«Մասնակից:Ester Yeranyan/Ավազարկղ1»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակ՝ Դատարկում
 
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Բնակավայր}}

'''Ասան''', [[քաղաք]] [[Հարավային Չունգչոնգ]] նահանգում, [[Հարավային Կորեա]]։

== Պատմություն ==
Կորեական պրոտո-պետությունների դարաշրջանում Սամխան տարածքը, որի վրա տեղակայված է ժամանակակից Ասանը, պատկանում էր Յոմրոգուկ ցեղային միությանը: Ավելի ուշ, Պեկչե պետության դարաշրջանում այտեղ գտնվել է Թանջոնի գավառը։ Կորեական թերակղզու պետական իշխանության միավորվելուց հետո, որը հայտնի էր Միացյալ Սիլա անունով, Թանջոնի կարգավիճակը փոխվեց [[Հարավային Կորեայի վարչական բաժանում|կունից չուի]], ապա, [[Գորյո]] դինաստիայի դարաշրջանում այստեղ միանգամից հայտնվեցին մի քանի բնակավայրեր՝ Օնսու, [[Ինջու]] և Սինչհանգ։ «Ասան» անվանումը առաջին անգամ հայտնվել է շատ ավելի ուշ՝ Չոսոնի դինաստիայի օրոք։ Այդ ժամանակ տարածքը բաժանված էր Օնյան, Ասան և Սինչհանգ բնակավայրերի։ 19-րդ դարի վերջին Ասանը փոքր քաղաք էր՝ առանց ամրաշինությունների: Վարչաշրջանի բնակչության հիմնական մասը զբաղվում էր գյուղատնտեսությամբ: Քաղաքային բնակչության զգալի մասը յանբաններն էին:
1894 թվականին Ասան քաղաքում տեղակայվել են գեներալներ Ե Չժիչաո և Նե Շիչենայի չինական զորքերը, որոնք ուղարկվել էին Կորեա, որպեսզի օգնություն ցույց տան կորեական կառավարությանը՝ ճնշելու տոնհակների ապստամբությունը:

1914 թվականի մարտի 1-ին Ասանն ստացել է նահանգի (կուն) կարգավիճակ, իսկ 1995 թվականին Օնյանի հետ միավորվելուց հետո, ձևավորվեց Ասան քաղաքը<ref>[http://www.asan.go.kr/eng/about/sub_02.asp История Асана] {{webarchive|url=https://web.archive.org/web/20070504164004/http://www.asan.go.kr/eng/about/sub_02.asp |date=2007-05-04 }}{{ref-en}}</ref>:

== Աշխարհագրություն ==
[[Պատկեր:영인산 깃대봉정상에서 본 - panoramio.jpg|մինի]]
Ասանը տեղակայված է Չունչոնգ-Նամդո նահանգի հյուսիսային մասում: Արևելքում քաղաքը սահմանակից է Չհոնանին, հարավում՝ Քոնջուին, արևմուտքում՝ Էսանին, իսկ հյուսիսում՝ Պյոնտհեկոմին։ Քաղաքի հարավային մասի լանդշաֆտը ձևավորված է համեմատաբար բարձր լեռներով, ինչպիսիք են Օչհիսանը: Հյուսիսային մասն ավելի հարթ է, լանդշաֆտը հիմնականում լեռնոտ է: Քաղաքով հոսում է Կոկյոչհոն գետը, որը սկիզբ է առնում քաղաքի արևելյան լեռնային հատվածից և հոսում է արևմուտք՝ հարավում ձևավորելով ընդարձակ հովիտ՝ հարավից՝ Կվանդոքսան լեռների և հյուսիսից՝ Յոնինսան լեռների միջև<ref>[http://www.asan.go.kr/eng/about/sub_05_01.asp География Асана] {{webarchive|url=https://web.archive.org/web/20050212030048/http://www.asan.go.kr/eng/about/sub_05_01.asp |date=2005-02-12 }}{{ref-en}}</ref>:

Քաղաքի, ինչպես և ամբողջ շրջանի կլիման կարելի է բնութագրել որպես [[Մուսոններ|մուսոնային]]: Ամենացուրտ ամիսը դեկտեմբերն է (միջին ջերմաստիճանը -4,6 °C), ամենաթեժ ամիսը՝ հուլիսը (միջին ջերմաստիճանը 25.2 °C): Տարեկան տեղումների քանակը 1300 մմ է (տեղումների մեծ մասը թափվում է անձրևների ընթացքում՝ հունիսից սեպտեմբեր ամիսներին)<ref>[http://www.asan.go.kr/eng/about/sub_05_05.asp Климат Асана] {{webarchive|url=https://web.archive.org/web/20050212032143/http://www.asan.go.kr/eng/about/sub_05_05.asp |date=2005-02-12 }}{{ref-en}}</ref>:

== Տնտեություն ==
[[Պատկեր:Asan City Hall.JPG|մինի]]
Ասանը խոշոր արդյունաբերական կենտրոն է: Այստեղ կա 14 արդյունաբերական համալիր, որոնք արտադրում են ավտոպահեստամասեր, էլեկտրոնային բաղադրիչներ և այլ ապրանքներ: Հարավային Կորեայի գրեթե բոլոր առաջատար արդյունաբերական ընկերությունները, ինչպիսիք են «''Hyundai Motor''»-ը և «''Samsung Electronics''»-ը տեղի արդյունաբերական համալիրների բնակիչներից են: 2005 թվականին Ասանի համախառն տարածաշրջանային արտադրանքը կազմել է 9,458 տրիլիոն վոն (մոտ 9 միլիարդ ԱՄՆ դոլար)<ref>[http://www.asan.go.kr/eng/about/sub_05_10.asp Статистика по производству] {{webarchive|url=https://web.archive.org/web/20050212030511/http://www.asan.go.kr/eng/about/sub_05_10.asp |date=2005-02-12 }}{{ref-en}}</ref>:

== Մշակույթ ==
[[Պատկեր:Asan Post office.JPG|մինի]]
Ասանում կան մի շարք մշակութային հաստատություններ, մասնավորապես՝ մի շարք գրադարաններ, ցուցահանդեսային պատկերասրահներ, ինչպես նաև մշակութային կենտրոն<ref>[http://www.asan.go.kr/eng/art/sub_02_03.asp Дом культуры Асана] {{webarchive|url=https://web.archive.org/web/20050212025308/http://www.asan.go.kr/eng/art/sub_02_03.asp |date=2005-02-12 }}{{ref-en}}</ref>:

1961 թվականից ի վեր ամեն տարի ապրիլի 28-ին այստեղ անցկացվում է Լի Սունսինի փառատոնը (նրա ծննդյան օրը): Փառատոնի ծրագիրը ներառում է տարազների շքերթ, սիրողական մրցույթներ և ժողովրդական արվեստի ցուցահանդեսներ <ref>[http://www.asan.go.kr/eng/art/sub_01.asp Фестиваль Ли Сунсина] {{webarchive|url=https://web.archive.org/web/20070503173520/http://www.asan.go.kr/eng/art/sub_01.asp |date=2007-05-03 }}{{ref-en}}</ref>:

Ասանի պատմական մշակութային ժառանգությունը հիմնականում կապված է Չոսոնի դինաստիայի հետ: Մասնավորապես՝ այստեղ պահվում են Լի Սունսինի ռազմական օրագրերը, որոնք ընդգրկված են Կորեայի ազգային գանձերի ցանկում.<ref>[http://www.asan.go.kr/eng/art/sub_04.asp Дневники Ли Сунсина] {{webarchive|url=https://web.archive.org/web/20050211193852/http://www.asan.go.kr/eng/art/sub_04.asp |date=2005-02-11 }}{{ref-en}}</ref>։

== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}

== Արտաքին հղումներ ==
* [https://archive.is/20041206164643/http://www.asan.go.kr/eng/about/sub_01.asp Сайт правительства города]
* [http://dmoztools.net/Regional/Asia/South_Korea/Chungnam/Asan Сайт города].

{{ՎՊԵ}}
{{Արտաքին հղումներ}}

Ընթացիկ տարբերակը 08:54, 29 փետրվարի 2020-ի դրությամբ