«Պետեր Բորնեմիսա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Մանկավարժներ ՀոթՔաթ գործիքով
Տող 19. Տող 19.
[[Կատեգորիա:Հունգարացի աստվածաբաններ]]
[[Կատեգորիա:Հունգարացի աստվածաբաններ]]
[[Կատեգորիա:Հունգարացի թատերագիրներ]]
[[Կատեգորիա:Հունգարացի թատերագիրներ]]
[[Կատեգորիա:Մանկավարժներ]]

08:40, 6 Ապրիլի 2020-ի տարբերակ

Պետեր Բորնեմիսա
Ծնվել էփետրվարի 22, 1535(1535-02-22)[1]
ԾննդավայրՊեշտ, Պեշտ, Հունգարիա
Վախճանվել է1584
Վախճանի վայրRohožník, Մալացկի շրջան, Բրատիսլավայի երկրամաս, Սլովակիա
Մասնագիտությունգրող և քարոզիչ
Քաղաքացիություն Հունգարիայի թագավորություն
ԿրթությունԿրակովի համալսարան
 Péter Bornemisza Վիքիպահեստում

Պետեր Բորնեմիսա (հունգարերեն՝ Péter Bornemisza, փետրվարի 22, 1535(1535-02-22)[1], Պեշտ, Պեշտ, Հունգարիա - 1584, Rohožník, Մալացկի շրջան, Բրատիսլավայի երկրամաս, Սլովակիա), հունգարացի լյութերական եպիսկոպոս, քարոզիչ, թատերագիր, հրապարակագիր, մանկավարժ (նրան աշակերտել է նաև հունգարական Վերածնության դարաշրջանի խոշորագույն բանաստեղծ Բալինտ Բալաշին):

Պետեր Բորնեմիսան ծագումով ազնվական ընտանիքից էր: Վեց տարեկան էր, երբ կորցրեց հորը. վերջինիս սպանել էին թուրքերը: Այդուհանդերձ՝ մայրը կարողացել է զավակին լավ կրթություն տալ: Կրակովի Յագելոնյան համալսարանում ուսանելու ժամանակ անգլիացի մի դասախոս-գիտնական առաջին անգամ հետաքրքրություն է առաջացրել նրա մեջ բողոքականության նկատմամբ: Ավելի ուշ՝ համբավավոր լյութերական Ֆիլիպ Մելանքտոնի դասախոսությունները (Վիտենբերգի համալսարանում) և աշխատություններն են խոր ազդեցություն գործել նրա վրա: Բորնեմիսան բողոքական գրականություն է հրատարակել, հայրենի երկրում զբաղվել բողոքականության քարոզչությամբ[2]: Քարոզչական, հրապակագրական աշխատանքներով չբավարարվելով՝ նա հեղինակել է նաև մի նշանակալի գեղարվեստական երկ՝ Magyar Elektra («Հունգարական Էլեքտրան») թատերգությունը[3]:

Հունգարացի կոմպոզիտոր Դյորդ Կուրտագը «Պետեր Բորնեմիսայի ասույթները» խորագրով մի ծավալուն երաժշտական երկ է ստեղծել[4], որտեղ օգտագործել է Բորնեմիսայի քարոզների համառռոտած տեքստերը[5]:

Հունգարիայում լույս է ընծայվել Պետեր Բորնեմիսայի երկերի հիհգհատորյակը:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Hughes Oliphant Old (23 July 2004). The Reading and Preaching of the Scriptures in the Worship of the Christian Church, Volume 5: Moderatism, Pietism, and Awakening. Wm. B. Eerdmans Publishing. էջ 310. ISBN 978-0-8028-2232-1.
  3. Roy Porter (1992). The Renaissance in National Context. Cambridge University Press. էջեր 172, 174, and 176. ISBN 978-0-521-36970-1.
  4. Beckles Willson, Rachel. 1998a. "The Fruitful Tension between Inspiration and Design in Kurtág's The Sayings of Péter Bornemisza op.7". Mitteilungen der Paul Sacher Stiftung 11:36–41.
  5. An article in The Scotsman