«Մարդու առնանդամ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: se:Guoccat
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: ksh:Pimel
Տող 73. Տող 73.
[[kn:ತುಣ್ಣಿ]]
[[kn:ತುಣ್ಣಿ]]
[[ko:음경]]
[[ko:음경]]
[[ksh:Pimel]]
[[ku:Kîr]]
[[ku:Kîr]]
[[la:Mentula]]
[[la:Mentula]]

22:43, 19 Մարտի 2012-ի տարբերակ

Անատոմիական նկարագրություն

Առնանդամ (սեռական անդամ, փենիս), արական սեռի մարդու, այլ ողնաշավորների և անողնաշարավորների սեռական օրգանը։ Առնանդամը կատարում է միզարտաթորման, սեռական հարաբերության (այդ թվում վերարտադրման) գործառույթներ:

Կառուցվածքը

Առնանդամի մեջ տարբերակում են գլխիկ (լատիներեն՝ glans pénis), մարմին կամ բուն (լատիներեն՝ córpus pénis) և հիմք (լատիներեն՝ rádix pénis):

Բունը բաղկացած է անձավային և սպունգային մարմիններից: Անձավային և սպունգային մարմինները պատված են հաստ սպիտակուցային թաղանթով և առաջացնում են շատ փոքր խոռոչներ՝ «անձավիկներ» կամ լակուններ (լատիներեն՝ cavérnae): Անձավային մարմինները տեղակայված են ծայրերին, 1 սպունգային մարմինը՝ նրանց միջև՝ հարելով ստորին մակերեսին: Նրա մեջ է գտնվում միզուղու ծայրը՝ ուրերտան (լատիներեն՝ urertha). Սպունգաձև մարմինը ավարտվում է առնանդամի ծայրին գտնվող կոնաձև գոյացությամբ՝ գլխիկով:

Գլխիկը սերտաճած է անձավային մարմինների հետ՝ առաջացնելով հաստացում: Այն պատված է նուրբ մաշկով, որի մանր գեղձերը արտադրում են սմեգմա: Գլխիկը հարուստ է նաև լակուններով, որոնք էրեկցիայի ժամանակ լցվում են արյամբ և, հետևաբար, մեծանում ծավալով, և նյարդային վերջավորություններով, որոնք այն դարձնում են մարմնի ամենազգայուն մասերից մեկը:

Չափերը

Հասուն տղամարդու մոտ հանգստի վիճակում տատանվում են 7-10, էրեկցիայի վիճակում՝ 12-18 սմ. սա նշանակում է, որ նրա չափսերը համապատասխանում են կնոջ հեշտոցի չափերին: Չգրգռված վիճակում տարբեր անձանց մոտ առնանդամների չափերի տարբերությունները մասնակիորեն չեզոքացվում են էրեկցիայի ժամանակ, երբ կարճ առնանդամի հարաբերական երկարացումը լինում է ավելի շատ, քան երկարինը: