«Աբստրակցիոնիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 22. Տող 22.
{{Գեղանկարչական ոճեր}}
{{Գեղանկարչական ոճեր}}
{{վիքիբառարան}}
{{վիքիբառարան}}
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ|հատոր=1|էջ=39}}


[[Կատեգորիա:Աբստրակցիոնիզմ]]
[[Կատեգորիա:Աբստրակցիոնիզմ]]

07:45, 4 փետրվարի 2020-ի տարբերակ

Կազիմիր Մալևիչ «Սև քառակուսի»

Աբստրակցիոնիզմ կամ Աբստրակտ արվեստ (լատին․՝ abstractio), գեղանկարչության և արվեստի վերացական ոճ, որը մարդուն, առարկաները, բնությունը և այն ամենը, ինչ գեղանկարչության մեջ նկարում ենք իր իսկ չափերով, ձևով, լույս ու ստվերով, աբստրակտ ոճում այդ բոլորը խախտված է ներկայացվում։

Գեղանկարչության մեջ աբստրակցիոնիզմի ուղղություններից են կուբիզմը, սուպրեմատիզմը և այլն։

Գլխավոր ներկայացուցիչներից են Վասիլի Կանդինսկին և Կազիմիր Մալևիչը («Սև քառակուսի» հայտնի կտավով), Պ. Մոնդրիանը, Ռ. Դեչոնեն և ուրիշներ։

Ծագել է 20-րդ դարի սկզբներին, սակայն գեղագիտական ակունքները սաղմնավորվել են 1848-ի հեղափոխությունից հետո Ֆրանսիայում ծաղկում ապրած «մաքուր արվեստի» պաշտամունքի տարածման ժամանակ։ «Մաքուր արվեստի» կողմնակիցները, ձևն անջատելով բովանդակությունից և այն հռչակելով «առաջնային նշանակության» ինքնաբավ երևույթ, պահանջում էին արվեստը դարձնել ինքնանպատակ, կյանքից անջատ ոլորտ։ Այսպես ծնվեց «արվեստն արվեստի համար» բանաձևը՝ ֆորմալիզմի և նրա տարատեսակների մեկնակետը, որի ջատագովները բանաստեղծությունը հանգեցնում էին բառերի անիմաստ օգտագործման։ Գեղանկարչության մեջ դա հասցրեց անբովանդակ գծերից, գույներից ու կետերից պատկերներ հորինելու աբստրակցիոնիստական սկզբունքին։

Աբստրակցիոնիզմը, իբրև ռեալիզմի հակոտնյա, հրաժարվում է առարկայական աշխարհի՝ պատկերումից և արվեստը հանգեցնում նյութի անիմաստ ու խառնաշփոթ գործածմանը (գույնը և գիծը՝ գեղանկարչությունում, ծավալները և կոնստրուկցիաները՝ քանդակագործությունում, հնչյունը՝ երաժշտության մեջ ևն)։

Աբստրակցիոնիզմը դրսևորվել է արվեստի գրեթե բոլոր ոլորտներում, բայց հաստատվել է գլխավորապես կերպարվեստում։ Առաջացման և հետագա էվոլյուցիայի ընթացքում կապված էր ֆորմալիստական այլ դպրոցների, հատկապես՝ ֆուտուրիզմի, կուբիզմի և էքսպրեսիոնիզմի հետ։ Աբստրակտ գեղանկարչության տարատեսակներն են՝ աբստրակտ էքսպրեսիոնիզմը, տաշիզմը, սուպրեմատիզմը, նեոպլաստիցիզմը, քանդակագործության՝ անֆիգուր, կիսաաբստրակտ և մեխանիկական (այսպես կոչված ստաբիլները և մոբիլները) քանդակի մասնաճյուղերը։

Աբստրակցիոնիզմի փիլիսոփայական ակունքներն են սուբյեկտիվ իդեալիզմը և ագնոստիցիզմը։ Գեղարվեստական կերպարի ավերումը, որն ընդհանրապես խիստ բնորոշ է ֆորմալիզմին, աբստրակտ արվեստում հասնում է իր ավարտին։ Նրա ծայրահեղ ձևերում արտացոլման առարկան անհետանում է՝ տեղը զիջելով խորությունից զուրկ, անկենդան և անթափանց մակերեսին։ Դրան է հանգեցնում արվեստի անջատումը իրականությունից և գեղարվեստական ձևի միակողմանի գերաճումը։ Աբստրակտ արվեստը հրաժարվում է ազգային ձևից և ավանդույթից, գեղարվեստական արժեքավորման որևէ չափանիշից։ Աբստրակտ արվեստի ջատագովները նրան վերագրում են «գիտական խորությամբ» ընդհանրացումների կարողություն։

Գրականություն

  • Լեբեդեվ Ա. Կ., Ընդդեմ աբստրակցիոնիզմի արվեստում, Ե., 1962
  • Խաչիկյան Յա. Ի., Ի՞նչ է աբստրակցիոնիգմը, Ե., 1962
  • Стойков А., Кристика абстрактнофо искусство у его теорий, М., 1964
  • Хачикян Я. И., Абстракрционизм и художествнное познание, Е., 1968
Ընթերցե՛ք «աբստրակցիոնիզմ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 39