«Սանտյագո դե Կոմպոստելայի տաճար»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-books.google.com/ +books.google.am/)
Տող 49. Տող 49.


[[Կատեգորիա:9-րդ դարի հիմնադրումներ Իսպանիայում]]
[[Կատեգորիա:9-րդ դարի հիմնադրումներ Իսպանիայում]]
[[Կատեգորիա:Իսպանիայի տաճարներ]]
[[Կատեգորիա:Գալիսիայի ճարտարապետություն]]
[[Կատեգորիա:Գալիսիայի մշակույթ]]
[[Կատեգորիա:Իսպանական լեգենդներ]]

18:16, 10 փետրվարի 2020-ի տարբերակ

Սանտյագո դե Կոմպոստելայի տաճար
իսպ.՝ Catedral de Santiago de Compostela
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար, ճարտարապետական ժառանգության հուշարձան և Catholic pilgrimage church?
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՏեղագրությունՍանտյագո դե Կոմպոստելա[1][2]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Santiago de Compostela?
Հիմնական ամսաթվերը9-րդ դար
Մասն էWay of Saint James in the province of A Coruña?[3]
Ժառանգության կարգավիճակԻսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1] և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս[3]
ՆվիրվածՀակոբոս առաքյալ
ԱնվանվածՀակոբոս առաքյալ
ՃարտարապետFernando de Casas Novoa?
Ճարտարապետական ոճՌոմանական ճարտարապետություն և բարոկկո ճարտարապետություն
Հիմնադրված9-րդ դար
70 մետր
Երկարություն100 մետր
Լայնություն70 մետր
Շինանյութսպիտակ քար
Քարտեզ
Քարտեզ
 Cathedral of Santiago de Compostela Վիքիպահեստում
catedraldesantiago.es

Սանտյագո դե Կոմպոստելայի մայր տաճար (իսպ.՝ Catedral de Santiago de Compostela), Սանտյագո դե Կոմպոստելայի կաթոլիկ եկեղեցիներից է։ Գտնվում է Իսպանիայի Գալիսիա ինքնավար համայնքի մայրաքաղաքում՝ Սանտյագո դե Կոմպոստելայում։ Տաճարը Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից մեկի՝ Հակոբոս առաքյալի, հուղարկավորության վայրն է։ Պատմականորեն տաճարը եղել է Սուրբ Հակոբոս առաքյալի ուխտագնացության վայր դեռևս վաղ միջնադարից։

Սանտյագո դե Կոմպոստելայի տաճարը կառուցվել է ռոմանական ճարտարապետության ոճով, իսկ ավելի ուշ կատարվել են գոթական և բարոկկո ոճով հավելումներ։

Պատմություն

Ըստ լեգենդի, Հակոբոս առաքյալը Քրիստոնեությունը տարածեց Պիրենեյան թերակղզում[4][5]։ Մ․թ․ 44 թվականին նրան գլխատում են Երուսաղեմում։ Ավելի ուշ նրա մասունքները տեղափոխում են Գալիսիա ինքնավայր համայնք[6]։ Իսպանացի քրիտոնյաների նկատմամբ հռոմեացիների հալածանքների հետևանքով, Հակոբոս առաքյալի գերեզմանը 3-րդ դարում լքված էր։

Լեգենդի համաձայն, նրա գերեզմանը հայտնաբերվել է մ․թ․ 814 թվականին Պելագիյի կողմից։ Նա գերեզմանը նկատել է այն ժամանակ, երբ երկնքում հայտնվել է ինչ-որ տարօրինակ լույս։ Իրիայի եպիսկոպոս Թեոդոմիրուսը դա համարեց հրաշք և տեղեկացրեց Աստուրիայի և Գալիսիայի թագավոր Ալֆոնսո II-ին (791–842 թվականներ)։ Թագավորը հրամայեց վերակառուցել Սանտյագո դե Կոմպոստելայի տաճարը։ Ըստ լեգենդի, թագավորը եղել է տաճարի առաջին ուխտավորը։ Այնուհետև մ․թ․ 829 թվականին առաջին եկեղեցում և մ․թ․ 899 թվականին Ռոմանական եկեղեցում հաստատվեց կարգուկանոն Լեոնի թագավոր Ալֆոնսո III-ի կողմից[7], որից հետո տաճարը դարձավ հիմնական ուխտագնացության վայր[8]։

997 թվականին սկզբնական եկեղեցին վերածվել է մոխրի, Ալ-Մանսուրի (938–1002 թվականներ), Կորդովայի խալիֆայության բանակի հրամանատարի կողմից։ Ալ-Անդալուսի հրամանատարի հարձակումներն ուղեկցվում էին վասալ քրիստոնյա առաջնորդների կողմից, ովքեր ստացան կողոպուտի բաժինը, սակայն Սուրբ Հակոբոս առաքյալի գերեզմանն ու մասունքները մնացին անխախտ։ Քրիստոնյաների կողմից բերված դարպասներն ու զանգերն ավելացվել են Կորդովայի մզկիթին[9]։ Երբ, 1236 թվականին Կաստիլիայի թագավոր Ֆերդինանդ III-ը գրավեց Կորդովան, այդ նույն դարպասներն ու զանգերը տեղափոխվեցին Տոլեդոյի տաճար՝ Տոլեդոյի մուսուլման հրամանատարների կողմից։

Ներկայիս տաճարի կառուցումը սկսվել է 1075 թվականին Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո VI-ի (1040–1109 թվականներ) և Դիեգո Պելաես եպիսկոպոսի հովանու ներքո։ Տաճարը կառուցվել է նույն նախագծով, ինչպես կառուցվել է Թուլուզի Սուրբ Սերնին եկեղեցին՝ Ֆրանսիայի ամենամեծ ռոմանական ապարանքը։ Կառուցվել է հիմնականում գրանիտով։ Ըստ Liber Sancti Iacobi-ի, շինարարությունը դադարեցվել է մի քանի անգամ, իսկ վերջին քարը դրվել է 1122 թվականին։ Սակայն դրանից հետո ամբողջ շինարարությունը չի ավարտվել։

1211 թվականին տաճարը նվիրաբերվել է Լեոնի թագավոր Ալֆոնսո IX-ին[10][11]։

Սանտյագո դե Կոմպոստելայի տաճարը 1075 թվականին դարձել է եպիսկոպոսական նստավայր, և իր աճող նշանակության շնորհիվ՝ ուխտագնացության վայր։ 1495 թվականին ավելացվել է համալսարան։ 16-18-րդ դարերում տաճարն ընդարձակվել է։

Տաճարի արտաքին տեսք

Pratarías ճակատամաս

Տաճարի յուրաքանչյուր ճակատամաս իրեն հարակից հրապարակի հետ միասին կազմում է հոյակապ քաղաքային հրապարակ։ Ճակատամասերից մեկը կառուցվել է 1740 թվականին, բարոկկո ոճով՝ Ֆերնանդո դե Կասաս Նովայի կողմից, և կազմում է Պրազա դե Օբրադոիրո հրապարակի մի մասը։ Բարոկկո ոճով է կառուցվել նաև Acibecharía ճակատամասը Ֆերրո Կաավիիրոյի և Ֆերնանդես Սարելայի կողմից։ Pratarías ճակատամասը կառուցվել է 1103 թվականին վարպետ Էստեբանի կողմից։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. archINFORM (գերմ.) — 1994.
  3. 3,0 3,1 Jacobeo C. Route of Santiago de Compostela. Retrospective Inventory - Associated Components — 2014.
  4. Orlandis, J. (1990). «Algunas consideraciones en torno a los orígenes cristianos en España». Cristianismo y aculturación en tiempos del imperio romano. Universidad de Murcia. էջեր 63–71.
  5. Lligadas, J. (2005). El libro de los santos. Centro De Pastoral Liturgic. ISBN 8498050413.
  6. Franco Maside, R.; Pereira Menaut, G. (2005). «Archaeologico-epigraphic notes on death in Ancient Callaecia». In Rodríguez Casal, Antón A.; González Lopo, Domingo L. (eds.). Muerte y Ritual Funerario en la Historia de Galicia. SEMATA. Ciencias Sociais e Humanidades (Galician). Vol. 17. Universidad de Santiago de Compostela. էջեր 35–60. ISSN 1137-9669.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Portela Silva 2003: p. 54
  8. Garrido Torres 2000: p. 100
  9. Garrido Torres 2000: p. 101
  10. Bravo Lozano 1999: p. 235
  11. Armesto, V. (1971). Galicia feudal (2ª ed.). Editorial Galaxia. էջեր 188, 287.

Արտաքին հղումներ