«Շիկու Բուարկի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 91. Տող 91.
[[Կատեգորիա:Բրազիլացի գրողներ]]
[[Կատեգորիա:Բրազիլացի գրողներ]]
[[Կատեգորիա:20-րդ դարի բանաստեղծներ]]
[[Կատեգորիա:20-րդ դարի բանաստեղծներ]]
[[Կատեգորիա:Բրազիլացի երգիչներ]]

11:25, 11 Ապրիլի 2020-ի տարբերակ

Շիկու Բուարկի
պորտ.՝ Chico Buarque
Ծննդյան անունպորտ.՝ Francisco Buarque de Hollanda
Ծնվել էհունիսի 19, 1944(1944-06-19)[1][2][3][…] (79 տարեկան)
ԾննդավայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա[4]
Մասնագիտություներգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, գրող, դրամատուրգ, ջազ երաժիշտ, կիթառահար, վիպասան, դերասան և ստուդիական երաժիշտ
Քաղաքացիություն Բրազիլիա[5]
ԿրթությունFaculty of Architecture and Urbanism of the University of São Paulo?
Ժանրերmúsica popular brasileira?[6], բոսա նովա, samba?[7] և choro?
Ուշագրավ աշխատանքներRoda Viva?
Պարգևներ
ԱմուսինMarieta Severo?
ԶավակներSílvia Buarque? և Helena Buarque?
Изображение автографа
Կայքchicobuarque.com.br
 Chico Buarque Վիքիպահեստում

Շիկու Բուարկի (պորտ.՝ Chico Buarque, իսկական անուն՝ Francisco Buarque de Hollanda, հունիսի 19, 1944(1944-06-19)[1][2][3][…], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[4]), բրազիլացի կոմպոզիտոր, երգիչ, դերասան, բանաստեղծ և արձակագիր, ժամանակակից Բրազիլիայի մշակութային կյանքի խոշորագույն գործիչ:

Կենսագրություն և ստեղծագործություններ

Հայտնի բրազիլացի պատմաբանի որդին է: Սան Պաուլոյի համալսարանում սովորել է ճարտարապետություն, սակայն հինգերորդ կուրսից դուրս է եկել, հրապուրվելով երաժշտությամբ և երազելով երգել, ինչպես Ժուան Ժիլբերտուն, երգեր գրել ինչպես Տոմ Ժոբիմը, իսկ բանաստեղծությունները՝ ինչպես Վինիսիուշ դե Մորաիշը: 1965 թվականին ձայնագրում է իր առաջին սինգլը: 1960-ական թվականների վերջին դառնում է «Բրազիլական ազգային երաժշտություն» (MPB) շարժման նախաձեռնողներից մեկը:

1960-ական թվականների կեսերից հանդես է եկել նաև որպես դրամատուրգ, 1970-ականներին սկսեց գրել արձակ ոճի ստեղծագործություններ: Նրա Բուդապեշտ (2003) վեպը արժանացել է Բրազիլիայի խոշորագույն Ժաբուտի մրցանակին:

Հալածվել է ռազմական ռեժիմով, եղել է բանտում, կարճ ժամանակով մնացել Իտալիայում։ Մշտապես ենթարկվել է բախման գրաքննության հետ, հանդես է եկել կեղծանուններով:

Որպես երաժիշտ և դերասան նկարահանվել է կինոյում, այդ թվում մասնակցել է Կառլոս Սաուրայի Ֆադու ֆիլմի նկարահանումներին (2007):

Ճանաչում

Շիկու Բուարկիի բանաստեղծությունները և արձակները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Նրա գրած սցենարներով ֆիլմերը, այդ թվում նաև նրա վեպերի էկրանավորումները արժանացել են մրցանակների: Նրա երգերը կատարում են երգիչներ ամբողջ աշխարհով մեկ (Ֆրանսիայում դրանք երգում են Կլոդ Նուգարոն, Դալիդան և ուրիշները):

Ստեղծագործություններ

Սկավառակագրություն

  • A Banda
  • A Flor da Terra/O que Será
  • Apesar de Você
  • As Vitrines
  • Brejo da Cruz
  • Bye Bye, Brasil
  • Carolina
  • Construção/ Deus Lhe Pague
  • Cotidiano
  • Feijoada Completa
  • Funeral de um Lavrador
  • Futuros Amantes
  • Homenagem Ao Malandro
  • Meu Caro Amigo
  • Morena de Angola
  • Mulheres de Atenas
  • Noite dos Mascarados
  • Olhos nos Olhos
  • Paratodos
  • Quem Te Viu, Quem Te Vê
  • Roda Viva
  • Sonho de um Carnaval
  • Terezinha
  • Vai Levando
  • Vai Passar

Գրքեր

  • 1966: A Banda (բանաստեղծություններ և երգեր)
  • 1974: Fazenda Modelo
  • 1979: Chapéuzinho Amarelo (բանաստեղծությունների գիրք երեխաների համար)
  • 1981: À Bordo do Rui Barbosa
  • 1991: Estorvo
  • 1995: Benjamin
  • 2003: Budapeste (рус.пер. 2009)

Պիեսներ

  • 1965: Morte e Vida Severina
  • 1967—1968: Roda Viva
  • 1973: Calabar
  • 1975: Gota d'água
  • 1978: Ópera do Malandro
  • 1983: O grande circo místico (ըստ Ժորժի դե Լիմի պոեմի)
  • 2003: Cambaio

Ֆիլմեր

  • 1972: Quando o carnaval chegar (սցենարիստ)
  • 1983: Para viver um grande amor (սցենարիստ)
  • 1985: Ópera do Malandro (պիեսի էրկանավորում, ռեսժիսոր՝ Ռույ Գերրա)
  • 2000: Estorvo (ըստ նույնանուն վեպի)
  • 2003: Benjamin (ըստ նույնանուն վեպի)
  • 2009: Budapeste (ըստ նույնանուն վեպի)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ