«Էդդի Ժերեմիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 27. Տող 27.
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}
{{DEFAULTSORT:Ժերեմիա, Էդդի}}
{{DEFAULTSORT:Ժերեմիա, Էդդի}}

[[Կատեգորիա:Ամերիկացի հոկեյիստներ]]

11:52, 17 փետրվարի 2020-ի տարբերակ

Էդդի Ժերեմիա
Ծնվել էնոյեմբերի 4, 1905(1905-11-04)
ԾննդավայրՎուստեր, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 15, 1967(1967-08-15) (61 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԴարտմուտի քոլեջ
ՄասնագիտությունՀոկեյիստ
Պարգևներ և
մրցանակներ
 Eddie Jeremiah Վիքիպահեստում

Էդվարդ Ջոն Ժերեմիա (Ջերեմյան, անգլ.՝ Edward John Jeremiah, նոյեմբերի 4, 1905(1905-11-04), Վուստեր, Մասաչուսեթս, ԱՄՆ - օգոստոսի 15, 1967(1967-08-15)), պրոֆեսիոնալ հոկեյիստ, Հոկեյի ազգային լիգայում անցկացրել է 15 խաղ՝ «Նյու Յորք Ամերիքանսի» և «Բոստոն Բրուինսի» կազմերում։ Ազգությամբ հայ է, ծնվել է հայ ներգաղթյալների ընտանիքում[2]։ Խաղացողի կարիերան ավարտելուց հետո Ժերեմիան դարձել է «Դարտմութ» թիմի գլխավոր մարզիչը, մինչև 1967 թվականին թոշակի անցնելը։

Կարիերա

Խաղացող

Էդվարդ Ժերեմիան Հեբրոն Ակադեմիան ավարտելուց հետո միացավ Հնդկական Դարտմութին 1926թ.–ին, որտեղ նա նաև բեյսբոլի աստղ էր[3]: Փորձ ձեռք բերելու համար նա հրաժարվել էր իր առաջին ուսանողական տարուց մինչ սպորտային ակումբում խաղալը, որը իր՝ սահադաշտում լինելու տարիներին, գրանցել է 25-11-5 հաշիվը[4]։ Դարտմութ թիմում խաղալու հետ միաժամանակ, Ժերեմիան նաև խաղացել է ամառային բեյսբոլ «Օսթրեվայլ քաղաքային թիմ»-ի հետ «Քեյփ Քոդ Բեյսբոլի լիգայի» շրջանակներում[5]։ Ավարտելուց հետո Ժերեմիան միացավ Կանադա-Ամերիկյան Լիգայի «Նյու Հեվըն Իգլս» թիմին, որպես Ամերիկայի հոկեյի լիգայի նախկին խաղացող՝ թիմի հետ անցկացնելով երեք մրցաշրջանների մի մասը։ 1931-32թթ․-ի մրցաշրջանի ընտացքում Ժերեմիան խաղացել է առանձին թիմերում «Իգլս», «Բոստոն Քաբս», (մեկ այլ թիմ CAHL) «Նյու Յորք Ամերիքանս» և «Բոստոն Բրուինս»։ Իր այդ 15 միավորված խաղերում Հոկեյի Ազգային Լիգայի երկու թիմերի միջև Ժերեմիան գրանցել է միայն մեկ հաղթանակ։ 1933թ․-ից հետո Ժերեմիան համագործակցել է տարբեր ոչ այնքան կարևոր լիգաների հետ մինչև 1935թ․՝ իր խաղային կարիերայի ավարտը։

Մարզչական գործունեություն

Հոկեյ

Բոստոն Օլիմպիկսում կարճ մարզչական գործունեությունից հետո Ժերեմիան 1937թ․-ի սկզբին վերադարձավ որպես գլխավոր մարզիչ։ Փոխարինելով Հերբերթ Գիլին՝ Ժերեմիան շարունակեց [6]Դարտմութի հաղթական ավանդույթը՝ իր առաջին արշավի ընթացքում սահմանելով իր ժամանակի դպրոցական 18 ռեկորդ և հրապարակեց իր առաջին տասը տարիների ընթացքում գրանցած ռեկորդային հաղթանակները։ Հնդկացիներին 21-2 հաշվով պարտության մատնելուց հետո 1941-42թթ․ Ժերեմիան դադարեցրեց հաջորդ երեք մրցարշավերը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակեցոլու հաամար՝ վերադառնալով իր աշխատանքին Հանովերում պատերազմի ավարտից հետո[7]։ Իր բացակայության ընթացքում (չնայած այդ ընթացքում ժամանակ առ ժամանակ զբաղվել է մարզչական գործունեությամբ) Դարտմութն անպարտելի էր Քոլեջային Մարզական Ազգային Ասոցացիաի(NCAA) համար, իրար հաջորդող ռեկորդային 46 խաղ 1942-1946թթ․, իսկ 19-ը իր ղեկավարության ներքո[4][8]։

Հնդկացիներին 21-2 հաշվով պարտության մատնելուց հետո 1941-42թթ․ Ժերեմիան դադարեցրեց հաջորդ երեք մրցարշավերը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակեցոլու հաամար՝ վերադառնալով իր աշխատանքին Հանովերում պատերազմի ավարտից հետո։ Իր բացակայության ընթացքում (չնայած այդ ընթացքում ժամանակ առ ժամանակ զբաղվել է մարզչական գործունեությամբ) Դարտմութն անպարտելի էր Քոլեջային Մարզական Ազգային Ասոցացիաի(NCAA) համար, իրար հաջորդող ռեկորդային 46 խաղ 1942-1946թթ․, իսկ 19-ը իր ղեկավարության ներքո։ Գլխավոր մարզչի պարտականություններին վերդառնալուց հետո և շարունակելով Դարտմութի հաղթական ճանապարհը քոլեջային հեկեյի ուղին սկսեց արագ փոխվել։ NCAA-ն մեկնարկեց տղամարդկանց հոկեյի մրցարշավի 1947-48թթ․-ի սեզոնը՝ 20-3 ռեկորդային հաշվով, և այդ տարի Դարտմութը այն չորս թիմերից էր, որին հրավիրել էին մասնակցելու։ Հնդկացիները կիսաեզրափակչում հաղթեցին «Կոլորադո Քոլեջ»-ին 1948թ․-ի NCAA տղամարդկանց հոկեյի մրցարշավում 8-4 հաշվով, բայց առաջնության խաղում չկարողացան հաղթել «Միչիգան»-ին[9]։ Բոլոր չորս թիմերը հաջորդ տարի Դարտմութի հետ վերադարձան ռեվանշ պահանջելու 1949թ․-ի կիսաեզրափակչում «Վոլվերինզ»-ին 4-2 հաշվով պարտվելու համար, բայց կրկին պարտություն կրեցին գլխավոր մրցույթում, այս անգամ պարտվելով «Բոստոն Քոլեջին» 4-3 հաշվով։

1949թ․-ից հետո Դարտմութը իր բարձունքից սկսեց դանդաղ անկում ապրել՝ գրանցելով միայն չորս հաղթական սեզոն հաջորդ 12 տարիների ընթացքում։ Ամեն ինչ այդքան չէր վատանա, եթե Հնդկացիները 1961թ․ -ին չդառնային Արևելյան Քոլեջի Մարզական Համաժողովի հիմնադիր անդամ․ բացի այդ սեզոնից նա 1963-1964թթ․ դադար վերցրեց։ Ժերեմիան միայն մեկ հաղթական սեզոն գրանցեց մինչև 1967թ․ թոշակի անցնելը՝ հանձնելով թիմը Աբներ Օակեսին։ Չնայած իր 18 տարիների մարզչական գործունեության ընթացքում գրանցած քիչ հաջողություններին, Ժերեմիան Ամերիկայի հոկեյի մարզչական ասոցացիայի կողմից երկու անգամ ստացել է «Տարվա Մարզիչ» կոչումը՝ ստանմալով «Սփենսեր Փենռոզ» մրցանակ 1951 և 1967 թթ․։ Թոշակի անցնելուց երեք ամիս հետո Ժերեմիան 61 տարեկանում մահացավ քաղցկեղից։ Հիվանդությունը չխանգարեց շնորհակալագրերի հանձնմանը, քանի որ Ամերիկայի հոկեյի մարզչական ասոցացիան իր 3-դ ստորաբաժանման Տարվա Մարզիչ մրցանակաբաշխությունը կատարել է նրա պատվին[10]։ Ժերեմիան տեղ գտավ Միացյալ Նահանգների հոկեյի փառքի սրահում 1973թ․-ին, 2002թ․-ին[11] Մյու Հեմփշիրի «Հոկեյի Լեգենդներ»-ում, իսկ 2008թ․-ին մի շարք այլ մրցանակների հետ միասին ետմահու պարգևատրվել է նաև «Հոբեյ Բեյքեր Քոլեջի լեգենդար հոկեյ»[12] մրցանակով[13] [14]։

Այլ մարզաձևեր

Հոկեյի իր պարտականություններից բացի, Էդդի Ժերեմիան եղել է նաև գլխավոր մարզիչ Դարտմութի թե՛ սկսնակների բեյսբոլի և թե՛ սկսնակների ֆուտբոլի թիմերում[8], անգամ մի քանի տարի եղել է նաև բարձր դասի բեյսբոլի թիմի գլխավոր մարզիչ։

Ծանոթագրություններ

  1. https://records.nhl.com/awards/trophies/lester-patrick-trophy
  2. Էդդի Ժերեմիա (Ջերեմյան)
  3. «Eddie Jeremiah». Elite Prospects. Վերցված է July 5, 2014-ին.
  4. 4,0 4,1 «2009-10 Media Guide Year-By-Year Results» (PDF). Dartmouth Big Green. Արխիվացված է օրիգինալից (PDF) July 15, 2014-ին. Վերցված է July 5, 2014-ին.
  5. Davis, Hartley R. (August 11, 1960). «Cape Cod League Yesteryears». Barnstable Patriot. Barnstable, MA. էջ 6.
  6. «Dartmouth Men's Hockey Team History». USCHO.com. Վերցված է July 5, 2014-ին.
  7. «Edward J. Jeremiah». US Hockey Hall of Fame. Վերցված է July 5, 2014-ին.
  8. 8,0 8,1 «Eddie Jeremiah Dies». Nashua Telegraph. June 7, 1967. Վերցված է July 5, 2014-ին.
  9. «NCAA Division 1 Tournament». College Hockey Historical Archive. Վերցված է July 5, 2014-ին.
  10. «Look Up and Keep Fighting». Dartmouth College. Արխիվացված է օրիգինալից July 15, 2014-ին. Վերցված է July 5, 2014-ին.
  11. «Hall Of Fame Members». New Hampshire Legends of Hockey. Վերցված է July 5, 2014-ին.
  12. «Previous Legends». Hobey Baker.com. Արխիվացված է օրիգինալից July 25, 2014-ին. Վերցված է July 4, 2014-ին.
  13. «Athletic Hall of Fame». Hebron Academy. Վերցված է July 4, 2014-ին.
  14. «Halls of Fame». Dartmouth Big Green. Վերցված է July 4, 2014-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդդի Ժերեմիա» հոդվածին։