«Ալեքսանդր III»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ հեռացնում եմ անավարտի պիտակը, քանի որ հոդվածը ունի 15780 բայթ ծավալ
Տող 13. Տող 13.
{{Ռուսաստանի կայսրեր}}
{{Ռուսաստանի կայսրեր}}
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ|հատոր=1|էջ=153}}

[[Կատեգորիա:Ռուսաստանի կայսրեր]]
[[Կատեգորիա:Ռուսաստանի կայսրեր]]

13:56, 11 Մարտի 2020-ի տարբերակ

Ալեքսանդր III
Զինվորական կոչումԵնթասպա, podporuchik?, պորուչիկ, շտաբս-կապիտան, կապիտան, գնդապետ, գեներալ-մայոր, գեներալ-լեյտենանտ, Հետևազորի գեներալ, Հեծելազորային գեներալ և adjutant general?
Ծնվել է՝փետրվարի 26 (մարտի 10), 1845[1][2]
ԾննդավայրAnichkov Palace, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3][4]
Մահացել է՝հոկտեմբերի 20 (նոյեմբերի 1), 1894[1][2] (49 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրԼիվադիական պալատ, Լիվադիա, Յալթայի գավառ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[5][6][7]
Պողոս-Պետրոս տաճար
Երկիր Ռուսական կայսրություն
ՏոհմՀոլշտեյն-Գոտրոպ-Ռոմանով
միապետ և արվեստի կոլեկցիոներ
ՀայրԱլեքսանդր II[1]
ՄայրՄարիա Ալեքսանդրովնա[1]
ԵրեխաներՆիկոլայ II[8][1], Ալեքսանդր Ալեքսանդրովիչ, Գեորգի Ալեքսանդրովիչ[1][9], Քսենիա Ալեքսանդրովնա[1][10], Միխայիլ Ալեքսանդրովիչ[1][11] և Օլգա Ալեքսանդրովնա[1][12]
Հավատքուղղափառություն
Պարգևներ
ՍտորագրությունИзображение автографа

Ալեքսանդր III (փետրվարի 26 (մարտի 10), 1845[1][2], Anichkov Palace, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3][4] - հոկտեմբերի 20 (նոյեմբերի 1), 1894[1][2], Լիվադիական պալատ, Լիվադիա, Յալթայի գավառ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[5][6][7]), ռուսական կայսր (1881 թվականից), Ալեքսանդր II-ի որդին։

Կենսագրություն

Դաստիարակվել է իր ապագա խորհրդատու Կոնստանտին Պոբեդոնոսցևի մոտ։ Ըստ որոշ աղբյուրների[փա՞ստ], ամբողջ կյանքում նրան հետապնդել է իր հոր բախտին արժանանալու՝ մահափորձի զոհ դառնալու սարսափը և գրեթե դուրս չի եկել Գատչինայի պալատից («Գատչինայի կալանավոր»)։ Հեղափոխական իրավիճակն Ալեքսանդրին հարկադրեց 1880-ական թվականների առաջին կեսին անցկացնել մի շարք բարենորոգումներ (գլխահարկի վերացում և այլն), սակայն հետագայում իրագործեց, այսպես կոչված, հակաբարենորոգումներ (զեմստվային և քաղաքապետական կանոնադրության վերանայում և այլն)։ Ալեքսանդրի ներքին քաղաքականությանը բնորոշ էր ծայրահեղ ազգայնամոլությունը (հրեական ջարդեր, լեհերի, ֆինների, հայերի հալածանքներ)։ Արտաքին քաղաքականության մեջ շատ զգույշ էր, խուսափում էր պատերազմներից, վարում Ֆրանսիայի հետ մերձենալու քաղաքականություն (որի արդյունքն էր 1891-1993 թվականների Ֆրանս-ռուսական դաշինքը)՝ հետզհետե վատթարացնելով ռուս–գերմանական հարաբերությունները։

«Հակաբարենորոգումների քաղաքականությունը Ալեքսանդր Երրորդի օրոք»

19-րդ դարի 80-ական թթ. եւ 90-ական թթ. սկզբում կրթության մամուլի, տեղական ինքնակառավարման, դատական բնագավառումներում լույս տեսան օրենքներ, որոնք բնութագրվում են որպես հակառեֆորմներ, քանի որ նպատակ ունեին սահմանափակել 60-ից 70-ական թթ. ռեֆորմները: Հետադիմության առաջին զոհերը դարձան մամուլը ու լուսավորությունը: 1882թ. օգոստոսի 27-ին հրատարակվեցին մամուլի մասին ժամանակավոր կանոններ, որոնք խստագույն հսկողություն սահմանեցին թերթերի եւ ամսագրերի նկատմամբ: Խմբագիրները պարտավոր էին ներքին գործերի նախարարությանը հայտնել այն հեղինակների իսկական անունները, որոնք հանդես էին գալիս կեղծ անուններով: 1883-1884թթ. ընթացքում փակվեցին մամուլի բոլոր ազատական օրգանները: 1887թ. հուլիսի 5-ին լուսավորության նախարար Դելյանովը արգելում էր գիմնազիաներ ընդունել կառապանների, ծառաների, լվացարարների եւ փոքր կրպակատերերի երեխաներին: Ռեալական ուսումնարանները վերակառուցվեցին տեխնիկական դպրոցների, որոնց շրջանավարտները համալսարան ընդունվելու իրավունք չէին ստանում: 1884թ. օգոստոսի 23-ին համալսարանական նոր կանոնադրությամբ վերանում էր համալսարանական ինքնավարությունը, որ ձեռք էր բերվել 1863թ. ռեֆորմով: Նախկինում ընտրովի ռեկտորները, դեկանները, պրոֆեսորները դառնում էին նշանակովի պաշտոնյաներ: Ընդ որում նշանակելիս հաշվի էր առնվում ոչ թե գիտական ծառայությունները այլեւ քաղաքական հուսալիությունը: ՈՒսումնական օկրուգի հոգաբարձուն դառնում էր համալսարանի լիակատար տերը: 1885թ. ուսանողների համար կրկին պարտադիր դարձավ միանման հագուստը: Համալսարանի ուսման վարձը 10 ռուբլուց բարձրացվեց 50 ռուբլու, որն այն ժամանակ մեծ գումար էր: Համալսարաններից հեռացվեցին առաջադեմ եւ հայտնի շատ գիտնականներ: 1882-83թթ. փակվեցին կանանց բարձրագույն կուրսերը եւ ըստ էության կանանց բաձրագույն կրթությունը վերացավ: Իր ագրարային քաղաքականության մեջ ինքնակալության հետադիմական միջոցառումները զուգորդվում էին գյուղացիներին արվող զիջումների հետ: 1881թ. հրամանագրով զգալիորեն իջեցվեցին փրկագնման գները, իսկ գյուղացիները 1883թ. հունվարի 1-ից պարտադիր տեղափոխվում էին ժամանակավոր պարտավորագրյալ վիճակի: 1882թ. Ռուսաստանում հիմնադրվեց գյուղացիական բանկ, որը հող գնելու նպատակով գյուղացիներին, ընկերություններին եւ համայնքներին տրամադրում էր վարկեր: Բանկի հիմնումը նպատակ ուներ թեթեւացնելու հողային հարցի սրությունը: Նրա միջոցով հիմնականում վաճառվում էին կալվածատիրական հողեր: Բանկի օգնությամբ 1883- 1900թթ. գյուղացիներին վաճառվեց 5 մլն. հեկտար հող: 1886թ. օրենքով Ռուսաստանում վերացվեց շնչահարկը, որը մտցվել էր դեռեւս Պյոտր Առաջինի օրոք: 1880-90-ական թթ. ինքնակալության հողային քաղաքականության մեջ կարեւոր տեղ էր զբաղեցնում վերաբերմունքը գյուղացիական համայնքի նկատմամբ: Դեռեւս 1861թ. ռեֆորմի կիրառման ժամանակ դրսեւորվեց երկու տրամագծորեն հակադիր տեսակետներ: Կառավարող շրջանների մի մասը գտնում էր, որ ռեֆորմը կստեղծի հողի սեփականատերերի խավ, որը երկրում կայունության եւ ինքնակալության համար դասակարգային հենարան կդառնա: Մյուս մասը կարծում էր, որ գյուղական համայնքը այն միջոցն է, որ գյուղացուն կամրացնի հողին: Հաղթեց այս տեսակետը: 1990-ական թթ. սկզբին հրատարակվեցին մի շարք օրենքներ, որոնք նպատակ ունեին ամրապնդել գյուղացիական համայնքը: 1883թ. օրենքով սահմանափակվում էր հողի պարբերական բաժանումները, որոնք կարելի էր կատարել միայն 12 տարին մեկ, այն էլ համայնքի անդամների 2/3 համաձայնությամբ: Գյուղացուն արգելվում էր իր հողակտորը վարձակալության տալ համայնքից դուրս գտնվող այլ մարդու: Գյուղացին այլեւս չէր կարող ժամկետից շուտ իր հողակտորը վերցնել ու առանձնանալ համայնքից: Այսպիսի միջոցներով կառավարությունը ցանկանում էր գյուղացուն ամրացնել հողին, սահմանափակել նրա տեղաշարժը: 1889թ. հուլիսին հրատարակվեց <<զեմստվային տեղամասային կառավարիչների մասին կանոնադրությունը>>, որը Ռուսաստանի 40 նահանգներում ստեղծեց 2000 զեմստվային տեղամասեր (1տեղամասը միավորում էր 4-ից 5 գավառակ): Տեղամասերը ղեկավարում էին զեմստվային կառավարիչները: Կառավարիչներին նահանգապետի ներկայացմամբ նշանակում էր ներքին գործերի նախարարը: Զեմստվային կառավարչի թեկնածուն պետք է ունենար բարձրագույն կրթության, 3 տարվա աշխատանքային փորձ եւ պետք է ունենար 7500 ռուբլուց ավելի անշարժ գույքի սեփականություն: Հատուկ դեպքերում ներքին գործերի նախարարը կարող էր ցանկացած ազնվականի նշանակել զեմստվային կառավարիչ: Այդ կառավարիչների համակարգի ստեղծումը ինքնակալության 1880-90թթ.-ի ամենահետադիմական միջոցառումն էր, այն նպատակ ուներ վերականգնել կալվածատերերի իշխանությունը գյուղացիների նկատմամբ: Կառավարիչն իրավունք ուներ հսկել գյուղական եւ գավառային հիմնարկությունների գործունեությունը: Կառավարիչը կարող էր գյուղացուն ենթակել մարմնական պատժի, ձերբակալել 3 օրով եւ տուգանել մինչեւ 6 ռուբլի, աշխատանքից ազատել գյուղական եւ գավառային հիմնարկների աշխատողներին, չեղյալ հայտարարել գյուղական եւ գավառային ժողովների որոշումները եւ այլն: Գավառային դատավորները,որոնք ընտրվում էին գյուղացիների կողմից այժմ արդեն գյուղական համայնքի ներկայացմամբ նշանակվում էին զեմստվային կառավարիչների կողմից: 19-րդ դարի 90-ական թթ. սկզբին ինքնակալությունը կատարեց նաեւ հակառեֆորմներ զեմստվոների եւ քաղաքային ինքնակառավարման բնագավառներում: Թեեւ կառավարությունը ձգտում էր զեմստվոներում ապահովել ազնվականության մեծամասնություն, սակայն հողատեր ազնվականների քանակի կրճատման պատճառով նրանց ազդեցությունը զեմստվոներում գնալով թուլանում էր: 1890թ. հրապարակվեց <<կանոնադրություն նահանգային եւ գավառային զեմստվոների մասին>>, որը թեեւ պահպանեց զեմստվոների ոչ դասային եւ ընտրովիության սկզբունքները, սակայն դրանք զգալիորեն սահմանփակվեցին: Այսպես օրինակ, հողատերերի ընտրախավում եթե նախկինում կարող էին քվեարկել բոլոր հողատերերը, ապա այժմ դա ընտրախավ էր միայն ազնվականների համար: Ազնվականների համար նախատեսված գույքային ցենզը կրկնակի անգամ իջեցվեց, իսկ հողագործական ընտրախավի ընտրիչների քանակը զգալիորեն ավելացվեց: Այս ամենի հետեւանքով ազնվականների տեսակարար կշիռը գավառային զեմստվոներում հասավ 90%-ի: Զեմստվային հակառեֆորմը զեմստվոներում ապահովեց ազնվականության վճռորոշ մեծամասնություն, իսկ նահանգապետը լրացուցիչ լիազորություններ ստացավ զեմստվոների գործունեությունը վերահսկելու համար: Նմամատիպ նպատակներ էր հետապնդում նաեւ քաղաքային հակառեֆորմը: 1892թ. քաղաքային նոր կանոնադրությամբ զգալորեն կրճատվեցին քաղաքային բնակչության ընտրական իրավունքները:Քաղաքային ինքնակառավարումից հեռացվեցին ոչ միայն քաղաքի աշխատավոր զանգվածները, այլեւ մանր բուրժուազիան, քանի որ զգալորեն բարձրացվեց ընտրական իրավունքի գույքային ցենզը: Նրանց տեղը հիմնականում զբաղեցրին առեւտրական, արդյունաբերական եւ ֆինանսական կապիտալի ներկայացուցիչները: Նահանգապետերը ոչ միայն կարող էին վերահսկել քաղաքային վարչությունների գործունեությունը, այլեւ քաղաքագլուխները դառնում էին պետական չինովնիկներ: 19-րդ դարի 80-90-ական թթ. ինքնակալությունն ընդգծված հետադիմական քաղաքականություն էր վարում նաեւ ազգային հարցում: Առաջին հերթին ոտնահարվեցին հրեաների, լեհերի եւ հայերի իրավունքները: 1882թ. հրապարակված ժամանակավոր կանոններով հրեաններին արգելվում էր իրենց բնակության համար նախատեսված վայրերից դուրս գնել կամ վարձակալել անշարժ գույք: Ստեղծվեցին որորշակի արգելքներ հրեա երիտասարդների համար համալսարաններ ընդունվելիս: 80-ական թթ. ցարիզմն ակտիվ քայլեր ձեռնարկեց Լեհաստանի ռուսականացման համար: Ռուսաց լեզվի դասավանդումը դարձավ պարտադիր լեհական դպրոցներում: Բոլոր կարեւոր պաշտոնները զբաղեցնում էին ոուս չինովնիկները: Լեհական բանկը վերածվեց ռուսական պետական բանկի մասնաճյուղի, լեհական դրամի փոխարեն սկսվեց կիրառվել ռուսական ռուբլին եւ այլն: Այսպիսով 80-ական թթ.-ին Ռուսաստանի ներքին քաղաքականությունն ուներ հակասական բնույթ: Ընդհանուր ուղղությունն այն էր, որ վերանայվում էր 1860-70-ական թթ.-ի բարենորոգումները: Սակայն հետադիմական ուժերին չհաջողվեց ամբողջ ծավալով իրագործել հակառեֆորմները: Կառավարող վերնախավում հասկանում էին, որ հին կարգերն այլեւս անհնար է վերականգնել:

Ծանոթագրություններ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Александр III (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 411—413.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 D. M. W. Alexander III. // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 1. — P. 581—583.
  3. 3,0 3,1 3,2 http://iranian.com/main/blog/darius-kadivar/persian-conquest-bakhtiars-great-nephew-restore-paris-famed-bridge.html
  4. 4,0 4,1 4,2 https://www.princeton.edu/~achaney/tmve/wiki100k/docs/Alexander_III_of_Russia.html
  5. 5,0 5,1 5,2 http://sputniknews.com/voiceofrussia/radio_broadcast/2248142/2314900/
  6. 6,0 6,1 6,2 http://www.freewebs.com/georgeromanov/theparentsofgeorge.htm
  7. 7,0 7,1 7,2 Ливадия (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1896. — Т. XVIIа. — С. 644.
  8. Николай II (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1897. — Т. XXI. — С. 124—128.
  9. Георгий Александрович (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. VIII. — С. 420.
  10. Ксения Александровна (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XVIа. — С. 907.
  11. Михаил Александрович (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1896. — Т. XIXа. — С. 485.
  12. Ольга Александровна (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1897. — Т. XXIа. — С. 911.
  13. https://archives.bruxelles.be/almanach/watch/AR/ALMANACH%20ROYAL%20OFFICIEL_1866_R%20208/ALMANACH%20ROYAL%20OFFICIEL_1866_R%20208#page/26 (ֆր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր III» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 153