«Աշոտ Չախոյան»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ցանկեր ՀոթՔաթ գործիքով |
հեռացվել է Կատեգորիա:Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ցանկեր ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 44. | Տող 44. | ||
[[Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ]] |
[[Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ]] |
||
[[Կատեգորիա:Արցախյան պատերազմի մասնակիցներ]] |
[[Կատեգորիա:Արցախյան պատերազմի մասնակիցներ]] |
||
[[Կատեգորիա:Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ցանկեր]] |
|||
10:38, 1 Ապրիլի 2020-ի տարբերակ
Աշոտ Ռուդոլֆի Չախոյան | |
---|---|
Դիմանկար | |
Ծնվել է | 1972 օգոստոսի 10 |
Ծննդավայր | Երևան, ՀՍՍՀ |
Մահացել է | հունվարի 31, 1994 | (տարիքը 21)
Մահվան վայր | Քարվաճառ, ԼՂՀ |
Քաղաքացիություն | ՀՀ |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | Իրավագետ |
Պարգևներ և մրցանակներ | ՀՀ Արիության մեդալ |
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Ճանաչենք մեր հերոսներին. ԱՇՈՏ ՉԱԽՈՅԱՆ |
Աշոտ Ռուդոլֆի Չախոյան (օգոստոսի 10, 1972 - հունվարի 31, 1994), իրավագետ, գործարար, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն
Աշոտ Ռուդոլֆի Չախոյանը ծնվել է 1972 թվականի օգոստոսի 10-ին։ Ավարտել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցը։ 1991 թվականին ընդունվել է «Գալիք» համալսարանի իրավագիտության և մենեջմենթի բաժինը[1]։
Արցախյան պատերազմ
Մասնակցել է Խնձորեսկի, Կոռնիձորի պաշտպանական, Մարտակերտի, Քարվաճառի ազատագրական մարտերին։ 1994 թվականի հունվարի 31-ին Քարվաճառի բարձունքներից մեկում Աշոտը զոհվեց՝ փրկելով ընկերների կյանքը։ Զորամասում ստեղծվել է նրա անունով «Փառքի անկյուն», նրա անունը գրվել է «Հավերժ ապրողների» անվանացանկում։ 2016 թվականի դեկտեմբերի 6-ին Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում տեղադրվել է Աշոտ Չախոյանի կիսանդրին[2]։ Կիսանդրին սկսել է ստեղծել Ազատ Հարությունյանը, իսկ ավարտին է հասցրել Վիլյամ Պետրոսյանը[3]:
Պարգևներ
ՀՀ նախագահի 1997 թվականի սեպտեմբերի 20-ի հրամանագրով սերժանտ Աշոտ Չախոյանը պարգևատրվել է «Արիության» մեդալով։
Ծանոթագրություններ
- ↑ Ապրելու մեր ձևը։
- ↑ «Բացվել է հետախույզ Աշոտ Չախոյանի կիսանդրին». www.1lurer.am. Վերցված է 2020-04-01-ին.
- ↑ «aravot.am».