«Կրկնակի գրանցում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 57. Տող 57.
[[Կատեգորիա:Հաշվապահական հաշվառում]]
[[Կատեգորիա:Հաշվապահական հաշվառում]]
[[Կատեգորիա:Ինկերի կայսրություն]]
[[Կատեգորիա:Ինկերի կայսրություն]]
[[Կատեգորիա:Հաշվապահություն]]
[[Կատեգորիա:Ֆինանսներ]]

14:01, 5 Մայիսի 2020-ի տարբերակ

Կրկնակի գրանցում հաշվապահական հաշվառման վարման եղանակ, որը կազմակերպության միջոցների վիճակը արտացոլում է առնվազն երկու հաշվապահական հաշիվների մեջ` ապահովելով ընդհանուր հավասարակշռությունը:

Կրկնակի գրանցման սկզբունք

Յուրաքանաչյուր հաշվառման հաշիվ (գրանցում) կազմված է 2 մասից` դեբետ (ձախ կողմ) և կրեդիտ (աջ կողմ): Այս դեպքում հաշվառման հիմնական սկզբունքը ցանկացած պահի հավասարության (հաշվեկշռային հավասարություն) իրականացումն է:

Ակտիվներ = Պասիվներ (ընդ որում վերջինս հավասար է պարտավորությունների և սեփական կապիտալի գումարին)

Ակտիվները արտացոլում են կազմակերպության գույքի և սեփականության իրավունքի մասին, այսինքն տնտեսական միջոցների մասին տեղեկություններն (կազմը և արժեքը) որոշակի ամսաթվի դրությամբ: Պասիվները ցույց են տալիս տնտեսական միջոցների գոյացման աղբյուրները:

Յուրաքանչյուր կրկնակի գրանցման անցկացում փոխում է այս երկու մասերը՝ միշտ պահպանելով հավասարակշռությունը: Ակտիվների աճն արտացոլվում է հաշիվների դեբետում, պասիվների աճը՝ նրանց կրեդիտում: Պահպանման օրենքը գործում է. բոլոր հաշիվների դեբետների գումարը միշտ հավասար է նրանց կրեդիտների գումարին (ընդհանուր զրոյական հաշվեմնացորդ ապահովելով): Սա հեշտացնում է ճշտության վերահսկումը. Եթե հավասարակշռություն չկա, ապա հաշվառման մեջ ինչ-որ տեղ սխալ կա:

Օրինակ, երբ հիմնադիրը կանոնադրական կապիտալում ներդրել է 10 հազար ռուբլի, դա նշանակում է, որ ընկերությունում առաջացել են ակտիվներ (դրամական միջոցի տեսքով) և հիմնադրի նկատմամբ պարտավորություններ: Այսպիսի (կրկնակի) գրանցումը կկատարվի.

Դեբետ «Դրամական միջոց» Կրեդիտ «Ներդրումային կապիտալ» (10 հազար ռուբլի)

Գլխավոր։ Կրկնակի գրանցման մեթոդը թույլ է տալիս հետևել ծախսերի ստացման աղբյուրների ուղղություններին և ծախսերի միջոցներին: Օրինակ, դրամական միջոցների ծախսերը (արտացոլում է կրեդիտի «Դրամական միջոց» հաշվառմամբ) ուղեկցվում են վճարման ենթակա պարտքերի կրճատմամբ (հաշվառման դեբետում «Վճարման ենթակա պարտք») կամ տրված կանխավճարների չափի աճով («Վճարված կանխավճարները» հաշվառման դեբետում): Այն նաև թույլ է տալիս հաշվապահական հաշվեկշռի միջոցով ցույց տալ կազմակերպության փոխադրելի ֆինանսական դրությունը:

Պատմություն

Մարդկության պատմության մեջ կրկնակի գրանցման առաջին փորձարկումը եղել է Ինկերի կայսրությունում: Այն օգտագործվել է կիպու գրով, որը վիճակագրական տեղեկատվությունը փոխանցելու, վերլուծելու և դրա հիման վրա որոշումներ ընդունելու համար համընդհանուր և համապարփակ համակարգ է[1]:

Կրկնակի գրանցման մեթոդը անկախաբար հորինվել է Կորեայում Գորյո տոհմի ժամանակաշրջանում (935-1392)՝ 9-րդ կամ 12-րդ դարերում[2]:

Առաջին հայտնի մարդը, որը Եվրոպայում օգտագործել է այս մեթոդը, եղել է ֆլորենտացի վաճառական Ամատինո Մանուչչին, պահպանվում են նրա անհատական գրառումներ, որը նա վարել է 1299-1300 թվականներին Սալոն դե Պրովանս քաղաքում Ջովաննի Ֆարոլֆի ընկերության ստորաբաժանումներից մեկի համար[3][4]: Եվրոպայում պահպանվում է ամենահին հաշվապահական գիրքը, որի մեջ արված կրկնակի գրանցումները վերաբերում են 1340 թվականին (Ջենովայի Հանրապետության գանձատան հաշիվները)[5]: 15-րդ դարի վերջին Ֆլորենցիայի, Ջենովայի, Վենետիկի և Լյուբեկի բանկատերերն ու վաճառականները լայնորեն օգտագործել են այս մեթոդը: Եվրոպայում կրկնակի գրանցման սկզբունքի համակարգված շարադրումը կապված է իտալացի վանական և մաթեմատիկոս Լուկա Պաչոլիի անվան հետ (1445-1517), որը նա նկարագրել է իր «Summa de arithmetica, geometria, proportioni et proportionalita» (1494) գրքում, իսկ այդ սկզբունքները զարգացրել են իտալացի մաթեմատիկոս Ջերոլամո Կարդանոն (1501-1576) և ֆլամանդացի մաթեմատիկոս և մեխանիկ Սիմոն Սթևինը (1548-1620) իրենց աշխատություններում:

Հաշվառման սխալ, մեթոդների հայտնաբերում և շտկում կրկնակի գրանցման մեջ

Սխալների տարածման տեսակները՝

  1. Սխալ գումար
  2. Սխալ թղթակցություն (սխալ հաշիվ)

Շտկման եղանակները՝

  • Լրացուցիչ գրանցում, որն օգտագործվում է այն դեպքում, երբ սխալն անցել է 2 հաշվով, եթե գումարը պակաս է ճշտից, կատարվում է լրացուցիչ գրանցում:
  • Կրեդիտային կարմիր գրառում, որն օգտագործվում է այն դեպքում, երբ սխալն անցել է 2 հաշիվ, բայց դրանք սխալ են, կամ գումարը ավելին է, քան պահանջվում է: Սխալը կրկնվում է կարմիրով, այնուհետև կատարվում է ճիշտ գրանցում:
  • Շտկիչ, երբ սխալը չի անցել 2-րդ հաշիվ: Սխալ գրանցումը ջնջվում է մեկ տողով, տեղադրվում են շտկողի անվան սկզբնատառերը, ամսաթիվը և ստորագրությունը:

Կրկնակի գրանցման սկզբունքի խնդիրներ

Գնաճի խեղաթյուրման ֆինանսական հետևանքները, արտացոլումը հաշվառման մեջ

Ըստ որոշ մասնագետների[6] դա մեթոդի թերություն է: Բայց համաձայն ՖՀՄՍ-ի (ստանդարտներ 29 և 36) այս խնդիրն ամբողջովին լուծվում է վերագնահատման մեթոդներով, այնուամենայնիվ, հաշվապահական հաշվառման տարբեր տարբերակներ ընդունելի են (առկա է երկիմաստություն):

«Հաշվեկշռային» հաշիվ

Նման հաշիվները ներառված չեն հաշվեկշռում (չեն հանդիսանում կազմակերպության ակտիվներ կամ կազմակերպության պարտավորություններ՝ համաձայն հաշվապահական հաշվառման գործող կանոնների): Դրանք թույլատրվում են Ռուսաստանում[7] և արտացոլվում են պարզ գրառման վրա, բայց ՖՀՄՍ-ի հաշվին հաշվարկելը սկզբունքորեն չի թույլատրվում:

Օրինակներ

  • պահպանման համար ընդունված արժեքների գումար,
  • բանկային երաշխիքների քանակ (օգտագործվում է ապրանքների մաքսային ռեժիմը փոխելիս)։

Հաշվեկշռային հաշվին ստացվող մուտքերն արտացոլվում են միայն հաշվի դեբետով, մեկնարկը՝ միայն կրեդիտով:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Dale Buckmaster The Incan Quipu and the Jacobsen Hypothesis(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — 1974. — Т. 12. — № 1. — С. 178—181.
  2. http://sjeas.skku.edu/upload/200707/87-114Owen%20Miller.PDF
  3. Smith Fenny The Influence of Amatino Manucci and Luca Pacioli (und) // BSHM Bulletin: Journal of the British Society for the History of Mathematics. — Taylor & Francis Group, 2008. — Т. 23. — С. 143—156.
  4. Geoffrey A. L. The Coming of Age of Double Entry: The Giovanni Farolfi Ledger of 1299-1300(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — 1977. — Т. 4. — № 2. — С. 79—95. Архивировано из первоисточника 27 Հունիսի 2017.
  5. Lauwers L., Willekens M. Five Hundred Years of Bookkeeping: A Portrait of Luca Pacioli(անգլ.) // Tijdschrift voor Economie en Management : journal. — Katholieke Universiteit Leuven, 1994. — Т. 39. — № 3. — С. 289—304. — ISSN 0772-7674.
  6. М. Л. Пятов, Санкт-Петербургский государственный университет — Границы возможностей двойной записи
  7. см. Положение по бухгалтерскому учёту