«Գրաուչո Մարքս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
No edit summary
չ 23artashes տեղափոխեց էջը «Հրաուչո Մարքս»-ից «Գրաուչո Մարքս»: G-ն չի կարող տառադարձվել Հ
(Տարբերություն չկա)

19:59, 18 փետրվարի 2020-ի տարբերակ

Գրաուչո Մարքս
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 2, 1890(1890-10-02)[1][1][2][…]
Ծննդավայր՝Նյու Յորք շրջան, Նյու Յորք[3]
Վախճանի թիվ՝օգոստոսի 19, 1977(1977-08-19)[4][1][1][…] (86 տարեկան)
Վախճանի վայր՝Սեդարս-Սինայ բժշկական կենտրոն, Բևերլի Գրոուվ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝կատակերգու, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան և ռադիոհաղորդավար
Պարգևներ՝
IMDb։ID 0000050
marx-brothers.org/living/groucho.htm

Ջուլիուս Հենրի «Հրաուչո» Մարքս (անգլ.՝ Julius Henry «Groucho» Marx, հոկտեմբերի 2, 1890(1890-10-02)[1][1][2][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք[3] - օգոստոսի 19, 1977(1977-08-19)[4][1][1][…], Սեդարս-Սինայ բժշկական կենտրոն, Բևերլի Գրոուվ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկյան դերասան, կատակերգու, «Մարքս եղբայրներ» կատակերգու-թատերախմբի մասնակից։

Կաենսագրություն

Հրաուչո Մարքսը ծնվել է Նյու Յորքում՝ հրեաների ընտանիքում։ Մանկության տարիներին եղբայրների հետ մասնակցում էր վոդևիլներին։ Այստեղ նա մշակել է բեմական կերպար, որից երկար տարիներ չի բաժանվել՝ սև նկարված հոնքեր և բեղեր, ակնոց և սիգար։ նա միշտ մարմնավորում էր խայթող և ավանտյուրիստի կերպար, որը միշտ խնդիրներ էր պատճառում բարեկանոն հասարակությանը։

Հրաուչոն առաջին հաջողությանը հասել է իր եղբայրների հետ Բրոդվեյում՝ «Ասում եմ, որ դա նա է» մյուզիքլում, 1924 թվականին։ Կինոյում նա առաջնելութել է եղբայրների ընկերակցությամբ 1921 թվականին, սակայն հասարակության ուշադրությունը գրավել է միայն 1929 թվականին՝ «Կոկոսե ընկույզներ» ֆիլմի թողարկումից հետո[5]։ Դրան հաջորդել են մի քանի հաջող դերեր «Ձիերի փետուրներ» (1932), «Բադի ապուր» (1933), «Գիշեր օպերայում» (1935) և «Օր ձիարշավարանում» (1937) կինոկատարգություններում, որոնք էլ նրան բերել են մեծ ճանաչում։ 1940-ական թվականներին նրանց դերասանական հնգյակը աստիճանաբար փլուզվեց, և յուրաքանչյուրը սկսեց զբաղվել անհատական կարիերայով։

1950-ական թվականներին Հրաուչոն եղել է «Խաղադրույքը ձեր կյանքն է» հեռուստաշոուի հաղորդավարը[6], խաղացել է մի քանի էպիզոդիկ դեր մեծ էկրանին, ինչպես նաև գրել է երեք ինքնակենսագրական:

Հրաուչո Մարքսը մահացել է թոքաբորբից Լոս Անջելեսի կլինիկաներից մեկում 1977 թվականին[6]։

Մրցանակներ

  • Էմմի 1954 - «Ականավոր անձի մրցանակ»
  • Օսկար 1974 - «Ի նշան կինոկատակերգությունների զարգացման գործում նրա փայլուն ստեղծագործության ճանաչման և Մարքս եղբայրների անգերազանցելի նվաճումների»

Ֆիլմագրություն

  • 1957 - «Արդյո՞ք հաջողությունը կփչացնի Ռոք Հանթերին» (անգլ.՝ Will Success Spoil Rock Hunter)? - Ջորջ Շմիդլափ

Ծաղրերգություններ

  • Մարքս Երեք եղբայրներին, այդ թվում՝ նաև Հրաուչոյին, նմանակել է Բեննի Հիլլը[7]։
  • Հրաուչո Մաքսի ծաղրերգությունն է ցուցադրել Լեսլի Նիլսենը «Ռեցիդիվ» ֆիլմում (ուրիշ թարգմանություն՝ «Կրկին վտարող»)[8]։
  • «Մուլտհերոսների արկածները» անիմացիոն շարքից Բեբս Բանին խաղացել է նրա դերը «New Class Day» դրվագում (հատված «A Night in Kokomo»)[9]։
  • Գերբնական հանցագործությունները հետաքննող հետախույզ Դիլան Դոգի մասին պատմող իտալական կոմիքսներում նրա զուգընկերը Հրաուչո Մարքսն է, որն իր անվանակցի նմանակն է:

Ծանոթագրություններ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 http://www.nndb.com/people/855/000031762/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #118578502 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=11250
  5. «Groucho Marx Biography». groucho-marx.com. Արխիվացված է օրիգինալից 2012-04-16-ին. Վերցված է 2008-06-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. 6,0 6,1 «Groucho Marx, Comedian, Dead. Movie Star and TV Host Was 86. Master of the Insult Groucho Marx, Film Comedian and Host of 'You Bet Your Life,' Dies». New York Times. August 20, 1977, Saturday. «Los Angeles, August 19, 1977 Groucho Marx, the comedian, died tonight at the Cedars-Sinai Medical Center here after failing to recover from a respiratory ailment that hospitalized him June 22. He was 86 years and 10 months old.» {{cite news}}: |access-date= requires |url= (օգնություն); Cite has empty unknown parameter: |coauthors= (օգնություն)
  7. «Бонус... Бенни Bonus-Benny.and.the.Jests.1958-1968 — Видео@Mail.Ru». Վերցված է 2013-02-15-ին.
  8. «Изгоняющий заново /Repossessed/ ( ЛЕСЛИ НИЛЬСЕН) — Видео@Mail.Ru». Վերցված է 2013-02-15-ին.
  9. New Class Day — Tiny Toon Adventures Wiki (Babs, as Groucho Marx, tells the viewers, «Preferably solo, we can’t hear you», and dresses Buster in his Chico Marx costume)

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրաուչո Մարքս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրաուչո Մարքս» հոդվածին։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրաուչո Մարքս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրաուչո Մարքս» հոդվածին։