«Վարդգես Պետրոսյան»–ի խմբագրումների տարբերություն
չ 37.252.93.133 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Lilitik22 մասնակցի վերջին տարբերակին։ Պիտակ՝ Հետշրջում |
|||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ Գրող}} |
{{Տեղեկաքարտ Գրող}} |
||
'''Վարդգես Համազասպի Պետրոսյան''' ({{ԱԾ}}), [[հայ]] արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Հայաստանի լենինյան կոմերիտմիության դափնեկիր ([[1969]]): Հայկական ԽՍՀ [[1979]] թվականի պետական մրցանակի դափնեկիր («Հայկական էսքիզներ» վիպակ-էսսեի և «Վերջին ուսուցիչը» վիպակի համար: [[ԽՍՀՄ Գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1959]] թվականից: [[ԽՄԿԿ]] անդամ [[1952]] թվականից: |
|||
<br /> |
|||
== Կենսագրություն == |
|||
⚫ | Ծնվել է [[1932]] թվականի օգոստոսի 9-ին [[Աշտարակ (քաղաք)|Աշտարակում]]։ ՍՄԿԿ անդամ է [[1952]] թվականից։ [[1954]] թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1954-[[1955]] թվականներին աշխատել է [[Նոր Բայազետ]]ի (այժմ՝ [[Գավառ (քաղաք)|Գավառ]]) շրջանային թերթում որպես պատասխանատու քարտուղար, 1955-[[1957]] թվականներին` «[[Սովետական Հայաստան (շաբաթաթերթ)|Սովետական Հայաստան]]» օրաթերթում որպես գրական աշխատող, 1957-[[1961]] թվականներին` «[[Ավանգարդ (թերթ)|Ավանգարդ]]» թերթում որպես պատասխանատու քարտուղար, ապա խմբագրի տեղակալ։ 1961-[[1966]] թվականներին եղել է «[[Պիոներ կանչ]]» թերթի խմբագիրը, 1967-[[1975]] թվականներին` «[[Գարուն (ամսագիր)|Գարուն]]» ամսագրի գլխավոր խմբագիրը։ 1975-[[1981]] թվականներին` [[Հայաստանի գրողների միություն|ՀԳՄ]] վարչության առաջին քարտուղար, 1981-[[1988]] թվականներին` նախագահ, 1988-[[1994]] թվականներին` Հայաստանի մշակույթի ֆոնդի նախագահ, 1994 թվականին` «[[Երկիր Նաիրի]]» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր։ |
||
⚫ | |||
== Ստեղծագործական գործունեություն == |
== Ստեղծագործական գործունեություն == |
||
Սկզբում հանդես է եկել որպես բանաստեղծ, հետո անցել է արձակի։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է [[1947]] թվականին, «[[Պիոներ կանչ]]» թերթում։ Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունների հիմնական թեման երիտասարդությունն է։ |
Սկզբում հանդես է եկել որպես բանաստեղծ, հետո անցել է արձակի։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է [[1947]] թվականին, «[[Պիոներ կանչ]]» թերթում։ Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունների հիմնական թեման երիտասարդությունն է։ |
17:30, 27 փետրվարի 2020-ի տարբերակ
Վարդգես Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 9, 1932 |
Ծննդավայր | Աշտարակ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Վախճանվել է | ապրիլի 15, 1994 (61 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | դրամատուրգ, բանաստեղծ, վիպասան, գրող, հրապարակախոս, լրագրող, հասարակական գործիչ, արձակագիր և քաղաքական գործիչ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1954) |
Ուշագրավ աշխատանքներ | Ապրած և չապրած տարիներ, Վերջին ուսուցիչը, Հայկական էսքիզներ, Մենավոր ընկուզենի, Կրակե շապիկ և Կրակե շապիկ |
Անդամակցություն | ՀԳՄ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Սովետական Հայաստան, Ավանգարդ, Պիոներ կանչ և Գարուն |
Պարգևներ | |
Վարդգես Պետրոսյան Վիքիքաղվածքում | |
Վարդգես Պետրոսյան Վիքիդարանում | |
Vardges Petrosyan Վիքիպահեստում |
Վարդգես Համազասպի Պետրոսյան (օգոստոսի 9, 1932, Աշտարակ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - ապրիլի 15, 1994, Երևան, Հայաստան), հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Հայաստանի լենինյան կոմերիտմիության դափնեկիր (1969): Հայկական ԽՍՀ 1979 թվականի պետական մրցանակի դափնեկիր («Հայկական էսքիզներ» վիպակ-էսսեի և «Վերջին ուսուցիչը» վիպակի համար: ԽՍՀՄ գրողների միության անդամ 1959 թվականից: ԽՄԿԿ անդամ 1952 թվականից:
Կենսագրություն
Ծնվել է 1932 թվականի օգոստոսի 9-ին Աշտարակում։ ՍՄԿԿ անդամ է 1952 թվականից։ 1954 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1954-1955 թվականներին աշխատել է Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) շրջանային թերթում որպես պատասխանատու քարտուղար, 1955-1957 թվականներին` «Սովետական Հայաստան» օրաթերթում որպես գրական աշխատող, 1957-1961 թվականներին` «Ավանգարդ» թերթում որպես պատասխանատու քարտուղար, ապա խմբագրի տեղակալ։ 1961-1966 թվականներին եղել է «Պիոներ կանչ» թերթի խմբագիրը, 1967-1975 թվականներին` «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրը։ 1975-1981 թվականներին` ՀԳՄ վարչության առաջին քարտուղար, 1981-1988 թվականներին` նախագահ, 1988-1994 թվականներին` Հայաստանի մշակույթի ֆոնդի նախագահ, 1994 թվականին` «Երկիր Նաիրի» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր։
Ստեղծագործական գործունեություն
Սկզբում հանդես է եկել որպես բանաստեղծ, հետո անցել է արձակի։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1947 թվականին, «Պիոներ կանչ» թերթում։ Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունների հիմնական թեման երիտասարդությունն է։
Վարդգես Պետրոսյանը գրականություն է մտել բանաստեղծություններով «Բալլադ մարդու մասին», 1958 ժողովածու, այնուհետև անցել է արձակի գրել «Նամակներ մանկության կայարաններից» պատմվածաշարը, «Ապրած և չապրած տարիներ» (1970), «Վերջին ուսուցիչը» (1980) վիպակները և այլ գործեր։ Սովետական Հայաստանի և սփյուռքահայության կյանքի ու պատմության իմաստավորման տեսանկյունից է գրված «Հայկական էսքիզներ» (1969, 1982) էսսեն։
Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունների մեծ մասը նվիրված է երիտասարդության հոգեբանության բացահայտմանը «Քաղաքի կիսաբաց լուսամուտները» (1964), «Դեղատուն «Անի»» (1973) և այլն։ Հայաստանի լեռնային գյուղերի ճակատագրին և արդիական խնդիրներին է նվիրված «Մենավոր ընկուզենին» (1981) վեպը (կինոնկար՝ 1986, Հայֆիլմ)։ Հեղինակի հրապարակախոսական, ուղեգրական, գրաքննադատական նյութերն ի մի են բերված «Հավասարում բազմաթիվ անհայտներով» (1977) գրքում։ Հայոց ցեղասպանության մասին է նրա «Կրակե շապ վեպը։ Բեմադրվել է Վարդգես Պետրոսյանի «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» (1975) թատերգությունը, բեմականացվել են «Վերջին ուսուցիչը» (1979), «Հայկական էսքիզներ» 1980, «Ապրած և չապրած տարիներ» (1982) գործերը։ Նրա երկերը թարգմանվել են ԽՍՀՄ և աշխարհի այլ ժողովուրդների լեզուներով։ Հայաստանի լենինյան կոմերիտմիության դափնեկիր (1969), ՀԽՍՀ պետական մրցանակ (1979)։ ՀԿԿ Կենտկոմի անդամ է 1966 թվականից։ ՀԽՍՀ IX-X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության և «Պատվո նշան» շքանշաններով[2]։
Սպանվել է 1994 թվականին իր տան շքամուտքում։[3]
2000 թվականին Երևանի թիվ 51 դպրոցը անվանակոչվել է Վարդգես Պետրոսյանի անունով, գրողի հարթաքանդակի հանդիսավոր բացումը կատարվել է 2006 թվականին (քանդակագործ՝ Էդուարդ Շախիկյան) :
Երկեր
- Բալլադ մարդու մասին (բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1958, 52 էջ։
- Վերջին գիշերը, Ե., Հայպետհրատ, 1959, 228 էջ։
- Անավարտ դիմանկարներ, Ե., Հայպետհրատ, 1963, 308 էջ։
- Քաղաքի կիսաբաց լուսամուտները, Ե., Հայպետհրատ, 1964, 140 էջ։
- Հայկական էսքիզներ, Ե., «Հայաստան», 1969, 148 էջ։
- Հայաստանի 8 երիտասարդ արձակագիրներ (գրքի մեջ տպագրվել են Վարդգես Պետրոսյանի լուսանկարը, համառտ կենսագրությունը և մի հատված «Հայկական էսքիզներ»-ից), Բեյրութ, տպարան «Սևան», 1969, 311 էջ։
- Ապրած և չապրած տարիներ, Ե., «Հայաստան», 1970, 388 էջ։
- Դեղատուն «Անի»։ Հայկական էսքիզներ, Ե., «Հայաստան», 1973, 300 էջ։
- Հավասարում բազմաթիվ անհայտներով (հրապարակախոսություն, վավերագրական արձակ), Ե., «Սովետական գրող», 1977, 480 էջ։
- Վերածնունդ (ժողովածուում տեղ են գտել «Մեհրաբի աղբյուրը» և «Կոմբայնավարը այնպես, ինչպես որ կա» գործերը), Ե., «Սովետական գրող», 1977, 552 էջ։
- Վերջին ուսուցիչը (վիպակներ և պատմվածքներ), Ե., «Սովետական գրող», 1980, 616 էջ։
- Մենավոր ընկուզենի (վեպ), Ե., «Սովետական գրող», 1981, 188 էջ։
- Ընտիր երկեր 2 հատորով, հատոր 1 (հատորում ամփոփված են պատմվածքների ընտրանին, «Նամակներ մանկության կայարանից» վիպակը, «Հայկական էսքիզներ» էսսեն և «Աշխարհի ճանապարհներին» ուղեգրությունները), Ե., «Սովետական գրող», 1983, 624 էջ։
- Ընտիր երկեր 2 հատորով, հատոր 2 (վիպակներ, վեպ), Ե., «Սովետական գրող», 1983, 608 էջ։
- Հայկական էսքիզներ, Պէյրութ, 1983, 304 էջ:
- Հայկական էսքիզներ (վիպակ–էսսե), գիրք 1-ին և 2-րդ, Երևան, 1984, 305 էջ:
- Հայկական էսքիզներ, գիրք Ա–Բ, Թեհրան, 1984:
- Ապրած եւ չապրած տարիներ (վիպակ), Թեհրան, 1985, 169 էջ:
- Վերջին ուսուցիչը (վիպակ), Թեհրան, 1985, 160 էջ:
- Կրակե շապիկ (վեպ), Երևան, 1986, 592 էջ:
- Չորս վիպակ, Երևան, 1990, 388 էջ:
- Մենաւոր ընկուզենին, Պէյրութ, 1990, 211 էջ:
- Մեր ժողովուրդը իմն է, ինչպես …իմ վիշտը (հոդվածներ), Երևան, 2003, 212 էջ:
- Վարդգէս Պետրոսեանի Սփիւռք-Հայրենիքը (հրապարակախոսական ելոյթներ Սփիւռքում), Ե., «Լուսաբաց», 2012, 310 էջ:
- Հայկական էսքիզներ, Երևան, 2013, 256 էջ:
- Ապրած և չապրած տարիներ (վիպակ, պատմվածքներ), Ե., Դարակ, 2017, 234 էջ:
- Վարդգես Պետրոսյան, Վերջին ուսուցիչը, Ե., Դարակ, 2019, 148 էջ: Խմբագիր՝ Աշոտ Գաբրիելյան:
- Վարդգես Պետրոսյան, Դեղատուն «Անի», Ե., Դարակ, 2019, 96 էջ: Խմբագիր՝ Աշոտ Գաբրիելյան:
- Վարդգես Պետրոսյան, Քաղաքի կիսաբաց լուսամուտները, Ե., Դարակ, 2020, 128 էջ: Խմբագիր՝ Աշոտ Գաբրիելյան:
Մամուլ
- Հայկական էսքիզներ: «Գարուն», 1967, № 2, էջ 11-33։
- Երկնքում են մեռնում արծիվները (Արտյուշա Օհանջանյանի մասին): «Գարուն», 1967, № 7, էջ 2-15։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.goodreads.com/author/show/3005184.Vardges_Petrosyan
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Վարդգես Պետրոսյանի առեղծվածային սպանությունը, 16 Ապրիլի, 2014, Araratnews
|
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդգես Պետրոսյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդգես Պետրոսյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդգես Պետրոսյան» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 9 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Աշտարակ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 15 մահեր
- 1994 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայաստանի գրողների միության նախագահներ
- Հայ գրողներ
- Հայ հրապարակախոսներ
- Հայ հասարակական գործիչներ
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- 20-րդ դարի արևելահայ դրամատուրգներ
- Հայաստանում սպանված լրագրողներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՍՀՄ ԳԽ 11-րդ գումարման պատգամավորներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Հայ տղամարդ գրողներ
- Հայ բանաստեղծներ
- Հայաստանում հրազենից մահացածներ