«Էլեկտրոնային գիրք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Էլեկտրոնային գիրք''', գրքի տարբերակը, որը պահպանվում է թվային տեսակով։ Այս տերմինը օգտագործվում...»:
 
+ 18 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով
Տող 71. Տող 71.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
{{Ծանցանկ}}

[[Կատեգորիա:Գրքեր]]
[[Կատեգորիա:Գրքեր ըստ տեսակի]]
[[Կատեգորիա:Համացանց]]
[[Կատեգորիա:Ինֆորմատիկա]]
[[Կատեգորիա:Տեխնոլոգիա]]
[[Կատեգորիա:Գրադարանավարություն]]
[[Կատեգորիա:Էլեկտրոնիկա]]
[[Կատեգորիա:Թվային տեխնոլոգիաներ]]
[[Կատեգորիա:Համակարգիչ]]
[[Կատեգորիա:Գրականություն]]
[[Կատեգորիա:Կենցաղային էլեկտրոնիկա]]
[[Կատեգորիա:Մուլտիմեդիա]]
[[Կատեգորիա:Բջջային համակարգիչներ]]
[[Կատեգորիա:Ինֆորմացիա]]
[[Կատեգորիա:Գրական ստեղծագործություններ]]
[[Կատեգորիա:Ծրագրային ապահովում]]
[[Կատեգորիա:Մշակույթ]]
[[Կատեգորիա:Գրքեր այբբենական կարգով]]

12:19, 1 Ապրիլի 2020-ի տարբերակ

Էլեկտրոնային գիրք, գրքի տարբերակը, որը պահպանվում է թվային տեսակով։ Այս տերմինը օգտագործվում է ոչ միայն գրքի այսպիսի տարբերակի նկարագրումը, այլև նկարագրելու համար այն սարքը, որը օգտագործվում է ընթերցանության համար։

Անգլերենով այս տերմինը հանդիպում է ինչպես e-book, գրքի էլեկտրոնային տարբերակը նկարագրելու համար, որոնց պահպանման համար օգտագործվում է բաց ֆորմատով ֆայլեր, հիմանկանում՝ տեքստային խմբագրիչներ, նաև հանդիպում է e-text տերմինը։

Պատմություն

1971 թվականին Մայքլ Հարտը ստացավ Xerox Sigma V համակարգչի օգտագործման անսահմանափակ հնարավորություն։ Փորձելով արժապատիվ օգտոգործել այս ռեսուրսը, նա ստեղծեց առաջին էլեկտրոնային գիրքը՝ ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը, երբ նա տպեց գրքի պարունակությունը էկրաննին։ Գրքերը պատճենելով և նրանց էլեկտրոնային տարբերակները ստեղծելու ճանապարհով էլ սկիզբ դրվեց Գուտենբերգ նախագիծին[1]։

Ֆորմատներ

Էլեկտրոնային գրքերը կարող են տարածվել տարբեր ֆորմատներով․

  • սովորական տեքստ (plain text)
  • տեքստային ձևավորումներ՝ HTML, էլեկտրոնային գրքերի բաց ֆորմատ Electronic Publication (.epub), (OPF FlipBook), OpenDocument, SGML, XML, FictionBook (.fb2), TeX, PDF, Microsoft HTMLHelp (.chm), eReader (.lit), PostScript (.ps, .eps), ExeBook, Mobipocket (.prc, .mobi) և այլն։
  • գրաֆիկական ռասթերներ՝ TIFF, JPEG, DjVu և այլն։
  • գրքերի մուլտիմեդիա՝ SWF, EXE, աուդիոգրքեր և այլն
  • գրքեր java-MIDlet ֆորմատով բջջային հեռախոսների համար
  • գրքեր հավելվածների տեսքով տարբեր օպերացիոն համակարգերի համար, որոնք ոչ միայն իրենց մեջ են պարունակում գիրքը, այլ նաև նրանք ընթերցելու ծրագիրը։

Որոշ ֆորմատներ (OpenDocument, FictionBook, PostScript, PDF, MS Word DOC և այլն) կարող են իրենց մեջ պարունակել վեկտորային կամ այլ ձևաչափի նկարներ։

Առավելություններ և թերություններ

Առավելություններ

  • դյուրակիրություն[2]
  • ամբողջական տեքստի որոնման հնարավորություն
  • հարմարավետ ընթերցանության համար կարգավորումներ տալու հնարավորություն
  • գրքերի տեքտերը լսելու հնարավորություն
  • թույլ լուսավորության պայմաններում ընթերցանության հնարավորություն
  • տարածման ցածր գին (հիմնականում տարածումը կատարվում է անվճար)
  • բազմաթիվ էլեկտրոնային գրքեր անվճար են ընթերցողի համար
  • գրքի արագ հասանելիություն (թղթե գիրք ձեռք բերման համար անհրաժեշտ է հասնել խանութ կամ գրադարան)
  • անհարժեշտ է քիչ ժամանակ հրատարակման համար (համեմատության համար՝ մեկ շաբաթ էկելեկտրոնային գրքի, և կես տարի թղթի համար)
  • հիգեիա, թղթե գրքերը համարվւմ է թղթե փոշու աղբյուր
  • էկոլոգիա՝ էլեկտրոնային գրքերի համար անհրաժեշտ չէ զբաղվել ծառահատմամբ։

Թերություններ

  • գեղագիտական բաղադրիչերի բացակայություն
  • կախված է էլեկտրոնային սարքերի առկայությունից
  • անհամապատասխանեցում նոր ծրագրային և սարքային ապահովման հետ
  • որոշ սարքերի էկրանները շատ արագ են վնասում են աչքերը
  • ներկա էկրանների ընդլայնումնները այնպիսին են, որ «լուսանկարի որակը» նրանցում դեռ այնպիսին չէ ինչպիսին թղթին են
  • ընթերցնությունը կախված է սարքի մարտկոցի կյանքից
  • էկեկտրոնային գրքերի տարածման համար հաճախ օգտագործվում է օգտատիրական համաձայնություն և DRM, ինչը թույլ է տալիս նրանց ընթերցողի համար դարձնել ավելի անհարմար[3][4]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. http://www.guardian.co.uk/books/2011/sep/08/michael-hart-inventor-ebook-dies «Michael Hart, inventor of the ebook, dies aged 64» Alison Flood, The Guardian. 8 September 2011
  2. Michael Pastore. «http://epublishersweekly.blogspot.com/2008/02/30-benefits-of-ebooks.html» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009-01-31-ին. Վերցված է 2008-08-21-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն); Unknown parameter |datepublished= ignored (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Richard Stallman. «E-Books: Freedom Or Copyright» (անգլերեն). Վերցված է 2013-03-30-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն); перевод
  4. Richard Stallman. «E-books must increase our freedom, not decrease it» (անգլերեն). Վերցված է 2013-03-30-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն); перевод