Պարսկաստանի արքա Քսերքսես I-ը մ․թ․ա․ 480 թվականի ամռանը հարձակվել Է Հունաստանի վրա: Նրան ընդառաջ է եկել Լեոնիդաս I-ը 300 սպարտացիներից բաղկացած ջոկատով և այլ քաղաքներից հավաքված 5620 մարտիկներով: Հույներն ամրացել են են Թերմոպիլե կիրճում՝ հնարավորինս երկար այդ նեղ անցումը պաշտպանելու մտադրությամբ․ այն ամենակարճ ուղին էր, որը տանում էր դեպի երկրի խորքը։

Պարսից 200-հազարանոց բանակը երկու օր շարունակ անհաջող հարձակումներ իրականացրի Թերմոպիլե կիրճի ուղղությամբ։ Սակայն դավաճան Էֆիալթեսը պարսկական «անմահների» ջոկատը լեռնային արահետով անց է կացրել Լեոնիդասի զորքերի թիկունք՝ նրանց այնտեղից հարվածելու նպատակով։ Տեղեկանալով այդ մասին՝ Լեոնիդասը զորքի մեծ մասին ուղարկում է երկրի խորքերը, իսկ ինքը իր 300 թիկնապահների հետ մասին մնում կիճում։ Հայտարարելով, որ Լեոնիդասին միայնակ չեն թողնի՝ սեփական կամքով Լեոնիդասի մոտ են մնում նաև 700 ֆեսպիներ, որոնց ղեկավարն էր Դեմոֆիլան, և 400 թեբեացիներ՝ Լեոնտիադայի ղեկավարությամբ։ Լեոնիդասը գրոհում է պարսիկներին և անհավասար մարտում զոհվում։ Բարկացած Քսերքսես I-ը հրամայում է գտնել Լեոնիդասի մարմինը, կտրել նրա գլուխը և դնել ցցի վրա, իսկ մարմինը կպցնել անձնական նավին։

Լեոնիդաս I-ն արվեստում

Լեոնիդաս թագավորը Վալերիո Մանֆրեդի «Սպարտացին» վեպի (բնօրինակ անվանումը՝ «Թալոսի վահան», իտալ.՝ «Lo scudo di Talos») կերպարներից մեկն է:

Լեոնիդասը Թերմոպիլեի ճակատամարտի և դրան նախորդող իրադարձությունների մասին պատմող երկու ֆիլմերի գլխավոր կերպարն է: Այդ ֆիլմերն են 1962 թվականին նկարահանված «300 սպարտացիները», որտեղ նրա դերը կատարել է Ռիչարդ Էգանը, և 2006 թվականին նկարահանված «300 սպարտացիները», որտեղ նրան մարմնավորել է Ջերարդ Բաթլերը:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Παυσανίας 3.14.1 // Description of Greece (հին հունարեն.)
  2. Morris, 25
  3. Robert Chambers, Book of Days
  4. Հերոդոտոս. Պատմություն (գիրք VII, գլուխ 205).
  5. Oman, Charles (1898). «The death of Leonidas». A History of Greece from the Earliest Times to the Death of Alexander the Great. Longmans, Green, and Company. էջեր 199–206.