«Հորսենս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Հորսենս''' ({{lang-da|Horsens}}), քաղաք Դանիայում՝ Յուտլանդիա թերակղզու արևելքում։ Նույնանուն կոմուն...»:
 
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Բնակավայր}}
'''Հորսենս''' ({{lang-da|Horsens}}), քաղաք [[Դանիա]]յում՝ [[Յուտլանդիա]] թերակղզու արևելքում։ Նույնանուն կոմունայի կենտրոնն է։ Նավահանգիստ է Հորսենս-ֆյորդի ափին, երկաթուղային հանգույց է։ [[Վիտուս Բերինգ]]ի ծննդավայրն է։
'''Հորսենս''' ({{lang-da|Horsens}}), քաղաք [[Դանիա]]յում՝ [[Յուտլանդիա]] թերակղզու արևելքում։ Նույնանուն կոմունայի կենտրոնն է։ Նավահանգիստ է Հորսենս-ֆյորդի ափին, երկաթուղային հանգույց է։ [[Վիտուս Բերինգ]]ի ծննդավայրն է։



15:17, 3 Ապրիլի 2020-ի տարբերակ

Բնակավայր
Հորսենս
դան․՝ Horsens
Զինանշան

ԵրկիրԴանիա Դանիա
Հիմնադրված է12-րդ դար թ.
Մակերես189±1 կմ²
ԲԾՄ5±1 մետր
Բնակչություն59 449 մարդ (2020)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ7
Փոստային դասիչ8700
Պաշտոնական կայքhorsens.dk
Հորսենս (Դանիա)##
Հորսենս (Դանիա)

Հորսենս (դան․՝ Horsens), քաղաք Դանիայում՝ Յուտլանդիա թերակղզու արևելքում։ Նույնանուն կոմունայի կենտրոնն է։ Նավահանգիստ է Հորսենս-ֆյորդի ափին, երկաթուղային հանգույց է։ Վիտուս Բերինգի ծննդավայրն է։

Պատմություն

Հիմնադրվել է 11-րդ կամ 12-րդ դարում։ Մի քանի վանքերով ամրացված քաղաք էր։ 1442 թվականին ստացել է առաջին առևտրական խարտիան և մինչև 18-րդ դարը դարձել առևտրի կենտրոն:

Հորսենսը Դանիայի ամենագեղեցիկ և հնագույն քաղաքներից է։ ժամանակին այստեղ գտնվում էին վիկինգների բնակավայրերը։ Քաղաքն ուներ առևտրական խարտիա, նպաստավոր դիրք և հարմար նավահանգիստ, կից հողերում պահում էին անասուն, մասնավորապես, ձի։ Այստեղից էլ առաջացել է քաղաքի անվանումը՝ Horsens (hors i næs, «ձի» և «թերակղզի»)։ Վիկինգների ժամանակաշրջանի հին քաղաքի սահմանները և քաղաքային շրջանի մեծացումը հաջորդող դարաշրջաններում բավականին հեշտ է նկատել քաղաքի պատմական կենտրոնում։

Տեսարժանություն

Վիտուս Բերինգի անվան պուրակ

Հորսենսի ծայրամասում է գտնվում Դանիայի ամենահին եկեղեցիներից մեկը՝ Տամպրուդսկայան։ Նրա հիմնադրումը համընկել է Դանիայում քրիստոնեության ընդունման հետ։ Այս եկեղեցում պահպանվել են գործնականորեն նախաստեղծ տեսքով ամենահետաքրքիր որմնանկարները, որոնք Դանիայում հնագույններից են։

Հորսենսը եկեղեցիների քաղաք է։ Բացի Տամպրուդսկայայից այստեղ կա ավելի քան 20 տաճար։

Հորսենսի մոտակայքում՝ Օձի բլրի վրա, տեղակայված են թագավոր Էրիկ Մենվեդի դղյակի ավերակները։ Այդ ամրոցը ծաղկել է 1320-1618 թվականներին, բայց այնուհետև լքվել է, իսկ հետագայում՝ քանդվել: Դղյակից ոչ հեռու գտնվում են Բենեդիկտյան միաբանության վանքի ավերակները։

Քաղաքում են գտնվում նաև Ֆրանցիսկյան միաբանության մատուռը, ռոմանական ոճով Փրկչի եկեղեցին (դան․՝ Vor Frelsers Kirke,13-րդ դար), թանգարանը, 18-րդ դարի վաճառականների մի քանի տները։

Բոլլեր-Շլոտսվեյ փողոցի վրա գտնվում է 16-րդ դարի ազնվականների նստավայրը՝ ֆուքսիա այգով և բուժիչ բույսերի պարտեզով շրջապատված մի հին տուն:

Գարսվեյ փողոցի վրա գտնվում է լայն ճանաչում ունեցող Արդյունաբերական թանգարանը։ Հորսենսը Վիտուս Բերինգի ծննդավայրն է[2]։ Այստեղ նաև նրան նվիրված թանգարան կա։ Նրա պատվին են կոչել կենտրոնական հրապարակը և զբոսայգին։

1780 թվականից հետո՝ մինչև դանիական կառավարության և Եկատերինա 2-րդի պայմանավորվածությունը, Բրաունշվեյգի ընտանիքի արքայազներն ու արքայադստրերը՝ Անտոն Բրաունշվեյգի և Աննա Լեոպալդիի երեխաները, Իվան 6-րդի եղբայրներն ու քույրերը մինչև իրենց կյանքի վերջն ապրում էին գործնական մեկուսացման մեջ։ Այդ ժամանակ Դանիան փաստացի կառավարում էր Անտոն Բրաունշվեյգի քույրը՝ Յուլիանա Մարիա թագուհին։

Հնագիտություն

Հորսենս-ֆյորդի ափին գտնվել է հացենուց պատրաստված 4,7 հազար տարեկան երեք թի (մ․թ․ա․ 4,5 հազարամյակ)։ Թիերը ստեղծվել էին Էրթեբյոլլեի մշակույթի ներկայացուցիչների կողմից[3][4]։

Արդյունաբերություն

Քաղաքում գործում է պղնձաձուլական արտադրություն, մեքենաշինություն (էլեկտրատեխնիկական սարքավորում, մանածագործական և այլն), սննդամթերքի, ծխախոտի արդյունաբերություն։

Վիտուս Բերինգի անվան համալսարան

Հորսենսում գտնվում է խոշորագույն միջազգային համալսարան, որն անվանակոչվել է՝ ի պատիվ Վիտուս Բերինգի։ 2008 թվականից՝ Ալֆա-կենտրոնի համալսարանի, Միջին արևմտյան բարձրագույն կրթության կենտրոնի, Վիտա-կենտրոնի բարձրագույն կրթության և Յուտլանդիայի համալսարանական քոլեջի հետ միավորումից հետո, այն վերանվանվել է VIA University College:

Համալսարանում սովորում է տարբեր երկրներից ավելի քան 20 000 ուսանող, ունի շուրջ 2 000 ուսուցիչ։ Ուսուցումն իրականացվում է տեխնիկական և տնտեսական ուղղվածության 50 մասնագիությամբ։

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

  1. https://www.statbank.dk/BY1
  2. «Горзенс». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Unusual find saved just in time
  4. «В Дании найдены вёсла возрастом около 6 тыс. лет». Արխիվացված է օրիգինալից 2014-04-28-ին. Վերցված է 2012-11-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հորսենս» հոդվածին։