«Բազալտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 38. Տող 38.
* '''[[Դոլերիտ]]ային բազալտները''', որոնք 300-400 մ հաստության ծածկոցով (ավելի քան 3 000 կմ²) տարածված են [[Կարս]]ի, [[Աշոցք]]ի, [[Ախալքալաք]]ի, [[Լոռու սարահարթ]]երում, [[Եղվարդի սարավանդ|Եղվարդի]] ու [[Կոտայքի սարավանդ]]ներում, [[Կուր]], [[Խրամ (գետ)|Խրամ]], [[Ախուրյան (գետ)|Ախուրյան]], [[Հրազդան (գետ)|Հրազդան]], [[Դեբեդ]], [[Ձորագետ]], [[Արգիճի (գետ)|Արգիճի]] գետերի ավազաններում։ Բազալտն ամուր, դիմացկուն ու հեշտ մշակվող է։ Օգտագործվում է [[շինարարություն|շինարարության]] և [[Քանդակագործություն|քանդակագործության]] մեջ։ [[Հայաստան]]ում բազալտի տարատեսակները շինարարության մեջ օգտագործվել են հնագույն ժամանակներից (կիկլոպյան ու մեգալիթյան կառույցներ)։ Բազալտով են կառուցվել [[Արին-Բերդ|Արինբերդը]], [[Կարմիր բլուր]]ը (մ․ թ․ ա․ VII-VI դդ․), [[Գառնիի հեթանոսական տաճար]]ը (1-ին դար), [[Տաթևի վանք]]ը (9-19-րդ դարեր), [[Սանահինի կամուրջ]]ը (12-րդ դար) և այլն։ Բազալտից կանգնեցվել են [[խաչքար]]եր, կերտված են [[Մատենադարան]]ի շենքը (1945-1957) և գլխավոր ճակատի արձանները, կառուցվել են [[Երևանի գինու կոմբինատ]]ի պահեստարանը (1938, 1945-1963), [[Հաղթանակ կամուրջ]]ը (1945), Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված [[Ծիծեռնակաբերդ|հուշակոթողը]] (1967) և այլն։

* '''Անդեզիտները''', հրաբխային միջին կազմության [[ապար]]՝ կազմված պլագիոկլազ, պիրոքսեն, ամֆիբոլ, [[բիոտիտ]][[Միներալ|միներալներից]], հազվադեպ՝ [[Քվարց|քվարցից]] ու [[Հրաբխային ապակի|հրաբխային ապակուց]]։ Կառուցվածքը հոծ է, գույնը՝ սև, հաճախ՝ մուգ մոխրագույն։ Առաջանում է [[Լավա|լավային]] հոսքերի ձևով [[Հրաբուխ|հրաբուխների]] արտավիժումից։ Տարածված է [[Արագած]], [[Գեղամա լեռնաշղթա|Գեղամա]], [[Վարդենիսի լեռներ|Վարդենիս]] լեռնազանգվածներում, [[Դեբեդ]], [[Որոտան]], [[Հրազդան (գետ)|Հրազդան]], [[Ողջի]] գետերի ավազաններում, [[Երևան|Երևանի]] շրջակայքում։ Օգտագործվում է [[Շինարարություն|շինարարության]] մեջ։
* '''Անդեզիտները''', հրաբխային միջին կազմության [[ապար]]՝ կազմված պլագիոկլազ, պիրոքսեն, ամֆիբոլ, [[բիոտիտ]][[Միներալ|միներալներից]], հազվադեպ՝ [[Քվարց|քվարցից]] ու [[Հրաբխային ապակի|հրաբխային ապակուց]]։ Կառուցվածքը հոծ է, գույնը՝ սև, հաճախ՝ մուգ մոխրագույն։ Առաջանում է [[Լավա|լավային]] հոսքերի ձևով [[Հրաբուխ|հրաբուխների]] արտավիժումից։ Տարածված է [[Արագած]], [[Գեղամա լեռնաշղթա|Գեղամա]], [[Վարդենիսի լեռներ|Վարդենիս]] լեռնազանգվածներում, [[Դեբեդ]], [[Որոտան]], [[Հրազդան (գետ)|Հրազդան]], [[Ողջի]] գետերի ավազաններում, [[Երևան]]ի շրջակայքում։ Օգտագործվում է [[Շինարարություն|շինարարության]] մեջ։
* '''Դացիտները''' ([[Լատիներեն|լատ.]]՝ dacia), հրաբխային թթվային [[ապար]]՝ կազմված պլագիոկլազ, [[քվարց]], փայլար, պիրոքսեն, երբեմն՝ սանիդին [[Միներալ|միներալներից]]։ Կառուցվածքը հոծ կամ շերտավոր է, գույնը՝ սև կամ մոխրագույն։ Բնորոշ է դաշտային սպաթի սպիտակավուն բյուրեղիկների առկայությունը։ Առաջացնում է բրգաձև կամ գմբեթաձև ներդրումներ, հաճախ՝ [[Լավա|լավային]] հոսքեր։ Տարածված է [[ՀՀ]] [[Արագած]], [[Իշխանասար]], [[Հատիս]], [[Գութանասար]], [[Իրինդ]] և այլ հրաբխային զանգվածներում։ Դայքից պատրաստում են կենցաղային թթվակայուն իրեր, օգտագործվում է նաև որպես [[շինանյութ]]։
* '''Դացիտները''' ([[լատիներեն]]՝ dacia), հրաբխային թթվային [[ապար]]՝ կազմված պլագիոկլազ, [[քվարց]], փայլար, պիրոքսեն, երբեմն՝ սանիդին [[Միներալ|միներալներից]]։ Կառուցվածքը հոծ կամ շերտավոր է, գույնը՝ սև կամ մոխրագույն։ Բնորոշ է դաշտային սպաթի սպիտակավուն բյուրեղիկների առկայությունը։ Առաջացնում է բրգաձև կամ գմբեթաձև ներդրումներ, հաճախ՝ [[Լավա|լավային]] հոսքեր։ Տարածված է [[Հայաստան]]ի [[Արագած]], [[Իշխանասար]], [[Հատիս]], [[Գութանասար]], [[Իրինդ]] և այլ հրաբխային զանգվածներում։ Դայքից պատրաստում են կենցաղային թթվակայուն իրեր, օգտագործվում է նաև որպես [[շինանյութ]]։
* '''Բազալտային անդեզիտները''' (անդեզիտաբազալտ), հրաբխային հիմնային միջանկյալ [[ապար]] բազալտների ու անդեզիտների շարքում՝ կազմված պլագիոկլազ, ձիթակն, ամֆիբոլ, մագնետիտ միներալներից և հրաբխային ապակակուց։ Կառուցվածքը հոծ կամ բշտիկավոր է, գույնը՝ սև-մոխրագույն։ Տարբերում են ավգիտրային, ձիթակնային և ապակենման բազալտային անդեզիտներ։ Առաջանում է [[Լավա|լավային]] հոսքերի ձևով հրաբուխների արտավիժումից։ Տարածված է [[Երևան|Երևանի]] շրջակայքում, [[Լոռու մարզ|Լոռու]], [[Վայոց ձորի մարզ|Վայոց ձորի]], [[Սյունիքի մարզ|Սյունիքի մարզերում]]։ Օգտագործվում է [[Շինարարություն|շինարարության]] մեջ։

16:57, 4 Ապրիլի 2020-ի տարբերակ

Բազալտ

Բազալտ (լատին․՝ basaltes` փորձաքար), հրաբխային հիմնային ապար՝ կազմված պլագիոկլազ, պիրոքսեն, ձիթակն, մագնետիտ, ավելի քիչ՝ տիտանիտ, ապատիտ միներալներից։ Երկրի ընդերքում գտնվող ապարներից այն ամենատարածվածն է։ Հրաբխային ժայթքումների ժամանակ երկրի մակերես է դուրս գալիս հսկայական քանակությամբ լավա, որի սառչելուց հետո առաջանում են արտավիժած բազմատեսակ ապարներ` բազալտներ, անդեզիտներ, անդեզիտաբազալտներ և այլն: Կառուցվածքը մասամբ բյուրեղային է, բարձր խտությամբ, գույնը՝ սև կամ մուգ գորշ։ Այն դեկորատիվ քար է, հեշտ հղկվող, առանձնանում է իր դիմացկունությամբ։ Բազալտը կայուն է ջերմաստիճանի տատանումների և մեխանիկական ազդեցության նկատմամբ։ Այն նաև կայուն է ագրեսիվ քիմիական նյութերի ազդեցության նկատմամբ, ինչպիսիք են թթուները և ալկալիները, ծովային աղը: Բազալտը չի այրվում, և կարող է դիմանալ մինչև 1500 °C ջերմաստիճանում։ Հայաստանում բազալտի և նրա  խմբի ապարների պաշարները հատկապես խոշոր են Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքի շրջակայքում: ՀՀ տարածքում հայտնաբերված բազալտի և նրա տարատեսակների  երկրաբանական պաշարները գնահատվում են 125 մլրդ մ³: Բազալտները ավելի ամուր են, սառցադիմացկուն, կարծր, թթվակայուն : Ունեն նաև ջերմամեկուսիչ բարձր հատկանիշներ: Բազալտները անհիշելի ժամանակներից օգտագործվել են Հայաստանում բնակավայրերի, եկեղեցիների կառուցման համար: Երևանի և հանրապետության մյուս   քաղաքների  շենքերի հիմքերն ու ստորին հարկերը, կառուցված են սրբատաշ և դրվագված բազալտաքարերով: Բազալտները Հայաստանում կիրառվում են նաև կամուրջների, ջրատեխնիկական և այլ բարդ կառույցներում:

Անվան ծագում

Բազալտ բառը ծագել է եթովպերեն «բազալ» բառից, որը նշանակում է «եռացած»։

Բազալտի հատկություններ

Բազալտն ունի հետևյալ հատկությունները՝

  • ճնշման նկատմամբ բարձր դիմացկունություն,
  • ամորտիզացիայի նկատմամբ դիմացկունություն,
  • բարձր քիմիական կայունություն,
  • գրեթե զրոյական ջրի կլանում,
  • ցրտի նկատմամբ կայունություն,
  • էկոլոգիական և հիգիենիկ անվտանգություն,
  • բնական հումքը ունի անսովոր և յուրահատուկ արտաքին տեսք և այլն։

Բազալտների խմբի ապարներ

Այս խմբին են պատկանում բազալտները, մելանոբազալտները, անդեզիտաբազալտները, անդեզիտները,դացիտները,անդեզիտադացիտները և այլն,որոնք առաջացել են հրաբխային  ժայթքումների ժամանակ երկրի մակերևույթ արտավիժված լավայի հոսանքներից:

Սրանք կարծր ապարներ են հիմնականում մանրաբյուրեղ  կազմությամբ, մոխրագույն, կապտամոխրագույն, մուգ մոխրագույն և այլ երանգներով:

Հայաստանում բազալտի խմբի ապարներն ունեն չափազանց լայն տարածում: Ամենից հայտնի հանքավայրերն են Փարաքարի, Նորքի, Արզնու, Անիի, Ազատանի, Կառնուտի, Շաքիի, Սիսիանի և այլն:

Բազալտի խմբի ապարները սովորաբար բնութագրվում են մեծ խտությամբ և ամրությամբ,մաշակայունությամբ և սառնակայունությամբ, թթվակայունությամբ  և այլ հատկանիշներով:Այս ապարները Հայաստանում կիրառվում են  շինարարության համար հնագույն  ժամանակներից ի վեր: Հայերի նախնիները՝ ուրարտացիք ամրոցների հիմքերը և պատվանդանները կառուցել են բազալտի խոշոր ժայռաբեկորներից (Արինբերդ, մ.թ.ա. 8  դար և այլն):

Սկսած մ.թ. 1 դարից բազալտի խմբի ապարները  կիրառություն են գտել կառուցվածքների երեսպատվածքում: Սրանց հետազննությունը ցույց է տվել, որ բազալտները և անդեզիտաբազալտները ամենաերկարակյաց շինաքարերից են:

Ժամանակակից շինարարության մեջ  բազալտի խմբի ապարները գործադրվում են շենքերի հիմքերն ու ցոկոլները, հենապատերը, կամուրջների հաստարաններն ու կամուրջները շարելու և  մոնումենտալ կառուցվածքները երեսպատելու համար, որպես եզրաքար և մայթասալ, բարձրորակ խիճ՝ ճանապարհային և բետոնային աշխատանքների համար: Նրանցից պատրաստվում են թթվակայուն շինվածքներ և քարալյուր  քիմիական արդյունաբերության համար:

Բազալտի խմբի ապարների ծակոտկեն տեսակներն օգտագործվում են նաև որպես որմնաքար,խոշորածակոտկենները՝ որպես  հատուկ շինվածքներ արդյունաբերության մեջ: Հալած բազալտները  բարձրորակ նյութ են թթվակայուն, մաշակայուն շինվածքների արտադրության համար:

Բազալտը Հայաստանում

Հայկական լեռնաշխարհում տարածված են բազալտի մի շարք տարատեսակներ:

Դրանցից են ՝

Տես նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։