«Վլադիմիր Արսենև»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 11. Տող 11.
== Վլադիմիր Արսենևը հայերեն ==
== Վլադիմիր Արսենևը հայերեն ==
* Դերսու Ուզալա (վեպ), Ե., Պետհրատ, 1937, 349 էջ: Ռուսերենից թարգմ.՝ Հ. Սառիկյան:
* Դերսու Ուզալա (վեպ), Ե., Պետհրատ, 1937, 349 էջ: Ռուսերենից թարգմ.՝ Հ. Սառիկյան:
* Դերսու Ուզալա (վեպ), Ե., [[Դարակ (հրատարակչություն)|Դարակ (հրատարակչություն)]], 2020, 312 էջ: Ռուսերենից թարգմ.՝ Հակոբ Սառիկյան:
* Դերսու Ուզալա (վեպ), Ե., [[Դարակ (հրատարակչություն)|Դարակ]], 2020, 312 էջ: Ռուսերենից թարգմ.՝ Հակոբ Սառիկյան:


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

13:02, 17 փետրվարի 2020-ի տարբերակ

Վլադիմիր Արսենև
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 29 (սեպտեմբերի 10), 1872[1][2][3]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էսեպտեմբերի 4, 1930(1930-09-04)[1][4][5][…] (58 տարեկան)
Մահվան վայրՎլադիվոստոկ, Հեռավորարևելյան ափ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանNaval Cemetery (Vladivostok)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՎլադիմիրյան ռազմական ուսումնարան (օգոստոսի 12 (24), 1895)
ԵրկերԴերսու Ուզալա և Q19198891?
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, աշխարհագրագետ, գրող, ազգագրագետ, օդերևութաբան, ռազմական գործիչ, արևելագետ, ճանապարհորդ և արձակագիր
ԱշխատավայրKhabarovsk museum named after Grodekov? և Khabarovsk museum named after Grodekov?
Զբաղեցրած պաշտոններթանգարանի տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱմուրի մարզի ուսումնասիրության ընկերություն, Ռուսաստանի աշխարհագրական ընկերություն, Ազգային աշխարհագրական կազմակերպություն և Թագավորական աշխարհագրական ընկերություն
Ստորագրություն
Изображение автографа
 Vladimir Arsenyev Վիքիպահեստում

Վլադիմիր Կլավդիևիչ Արսենև (ռուս.՝ Влади́мир Кла́вдиевич Арсе́ньев, օգոստոսի 29 (սեպտեմբերի 10), 1872[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 4, 1930(1930-09-04)[1][4][5][…], Վլադիվոստոկ, Հեռավորարևելյան ափ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), գիտնական, ճանապարհորդ, գրող:

1899 թ. երիտասարդ սպա Արսենևը որոշ ժամանակով ծառայության ուղարկվեց Հեռավոր Արևելք: Բայց, երբ տեսավ Ուսուրական անծայրածիր տայգան, Սիխոտե Ալինի վայրի լանջերը, լայնահուն գետերն ու օվկիանոսի անհյուրընկալ ափերը, հասկացավ, որ ընդմիշտ կմնա այստեղ։ Արսենևը տեսնում էր այդ գրեթե չհետազոտված երկրամասի անհատում հարստությունները և քաղցից ու հիվանդություններից մեռնող տեղացիների սոսկալի աղքատությունը։ Վաճառականները գալիս հասնում էին տայգա, որսորդներին և Ժենշեն որոնողներին հարբեցնում ոգելից խմիչքով և չնչին գներով նրանցից գնում բուժիչ «կյանքի արմատը», սամույրի և սևագորշ աղվեսի թանկարժեք մորթիները։ Այդ մորթիների և այլանդակ մարդուկի նմանվող փոքրիկ արմատների համար, որոնք գտնելն ավելի դժվար էր, քան ոսկու բնակտորը, նրանք պատրաստ էին մարդ սպանել։ Այդպես սպանեցին Արսենևի լավագույն բարեկամին ու հավատարիմ ուղեկցին, հիանալի բնախույզ, տայգաբնակ Դերսու Ուզալային, որը շատ անգամ էր փրկել Վլադիմիր Կլավդիևիչի կյանքը, ազատել նրան բազմաթիվ փորձանքներից։ Իր հավատարիմ բարեկամի և ուղեկցի հիշատակին Արսենևը գրեց «Դերսու Ուզալա» հետաքրքիր գիրքը, որը լույս է տեսել նաև հայերեն։ Արսենևը խիզախ էր չէր խուսափում ոչ մի աշխատանքից։

Մահ

Արսենևը մահացավ գիտարշավի ժամանակ, մրսածությունից։ Նրա կյանքն ընդհատվեց 58 տարեկան հասակում, երբ նա լի էր եռանդով և ապագայի ծրագրերով։ Նա հրաշալի շատ գրքեր գրեց, բայց մի գիրք այդպես էլ չհասցրեց գրել, թեև ամբողջ ժամանակ նախապատրաստվում էր։ Դա պետք է լիներ գիրք այն մասին, թե ինչպես դառնալ ճանապարհորդ։ Բայց Արսենևի «Ուսուրական երկրամասով», «Դերսու Ուզալա», «Սիխոտե Ալինի լեռներում», «Հանդիպումներ տայգայում» և մյուս գրքերը պատմում են այն ամենից, ինչի մասին նա ուզում էր պատմել այդ չգրված գրքում։

Վլադիմիր Արսենևը հայերեն

  • Դերսու Ուզալա (վեպ), Ե., Պետհրատ, 1937, 349 էջ: Ռուսերենից թարգմ.՝ Հ. Սառիկյան:
  • Դերսու Ուզալա (վեպ), Ե., Դարակ, 2020, 312 էջ: Ռուսերենից թարգմ.՝ Հակոբ Սառիկյան:

Ծանոթագրություններ

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Արսենև» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Արսենև» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Արսենև» հոդվածին։