«Արմավենազգիներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: frr:Pualmer
Տող 38. Տող 38.
[[fi:Palmukasvit]]
[[fi:Palmukasvit]]
[[fr:Arecaceae]]
[[fr:Arecaceae]]
[[frr:Pualmer]]
[[ga:Pailm]]
[[ga:Pailm]]
[[gl:Palmeira (botánica)]]
[[gl:Palmeira (botánica)]]

08:29, 29 փետրվարի 2012-ի տարբերակ

Արմավենին պատկանում է միաշաքիլ բույսերի ընտանիքին:

Արմավենիներ, Կալիֆորնիա

Տարածվածությունը

Հայտնի է մոտ 2000 տեսակ՝ տարածված արևադարձային և, մասամբ, մերձարևադարձային երկրներում՝ Ասիայի ու Հարավային Ամերիկայի անտառներում, սավաննաներում և անապատների օազիսներում: Վայրի վիճակում հայտնի է միայն հովհարատերև (եվրոպական կամ գաճաճ) արմավենին (Իսպանիայում և Ֆրանսիայում): ՀՀ-ում որպես գեղազարդիչ բույսեր աճեցվում են արմավենու 2 տեսակ՝ փյունիկյանը և հովհարատերևը:

Կենսաբանական նկարագրություն

Արմավենիների մեծ մասը ծառանման է, բունը սյունանման է՝ մինչև 60 մ բարձրությամբ, 80 սմ տրամագծով, հիմնականում` չճյուղավորված: Որոշ արմավենիներ ցողուն գրեթե չունեն. թփուտային են կամ փաթաթվող լիաններ: Մեծ մասի բունը ծածկված է թելիկներով, որոնք գոյանում են մեռած, թափված տերևների և կոթունների անոթաթելային խրձերից: Տերևները լինում են կտրտված փետրաձև (փյունիկյան, կոկոսյան արմավենիներ), երկփետրաձև (կարիոտա) և հովհարաձև (տրախիկարպուս, խամերոքս, լիվիստոնա և այլն): Փետրաձև տերևների երկարությունը մինչև 22 մ է, հովհարաձև տերևների թիթեղների տրամագիծը` մինչև 4մ, իսկ կոթունների երկարությունը՝ մինչև 5 մ: Տերևների երկարակեցությունը 1–7 տարի է: Պտուղները հաղարջի մեծությունից մինչև 25 կգ են:

Օգտագործումը

Արմավենիների գրեթե յուրաքանչյուր տեսակ որևէ օգուտ է տալիս մարդուն: Փյունիկյան արմավենին տալիս է քաղցր պտուղներ՝ արմավներ (խուրմա): Արաբական երկրների և Հյուսիսային Աֆրիկայի օազիսներում դա մարդու հիմնական սնունդն է: Մանր արմավներով ու դրանց կորիզներով կերակրում են ընտանի կենդանիներին: Օվկիանիայի մոտ 10 հզ. կղզիների բնակիչներին կերակրում է հնդկընկույզի (կոկոսյան) արմավենին: Նրա չհասունացած ընկույզների միջուկը պարունակում է կաթ, որը քաղցրահամ և ծարավը հագեցնող հյութ է: Հասուն ընկույզների պատյանից պատրաստում են պարաններ, խսիրներ, ավելներ: Ընկույզի պատյանն անվանում են կոյրա, իսկ չորացրած միջուկը՝ կոպրա, որից ստանում են կոկոսի յուղ: Ծովամերձ արևադարձային երկրներում կոյրան և կոպրան արտահանման հիմնական ապրանքներն են: Կոկոսյան արմավենուց ստացվում է նաև դիմացկուն ու թեթև փայտանյութ:
Արմավենիների շատ տեսակների ծաղկաբույլի ցողունի կտրվածքից հոսում է քաղցր հյութ, որից պատրաստում են շաքար, մաթ կամ գինի: Յուղ ստանում են նաև աֆրիկյան յուղատու արմավենու մանր, ձիթապտղանման պտուղներից: Սագոյան արմավենիների բնի միջուկում պարունակվող օսլայաշատ զանգվածը մանրացնելով ստանում են ալյուր (Ինդոնեզիայում և Մելանեզիայում): Որոշ արմավենիներից պատրաստում են բուսական մոմ:

Արտաքին հղումներ

Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք I, Արմավենի Կաղապար:Link FA