«Պատրիկ Դևեջյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 12. Տող 12.
==Հղումներ==
==Հղումներ==
*[https://www.liberation.fr/france/1998/12/07/patrick-devedjian-54-ans-il-n-en-a-pas-fini-avec-le-genocide-armenien-et-tient-plutot-bien-a-l-assem_255284 Patrick Devedjian, l'amer RPR/ Liberation, 1998]
*[https://www.liberation.fr/france/1998/12/07/patrick-devedjian-54-ans-il-n-en-a-pas-fini-avec-le-genocide-armenien-et-tient-plutot-bien-a-l-assem_255284 Patrick Devedjian, l'amer RPR/ Liberation, 1998]
*[https://www.azatutyun.am/a/30515705.html Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է Պատրիկ Դևեջյանը Ազատություն 2020]
*[https://www.azatutyun.am/a/30515705.html Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է Պատրիկ Դևեջյանը / Ազատություն, 2020]
{{DEFAULTSORT:Դևեջյան, Պատրիկ}}
{{DEFAULTSORT:Դևեջյան, Պատրիկ}}
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}

14:09, 29 Մարտի 2020-ի տարբերակ

Պատրիկ Դևեջյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 26, 1944(1944-08-26)[1][2][3][…]
ԾննդավայրՖոնտենբլո[3]
Մահացել էմարտի 28, 2020(2020-03-28)[3][4] (75 տարեկան)
Մահվան վայրԱնտոնի[5][3]
ԳերեզմանCimetière d'Antony
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ազգությունհայ
Կրոնուղղափառություն
ԿրթությունԿոնդորսե լիցեյ, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, Պանթեոն-Ասսաս համալսարան և Սամուել-Մուրատ վարժարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փաստաբան
ԱմուսինՍոֆի Վանբրեմիրշ[6]
Ծնողներհայր՝ Roland Devedjian?
Զբաղեցրած պաշտոններՖրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Անտոնիի քաղաքապետ, գերագույն խորհրդական, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, տնօրեն և member of the departmental council of Hauts-de-Seine?
ԿուսակցությունԺողովրդական շարժման միություն, հանրապետության սատարման միավորում, Occident?[7] և Դեմոկրատների միություն հանուն Հանրապետության
Պարգևներ և
մրցանակներ
Մակարիոս III-ի շքանշան և Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշան[8]
ԱնդամությունParis Bar Association?
ԵրեխաներԹոմաս Դևեջյան[9]
 Patrick Devedjian Վիքիպահեստում

Պատրիկ Դևեջյան (օգոստոսի 26, 1944(1944-08-26)[1][2][3][…], Ֆոնտենբլո[3] - մարտի 28, 2020(2020-03-28)[3][4], Անտոնի[5][3]), ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, նախարար, Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ, իշխող Ժողովրդական շարժման միություն կուսակցության (ԺՇՄ, UMP) նախկին գործադիր գլխավոր քարտուղար։ 1983-2002 թթ. Անտոնիի քաղաքապետն էր, 2007 թվականից ի վեր Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահը։ 2014 թվականին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է Պատվո շքանշանով[10]։

Կենսագրություն

Ծնվել է հայ գաղթականների ընտանիքում: Հայրը ծագումով Սեբաստիայից էր: Վաղ հասակում կորցրել է մորը: Սովորել է Սևրի հայկական քոլեջում, ապա՝ Փարիզ II համալսարանում: Հինգ անգամ ընտրվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ: 2002 թ. նշանակվել է Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման հարցերով նախարար, 2004—2005 թթ. եղել է արդյունաբերության նախարար, ապա՝ վերականգնման ծրագրերի նախարար: Դևեջյանը հայտնի է Հայ դատի համար իր պայքարով: Նա Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի փաստաբանն էր և Նիկոլա Սարկոզիի ընկերը, նրա հիմնական գաղափարակիցներից մեկը:

Մահացել է նոր տիպի կորոնավիրուսային վարակից. հոսպիտալ էր տեղափոխվել 2020 թ. մարտի 26-ին: ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Դևեջյանի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «Պատրիկ Դևեջյանի մահը, կարելի է ասել, մեծն Շառլ Ազնավուրից հետո, անամոքելի վիշտ է հայ-ֆրանսիական բարեկամության համար, ով այդ եղբայրական մտերմության վառ խորհրդանիշ էր։ Դևեջյանը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման և ֆրանսահայությանը հուզող հարցերի առաջմղման պայքարի շուրջ 50-ամա պայքարի անմնացորդ նվիրման մարմնավորումն էր»։[11]

Ծանոթագրություններ

Հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիկ Դևեջյան» հոդվածին։