«Դիդգորի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ճակատամարտ|Ճակատամարտի անվանում=Դիդգորի ճակատամարտ|Հակամարտություն=Վրաստանը զարգ...»:
(Տարբերություն չկա)

13:08, 30 Մարտի 2020-ի տարբերակ

Դիդգորի ճակատամարտ
Թվականօգոստոսի 12, 1121
Մասն էGeorgian-Seljuk wars?
ՎայրMount Didgori?
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Դիդգորի ճակատամարտ, առճակատում, որը տեղի է ունեցել 1121 թվականի օգոստոսի 12-ին Տփղիսի մերձակայքում գտնվող Դիդգոր բնակավայրում, մի կողմից՝ Սելջուկյան սուլթանության (և դաշնակիցների՝ Ելտկուզյանների, Շադդադյանների, Տփղիսի ամիրայության և Շահ Արմենների), մյուս կողմից՝ Վրաց թագավորության միջև։ Հատկանշական է, որ վրացական բանակում կռվում էին նաև զգալի ալաններ, ղփչաղներ, հայեր, ինչպես նաև ֆրանկյան խաչակիրներ։ Դա է պատճառը, որ ճակատամարտը հայտնի է նաև որպես վրաց խաչակրաց արշավանք։

Մեծ մուսուլմանական բանակը՝ Իլղազիի գլխավորությամբ, նախահարձակ է լինում և խայտառակ պարտություն կրում Դավիթ Դ Շինարարի ղեկավարած զինուժից։ Դավիթ Շինարարի հաղթանակը պայմանավորված էր արդյունավետ ռազմավարական մարտավարությամբ և բարենպաստ պատերազմական իրադրությամբ։ Դիդգորի ճակատամարտը վրաց-սելջուկյան պատերազմի գագաթնակետն էր, որն էլ հանգեցնում է 1122 թվականի Տփղիսի ազատագրմանը։ Տփղիսի ամիրայության տապալումից հետո Դավիթ Շինարարը Վրաց թագավորության մայրաքաղաքը Քութայիսիից տեղափոխվում է Տփղիս (Թբիլիսի` Վրաստանի ներկայիս մայրաքաղաք):

Դիդգորի ճակատամարտի հաղթանակով մեկնարկում է միջնադարյան Վրաստանի պատմության ոսկեդարը, որը նշվում է «Վրացական տարեգրություններում»։ Մերօրյա իրականությունում ամեն տարվա օգոստոս-սեպտեմբերին նշվում է Դիդգորի ճակատամարտի հաղթանակին նվիրված համավրացական փառատոնը՝ Դիդգորոբան։