Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
14:48, 18 Ապրիլի 2020-ի տարբերակ
Ալիս Սուկի Ուոթերհաուս (անգլ. ՝ Alice Suki Waterhouse , հունվարի 5 , 1992 (1992-01-05 ) , Լոնդոն , Միացյալ Թագավորություն ), անգլիացի մոդել և դերասանուհի :
Կենսագրություն
Ալիս Սուկի Ուոթերհաուսը ծնվել է 1992 թվականի հունվարի 5-ին Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի Համերսմիթ բնակավայրում: Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Չիզիք: Մայրը՝ Էլիզաբեթը, բուժքույր է, հայրը՝ Նորմանը՝ պլաստիկ վիրաբույժ: Սուկին ունի կրտսեր քույր՝ Իմոջենը, որը նույնպես ֆոտոմոդել է[1] : Մոդելային գործունեությունն սկսել է 16 տարեկանում, իսկ արդեն 19 տարեկանում գովազդել է «Marks & Spencer» ներքնազգեստը: Սյուքին «Burberry» [2] և «Redken» ընկերությունների դեմքն է[3] : Եղել է «Tommy Hilfiger» , «Swatch» , «H&M» և այլ ապրանքանիշների մոդելը[4] [5] :
Հեռուստատեսությունում առաջնելույթել է 2010 թվականին: Նկարահանվել է «Սիրով, Ռոզի» , «Դիվերգենտ. գլուխ 2։ Ինսուրգենտ» [6] , «Հպարտություն և նախապաշարմունք և զոմբիները» , «Ապագայի աշխարհ» և այլ ֆիլմերում[7] :
Անձնական կյանք
Նախկինում Ուոթերհաուսը սիրավեպեր է ունեցել երաժիշտ Մայլզ Քեյնի [8] , Բրեդլի Քուփերի և Դիեգո Լունայի հետ[9] [10] : Տվյալ պահին հարաբերությունների մեջ է Ռոբերտ Փեթինսոնի հետ:
Ֆիլմագրություն
Տարի
Հայերեն անվանում
Բնօրինակ անվանում
Դեր
2010
ս
«Մերկանտիլիստական աղջիկ»
Material Girl
Լուրդես
2012
կֆ
«Ռեյչել»
Rachael
Ռեյչել
2012
ֆ
«Դիլեր»
Pusher
Մենդի
2014
ֆ
«Սիրով, Ռոզի»
Love, Rosie
Բեթանի Ուիլյամս
2015
ֆ
«Դիվերգենտ. գլուխ 2։ Ինսուրգենտ»
The Divergent Series: Insurgent
Մառլեն
2016
ֆ
«Հպարտություն և նախապաշարմունք և զոմբիները»
Pride and Prejudice and Zombies
Քիթի Բենեթ
2016
ֆ
«Ուղղակի ցնցող»
Absolutely Fabulous: The Movie
ինքն իրեն
2016
ֆ
«Վատ խմբաքանակը»
The Bad Batch
Առլին
2016
կֆ
«Արևի ձայն»
Sound of Sun
կին
2017
ս
«Սպիտակ արքայադուստրը»
The White Princess
Սեսիլիա Յորքսկայա (5 դրվագ)
2017
ֆ
«Համբույրներ հնարած աղջիկը»
The Girl Who Invented Kissing
աղջիկ
2018
ֆ
«Մարդասպանների ազգ»
Assassination Nation
Սառա
2018
ֆ
«Կրկնագիր»
Jonathan
Ելենա
2018
ֆ
«Ապագայի աշխարհ»
Future World
Էշ
2018
ֆ
«Միլիարդատերերի ակումբ»
Billionaire Boys Club
Քուինտանա
2018
ֆ
«Այդպես է ասել Չառլին»
Charlie Says
Մերի Բրյուներ
Ծանոթագրություններ
Ֆոտո, վիդեո և աուդիո Թեմատիկ կայքեր