«Համասեռականություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 17. Տող 17.
{{legend|#800000|մահապատիժ}}<div align="right">[[Պատկերի քննարկում:World homosexuality laws.svg|պատկերի քննարկում]]</div>]]
{{legend|#800000|մահապատիժ}}<div align="right">[[Պատկերի քննարկում:World homosexuality laws.svg|պատկերի քննարկում]]</div>]]


'''Նույնասեռականությունը''' [[սեռական կողմնորոշում|սեռական կողմնորոշման]] մի ձև է, որը բնութագրվում է նույն սեռին պատկանող մարդու (կամ մարդկանց) նկատմամբ մշտական հուզական, զգայական, զգացմունքային և [[սեքսուալություն|սեռական]] հակվածությամբ։ Նման հակումով մարդիկ անվանվում են ''միասեռական'', ''նույնասեռական'', ''համասեռական'' կամ ''հոմոսեքսուալ'' (հուն. ὅμοιος (հոմոիոս), որ նշանակում է նույն, միանման և լատիներեն sexus, «սեռ» բառերից), ինչպես նաև ավելի բացասական կամ խտրական բնորոշմամբ ''համասեռամոլ'' կամ ''արվամոլ'' (արական սեռի դեպքում)։ Նույն սեռին պատկանող մարդկանց միջև հակվածությունը, եթե այն հատուկ սեռական բնույթ չի կրում, կոչվում է նաև ''հոմոֆիլություն''։
'''Նույնասեռականություն,''' [[սեռական կողմնորոշում|սեռական կողմնորոշման]] մի ձև, որը բնութագրվում է նույն սեռին պատկանող մարդու (կամ մարդկանց) նկատմամբ մշտական հուզական, զգայական, զգացմունքային և [[Սեռականություն|սեռական]] հակվածությամբ։ Նման հակումով մարդիկ անվանվում են ''միասեռական'', ''նույնասեռական'', ''համասեռական'' կամ ''հոմոսեքսուալ'' (հուն. ὅμοιος (հոմոիոս), որ նշանակում է նույն, միանման և լատիներեն sexus, «սեռ» բառերից), ինչպես նաև ավելի բացասական կամ խտրական բնորոշմամբ ''համասեռամոլ'' կամ ''արվամոլ'' (արական սեռի դեպքում)։ Նույն սեռին պատկանող մարդկանց միջև հակվածությունը, եթե այն հատուկ սեռական բնույթ չի կրում, կոչվում է նաև ''հոմոֆիլություն''։
<br>Նույնասեռականությունը, տարասեռականության և երկսեռականության հետ միասնաբար կազմում են հետերոսեքսուալ-հոմոսեքսուալ կոնտինուումի երեք հիմնական կատեգորիաները։
<br>Նույնասեռականությունը, տարասեռականության և երկսեռականության հետ միասնաբար կազմում են հետերոսեքսուալ-հոմոսեքսուալ կոնտինուումի երեք հիմնական կատեգորիաները։<br />Նույնասեռական հարաբերություններն ու գործողությունները գրավոր պատմության մեջ գրանցված են ինչպես որպես պաշտելի, այնպես էլ որպես դատապարտելի՝ կախված այն ձևից, որ դրանք ընդունում էին և մշակույթից, որում դրանք դրսևորվում էին։ 1800 ականների վերջերից սկսվել է շարժում, որը մեծացրել է նույնասեռականների տեսանելիությունը, ճանաչումը և օրինական իրավունքները՝ ներառյալ ամուսնության և քաղաքացիական միությունների, որդեգրման, աշխատանքի ընդունվելու, ռազմական ծառայության անցնելու և առողջապահական կառույցներից օգտվելու հավասար հնարավորությունների իրավունքները։

<br />Նույնասեռական հարաբերություններն ու գործողությունները գրավոր պատմության մեջ գրանցված են ինչպես որպես պաշտելի, այնպես էլ որպես դատապարտելի՝ կախված այն ձևից, որ դրանք ընդունում էին և մշակույթից, որում դրանք դրսևորվում էին։ 1800 ականների վերջերից սկսվել է շարժում, որը մեծացրել է նույնասեռականների տեսանելիությունը, ճանաչումը և օրինական իրավունքները՝ ներառյալ ամուսնության և քաղաքացիական միությունների, որդեգրման, աշխատանքի ընդունվելու, ռազմական ծառայության անցնելու և առողջապահական կառույցներից օգտվելու հավասար հնարավորությունների իրավունքները։


=== Տերմինաբանություն ===
=== Տերմինաբանություն ===

18:15, 4 փետրվարի 2020-ի տարբերակ

Սեռական կողմնորոշում
Տղամարդու և կնոջ խորհրդանիշերի խառնվածք
Սեռական կողմնորոշումներ
Ոչ-բինարային խմբեր
Հետազոտություններ
Ոչ մարդկային, կենդանական
Նույնասեռական զույգ
Նույնասեռականության պաշտպանների կողմնակիցների գործածվող նշանաբան դրոշը
Նույնասեռականության իրավական կարգավիճակն աշխարհի պետություններում.
օրինական      նույնասեռ ամուսնությունը օրինական է      համակեցության կամ այլ կարգավիճակի ճանաչում      նույնասեռ զույգեր առանց քաղաքացիական կացության գրանցման      օտարերկրացիների նույնասեռ ամուսնությունների ճանաչում անօրինականէ      ոչ մի պատիժ      բանտարկություն      ցմահ բանտարկություն      մահապատիժ

Նույնասեռականություն, սեռական կողմնորոշման մի ձև, որը բնութագրվում է նույն սեռին պատկանող մարդու (կամ մարդկանց) նկատմամբ մշտական հուզական, զգայական, զգացմունքային և սեռական հակվածությամբ։ Նման հակումով մարդիկ անվանվում են միասեռական, նույնասեռական, համասեռական կամ հոմոսեքսուալ (հուն. ὅμοιος (հոմոիոս), որ նշանակում է նույն, միանման և լատիներեն sexus, «սեռ» բառերից), ինչպես նաև ավելի բացասական կամ խտրական բնորոշմամբ համասեռամոլ կամ արվամոլ (արական սեռի դեպքում)։ Նույն սեռին պատկանող մարդկանց միջև հակվածությունը, եթե այն հատուկ սեռական բնույթ չի կրում, կոչվում է նաև հոմոֆիլություն։
Նույնասեռականությունը, տարասեռականության և երկսեռականության հետ միասնաբար կազմում են հետերոսեքսուալ-հոմոսեքսուալ կոնտինուումի երեք հիմնական կատեգորիաները։
Նույնասեռական հարաբերություններն ու գործողությունները գրավոր պատմության մեջ գրանցված են ինչպես որպես պաշտելի, այնպես էլ որպես դատապարտելի՝ կախված այն ձևից, որ դրանք ընդունում էին և մշակույթից, որում դրանք դրսևորվում էին։ 1800 ականների վերջերից սկսվել է շարժում, որը մեծացրել է նույնասեռականների տեսանելիությունը, ճանաչումը և օրինական իրավունքները՝ ներառյալ ամուսնության և քաղաքացիական միությունների, որդեգրման, աշխատանքի ընդունվելու, ռազմական ծառայության անցնելու և առողջապահական կառույցներից օգտվելու հավասար հնարավորությունների իրավունքները։

Տերմինաբանություն

Հայոց լեզվում գործածական էր «արվամոլություն» տերմինը, այժմ այդ տերմինը համարվում է վիրավորական և խտրական (քանի որ պարունակում է «մոլ» բացասական իմաստ արտահայտող վերջածանցը, ինչպես՝ գինեմոլ, կնամոլ, մանկամոլ, խաղամոլ, կրոնամոլ, նաև, արդեն ոչ որպես վերջածանց՝ մոլեռանդ, մոլի, մոլագար և այլն), որի փոխարեն առաջադրվում են տարբեր նոր տերմիններ. միասեռականություն, միասեռահակություն, նույնասեռականություն, նույնասեռահակություն, և այլն։ Առկա են նաև այլ տերմիններ և գործածվող բառեր, որոնցից ոմանք առավել տարածված են, քան մյուսները. երկնագույն, այրասեր, արվագետ, իգացող (նույնասեռական կանանց նկատմամբ գործածվող տերմին), նաև միջազգային նոր և հնացած տերմիններ՝ գեյ, լեսբուհի կամ լեսբուհի, ուրանիստ։ Որոշ դեպքերում գործածվում են այլ տերմիններ, հաճախ՝ օտարալեզու. «գալուբոյ» (ռուսերեն голубой - երկնագույն բառից), լեսբուհի (գալիս է Լեսբոս կղզու անունից, ուր ապրել է անտիկ բանաստեղծուհի Սափոն, որ գովերգում էր սերը կանանց միջև), նաև վիրավորական բառեր, օրինակ ***թ (թուրքական ծագումնաբանությամբ այս բառը բառացի նշանակում է «հետույք»), և այլն։ Որոշ դեպքերում ոմանք գործածում են այլ տերմիններ՝ կախված իրենց անձնական հայացքներից և վերաբերմունքից (դրական կամ բացասական) նույնասեռականության երևույթի և նման անհատների նկատմամբ. համասեռամոլ, նույնասեռամոլ, նույնիսկ՝ համասեռամոլական, նույնասեռամոլական։ Այսօր առավել տարածված է «նույնասեռական» տերմինը, ինչպես և «միասեռական»ը։ Սակայն կարելի է վիճարկել վերջինի գործածման նպատակահարմարությունը. միասեռական (բառացի՝ (միայն) մի սեռի նկատմամբ հակում ունեցող) ըստ էության կարող են համարվել և՛ տարասեռական կանայք ու տղամարդիկ, և՛ նույնասեռական կանայք ու տղամարդիկ, որովհետև երկու դեպքում էլ անհատները գերադասում են սեռական և էմոցիոնալ հարաբերություններ ունենալ բացարձակապես մեկ սեռի հետ (կին կամ տղամարդ): Նույն ձևով կիրառելի է նաև «այրասեր» տերմինը, քանզի «այրասեր» (բառացի՝ այր (տղամարդ) սիրող) կարող է անվանվել ինչպես տղամարդ նախընտրող տղամարդը, այնպես էլ տղամարդ նախընտրող կինը։ Այս առումով միասեռական են և՛ նույնասեռական, և՛ տարասեռական անհատների մեծամասնությունը, իսկ միասեռական չեն երկսեռականները, որոնք կարող են սեռական և էմոցիոնալ հարաբերություններ ունենալ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց (ասել է թե՝ ավելի, քան մեկ սեռի) հետ։ Լայն գործածում ունի հոմոսեքսուալ բառը, որի հնացած և առավել «կլինիկական» տարբերակը հոմոսեքսուալիստ բառն է։ Ժամանակակից ռուսերենում այլևս հոմոսեքսուալիստ բառը չի կիրառվում որպես համընդհանուր ընդունված պիտակ նույնասեռականների նկատմամբ, այլ՝ հոմոսեքսուալ. նշվում է, որ տարասեռականներին, օրինակ, չեն անվանում հետերոսեքսուալիստ, այլ հետերոսեքսուալ, ուստի նույնասեռականներին էլ պետք է անվանել ոչ թե հոմոսեքսուալիստ (ինչպես ընդունված էր ԽՍՀՄ ցենզուրայում, նաև արևմուտքում երկար տարիներ), այլ՝ հոմոսեքսուալ, նույն կերպ և երկսեռականների դեպքում։

Պահպանողական կրոնական ինստիտուտներն օգտագործում են «սոդոմական» տերմինը՝ խոսելով նույնասեռականների մասին։ Սա գալիս է բիբլիական Սոդոմ քաղաքի անունից (Սոդոմ և Գոմորա), որի բնակիչները հայտնի էին իրենց մեղսալից կենսակերպով։

Նոր տերմիններ

Կան նաև անհատներ և հետազոտողներ, որոնք համամիտ չեն տվյալ տերմինների կիրառման հետ և իրենց չեն դասակարգում վերոնշյալ կատեգորիաներում ու առաջարկում են այլընտրանքային տերմինաբանություն(նույնասեռական, տարասեռական, երկսեռական տերմինների փոխարեն). պանսեքսուալիստ (pansexualist) կամ ամենասեռական, պոլիսեքսուալիստ (polysexualist) կամ բազմասեռական, գենդեր-նեյտրալ կամ գենդեր-կույր (gender neutral կամ gender blind)։ Պանսեքսուալիստները նրանք են, ովքեր կարող են սեռական և էմոցիոնալ հակումներ ու զգացմունքներ ունենալ կամ տածել անհատի նկատմամբ՝ անկախ իր սեռական կողմնորոշվածությունից և դրա արտահայտման ձևից։ Պոլիսեքսուալիստները կարող են սիրել և հարաբերվել մի քանի սեռական կողմնորոշվածության տեր մարդկանց հետ, բայց ոչ բոլորի. նրանք կարող են հարաբերվել տարասեռականների, նույնասեռականների, երկսեռականների հետ, սակայն կարող են մերժել տրանսվեստիտներին կամ փոխսեռականներին, տրանսսեքսուալներին կամ միջսեռականներին, տրանսգենդերներին կամ փոխգենդերներին։ Գենդեր-նեյտրալ կամ գենդեր-կույր են այն անհատները, որոնք կարող են հարաբերվել անհատի հետ՝ անկախ իր կենսաբանական սեռից, սեռական կողմնորոշվածությունից և դրա արտահայտման ձևից (ձևերից), ինչպես նաև հաշվի չառնելով անհատի գենդերը՝ նրա հասարակական սեռը։

Պատմությանը հայտնի նույնասեռականներ

Այս բնագավառում, ինչպես և թեմային առնչվող շատ (եթե ոչ բոլոր) բնագավառներում, առկա է և երբեմն մեծ դեր է կատարում սուբյեկտիվ մոտեցումը։ Կողմնակիցները երբեմն փորձում են ծայրահեղացնել հօգուտ իրենց, իսկ հակառակ կարծիք ունեցողները՝ հակառակը։ Այսպես, սեփական նույնասեռականությունը կյանքի ընթացքում ցուցադրած անհատն իր հարազատների կողմից (հատկապես մահվանից հետո՝ վերջինիս «բարի համբավը» փրկելու համար) կարող է ներկայացվել որպես բացարձակապես տարասեռական, և հակառակը՝ երկսեռական անհատի հիմնականում նույնասեռական հակումները նկարագրելով՝ նրան կարող են ներկայացնել որպես բացարձակապես նույնասեռական (կամ էլ տարասեռական՝ ըստ ներկայացնողի սուբյեկտիվ կարծիքի)։ Նման օրինակ կարելի է համարել աստվածաշնչյան «Դավիթ և Հովնաթան» թագավորների պատմությունը. պատմականորեն նրանք ներկայացվել են որպես միմյանց նկատմամբ զուտ պլատոնական սեր տածած, «մաքուր» տղամարդկային ընկերության վառ օրինակներ։ Այսօր առկա է մեկ այլ կարծիք, ըստ որի՝ դա խիստ ընդգծված նույնասեռական սիրո պատմություն է, ընդ որում՝ առկա է ոչ միայն էմոցիոնալ կապը երկու հերոսների միջև, այլև՝ ֆիզիկականը (Երբ Հովնաթանն առաջին անգամ է տեսնում Դավթին, նա մերկանում է, հանում իր գոտին, և «հաջորդ պահին նրա հոգին հայտնվում է Դավթի հոգում», ինչպես նաև մեկ այլ դեպքում իրարից բաժանվելիս նրանք լալիս էին և համբուրվում)։

Մարդկությանը հայտնի ամենանշանավոր ու ամենահին նույնասեռական անհատները եգիպտական Նիանքքնումն ու Քնումհոթեփն են։ Այսօր առկա է և վերականգնված է վերջիններիս դամբարանը։

Անտիկ մշակույթի ամենահայտնի կերպարները, որ ունեին նույնասեռական (ընդգծված, սակայն ոչ միայն նույնասեռական) փոխհարաբերություններ, Աքիլլեսն ու Պատրոկլուսն են. ըստ առասպելների՝ Պատրոկլուսը սպանվեց Տրոյայի գրավման համար մղվող պատերազմներից մեկի ճակատամարտերից մեկի ժամանակ, ինչը խիստ կերպով ազդեց Աքիլլեսի վրա. իր ողբի մեջ նա ասում էր, որ Պատրոկլուսի սերն առավել էր իր համար ցանկացած կնոջ սիրուց, ինչպես նաև օգտագործում է սպեցիֆիկ հին հունարեն բառ, որ օգտագործվում էր նույնասեռական սիրեկանների նկատմամբ։ Ասվում է նաև, որ հենց նրա մահն էր, որ արագացրեց ու անխուսափելի դարձրեց Տրոյայի անկումը, և որ «Աստվածներն իրենք էին միջամտում՝ մեղմացնելու համար Աքիլլեսի զայրույթը, որպեսզի նա հանկարծ Տրոյան որոշված ժամանակից շուտ չավիրի»։ Սակայն, հենց Տրոյայի պաշարման ժամանակ էր, ըստ առասպելներից մեկի, որ Աքիլլեսին խիստ դուր էր եկել մի հարճ, որի նկատմամբ իր պահանջները ներկայացնելով նա վիճեց արքաներից մեկի հետ։ Այսպիսով, վերջին դեպքում, հավանաբար, խոսք է գնում հունական հասարակության մեջ այդ ժամանակ ընդունված պեդերաստիայի մասին, և ոչ սոսկ նույնասեռական սիրո պատմության մասին։

Հայտնի կերպարներից են Սոկրատեսը, Պլատոնը, Ալեքսանդր Մակեդոնացին, Հռոմեական կայսր Հադրիանոսը, Հուլիոս Կեսարը (որին անվանում էին «բոլոր կանանց տղամարդը և բոլոր տղամարդկանց կինը»)։ Սակայն երբ խոսք է գնում անտիկ մշակույթի մասին, պետք է հաշվի առնել այն փաստը, որ տվյալ մշակույթում ոչ միայն ընդունված էր, այլև ողջունելի էր պեդերաստիան. կինը հաճախ դիտվում էր որպես սերունդը շարունակելու միջոց, նա ոչ կատարյալ էակ էր՝ ոչ լիարժեք իր բնությամբ, հետևաբար՝ ոչ լիարժեք քաղաքացի՝ զրկված, օրինակ, քվեարկելու իրավունցից (Հանրապետության դարաշրջանում)։ Հաշվի է պետք առնել նաև, որ նույնասեռականությանը վերաբերող կարծիքները կարող էին լինել տարբեր ու բազմաման՝ կախված կոնկրետ պոլիսից։ Իսկ Սոկրատեսն, օրինակ, նկարագրում է՝ ինչպես նրան ստիպողաբար մի ազնվական ներառել է մի նույնասեռական ակտի մեջ, ինչը խիստ տհաճ և խորը ազգեցություն է թողել իր վրա։ Սակայն, այնուամենայնիվ, նույնասեռականությունը նույնպես, պեդերաստիայի հետ մեկտեղ, օգտագործվել է պետական ինստիտուտներում։ Դասական օրինակ է «Թեբեի Սրբագործված Խումբը»՝ մարտիկների մի խումբ, ըստ տվյալների՝ 300-500 մարտիկ (տարբեր թվեր են նշվում, հնագիտական պեղումներից հայտնաբերվել է 297 մնացորդ), որոնք բոլորն էլ զույգեր էին։ Կարծեցվում էր՝ եթե մարտիկը ռազմի դաշտում կռվում է իր սիրելիի կողքին՝ նա պիտի կռվեր առավել մեծ անձնուրացությամբ՝ սիրելիին պաշտպանելու համար։ Պատմականորեն գրանցվել է դեպք, երբ վերոնշյալ զորախումբը հաղթանակ է տարել իրենցից թվով գերակշռող և իրենց առասպելական ուժով հայտնի Սպարտացիների նկատմամբ։

Հայտնի պատմական կերպարներից են նաև Միքելանջելո Բուոնարոտին (որ հարյուրավոր սոնետներ է նվիրել իր սիրելի տղամարդկանց), Լեոնարդո դա Վինչին (որի համար տարասեռական կապը կնոջ և տղամարդու համար նողկալի էր, ինչպես ինքն է գրում իր օրագրում) Պյոտր Չայկովսկին, և այլք։ Այսօրվա ամենանշանավոր կերպարներից են Էլթոն Ջոնը, Ռիկի Մարտինը, Բորիս Մոիսեևը։

Հայոց մեջ նույնասեռականության թեմային անդրադառնալիս նշվում է Սերգեյ Փարաջանովի անունը։ Համեմատաբար նոր են հայտնաբերվել և հանրությանը քիչ հայտնի են նաև Եղիշե Չարենցի հոմոէրոտիկ բանաստեղծությունները։

Իրավական մոտեցումը տարբեր երկրներում

Հայաստան

1920 - 1936 թվականներին Սովետական Հայաստանի Քրեական օրենսգրքով նույնասեռականությունը չի պատժվում։ Սակայն 1936 թվականին ՀՀ օրենսգրքում[փա՞ստ] ավելացվում է արվամոլությունը դատապարտող 116-րդ հոդվածը (այս հոդվածով երկու անգամ՝ 1948-ին և 1974-ին դատապարտվել է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը)։ Միայն 2003 թվականի ապրիլի 18-ին, հաշվի առնելով մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջները, ՀՀ քրեական օրենսգրքի տվյալ հոդվածը ապաքրեականացվում է։ Եթե նախկինում նույնասեռական սեռական հարաբերության համար անձը քրեական պատասխանատվության էր ենթարկվում, ապա հիմա հանցագործություն է համարվում միայն՝ երբ կողմերից մեկի կամքին հակառակ է եղել տվյալ ակտը (ՀՀ քրեական օրենսգրքի Հոդված 139. Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ)։