«Վարդաս Սկլերոս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 28. Տող 28.
[[Կատեգորիա:Հայերը Բյուզանդական կայսրությունում]]
[[Կատեգորիա:Հայերը Բյուզանդական կայսրությունում]]
[[Կատեգորիա:Սկլերոսներ]]
[[Կատեգորիա:Սկլերոսներ]]
[[Կատեգորիա:Բյուզանդիայի զորավարներ]]

19:55, 19 Ապրիլի 2020-ի տարբերակ

Վարդաս Սկլերոս
 
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ
Ծննդյան օր 10-րդ դար
Վախճանի օր ապրիլի 2, 991(0991-04-02)
Վախճանի վայր Դիդիմոտիկա, Թրակիա, Բյուզանդական կայսրություն
Դինաստիա Սկլերոսներ
Քաղաքացիություն  Բյուզանդական կայսրություն
Հայր Պանթերիոս Սկլերոս

Վարդաս Սկլերոս (նաև՝ Վարդ Սկլերոս, Վարդ Սիկլառոս, Վարդ Սեկլառոս, հին հունարեն՝ Βάρδας Σκληρός, 10-րդ դար - ապրիլի 2, 991(0991-04-02), Դիդիմոտիկա, Թրակիա, Բյուզանդական կայսրություն), բյուզանդական հայազգի զորավար, մագիստրոս, Սկլերոսների ազնվական տոհմից։

Կենսագրություն

Ազգակցական կապեր է ունեցել Կուրկուասների և Փոկասների ընտանիքների հետ։ Վարդաս Սկլերոսի քույր Մարիամը Հովհաննես Ա Չմշկիկի կինն էր։ Ուներ մագիստրոսի պատվաստիճան։

Ապստամբությունը

970 թվականին համոզել է Հովհաննես Ա Չմշկիկի դեմ ապստամբած Վարդաս Փոկասին վերջ տալ արյունահեղությանը։

Բարսեղ Բ-ի թագավորության սկզբին եղել է Արևելքի ստրատելատ։ Այնուհետև զրկվել է այդ պաշտոնից և նշանակվել Միջագետքի զորքերի հրամանատար։

976-979 թվականներին ապստամբել է Բարսեղ Բ-ի դեմ։ Նրա ապստամբությունը տեղի է ունեցել Բյուզանդիայի կողմից հայկական Կարինի և Տարոնի գրավումից և այնտեղ հայկական իշխանությունների վերացումից ոչ շատ անց։ Սկլերոսը ապստամբություն է բարձրացնում 976 թվականին, հագնում կայսերական նշաններ և իրեն շատ սիրող զորքի կողմից հռչակվում է կայսր։ Բյուզանդական պատմիչ Հովհաննես Սկիլիցեսի տվյալներով նրան ամենից առաջ «կայսր» փառաբանեցին բյուզանդական զորքում ծառայող հայերը, այդ թվում և Տարոնի իշխանության վերջին գահակալ Աշոտի որդիները, ովքեր դրանից ուղիղ տասը տարի առաջ զրկվել էին իրենց տիրույթներից։ Վարդաս Սկլերոս գրավում է Խարբերդը, Միջագետքի և Չորրորդ Հայքի զգալի մասը, Սասունի բերդը, Անգեղտունը, Անձիտը, Տարոնի որոշ շրջաններ։ Ապա, դաշինք կնքում Ամիդ և Մարտիրոպոլիս քաղաքների ամիրաների հետ և շարժվում դեպի Կոստանդնուպոլիս։ Նրան են միանում՝ Բյուզանդիայում ծառայող հայկական հեծելազորը և հայ իշխանները, որոնք ձգտում էին Վարդաս Սկլերոսի ապստամբությունն օգտագործել՝ կանխելու Բյուզանդիայի առաջխաղացումը դեպի Հայաստան և նրա կողմից նվաճված շրջանները ազատագրելու համար։ Սկլերոսի կողմն է անցնում Բյուզանդիայի բանակում ծառայող հայազգի զորավար Սահակ-Վահրամը։ Ապստամբները հասնում են հայերով բնակեցված Լիկանդոս գավառը, որտեղ նրանց է միանում Անտիոքի դուքս Միքայել Վուրցեսը՝ հայերից բաղկացած իր զորքով։ Սկլերոսի կողմն է անցնում նույնիսկ կայսերական նավատորմիղը, որը գլխավորում էին հայազգի Միքայել Քուրդիկը և Ռոմանոս Տարոնացին։

Ճակատամարտ Վարդաս Սկլերոսի և Վարդաս Փոկասի բանակների միջև (պատկեր բյուզանդական ձեռագրից)

Ապստամբությանը դիմագրավելու համար աքսորից ետ է կանչվում մեկ այլ հայազգի զորավար՝ Վարդաս Փոկասը։ Վճռական ճակատամարտը տեղի է ունենում 979 թվականին։ Վարդաս Փոկասը, Տայքի կյուրոպաղատ Դավիթից զինական օգնություն ստանալով, Հալիս գետի մոտ, Պանկալիա կոչվող վայրում, պարտության է մատնում Վարդաս Սկլերոսին։ Սկլերոսը պարտություն է կրում և վիրավոր փախչում է Մարտիրոպոլիս, այնտեղից էլ Բաղդադ՝ արաբական խալիֆայի մոտ։

987 թվականին Վարդաս Փոկասի հրավերով, որն իր հերթին ապստամբել էր կայսրի դեմ, վերադառնում է Բյուզանդիա։ Վարդաս Փոկասը իրեն կայսր է հռչակում։ Սկլերոսը արտաքուստ ճանաչում է Փոկասի գերիշխանությունը, սակայն փորձում է շահ ստանալ ստեղծված իրավիճակից, ինչի հետևանքով բանտարկվում է։ 988 թվական Բարսեղ Բ-ն պարտության է մատնում Փոկասին, որից հետո ապստամբությունը գլխավորում է Սկլերոսը, բայց ընդառաջելով կայսեր առաջարկությանը՝ դադարեցնում է այն։ Սկլերոսը, թեև կայսրից ներում է ստանում, սակայն կայսեր գործակալները Կոստանդնուպոլսի ճանապարհին կուրացնում են նրան։ Ապա ուղարկվում է աքսոր Ադրիանապոլիս։

Վարդաս ՍԿլերոսը մահացել է 991 թվականի ապրիլի 2-ին։

Աղբյուրներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդաս Սկլերոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 326