«Կարիմ Բենզեմա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Ֆուտբոլիստ
{{Տեղեկաքարտ Ֆուտբոլիստ
| ֆուտբոլիստի անուն = Կարիմ Բենզեմա
| ֆուտբոլիստի անուն = Կարիմ Բենզեմա
| պատկեր = [[Պատկեր:Karim Benzema vs. FC Schalke 04 (16647992937).jpg|250px]]
| պատկեր = [[Պատկեր:CSKA-RM18 (11).jpg|250px]]
| ամբողջական անուն =
| ամբողջական անուն =
| Ծննդյան ամսաթիվ և տարիք = {{Ծննդյան ամսաթիվ և տարիք|1987|12|19}}
| Ծննդյան ամսաթիվ և տարիք = {{Ծննդյան ամսաթիվ և տարիք|1987|12|19}}
Տող 9. Տող 9.
| մահվան քաղաք =
| մահվան քաղաք =
| մահվան երկիր =
| մահվան երկիր =
| հասակ = 1.84 սմ
| հասակ = 1.85 սմ
| դիրք = [[Հարձակվող (ֆուտբոլ)|Հարձակվող]] |
| դիրք = [[Հարձակվող (ֆուտբոլ)|Հարձակվող]] |
| ներկա ակումբ = {{դրոշ|Իսպանիա}}[[Ռեալ Մադրիդ ՖԱ|Ռեալ Մադրիդ]]
| ներկա ակումբ = {{դրոշ|Իսպանիա}}[[Ռեալ Մադրիդ ՖԱ|Ռեալ Մադրիդ]]
Տող 17. Տող 17.
| տարի = 2004–2009 թթ.
2009–ներկա
| տարի = 2004–2009 թթ.
2009–ներկա
| ակումբ ={{դրոշ|Ֆրանսիա}}[[Օլիմպիկ Լիոն]]
{{դրոշ|Իսպանիա}}[[Ռեալ Մադրիդ ՖԱ|Ռեալ Մադրիդ]]
| ակումբ ={{դրոշ|Ֆրանսիա}}[[Օլիմպիկ Լիոն]]
{{դրոշ|Իսպանիա}}[[Ռեալ Մադրիդ ՖԱ|Ռեալ Մադրիդ]]
| խաղ(գոլ) =112 (43)
224 (115)
| խաղ(գոլ) =112 (43)
336 (161)
| ազգային տարի = 2003-2007
2007-ներկա
| ազգային տարի = 2003-2007
2007-ներկա
| ազգային թիմ = {{դրոշ|Ֆրանսիա}} [[Ֆրանսիայի ազգային երիտասարդական հավաքական|Ֆրանսիա]]
{{ֆուտբոլ2|Ֆրանսիա}}
| ազգային թիմ = {{դրոշ|Ֆրանսիա}} [[Ֆրանսիայի ազգային երիտասարդական հավաքական|Ֆրանսիա]]
{{ֆուտբոլ2|Ֆրանսիա}}
| ազգային խաղ(գոլ) =31 (19)
37 (12)
| ազգային խաղ(գոլ) =31 (19)
81 (27)
| մարզչական տարի =
| մարզչական տարի =
| մարզչական ակումբ =
| մարզչական ակումբ =
| մասնագիտական ըստ = 15:21, 14 Մայիսի, 2011 (UTC)
| մասնագիտական ըստ =
| հավաքականի ըստ = 15:21, 10 Մայիսի, 2011 (UTC)
| հավաքականի ըստ =

'''Կարիմ Բենզեմա''' ({{lang-fr|Karim Benzema}}, {{lang-ar|كريم بن زيما}}, [[դեկտեմբերի 19]], [[1987]], [[Լիոն]], [[Ֆրանսիա]]), ֆրանսիացի [[ֆուտբոլ]]իստ։ Հանդես է գալիս որպես [[Հարձակվող (ֆուտբոլ)|հարձակվող]] իսպանական «[[Ռեալ Մադրիդ ՖԱ|Ռեալում]]» և [[Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքական]]ում։
'''Կարիմ Բենզեմա''' ({{lang-fr|Karim Benzema}}, {{lang-ar|كريم بن زيما}}, [[դեկտեմբերի 19]], [[1987]], [[Լիոն]], [[Ֆրանսիա]]), ֆրանսիացի [[ֆուտբոլ]]իստ։ Հանդես է գալիս որպես [[Հարձակվող (ֆուտբոլ)|հարձակվող]] իսպանական «[[Ռեալ Մադրիդ ՖԱ|Ռեալում]]» և [[Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքական]]ում։

15:51, 1 Մարտի 2020-ի տարբերակ

Կարիմ Բենզեմա
ֆր.՝ Karim Benzema
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ֆրանսիա[1] և  Ալժիր[2][3]
Մականուն KB9[4]
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 19, 1987 (36 տարեկան)
Ծննդավայր Լիոն, Ֆրանսիա Ֆրանսիա
Հասակ 1.85 սմ
Քաշ 81 կիլոգրամ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԻսպանիաՌեալ Մադրիդ
Համար 9
Պատանեկան կարիերա
1995-1996 թթ.
1996–2004 թթ.
ՖրանսիաԲրոն Տերայլոն
ՖրանսիաՕլիմպիկ Լիոն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004–2009 թթ.
2009–ներկա
ՖրանսիաՕլիմպիկ Լիոն
ԻսպանիաՌեալ Մադրիդ
112 (43)
336 (161)
Ազգային հավաքական
2003-2007
2007-ներկա
Ֆրանսիա Ֆրանսիա
Ֆրանսիա Ֆրանսիա
31 (19)
81 (27)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիմ Բենզեմա (ֆր.՝ Karim Benzema, արաբ․՝ كريم بن زيما‎‎, դեկտեմբերի 19, 1987, Լիոն, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆուտբոլիստ։ Հանդես է գալիս որպես հարձակվող իսպանական «Ռեալում» և Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Կենսագրություն

Բենզեման աղքատ ալժիրյան գյուղակի էմիգրանտների ընտանիքից է։ Ծնվել է Լիոնի մերձքաղաքային շրջաններից մեկում։ Նրա ծնողները՝ Հաֆիդը և Մալիկան, ինը երեխա ունեն՝ հինգ դուստր և չորս որդի։ Բենզեմա ընտանիքը բնակվում էր չափազանց համեստ մի փոքրիկ տանը Բրոն Տեռալիոնի կենտրոնում՝ գործազրկության բարձր մակարդակ ունեցող համայնքում։ Ութ տարեկանում նա սկսել է խաղալ «Բրոն Տեռալիոնի» ակումբում, որտեղ նրան արագ նկատեցին՝ շնորհիվ իր ունակությունների, որոնք, ակնհայտ էր, որ բարձր էին միջին մակարդակից։ Նրա առաջին մարզիչը՝ Սերժ Պատրիարկը, նկատել էր. «Կարիմը հեռու կգնա։ Բայց ինձ համար կարևորն այն է, որ նա մարդկության մեջ է դուրս եկել այնպիսի համայնքից, որտեղից նույնիսկ ողջ դուրս գալն է դժվար»։ Ապա Կարիմին սպասվում էր անցնել այն ճանապարհը որ անցնում է յուրաքանչյուր լավ ֆուտբոլիստ Ֆրանսիայում. շաբաթը 5 անգամ մարզումներ, ինչպես նաև սուրբ Բրունո քոլեջ հաճախումներ։ Սակայն գիտության նկատմամբ տղան առանձնահատուկ ունակություններ չէր ցուցաբերում։ Երբ նա մանուկ էր, նրա կուռքերն էին Ռոնալդոն և Զինեդին Զիդանն։

Ակումբային կարիերան

Լիոն

Բենզեման 9 տարեկան էր, երբ հայտնվեց Լիոն ֆուտբոլային ակումբի վերապատրաստման համակարգում և 17 տարեկանում արդեն դարձավ այդ թիմի լավագույն խաղացողներից մեկը՝ խաղաշրջանում խփելով 30-ից ավել գնդակ։ 2004 թվականի դեկտեմբերին Կարիմը սկսեց խաղալ Օլիմպիկի հիմնական կազմում, 2005 թվականի հունվարի 15-ին Ֆրանսիայի առաջնության ժամանակ սեփական Ժերլան մարզադաշտում դարձավ դուբլի հեղինակ։ Այդ խաղում Բենզեման կատարեց գոլային փոխանցում Բրիան Բերգունիոյին, որն այդ պահին համարվում էր Կարիմից նախընտրելի երիտասարդ խաղացող։ Կա մի պատմություն, ըստ որի՝ երբ Կարիմը մտել է հանդերձարան, այնտեղ նստած են եղել Էրիկ Աբիդալը, Ջովանի Էլբերը, Սիլվեն Վիլտորը, Մայքլ Էսսյենը, Ֆլորան Մալուդան և Մամադու Դիարան։ Ըստ լիոնական մի բարի ավանդույթի՝ թիմի յուրաքանչյուր նոր խաղացող պետք է մի քանի խոսք ասի իր նոր խաղընկերներին։ Երբ հերթը հասավ Կարիմին, փոխարենը նեղանալու Էլբերի, Վիլտորի և Դիարայի կատակներից՝ նա սահմանափակվեց այս խոսքերով. «Մի՛ ծիծաղեք։ Ես այստեղ եմ, որպեսզի զբաղեցնեմ ձեր տեղը»[6]։ Չնայած Բենզեման Եվրոպայի սկսնակ խաղացողների չեմպիոնն էր՝ ակումբը չէր շտապում նրան ընդգրկել հիմնական կազմ, և նա այդ խաղաշրջանում խաղաց ընդամենը 6 խաղ։

Բենզեման Լիոնի մարզումների ժամանակ

Իր կարիերայի սկզբում Բենզեմային համեմատում էին Դավիդ Տրեզեգեի հետ պաշտպանությունը շրջանցելու իր ունակության համար, սակայն շուտով Բենզեման արժանացավ Զինեդին Զիդանի հետ համեմատմանը[7]։

2005-2006 մրցաշրջանում Բենզեման Ֆրանսիայի առաջնությանը բացեց հաշիվը իր գնդակով։ Խաղի վերջին րոպեներին նա վշտացրեց «Այաչոյի» դարպասապահին։ Այս խաղաշրջանում նա խաղաց 13 խաղ և խփեց մեկ գնդակ։ Կարիմի դեբյուտը եղավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղի ժամանակ ընդդեմ Ռուսենբուրգի։ Այդ խաղում Բենզեման բացեց հաշիվն իր եվրոգնդակով։

2006-2007 մրցաշրջանում Բենզեման դարձավ «Լիոնի» հիմնական հարձակվողը։ Նա խաղաց 21 խաղ և խբեց 5 գնդակ։ Ֆրանսիայի առաջնության հաջորդ մրցաշրջանում խփեց 20 գնդակ, դարձավ լավագույն ռմբարկու և իր թիմի առաջնորդներից մեկը։ Մամուլում հայտնվեց տեղեկություն Բենզեմայի նկատմամբ հետաքրքրվածության մասին Ռեալ Մադրիդի, Յուվենտուսի, և Չելսիի կողմից, բայց Կարիմը հայտարարեց, որ չի ցանկանում լքել Լիոնը, որի հետ նախատեսում էր հաղթել Չեմպիոնների լիգան[8][9]։ Ֆրանսիայի առաջնության 2008-2009 մրցաշրջանում Կարիմը 36 խաղում խփեց 17 գնդակ։ «Լիոնի» կազմում Բենզեման 146 խաղում խփեց 66 գնդակ։

Ռեալ Մադրիդ

Ռեալ Մադրիդում

Այնուամենայնիվ, 2009 թվականի հուլիսի 1-ին Բենզեման 35 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց իսպանական Ռեալ Մադրիդ ակումբ՝ կնքելով 6 տարի ժամկետով պայմանագիր[10]։ Ֆրանսիացին պիտի ստանար տարեկան 6.5 միլիոն եվրո։ Եթե հանենք 24% հարկերը, կստացվի 5 միլիոն եվրո։ «Ռեալ Մադրիդը» ֆուտբոլիստի գործակալին վճարեց տրանսֆերի գումարի 10%-ը։ Սա առավելագույն թույլատրելի տոկոսադրույքն էր եվրոպական ֆուտբոլում։ Նախկին ակումբը կարող է ստանալ նաև 6 միլիոն եվրո։ Դրա համար «Ռեալը» պետք է ամեն տարի՝ սկսած 2013 թվականից մասնակցի Չեմպիոնների Լիգային, իսկ Բենզեման պետք է արժանանա Ոսկե գնդակի «France Football» ամսագրի կողմից և դառնա լավագույն ֆուտբոլիստ ՖԻՖԱ-ի վարկանիշով։ Բենզեման դարձավ մադրիդյան ակումբի 4-րդ ձեռքբերումը բրազիլացի Կակայից, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուից և իսպանացի Ռաուլ Ալբիոլից հետո։ Հուլիսի 9-ին նա պաշտոնապես հանդես եկավ «Ռեալի» կազմում։ Հարձակվողի ներկայացումը Սանտյագո Բերնաբեուում հավաքել էր մոտ 15-20 հազար հանդիսատես[11]։ Կարիմ Բենզեման դարձավ մադրիդյան ակումբի պատմության մեջ 15-րդ ֆրանսիացի ֆուտբոլիստը։ Ֆրանսիացի հարձակվողը թիմում ստացավ 11 համարը[12]։

2009-10 մրցաշրջան

Բենզեման նշում է իր խփած գնդակը

Նոր ակումբում առաջին խաղը Բենզեման անցկացրեց «Դեպորտիվոյի» հետ հանդիպման ժամանակ։ Ռեալը հաղթանակ տարավ 3-2 հաշվով, իսկ Բենզեման այդպես էլ չկարողացավ առանձնանալ և 73-րդ րոպեին փոխարինվեց։ Իր առաջին պաշտոնական գնդակը Բենզեման խփել է 3-րդ տուրում, «Խերեսայի» հետ խաղում։ Իր առաջին մրցաշրջանի ժամանակ Բենզեման միշտ չէր, որ հայտնվում էր հիմնական կազմում։ 26 խաղերից միայն 14-ում է նա ներկայացել հիմնական կազմում և միայն 4-ում մնացել ամբողջ խաղի ընթացքում։ Ամբողջ մրցաշրջանում Բենզեման խաղացել է 33 խաղ, խփել 9 գնդակ, որոնցից 8-ը Իսպանիայի առաջնության ժամանակ։

2010-11 մրցաշրջան

Ռաուլ Գոնսալեսի հեռանալուց հետո Կրիշտիանու Ռոնալդուն իրեն է վերցնում 7-րդ համարը, իսկ Կարիմը՝ 9-ը։ Գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գալուց հետո իրավիճակը չի փոխվում։ Մրցաշրջանի առաջին կեսում Բենզեման չէր հայտնվում հիմնական կազմում և հայտնվում էր դաշտում միայն որպես փոխարինող։ Իրավիճակը անմիջապես փոխվում է, երբ հարձակվող Գոնսալո Իգուաինը լուրջ վնասվածք է ստանում և չի կարողանում խաղալ երկար ժամանակ։ Բենզեման ստացավ հիանալի հնարավորություն դառնալու հիմնական կազմի ֆուտբոլիստ և սկսեց հայտնվել դաշտում խաղի առաջին րոպեներից։ 2010 թվականի դեկտեմբերի 8-ին Բենզեման Չեմպիոնների լիգայի խաղի ժամանակ ընդդեմ «Օսերայի» հանդես եկավ իր առաջին հեթ-տրիկով։ Երկրորդ հեթ-տրիկը Բենզեման խփեց Իսպանիայի գավաթի ժամանակ 1/8 եզրափակչում «Լևանտեի» դեմ հանդիպմանը։ Բենզեման վերջիվերջո ձեռք բերեց Մոուրինյոյի վստահությունը՝ խփելով 10 գնդակ 10 խաղում (այդ թվում 3 դուբլ՝ «Մալագայի», «Ռասինգի» և «Էրկուլեսայի» դարպասներին)։ Ամբողջ մրցաշրջանում Բենզեման անցկացրեց 48 հանդիպում և խփեց 26 գնդակ։

2011-12 մրցաշրջան

Բեզեման մրցաշրջանը սկսեց շատ տպավորիչ՝ խփելով 8 գնդակ 7 խաղում։ Առաջին գնդակը նոր մրցաշրջանում խփեց 3-րդ տուրի «Խետաֆեի» հետ խաղի ժամանակ։ Դրանից հետո Բենզեման գրավեց «Ռայո Վալեկանոյի», «Վիլյառեալի», «Վալենսիայի» դարպասները և դարձավ դուբլի հեղինակ «Օսասունայի» հետ խաղում։ Առաջին Էլ Կլասիկոյի ժամանակ Բենզեման առաջին իսկ րոպեներին գրավեց Վիկտոր Վալդեսի դարպասը, սակայն այս գնդակը չփրկեց «Ռեալին», ով պարտվեց 3։1 հաշվով։ Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի ժամանակ Բենզեման գրավել է «Այաքսի» և «Օլիմպիկի» դարպասները և դուբլի հեղինակ է դարձել «Դինամոյի» հետ հանդիպման ժամանակ։

«Բարսելոնային» պարտվելուց հետո «Ռեալը» 11 խաղում անընդմեջ հաղթանակ տարավ, որոնց ժամանակ Բենզեման աչքի ընկավ «Լևանտեյի» դարպասին խփած գնդակով և դուբլով Գրանադայի և Ռասինգի դարպասներին։ Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչում Մալագայի դեմ 2 խաղում Բենզեման խփեց մեկական գնդակ։ «Բարսելոնայի» դեմ պատասխան հանդիպման ժամանակ 1/4 եզրափակչում Բենզեման հավասարեցրեց հաշիվը։ Խաղն ավարտվեց 2։2 հաշվով, սակայն երկու խաղի արդյունքում Բարսելոնան դուրս եկավ եզրափակիչ։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «ԲԿՄԱ»-ի դեմ պատասխան հանդիպման ժամանակ Բեզնեման 70-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման և մեկ րոպե անց խփեց «Ռեալի» 3-րդ գոլը։ «Ռեալը» հաղթեց 4։1 հաշվով և դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ հանդիպեց «Ապոելի» հետ։ Կիպրոսում Բենզեման խփեց 2 գնդակ։

28-րդ տուրում «Մալագայի» հետ հանդիպման ժամանակ «Ռեալը» 11 խաղի ընթացքում առաջին անգամ կորցրեց միավորներ։ Բենզեման գնդակ խփեց 35-րդ րոպեին, սակայն 92-րդ րոպեին Սանտի Կասորլան տուգանային հարվածից գրավեց Իկեր Կասիլյասի դարպասը։ Իսպանիայի առաջնության ժամանակ Բենզեման խփեց ևս 7 գնդակ 10 խաղում և օգնեց Ռեալին դառնալ չեմպիոն։ Այդ նույն մրցաշրջանում Ռեալի եռյակը՝ Կրիշտիանու Ռոնալդուն, Բենզեման և Գոնսալո Իգուաինը դարձան 118 գոլի հեղինակ, որը Իսպանիայի առաջնության պատմության մեջ դարձավ լավագույն արդյունքը։

2013-14 մրցաշրջան

Այս մրցաշրջանը դարձավ լավագույններից մեկը ֆրանսիացի հարձակվողի կարիերայում. Իսպանիայի առանջնության ժամանակ խաղացել է 35 խաղ և խփել 17 գնդակ։ Այս մրցաշրջանում մադրիդյան ակումբի հարձակման գիծը ձևավորվում էր «փունջ-եռաժանիի» կողմից՝ Կրիշտիանու Ռոնալդու, Գարեթ Բեյլ և Բենզեմա, որը խփել է ակումբի գնդակների 66%-ը։ Կարիմը դարձել է մադրիդյան ակումբի հիմնական խաղացողներից մեկը, իսկ հաստատուն խաղային պրակտիկան թույլ տվեց ֆրանսիացուն ամրապնդել իր դիրքերը ազգային թիմում՝ մասնակցելով 2014 թվականի Աշխարհի առաջնությանը։ Կարիմ Բենզեման նշանավորվեց Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի «Բետիսի» դեմ հանդիպման ժամանակ 45-րդ րոպեին խփած գնդակով. Բենզեման խփեց իր 100-րդ գնդակը մադրիդյան ակումբում։

2014–15 մրցաշրջան

2014 թվականի օգոստոսի 6–ին «Ռեալ Մադիդը» հայտարարեց, որ Բենզեման կնքել է նոր հնգամյա պայմանագիր, որի շնորհիվ նա ակումբում կմնա մինչև 2019 թվականը[13]։ 2014 թվականի օգոստոսի 12–ին Բենզեման «Սևիլյայի» դեմ խաղում անցկացրեց 90 րոպե, որտեղ «Ռեալը» հաղթանակ տարավ 2–0 հաշվով ՈՒԵՖԱ–ի Սուպեր գավաթի եզրափակչում։

2014 թվականի սեպտեմբերի 16–ին Բենզեման դարձավ «Ռեալի Մադրիդի» 1,000–րդ գոլը եվրոպական մրցությունների ընթացքում, Չեմպիոնների լիգայի «Բազելի» դեմ տարած 5–1 հաղթանակի ժամանակ[14]։ Նա խփեց «Ռեալ Մադրիդի» հաղթական գոլը Չեմպիոնների լիգայի «Լուդոգորեցի» դեմ խաղում՝ փոխարինվելով երկրորդ խաղակեսում[15]։ Հաջորդ հանգստյան օրերին նա գոլի հեղինակ դարձավ «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում․ այստեղ «Ռեալը» հաղթեց 5-0 հաշվով[16]։

Բենզեման ընտրվեց 2014 թվականի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա ֆուտբոլիստ։ Մեկ ամսում նա «Ռեալ Մադրիդի» 13 գոլերից 3–ի հեղինակը դարձավ․ այս խաղում թիմը երեք հաղթանակ տարավ և բաց թողեց ընդամենը մեկ գոլ[17]։

Բենզեման շարունակում էր գոլեր խփել նոյեմբեր ամսվա ընթացքում, որոնցից մեկը նա հեղինակեց Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլի» դեմ խաղում։

Ակումբային վիճակագրություն

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ[18] Եվրոպայի գավաթ[19] Այլ[20] Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լիոն 2004/05 0 0 0 0 0 0 0 0 6 0
2005/06 13 1 2 2 1 1 0 0 16 4
2006/07 21 5 2 0 3 2 1 1 27 8
2007/08 36 20 8 7 7 4 1 0 52 31
2008/09 36 17 2 1 8 5 1 0 47 23
Ընդամենը 112 43 14 10 19 12 3 1 148 66
Լիոն B 2004/05 11 10 - - - - 0 0 11 10
2005/06 9 5 - - - - 0 0 9 5
2006/07 1 0 - - - - 0 0 1 0
Ընդամենը 21 15 0 0 0 0 0 0 21 15
Ռեալ Մադրիդ 2009/10 27 8 1 0 5 1 0 0 33 9
2010/11 33 15 7 5 8 6 0 0 48 26
2011/12 34 21 5 3 11 7 2 1 52 32
2012/13 30 11 8 4 10 5 2 0 50 20
2013/14 35 17 6 2 11 5 0 0 52 24
2014/15 29 15 6 0 11 7 0 0 46 22
Итого 178 83 30 14 50 29 9 2 267 128
Ընդամենը կարիերայում 311 141 44 24 69 41 12 3 436 209

Միջազգային կարիերան

2004 թվականին 17-ամյա Բենզեման Ֆրանսիայի հավաքականի խաղացող էր, որի հետ առաջին անգամ հավաքականի պատմության մեջ նա հաղթել է Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը (մինչև 17 տարեկան երիտասարդներ)։ Մրցաշարում, որը տեղի է ունեցել Ֆրանսիայում, Բենզեման խփել է մեկ գնդակ Հյուսիսային Իռլանդիայի դեմ խաղում։ Ավելի ուշ խաղացել է մինչև 18 տարեկանների հավաքականում։ 2005 թվական ին հավաքականի հետ հաղթել է Մերիդանայի առաջնությունը։ Նա խաղացել է բոլոր 4 խաղերում և շնորհիվ իր 5 գնդակի՝ Ֆրանսիան հաղթել է մրցաշարը։ 2005-2006 թվականներին խաղացել է հավաքականի մինչև 19 տարեկանների խմբում, որի հետ անկացրել է 8 հանդիպում և խփել է 4 գնդակ։ Ավելի ուշ հրավեր ստացավ Ֆրանսիայի երիտասարդական հավաքականից, որի կազմում խաղաց Եվրոպայի առաջնության որակավորման փուլում։ Վերջին խաղերում Ֆրանսիայի հավաքականը 2 խաղերի արդյունքում զիջեց Իսրայելի հավաքականին։ Այդ մրցաշարում Բենզեման մասնակցեց բոլոր 5 խաղերին, սակայն այդպես էլ չկարողացավ դառնալ գոլի հեղինակ։

2006 թվականի դեկտեմբերին Բենզեման հրավեր ստացավ Ֆրանսիայի հավաքականից մասնակցելու Հունաստանի հավաքականի դեմ խաղին, սակայն վնասվածքի պատճառով այդպես էլ չհայտնվեց դաշտում։ Այդ ժամանակ Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից առաջարկը ներկայանակու Ալժիրի ֆուտբոլի հավաքականում Բենզեման մերժեց։

Իմ ծնողները Ալժիրից են, այդ երկիրն իմ սրտում է, բայց ֆուտբոլ ես կխաղամ Ֆրանսիայում[21]:

Ամբողջական դեբյուտը կայացավ 2007 թվականի մարտի 28-ին Ավստրիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպման ժամանակ, որում Բենզեման, մտնելով դաշտ 2-րդ խաղակեսում, դարձավ գոլի հեղինակ և հաղթանակ բերեց Ֆրանսիային։

Բենզեման հավաքականի հետ միասին մասնակցեց Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը։ Ֆրանսիան այդ ժամանակ զբաղեցրեց վերջին տեղը և լքեց մրացաշարը։ Բենզեման խաղաց 2 խաղ ու չխփեց և ոչ մի գնդակ։ Եվրո 2008-ից հետո Կարիմը խաղաշապիկի 9 համարը փոխարինեց 10-ով։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլում մասնակցեց 8 խաղի և միայն դրանցից 3-ում մտավ խաղադաշտ առաջին րոպեից։ Նախքան եզրափակիչ մրցաշարը, հավաքականի մարզիչ Ռայմոնդ Դոմենեկը Բենզեմային չէր ներառել ՀԱՀ-ի նախնական ցուցակում[22]։

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում Ֆրանսիայի հավաքականը հաջող ներկայացավ. Բենզեման խփեց մեկ գնդակ Ֆինլանդիայի հետ պատասխան խաղում, արդյունքում խաղն ավարտվեց 3։0 հաշվով։ Ֆրանսիան հայտնվեց երկրորդ հորիզանականում՝ զիջելով Իսպանիային, և խաղաց Ուկրաինայի դեմ՝ սկզբում պարտվելով 2։0 հաշվով, սակայն պատասխան խաղի ժամանակ ջախջախեց 3։0 հաշվով։ Բենզեման առանձնացավ գոլով։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի E խմբում, որտեղ մրցակիցներն էին Շվեյցարիան, Էկվադորը և Գոնդուրասը, ֆրանսիացիները գրավեցին առաջին հորիզոնականը, իսկ Կարիմը դարձավ 3 գոլի հեղինակ՝ 2-ը Հոնդուրասի դարպասին, իսկ 1-ը՝ շվեյցարիացիների։ Նաև կատարեց 3 գոլային փոխանցում։ 1/8 եզրափակչում հաղթանակ տարան Նիգերիայի հետ խաղում 2։0 հաշվով, այդ թվում Բենզեման կատարեց գոլային փոխանցում Անտուան Գրիզմանին։ 1/4 եզրափակչի Գերմանիայի դեմ խաղում Բենզեման չառանձնացավ, Ֆրանսիան պարտվեց 1։0 հաշվով։ Այդուհանդերձ, Կարիմը դարձավ այդ խաղաշրջանի ֆրանսիայի հավաքականի լավագույն խաղացող և ռմբարկու։

Ձեռքբերումներ

Թիմային

Ֆրանսիա «Լիոն»

• Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնություն (4). Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնություն 2004/2005, Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնություն 2005/06, Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնություն 2006/07, Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնություն 2007/08
• Ֆրանսիայի գավաթակիր. Ֆրանսիայի գավաթ 2007/2008
• Ֆրանսիայի սուպերգավաթակիր (2). Ֆրանսիայի սուպերգավաթ 2006, Ֆրանսիայի սուպերգավաթ 2007

Իսպանիա «Ռեալ Մադրիդ»

• Իսպանիայի առաջնություն. Իսպանիայի առաջնություն 2011/2012
• Իսպանիայի գավաթակիր (2). Իսպանիայի գավաթ 2010/2011, Իսպանիայի գավաթ 2013/14
• Իսպանիայի սուպերգավաթակիր. Իսպանիայի սուպերգավաթ 2012
• Չեմպիոնների լիգայի հաղթող. Չեմպիոնների լիգա
• ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր. ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ 2014

Ֆրանսիա Ֆրանսիայի հավաքական

• Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն (մինչև 17 տարեկան երիտասարդներ). 2004
• Մերիդանայի գավաթակիր. 2005

Անձնական

• Ֆրանսիայի տարվա ֆուտբոլիստ (3). 2011, 2012, 2014
• Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու. Ֆրանսիայի առաջնություն 2007/2008
• «Բրավո» տիտղոսի տիտղոսակիր. 2008
• Չեմպիոնների լիգայում «Ռեալ Մադրիդի» 300-րդ գոլի հեղինակ

Ծանոթագրություններ

1. https://rmcsport.bfmtv.com/football/accuse-de-lien-notoire-avec-les-freres-musulmans-par-darmanin-benzema-peut-il-vraiment-etre-dechu-de-sa-nationalite-francaise-et-prive-de-son-ballon-d-or_AV-202310190335.html#:~:text=%22Karim%20Benzema%20est%20fran%C3%A7ais%2C%20il,aupr%C3%A8s%20de%20RMC%20et%20BFMTV
2. https://www.sudouest.fr/sport/football/binationaux-ces-footballeurs-qui-doivent-choisir-entre-deux-pays-7874650.php
3. https://www.slate.fr/story/39063/foot-binationaux-france-quitter-rester-algerie
4. https://www.leparisien.fr/sports/football/kb9-emmanuel-macron-felicite-karim-benzema-apres-son-ballon-dor-17-10-2022-JVEH5FJPLVGSXPQMZ35ZOYMTY4.php
5. Karim Benzema sacré Ballon d'Or France Football 2022 (ֆր.)
6. Benzema, 20 ans et déjà tout d’un grand
7. The People: Կարիմ Բենզեման դարձավ «Չելսիի» առաջնային նպատակ
8. Benzema veut gagner la Ligue des Champions avec l’OL. (ֆր.) Lyon Capitale: Հոկտեմբերի 30, 2007 թվական
9. Բենզեման չի լքում «Լիոնը», Soccer.ru, նոյեմբերի 9, 2007 թվական
10. Բենզեման տեղափոխվեց «Ռեալ»
11. Բենզեմայի ներկայացումը Սանտյագո Բերնաբեուում հավաքել էր մոտ 15-20 հազար հանդիսատես
12. Բենզեման «Ռեալում» ստացավ 11 համարը
13. «Official statement: Benzema». realmadrid.com. օգոստոսի 6, 2014.
14. «Real Madrid 5 - 1 FC Basel». BBC Sport. սեպտեմբերի 16, 2014. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18-ին.
15. «Ludogorets 1-2 Real Madrid: Karim Benzema delivers winner from the bench as Cristiano Ronaldo and Co survive scare in Sofia». Daily Mail. հոկտեմբերի 1, 2014.
16. «Real Madrid 5-0 Athletic Bilbao: Cristiano Ronaldo hits yet another hat-trick and Karim Benzema bags a brace in BBC production also starring Gareth Bale». Daily Mail. հոկտեմբերի 5, 2014.
17. «Benzema nets Player of the Month gong». Marca. նոյեմբերի 14, 2014. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 17-ին.
18. Ֆրանսիայի առաջնություն, Ֆրանսիական լիգայի գավաթ, Իսպանիայի ֆուտբոլի գավաթ:
19. ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա:
20. Ֆրանսիայի սուպերգավաթ, Իսպանիայի սուպերգավաթ, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ, Աշխարհի ակումբային առաջնություն։
21. Բենզեման Ֆրանսիան նախընտրեց Ալժիրից
22. «Կարիմ Բենզմենան Ֆրանսիայի հավաքականի հետ չի մասնակցի աշխարհի առաջնությանը» (rus). Սովետական Սպորտ. Արխիվացված է օրիգինալից 2012-03-02-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարիմ Բենզեմա» հոդվածին։