«Ադամ Սմիթ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ մեծամասամբ —>մեծ մասամբ, փոխարինվեց: մեծամասամբ → մեծ մասամբ oգտվելով ԱՎԲ
Տող 59. Տող 59.
[[Կատեգորիա:Անգլիացի գրողներ]]
[[Կատեգորիա:Անգլիացի գրողներ]]
[[Կատեգորիա:Էդինբուրգի համալսարանի շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:Էդինբուրգի համալսարանի շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:Քաղաքական տնտեսագիտություն]]

15:07, 6 Մայիսի 2020-ի տարբերակ

Ադամ Սմիթ
անգլ.՝ Adam Smith
Ծնվել էոչ ուշ քան հունիսի 16, 1723
Կերկլոդի, Ֆայֆ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1]
Մահացել էհուլիսի 17, 1790(1790-07-17)[2][3][4][…]
Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1]
ԳերեզմանՔենոնգեյթ Կիկրկյարդ
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն
Դավանանքդեիզմ
Մասնագիտությունտնտեսագետ, ոչ գեղարվեստական գրող, փիլիսոփա, գրող, համալսարանի դասախոս, ֆրանսիացի բարոյախոս և հրատարակիչ
Հաստատություն(ներ)Էդինբուրգի համալսարան և Գլազգոյի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն, բարոյագիտություն, քաղաքական փիլիսոփայություն, Տնտեսագիտության տեսություն, տնտեսական լիբերալիզմ, փիլիսոփայություն[5] և Լուսավորության դարաշրջան[5]
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Էդինբուրգի թագավորական ընկերություն, The Select Society? և The Poker Club?
Ալմա մատերԳլազգոյի համալսարան և Բալիոլ քոլեջ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանիրավունքի դոկտոր (1762)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2][6]
Գիտական ղեկավարՖրենսիս Հաթչեսոն
Ազդվել էԱրիստոտել · Դեյվիդ Հյում · Ֆրենսիս Հատչեսոն · Բերնարդ Մանդեվիլ · Ֆրանսուա Կենե · Ժան Ժակ Ռուսո · Ջոն Լոք · Էդմոնդ Բյորկ
Ազդել էՖրեդերիկ Բաստիա · Միլթոն Ֆրիդմեն · Ֆրիդրիխ ֆոն Հայեկ · Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել · Թոմաս Հոդսկին · Ջոն Մեյնարդ Քեյնս · Թոմաս Մալթուս · Կառլ Մարքս · Ջոն Ստյուարտ Միլ · Դեյվիդ Ռիկարդո · Կլոդ Անրի Սեն-Սիմոն · Ժան Բատիստ Սեյ · ԱՄՆ-ի հիմնադիր հայրեր
Պարգևներ
ՀայրAdam Smith?[9][10]
ՄայրՄարգարետ Դուգլաս[11]
Ստորագրություն
Изображение автографа
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Adam Smith (philosopher) Վիքիպահեստում

Ադամ Սմիթ (անգլ.՝ Adam Smith, ոչ ուշ քան հունիսի 16, 1723, Կերկլոդի, Ֆայֆ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1] - հուլիսի 17, 1790(1790-07-17)[2][3][4][…], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1]), անգլիացի տնտեսագետ և փիլիսոփա։

Հեղինակել է «Հետազոտություն ժողովուրդների հարստության բնույթի և պատճառների շուրջ» (1776) աշխատությունը[12]: Համարվում է ժամանակակից տնտեսագիտության տեսության հիմնադիրներից մեկը։ Ադամ Սմիթը համարվում է տնտեսագրտություն առարկայի հիմնադիրը։

Կենսագրություն

14 տարեկան հասակում ընդունվել է Գլազգոյի համալսարան, որտեղ երկու տարի ուսումնասիրել է փիլիսոփայություն, մաթեմատիկա, աստղագիտություն և հին լեզուներ, հատկապես հին հունարեն։ Նրան միշտ համարել են տարօրինակ, բայց խելացի մարդ։

1740 - 1746 թթ. կատարելագործել է իր գիտելիքները Օքսֆորդի համալսարանում։ Սմիթի կարծիքով Օքսֆորդի համալսարանի դասախոսների մեթոդները հնացած էին և ցանկալի արդյունք չէին ապահովում ուսանողների համար, ինչի մասին նշված է նաև Սմիթի՝ «Ժողովրդների հարստության բնույթի ու պատճառների ուսումնասիրություն» աշխատության մեջ։ Օսքֆորդի համալսարանում ուսանելու տարիներին, սակայն, Սմիթը դեռ հետաքրքրված չէր տնտեսագիտությամբ։ Օքսֆորդի համալսարանն ավարտելուց հետո երկու տարի զբաղվել է ինքնակրթությամբ, ապա 1748 թ.-ից նշանակվել է դասախոս Էդինբուրգի համալսարանում, թեև սկզբնական շրջանում դասախոսությունները անգլիական գրականության վերաբերյալ էին, ապա իրավագիտության։ 1751 թ.-ից Ադամ Սմիթը դասավանդել է Գլազգոյի համալսարանում մի քանի առարկաներ՝ տրամաբանություն, էթիկա, ճարտասանություն, իրավագիտություն և տնտեսագիտություն։

1759 թ. հրատարակվեց նրա առաջին աշխատությունը՝ «Բարոյական զգացմունքների տեսություն» վերնագրով, որի նյութը հավաքված էր նրա դասախոսություններից։ Աշխատանքում վերլուծված են վարքագծի բարոյական նորմերը, կանոնները, որոնք հասարակության մեջ ապահովում են սոցիալական կայունություն։ Իր աշխատանքում հեղինակը քննադատել է եկեղեցական բարքերը, քանի որ դեմ էր մարդկանց մեջ վախ սերմանելուն հանդերձյալ կյանքի հանդեպ։ Գլազգոյում Սմիթն ապրեց 12 տարի, ապա տեղափոխվեց Ֆրանսիա 1762 - 1764 թթ.։

1778 թ. Սմիթը նշանակվեց Շոտլանդիայի մաքսային հսկիչ Էդինբուրգում (4 այլ հսկիչների հետ միասին) 600 ֆունտ ստերլինգ աշխատավարձով, որը համարվում էր բավական մեծ հաստիք այդ ժամանակ։ Իր եկամուտը մեծ մասամբ օգտագործել է բարեգործական նպատակներով, իսկ մահվանից հետո միակ կուտակած հարստությունը հսկայական գրադարանն էր։ Ա.Սմիթը մահացել է Էդինբուրգում 1790 թ. հուլիսի 17-ին աղիքային երկարատև հիվանդության պատճառով։

Սմիթի հիմնական գիտական գաղափարախոսություններից մեկը մարդուն դիտարկելն էր 3 տեսանկյունից՝ էթիկայի և բարոյականության, քաղաքացիական և պետական, ինչպես նաև տնտեսական։

Սմիթի կարևորագույն ներդրումը տնտեսագիտության տեսության մեջ այն էր, որ նա շուկան սկսեց դիտարկել որպես ինքնակարգավորվող համակարգ, որը գործում է իրեն հատուկ ներքին տնտեսական մեխանիզմներով։ Նա առաջ քաշեց «Անտեսանելի ձեռքի» տեսությունը (անգլ.՝ invisible hand of the market), որի համաձայն՝ կարելի է մի բանից օգուտ ստանալ միայն այլ անձանց պահանջմունքները բավարարելու միջոցով։ Այսինքն՝ շուկայի մասնակիցները իրենց ցանկալի արդյունքին են հասնում՝ ապահովելով նաև մյուս մասնակիցների շահերի իրացումը, իսկ բոլոր մասնակիցները՝ ժողովուրդների հարստությունը։ Այս սկզբունքով էլ շուկան դիտարկվում է որպես ինքնակարգավորվող ինքնուրույն համակարգ, որը գործում է անտեսանելի ձեռքի սկզբունքի հիման վրա՝ ի վերջո հասնելով հավասարակշռության վիճակի։ Օրինակ որևէ ապրանքի նկատմամբ պահանջարկի նվազումը հանգեցնում է դրա գնի նվազման, ինչն էլ՝ արտադրության ծավալների կրճատման, ուստի նվազում է նաև այդ ապրանքի արտադրության համար անհրաժեշտ ռեսուրսների պահանջարկը։ Արդյունքում ռեսուրսների բաշխումը նույնպես կատարվում է ինքնակարգավորման սկզբունքի հիման վրա։

Գրականություն

Inquiry into the nature and causes of the wealth of nations, 1922

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Смит Адам // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Babelio (ֆր.) — 2007.
  5. 5,0 5,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. CONOR.Sl
  7. https://pictures.royalsociety.org/image-rs-14165
  8. http://www.bbc.co.uk/history/historic_figures/smith_adam.shtml
  9. https://www.britannica.com/biography/Adam-Smith
  10. https://link.springer.com/chapter/10.1057/9780230511194_1
  11. Lundy D. R. The Peerage
  12. Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008). Գրականության տեսություն. Երևան: Սարգիս Խաչենց. էջ էջ 465.

Արտաքին հղումներ