«Հայաստանի զինանշան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ Arman Militosyan (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Voskanyan մասնակցի վերջին տարբերակին։ Պիտակ՝ Հետշրջում |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ Զինանշան |
{{Տեղեկաքարտ Զինանշան |
||
| անվանում = Հայաստանի զինանշան |
| անվանում = Հայաստանի զինանշան |
||
| պատկեր = Coat of arms of |
| պատկեր = Coat of arms of Armenia.svg |
||
| պատկերի չափ = 200px |
| պատկերի չափ = 200px |
||
| միջինի չափ = |
| միջինի չափ = |
11:54, 24 Ապրիլի 2020-ի տարբերակ
Մանրամասնություններ | |
---|---|
Կրիչ | Հայաստան |
Հաստատված | 1992 ապրիլի 19 |
Վահան | Արարատ Բագրատունիներ Արշակունիներ Արտաշեսյաններ Ռուբինյաններ |
Վահանաբռնիչներ | Առյուծ և արծիվ |
Հիմք | Հացահատիկ, փետուր, շղթա, սուր, ժապավեն |
Այլ տարրեր | Պատկերված է Արարատ լեռը Նոյի տապանով |
Վաղ տարբերակներ | 1918-1920 թթ. Հայաստանի Առաջին Հանրապետություն |
Օգտագործում | Տարադրամի վրա, խորհրդարանում, պաշտոնական հաստատություններում, անձնագրերի և պաշտոնական փաստաթղթերի վրա |
Զինանշանի հեղինակ | Ալեքսանդր Թամանյան |
Նկարիչ | Հակոբ Կոջոյան |
Հայաստանի զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992 թվականի ապրիլի 19-ին։ Վերականգնվել է Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թվականներ) զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:
2005 թվականի նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը[1]։
Հայաստանի պետական զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։
Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը՝ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։
Սիմվոլիզմ
Զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի` վերևից ձախ` Բագրատունիների, վերևից աջ` Արշակունիների, ներքևից ձախ` Արտաշիսյանների, ներքևից աջ` Ռուբինյանների զինանշանները: Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն:
Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը` վերևից ձախ` կարմիր, վերևից աջ` կապույտ, ներքևից ձախ` կապույտ, ներքևից աջ` կարմիր, և կենտրոնում` վահանի վրա պատկերված Արարատ լեռը` նարնջագույն: Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները[2]:
Հայաստանի նախկին զինանշանները
-
Հայաստանի առաջին հանրապետության զինանշանը։
-
ՀԽՍՀ զինանշանը։
Աղբյուրներ
- ↑ «Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշանները - Գրադարան - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019-10-24-ին.
- ↑ «ԱԺ,15.06.2006,ՀՕ-148-Ն ՀՀ օրենքը ՀՀ զինանշանի մասին». www.arlis.am. Վերցված է 2019-10-24-ին.