«Աիդա Հայրապետյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (2)
Տող 21. Տող 21.
* Դյումա Ա., Կոմս Մոնտե Քրիստո, Ե., «Հայաստան», 1966, 666 էջ:
* Դյումա Ա., Կոմս Մոնտե Քրիստո, Ե., «Հայաստան», 1966, 666 էջ:
* Դյումա Ա., Ասկանիո, Ե., «Հայաստան», 1968, 603 էջ:
* Դյումա Ա., Ասկանիո, Ե., «Հայաստան», 1968, 603 էջ:
* Ստիվենսոն, Քատրիոնա: Առեվանգվածը, Ե., «Հայաստան», 1970, 561 էջ:
* Ստիվենսոն, Քատրիոնա: Առևանգվածը, Ե., «Հայաստան», 1970, 561 էջ:
* Մալո Հեկտոր, Առանց ընտանիքի, Ե., «Սովետական գրող», 1978, 370 էջ:
* Մալո Հեկտոր, Առանց ընտանիքի, Ե., «Սովետական գրող», 1978, 370 էջ:
* Կետլինսկայա Վերա, Արիություն, Ե., «Սովետական գրող», 1979, 690 էջ:
* Կետլինսկայա Վերա, Արիություն, Ե., «Սովետական գրող», 1979, 690 էջ:

== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}

03:27, 6 փետրվարի 2020-ի տարբերակ

Աիդա Հայրապետյան
Ծնվել էմայիսի 25, 1926(1926-05-25) (97 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանչուհի և գրականագետ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՆիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց (1943), Երևանի պետական համալսարան (1948) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1953)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԱվանգարդ և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
Պարգևներ
Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Աիդա Հայրապետյան Վիքիդարանում

Աիդա Սահակի Հայրապետյան (մայիսի 25, 1926(1926-05-25), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ թարգմանչուհի, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1974), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1956 թվականից:

Կենսագրություն

Աիդա Հայրապետյանը ծնվել է 1926 թվականի մայիսի 25-ին, Մոսկվայում: 1943 թվականին ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, 1948 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1949-1953 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում: Սովորելուն զուգընթաց աշխատել է Երևանի կուսակցական դպրոցում (որպես գրականության կաբինետի լաբորանտ), «Ավանգարդ» թերթի խմբագրությունում (որպես թարգմանիչ), Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում (որպես լեզուների ամբիոնի լաբորանտ): 1977 թվականից աշխատում է Հայաստանի ԿԿ Կենտկոմի կուսակցության պատմության ինստիտուտ-ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ- լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղում որպես թարգմանության սեկտորի ավագ գիտաշխատող: 1975 թվականին «Համո Սահյանի բանաստեղծական աշխարհը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: Թարգմանել է 100-ից ավելի կինոնկարների սցենարներ (այդ թվում՝ «Լենինը 18 թվին», «Լենինը հոկտեմբերին», «Լենինը Լեհաստանում», Ազատագրում», «Հերկած խոպան», «Հարություն», «Մենամարտ») և պիեսներ (այդ թվում՝ Բրեխտի «Կուրաժ մայրիկը և նրա երեխաները», «Սիչուանում ապրող բարի մարդը», Շերիդանի «Դուենյա»)[1][2]:

Երկեր

  • Բնությունը և մարդը Համո Սահյանի պոեզիայում, Ե., «Լույս», 1974, 75 էջ:
  • Համո Սահյանի բանաստեղծական աշխարհը, Ե., «Սովետական գրող», 1977, 155 էջ:

Թարգմանություններ

  • Ֆադեև Ա., Չհրապարակված նամակներ, Ե., Հայպետհրատ, 1951, 28 էջ:
  • Օսվալդ Թոմինգ, Հայր և որդի, Ե., Հայպետհրատ, 1952, 48 էջ:
  • Օսեևա Վ., Վասյոկ Տրուբաչովը և նրա ընկերները, հ. 1, Ե., Հայպետհրատ, 1953, 347 էջ:
  • Օսեևա Վ., Վասյոկ Տրուբաչովը և նրա ընկերները, հ 2, Ե., Հայպետհրատ, 1953, 257 էջ:
  • Օսեևա Վ., Վասյոկ Տրուբաչովը և նրա ընկերները, հ 3, Ե., Հայպետհրատ, 1954, 416 էջ:
  • Գրանին Դանիել, Որոնողներ, Ե., Հայպետհրատ, 1957, 571 էջ:
  • Մալո Հեկտոր, Առանց ընտանիքի, Ե., Հայպետհրատ, 1958, 370 էջ:
  • Կետլինսկայա Վ., Արիություն, Ե., Հայպետհրատ, 1959, 754 էջ:
  • Մարյան Յուրի, Հանդիպումներ եթերում (վիպակ), Ե., Հայպետհրատ, 1959, 244 էջ:
  • Կորոլենկո Վ. Գ., Ընտրի երկեր, Ե., Հայպետհրատ, 1959, 538 էջ:
  • Դյումա Ա., Կոմս Մոնտե Քրիստո, Ե., «Հայաստան», 1966, 666 էջ:
  • Դյումա Ա., Ասկանիո, Ե., «Հայաստան», 1968, 603 էջ:
  • Ստիվենսոն, Քատրիոնա: Առևանգվածը, Ե., «Հայաստան», 1970, 561 էջ:
  • Մալո Հեկտոր, Առանց ընտանիքի, Ե., «Սովետական գրող», 1978, 370 էջ:
  • Կետլինսկայա Վերա, Արիություն, Ե., «Սովետական գրող», 1979, 690 էջ:

Ծանոթագրություններ

  1. Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջեր 222-224:
  2. «Կոհա առցանց քարտարան, Հայրապետյան, Ա.Ս.». haygirk.nla.am. Վերցված է 2019-01-18-ին.