«Յոզեֆսպլաց (Վիեննա)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «thumb|upright=1.35|Յոզեֆսպլացը [[Վիեննայի Հոֆբուրգում]] '''Յոզեֆսպլաց''' ({{lang-de|Josefsplatz}}), հր...»:
(Տարբերություն չկա)

08:17, 29 Մարտի 2020-ի տարբերակ

Յոզեֆսպլացը Վիեննայի Հոֆբուրգում

Յոզեֆսպլաց (գերմ.՝ Josefsplatz), հրապարակ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Անվանակոչվել է կայսր Յոզեֆ II-ի անունով։ Վիեննայի ամենալավ պահպանված հրապարակներից մեկն է։[1]

Նկարագրություն

Յոզեֆսպլաց հրապարակի կենտրոնում կանգնեցված է Յոզեֆ II-ի լիարժեք չափերով արձանը, որը կառուցվել է 1795-1807 թթ. քանդակագործ Ֆրանց Անտոն ֆոն Ցաուների կողմից։[2] Արձանի կառուցումը, որի համար օրինակ է հանդիսացել Հռոմի Կապիտոլիում բլուրում գտնվող Մարկոս Ավրելիոսի արձանը, հանձնարարվել է կայսր Ֆրանց II-ի կողմից, ով 16 տարեկանից մեծացել է իր հորեղբոր՝ Յոզեֆ II-ի խնամակալության ներքո։[2] Յոզեֆ II-ի պատկերումը՝ որպես հռոմեական նվաճող, հագին պարեգոտ ու դափնեպսակ, արտացոլում է Հաբսբուրգների այն համոզմունքը, որ իրենք սերել են հին հռոմեացի կայսրերից։[3]

Հրապարակը երեք կողմից շրջափակված է Հոֆբուրգի պալատի մասնաշենքերով։ Աուգուստիներշտրասե փողոցին է նայում Պետական սրահը (Prunksaal), որը Ավստրիայի ազգային գրադարանի կենտրոնական կառույցն է։ Գրադարանը Հոֆբուրգի պալատի մասն է կազմում և ուշ բարոկկո շրջանի ճարտարապետության լավագույն օրինակ է։ Շենքը նախագծվել է Յոհան Բերնհարդ Ֆիշեր ֆոն Էռլախի և իր որդու՝ Յոհան Էմանուել Ֆիշեր ֆոն Էռլախի կողմից, իսկ թևերը ավելացվել են հետագայում Նիկոլաուս Պակասսիի կողմից։ Շենքը, բացի գրադարանին ծառայելուց, նախագծվել է նաև որպես հիանալի ակուստիկայով համերգասրահ։[4] Գրադարանի թանգարանը աղետային վնասներ է կրել 1848 թ. Վիեննայի ապստամբության ժամանակ, երբ կենդանաբանական հավաքածուն ամբողջությամբ ոչնչացվեց թնդանոթային կրակի հետևանքով։

Պետական սրահի աջ կողմում գտնվում է Ավստրիայի ազգային գրադարանի Ավգուստինյան թևը և Վիեննայի Ավգուստինյան եկեղեցին՝ հրապարակի ամենահին կառույցը։[2] Իսկ աջ կողմում եկեղեցու դիմաց գտնվում է Ռեդոուտենզալեն (Redoutensäle), որը ներառվել է Հոֆբուրգի համալիրում 1744-1748 թթ.։[3] 1992 թ. այն մեծապես վնասվել է հրդեհից։

Հրապարակի հյուսիսարևմտյան անկյունում գտնվում է Շթալբուրգը՝ նախկին կայսերական ախոռները, որտեղ ժամանակին պահվում էին մոտ 900 լիպիցաներ տեսակի ձի։ 16-րդ դարում էրցհերցոգ Մաքսիմիլիանի կողմից կառուցված այս կառույցում 1614-1662 թթ. գտնվել է էրցհերցոգ եոպոլդ Վիլհելմի արվեստի հավաքածուն։ Ավելի ուշ շենքը վերածվել է Հոֆբուրգի համար ախոռի։ Ընդարձակ բակը շրջապատված է երեք աստիճանի կամարաշարերով և մեծ ծխնելույզներով։[5] Այսօր Շթալբուրգում է գտնվում Ձիավարության իսպանական դպրոցը և Լիպիցաներ թանգարանը։[6][7]

Հրապարակի դիմաց կա երկու պալատ։ Պալավիչինի պալատը կառուցվել է 1784 թ. Ֆերդինանդ ֆոն Հոհենբերգի կողմից և բարոկկոյի ու նեոկլասիցիզմի ոճերի խառնուրդ է։ Փալֆի պալատը կառուցվել է 16-րդ դարում։[5]

Յոզեֆսպլացում է նկարահանվել «Երրորդ մարդը» ֆիլմը (1949 թ.)։

Հուշադրամ

Ավստրիական հավաքորդական 5 եվրո մետաղադրամների վրա պատկերված է Յոզեֆսպլացը՝ որպես հիմնական թեմա։ Այն հատվել է 2006 թ. հունվարի 18-ին։ Հետադարձ կողմում պատկերված է Հոֆբուրգի պալատը Յոզեֆսպլաց հրապարակում։ Հեծյալ Յոզեֆ II-ի արձանը պատկերված է մեջտեղում։ Աջ կողմում երևում է Հոֆբուրգի շենքի թևը, ուր տեղակայված են Ձիավարության իսպանական դպրոցն ու Ռեդոուտենզալեն։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Մեջբերումներ
  1. Schulte-Peevers 2007, p. 359.
  2. 2,0 2,1 2,2 Unterreiner 2009, p. 63.
  3. 3,0 3,1 Schnorr 2012, p. 34.
  4. Schnorr 2012, pp. 34–35.
  5. 5,0 5,1 Brook 2012, p. 93.
  6. Gaillemin 1994, p. 189.
  7. Lina 2012, pp. 22–23.
Գրականություն
  • Brook, Stephan (2012). DK Eyewitness Travel Guide: Vienna. London: Dorling Kindersley Ltd. ISBN 978-0756684280.
  • Gaillemin, Jean-Louis (1994). Knopf Guides: Vienna. New York: Alfred A. Knopf. ISBN 978-0679750680.
  • Meth-Cohn, Delia (1993). Vienna: Art and History. Florence: Summerfield Press. ASIN B000NQLZ5K.
  • Schnorr, Lina (2012). Imperial Vienna. Vienna: HB Medienvertrieb GesmbH. ISBN 978-3950239690.
  • Schulte-Peevers, Andrea (2007). Alison Coupe (ed.). Michelin Green Guide Austria. London: Michelin Travel & Lifestyle. ISBN 978-2067123250.
  • Toman, Rolf (1999). Vienna: Art and Architecture. Cologne: Könemann. ISBN 978-3829020442.
  • Unterreiner, Katrin; Gredler, Willfried (2009). The Hofburg. Vienna: Pichler Verlag. ISBN 978-3854314912.

Արտաքին հղումներ