«Վաղարշ Բ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 4. Տող 4.
|պատկեր=
|պատկեր=
|կալանք=
|կալանք=
|իշխանություն= [[185]]–[[198]]
|իշխանություն= [[186]]–[[198]]
|հայր=
|հայր=
|նախորդ=[[Սոհեմոս]]
|նախորդ=[[Սոհեմոս]]
Տող 11. Տող 11.
|տոհմ= [[Արշակունիներ]]
|տոհմ= [[Արշակունիներ]]
|թագուհի=
|թագուհի=
|մահ=198}}
}}


'''Վաղարշ Բ''' (ծն. թ. անհայտ – մոտ [[198]]), Հայոց Արշակունի թագավոր [[186]]–ից։ Ենթադրվում է, որ [[Վաղարշ Ա]]–ի սերնդից էր։
'''Վաղարշ Բ''' (ծն. թ. անհայտ – մոտ [[198]]), Հայոց Արշակունի թագավոր [[186]]–ից։ Ենթադրվում է, որ [[Վաղարշ Ա]]–ի սերնդից էր։

10:56, 22 փետրվարի 2020-ի տարբերակ

Վաղարշ Բ
Մեծ Հայքի Արքա
Իշխանություն186–198
Ծնվել է՝անհայտ
Մահացել է՝198(0198)
Երկիր Մեծ Հայք
ՆախորդՍոհեմոս
ՀաջորդողԽոսրով Ա
ՏոհմԱրշակունիներ
պետական գործիչ
ԵրեխաներԽոսրով Ա
Հավատքհեթանոսություն

Վաղարշ Բ (ծն. թ. անհայտ – մոտ 198), Հայոց Արշակունի թագավոր 186–ից։ Ենթադրվում է, որ Վաղարշ Ա–ի սերնդից էր։

Հռոմի դրածո Սոհեմոսի մահից հետո, օգտվելով կայսրության ներքին գահակալական կռիվներից, Վաղարշ Բ երկրից դուրս է քշել հռոմեական կայազորը և հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ 193–ին Վաղարշ Բ հրաժարվել է օգնել Հռոմի արևելյան զորքերի հրամանատար և կայսերական գահի հավակնորդ Նիգերոսին, իսկ վերջինիս պարտությունից հետո բանակցել Սեպտիմիոս Սևերոս կայսեր հետ և կանխել նրա ներխուժման վտանգը։ Հայերին սիրաշահելու և հայ–պարթևական հնարավոր դաշնակցությունը կանխելու նպատակով, կայսրը բարեկամության դաշնագիր է կնքել Վաղարշ Բ–ի հետ, ըստ որի, Մեծ Հայքից դուրս են բերվել հռոմեական զորքերը, Հռոմը պարտավորվել է ամենայն դրամական գումար վճարել հայկական հեծելազորին՝ կովկասյան լեռնանցքները հրոսական ցեղերի ներխուժումից պաշտպանելու համար։ Վաղարշ Բ–ի խոհեմ արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է Մեծ Հայքի անկախությանը, ի դեմս նրա, հիմնվել է հայ Արշակունիների ինքնուրույն և ժառանդական արքայատունը։ Վաղարշ Բ նետահար զոհվել է Կովկասի լեռնաբնակների դեմ հաղթական կռիվներից մեկում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։