«Կոմունիստ (հանդես)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 46. Տող 46.
[[Կատեգորիա:ԽՍՀՄ մամուլ]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ մամուլ]]
[[Կատեգորիա:Ռուսաստանի հանդեսներ]]
[[Կատեգորիա:Ռուսաստանի հանդեսներ]]
[[Կատեգորիա:Ռուսերեն ամսագրեր]]

13:46, 24 փետրվարի 2020-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմունիստ (այլ կիրառումներ)
Կոմունիստ
«Koмунист»
գերմ.՝ Kommunist
Պատկեր:Bolshevik-1952.jpg
Տեսակպարբերական
Լեզուռուսերեն
Հիմնադրվել է1924
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
 Bolshevik (journal) Վիքիպահեստում

Կոմունիստ (ռուս.՝ «Koмунист»), տեսական-քաղաքական հանդես, ԽՄԿԿ Կենտկոմի օրգան։

Լույս էր տեսնում 1924 թվականից Մոսկվայում, տարեկան 18 համար (սկզբում՝ միամսյա)։ Մինչև 1952 թվականը լույս է տեսել «Բոլշևիկ» անվամբ։ Զարգացնում և պրոպագանդում էր մարքսիզմ-լենինիզմը, պայքարում կուսակցության գլխավոր գծի կենսագործման, ԽՍՀՄ-ում կոմունիստական հասարակարգի կառուցման համար, մասնակցում համաշխարհային հեղափոխական պրոցեսի հրատապ խնդիրների մշակմանը։

«Կոմունիստը» կոմունիստական կուսակցության, սովետական ժողովրդի աշխատանքի և պատերազմական փորձությունների տարեգրությունն էր։ Պայքարում էր հակագիտական, բուրժուական և ռեֆորմիստական գաղափարախոսությունների, օպորտունիզմի և ռևիզիոնիզմի դեմ։ Լուսաբանում էր ԽՄԿԿ տնտեսական քաղաքականությունը, կուսակցության պայքարը արտադրության արդյունավետության բարձրացման գործում։

Լուրջ ավանդ ուներ զարգացած սոցիալիստական հասարակության խնդիրների մշակման, նրա պատմական տեղի և չափանիշների ճշտման գործում։ Արտացոլում է ԽՄԿԿ արտաքին քաղաքականությունը, միջազգային հարաբերությունները, ինտերնացիոնալիզմի և ազգայինի տեսական և քաղաքական դրույթները։ «Կոմունիստ»-ում են տպագրվել Վ. Ի. Լենինի շուրջ 100 չհրապարակված կամ նախկինում քիչ հայտնի աշխատություններ, նամակներ, փաստաթղթեր են, ինչպես նաև Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի՝ առաջին անգամ ռուսերեն թարգմանված գործեր։

Հանդեսին թղթակցում էին ԽՄԿԿ և խորհրդային պետության, միջազգային կոմունիստական և բանվորական շարժման նշանավոր գործիչներ։Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1974

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 554