«Հերմայոնի Գրեյնջեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 26. Տող 26.
== Ընդհանուր նկարագրում ==
== Ընդհանուր նկարագրում ==


Հերմիոնան ունի շագանակագույն աչքեր և մազեր։ Տեսքը [[Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը|«Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը»]] գրքում նկարագրված է այսպես. «աղջիկ հաստ շագանակագույն մազերով... նրա առջևի ատամները քիչ երկար էին»։ Ունի կատու, որին գնել է ծննդյան օրը ծնողներից ստացած գումարով։
Հերմիոնան ունի շագանակագույն աչքեր և մազեր։ Տեսքը [[Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը|«Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»]] գրքում նկարագրված է այսպես. «աղջիկ հաստ շագանակագույն մազերով... նրա առջևի ատամները քիչ երկար էին»։ Ունի կատու, որին գնել է ծննդյան օրը ծնողներից ստացած գումարով։


Հերմիոնան շատ է սիրում սովորել և ուսմանը հատկացնում է շատ ժամանակ։ Երբեմն շատ բարձր կարծիքի է իր մասին և հպարտանում է ուսման մեջ հաջողություններով։ Դասերի ընթացքում միշտ փորձում է պատասխանել առաջինը և կիսվել գիտելիքներով։ Շատերը նրան համարում են ամենագետ։
Հերմիոնան շատ է սիրում սովորել և ուսմանը հատկացնում է շատ ժամանակ։ Երբեմն շատ բարձր կարծիքի է իր մասին և հպարտանում է ուսման մեջ հաջողություններով։ Դասերի ընթացքում միշտ փորձում է պատասխանել առաջինը և կիսվել գիտելիքներով։ Շատերը նրան համարում են ամենագետ։

16:40, 13 հունվարի 2020-ի տարբերակ

Հարրի Փոթերի աշխարհի կերպար
Պատկեր:2184.jpg
Հերմիոնա Գրեյնջեր
Սեռ իգական
Մազերի գույն շագանակագույն
Ֆակուլտետ Գրիֆինդոր
Արյունի մաքրություն Մագլածին
Կողմ Փյունիկյան միաբանություն, Դամբլդորի ջոկատ
Պատրոնուս ջրասամույր
Առաջին հայտնվելը «Փիլիսոփայական քար»
Դեր ֆիլմերում Էմմա Ուոթսոն


Հերմիոնա Ջին Գրեյնջեր (անգլ.՝ Hermióne Jéan Gránger[1], ծն. 1979 սեպտեմբեր 19[2]), գրքում՝ Հերմայոնի Գրեյնջեր, Հարրի Փոթեր վիպաշարի գլխավոր հերոսուհիներից մեկն է, Հարրի Փոթերի ընկերուհին, Ռոն Ուիզլիի ապագա կինը։

Տասնմեկ տարեկանում աղջիկը պարզեց, որ կախարդուհի է ու գրանցված է Հոգվարթսում։ Դպրոցում Տեսակավորող գլխարկը ուղարկում է նրան Գրիֆֆինդոր ֆակուլտետ, որտեղ սովորում էին նաև Հարրի Փոթերը և Ռոն Ուիզլին՝ նրա ամենալավ ընկերները։

Կախարդական փայտիկ

Հերմիոնայի փայտիկը խաղողի վազից է, միջուկը՝ վիշապաջիլ, 12 դյույմ, 24 գրամ։ Այս փայտիկը ծառայել է Հերմիոնային մինչև 1998 թվականի մարտի վերջը։ Երբ Հերմիոնան, Հարրին և Ռոնը հայտնվում են Մալֆոյների տանը, Բելլատրիսա Լետրեյնջը նրանց իրերի նեջ նկատում է Գրիֆֆինդորի սուրը և սկսում է տանջել Հերմիոնային, փորձելով պարզել, թե ինչպես է սուրը նրանց մոտ հայտնվել։ Այդ ժամանակ նա տղաներին ուղարկում է նկուղ։ Նրանց հաջողվում է դուրս գալ այդտեղից և խլել Բելլատրիսա Լեստրեյնջի և Դրակո Մալֆոյի փայտիկները։ Հերմիոնան վերցնում է Բելլատրիսայի փայտիկը, քանի որ իր փայտիկը կոտրել էին։ Երկրորդ կախարդական պատերազմից հետո Հերմիոնան վերցնում է ուրիշ փայտիկ, որի մասին գրքում ոչինչ չի ասվում։

Ընդհանուր նկարագրում

Հերմիոնան ունի շագանակագույն աչքեր և մազեր։ Տեսքը «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գրքում նկարագրված է այսպես. «աղջիկ հաստ շագանակագույն մազերով... նրա առջևի ատամները քիչ երկար էին»։ Ունի կատու, որին գնել է ծննդյան օրը ծնողներից ստացած գումարով։

Հերմիոնան շատ է սիրում սովորել և ուսմանը հատկացնում է շատ ժամանակ։ Երբեմն շատ բարձր կարծիքի է իր մասին և հպարտանում է ուսման մեջ հաջողություններով։ Դասերի ընթացքում միշտ փորձում է պատասխանել առաջինը և կիսվել գիտելիքներով։ Շատերը նրան համարում են ամենագետ։

Առաջին տպավորությունը նրա մասին սխալ է. ճիշտ է, ուսումը նրա համար շատ բան է նշանակում, բայց նա ունի ավելի կարևոր հատկություններ։

Հերմիոնան ուսման մեջ շատ է օգնում Հարրիին և Ռոնին և նույնիսկ թույլ է տալիս արտագրել տնային հանձնարարությունները։ Նրանք հաճախ են խոստովանում, որ առանց Հերմիոնայի շատ դժվար կլիներ սովորելը, և նրա օգնությունը շատ կարևոր է նրանց համար։

«Հարրի Փոթերը և փյունիկյան միաբանությունը» գրքում Հերմիոնան խոստովանում է, որ Տեսակավորող գլխարկը առաջարկել է նրան ընտրել Ռավենքլո ֆակուլտետը, որտեղ սովորում են ամենախելացիները։

Հերմիոնան խիզախ և խելացի աղջիկ է, ով միշտ պատրաստ է օգնության հասնել ընկերներին։ Հերմիոնայի ծմողները մագլեր են, և Հարմոնիան մագլածնունդ կախարդուհի է։

Կենսագրություն

Վաղ կյանք (1979-1991)

Հերմիոնան ծնվել է պարոն և տիկին Գրեյնջերների ընտանիքում 1979 թվականի սեպտեմբերի 19-ին: Նա ընտանիքի միակ զավակն էր և, չնայած աղջկա հաճախակի տարօրինակություններին, նրանք հպարտանում էին Հերմիոնայով: Տասնմեկ տարեկան դառնալուց հետո Հերմիոնան զարմանքով իմանում է, որ ինքը կախարդ է և հրավիրված է Հոգվարթս: Նա արագորեն ընդունում է հրավերը և սեպտեմբերին մեկնում Հոգվարթս, սովորում է մի շարք կախարդանքին վերաբերվող դասագրքեր և անգամ կարողանում է մի քանի հմայախոսքերով կախարդել: Բացի Հոգվարթս հրավերի մասին նամակում նշված գրքերից, Հերմիոնան գնում է նաև մի քանի այլ գրքեր, որպեսզի կարողանա ավելի լավ հասկանալ կախարդական աշխարհը:

Հոգվարթսյան տարիներ (1991-1997)

Հերմիոնան շատ խելացի և հետաքրքրասեր էր և հաճախ անվանվում էր «ամենախելացի կախարդը իր տարիքում»[3]: Նրա սիրած առարկան Հմայությունների դասն էր: Հաշվի առնելով նրա խելքը, շատ աշակերտներ՝ ինչպիսիք էին Թերի Բուտը, զարմացած էին, թե ինչու է Հերմիոնան ընտրվել որպես Գրիֆֆինդորի աշակերտ, այլ ոչ թո Ռևենքոլի: Հերմիոնան նշել էր, որ Տեսակովորող գլխարկը մտածում էր իրեն ուղարկել Ռևենքոլ, սակայն վերջիվերջո ընտրեց Գրիֆֆինդորը:

Հետագայում նա ապացուցեց իր ուրույն տեղը Գրիֆֆինդորի ֆակուլտետում՝ ցուցաբերելով հավատարմություն և խիզախություն Դամբլդորի ջոկատի և Հոգվարթսի հանդեպ: Նա սիրում էր նաև պահպանել դպրոցի կանոնները:

Առաջին տարի

Հերմիոնան 1991 թվականին Հոգվարթսի Ճեպընթացով Հոգվարթս մեկնելիս ծանոթանում է Հարրիի, Ռոնի և Նևիլի հետ, վերջինս կորցրել էր իր դոդոշին՝ Թրևորին: Տեսակավորող գլխարկը մտածում էր նրան ուղարկել Գրիֆֆինդոր, թե՞ Ռևենքլո: Վերջիվերջո նա ընտրում է Գրիֆֆինդորը, իսկ հետագայում Հերմիոնան ապացուցում է, որ արժանի էր գրիֆֆինդորցի դառնալու:

Շատ խելացի լինելով՝ Հերմիոնան հաճախ էր օգնում իր դասընկերներին՝ Ռոնին, Նևիլին, Հարրիին և մյուսներին: Հերմիոնան և՛ պահպանում էր դպրոցի օրենքները, և՛ հետևում, որ մյուսները չխախտեն այն: Մի անգամ Ռոնը և Հարրին գիշերը փորձում էին լքել Գրիֆֆինդորի ընդհանուր սենյակը, որպեսզի մենամարտեն Դրակոյի հետ, սակայն հայտնվում են երրորդ հարկի արգելված միջանցքում և դեմ-դիմաց հայտնվում երեքգլխանի շանը՝ Ֆլուֆֆիին:

Հերմիոնայի, Ռոնի և Հարրիի միջև ընկերությունը ավելի է ամրանում, երբ 1991 թվականի Հելոուինին տղաները փրկում են Հերմիոնային լեռնային տրոլից, ում դպրոցում բաց էր թողել պրոֆեսոր Քուիրելը: Տղաներին պատժից ազատելու համար Հերմիոնան ասում է, որ ինքը եկել էր տրոլին տեսնելու, քանի որ կարծում էր կարող է հաղթել նրան:

Հետագայում ոսկե եռյակը բացահայտում է Փիլիսոփայական քարի գաղտնիքը և հասկանում, որ երեքգլխանի շունը պահպանում է հենց այն: Իմանալով շանը անցնելու ձևը՝ նրանք որոշում են փրկել փիլիսոփայական քարը: Անցնելով շանը՝ նրանք ընկնում են «Սատանայի թակարդը» կոչվող բույսի մեջ, ինչը փաթաթվում էր մարդկանց: Հերմիոնան կարդացել էր այս բուսատեսակի մասին և կարողանում է լույսի միջոցով փրկել իրեն և ընկերներին: Ապա նրանք կարողանում են հաղթել շախմատը և ճանապարհ բացել Հարրիի համար դեպի առաջ: Ի վերջո Հարրին փրկում է Փիլիսոփայական քարը Վոլան դե Մորտի ձեռքը ընկնելուց:

Տարեվերջում Հարրին, Հերմիոնան. Ռոնը և Նևիլը ստանում են միավորներ քաջություն ցուցաբերելու համար և Գրիֆֆինդորը նվաճում է հոսքային գավաթը[4]։

Երկրորդ տարի

Ամռանը Հերմիոնան մի քանի նամակներ է գրում Հարրիին, սկայան բոլոր նամակները Դոբբի անունով էլֆը վերցնում է, որպեսզի Հարրին հիսաթափվի և այլևս չվերադառնա Հոգվարթս: Տարվա սկզբում Դրակո Մալֆոյը վիրավորում է Հերմիոնային՝ անվանելով նրան «պղտորարյուն»: Հետագայում դպրոցում սկսվում են տարօրինակ դեպքեր կատարվել: Միսիս Նորիսը՝ Ֆլիչի կատուն քարացվել էր և արյունով պատին գրվել էր, որ Գաղտնի սենյակը նորից բացվել է:

Ոսկե տրիոն կարծում էր, որ գաղտնի սենյակը կարող էր բացել միայն Սալազար Սլիզերինի ժառանգը և հնարավոր է, որ դա Դրակո Մալֆոյն է: Այդ պատճառով նրանք մեկ ամիս շարունակ պատրաստում են ձևափոխող դեղաթուրմ և ձևափոխվելով սլիզերինի երկու աշակերտի՝ Քրեբի և Գոյլի, Հարրին և Ռոնը կարողանում են իմանալ, որ Դրակոն Սալազար Սլիզերինի ժառանգը չէ և Գաղտնի սենյակը բացվել է ուրիշի կողմից: Իսկ Հերմիոնան պատահաբար կավի մազ էր գցել իր դեղթուրմի հետ և նրա մարմնի վրա սկսել էր բուրդ դուս գալ, նա մնում էր հիվանդասենյակում, որպեսզի բուժվի:

Բուժվելուց հետո Հերմիոնան կարողանում է բացահայտել Գաղտնի սենյաի գաղտնիքը սակայն չի կարողանում դա հայտնել Հարրիին և Ռոնին, քանի որ Բասիլիսկը՝ Գաղտնի սենյակի օձը, քարացնում է նրան: Բայց Հերմիոնայի ձեռքի մեջ մնացել էր գրքի մի էջ, որտեղ Գաղտնի սենյակի մասին ամեն ինչ բացատրվում էր: Հարրին և Ռոնը գտնելով թուղթը կարողանում են գտնել սենյակի մուտքը և, փրկելով Ջինիին, ոչնչացնում են նաև Վոլան դե Մորտի հորքրուքսներից մեկը:

Այդ ամառ Հերմիոնան արձակուրդները անցկացնում է ծնողների հետ՝ Ֆրանսիայում[5]։

Երրորդ տարի

Արձակուրդներին Հերմիոնան ծնողների հետ մեկնում է Ֆրանսիա և Հարրիին ծննդյան օրվա կապակցությամբ նվեր է ուղարկում։

Շեղաձիգ նրբանցքում դպրոցական իրերը գնելիս՝ Հերմիոնան գնում է իր կատվին՝ Քրուկշանկսին: Հերմիոնան տարվա սկզբում ՄաքԳոնագալից ստանում է ժամանակ-շրջող, որի միջոցով ներկայանում է իր բոլոր սիրած դասերին: Երբ Հարրի Փոթերը նվեր է ստանում իր Նիմբուս-2000-ը, Հերմիոնան Միներվա ՄաքԳոնագալին մտահոգություն է հայտնում, որ ցախավելը կարող է ուղարկված լինել Սիրիուս բլեքի կողմից, ով այդ ժամանակ համարվում էր ամենաչար կախարդներից մեկը: Ռոնը և Հերմիոնան հաճխ էին կռվում միմյանց հետ իրենց տնային կենդանիների պատճառով: Ոսկե Տրիոն փորձում էր Լուցիուս Մալֆոյի ձեռքից փրկել Հագրիդի հիպոգրիֆին՝ Բուքբիքին, ով սկզբում սպանվում է, սակայն ժամանակ-շրջողի միջոցով վերադառնալով անցյալ՝ կարողանում են փրկել նրան:

Հերմիոնան Ռեմուս Լյուփինին համարում էր լավագույն Սև ուժերից պաշտպանության ուսուցիչ, և խելացի կերպով հասկանում է նրա մարդագայլ լինելը, երբ տեսնում է Լյուփինի բոգարթը՝ լիալուսինը:

Հարրին և Հերմիոնան տեղափոխվելով անցյալ, հասկանալով, որ Սիրիուսին կշնորհեն դեմենտորի համբույր առանց լսելու և հավատալու իրենց՝ փրկում են նրան, սկայան չեն կարողանում արդարացնել, իսկ Փիթեր Փեթիգրյուն կարողանում է փախչել[6]։

Չորրորդ տարի

Միչև ուսումնական տարվա սկիզբը՝ Հերմիոնան իր արձակուրդներն է անցկացնում Ուզիլիների տանը Հարրիի և Ռոնի հետ միասին՝ քնելով Ջինիի սենյակում: 1994 թվականի Օգոստորին բոլոր Ուզիլիների հետ միասին գնում է նայելու Քվիդիչի Աշխարհի առաջնությունը, որի խաղից հետո մահաբերները հարձակում են գործում և ահաբեկում հանդիսատեսին:

Ուսումնական տարվա սկզբին Սև ուժերից պաշտպանության ուսուցիչ է դառնում Ալաստոր Խոժոռը՝ ով իրականում Բարթի Կռաուչ կրտսերն էր և օգտագործել էր փոխակերպող դեղաթուրմ: Առաջին դասին նա օգտագործում է բոլոր 3 աններելի նզովքները երեխաների աչքի առաջ:

Ռոնը և Հարրին կռվում են. Ռոնը կարծում էր, որ Հարրին է գցել իր անունը Հրե գավաթի մեջ, իսկ Հերմիոնան առան մի հարց տալու հավատում էր Հարրիին: Հերմիոնայով հետաքրքրվում էր Դուրմսթրանգ դպրոցի հայտնի աշակերտ, բուլղարիայի քվիդիչի հավաքականի որսորդ Վիկտոր Քռամը, ում հետ է գնում է Երեք հրաշագործների պարահանդեսին: Ռիտա Սկիտերը իմանալով Հերմիոնայի և Քռամի հարաբերությունների մասին, ապա տեսնելով Հարրիի հետ գրկախառնությունը՝ Դեյլի Փրոֆիթում հոդված է գրում նրա մասին: Նա չգրանցված անիմագուս էր, ինչը և իմանում է Հերմիոնան: Նա կարողանում էր ձևափոխվել կապույտ բզեզի: Հերմիոնան նրան գցում է բանկայի մեջ և լուծում իր վրեժը[7]։

Հինգերորդ տարի

Հարրին, Հերմիոնան և Ռոնը ցանականում էին դառնալ Փյունիկյան միաբանության անդամ, սակայն որոշ անդամներ դեմ էին պատանիներին միաբանության գործերի մեջ ներգրավելուն: Մոգության նախարաությունը չէր ընդունում Վոլան դե Մորտի վերադարձի մասին լուրը, այդ պատճառով դպրոցում տնօրեն է նշանակվում Դոլորես Ամբրիջը: Դպրոցում սև ուժերից պաշտպանություն չի դասավանդվում, այդ պատճառով ոսկե տրիոն ստեղծում է Դամբլդորի Ջոկատը: Դպրոցում ստեղծվում է Ինկվիզիցիոն ջոկատ, որը փորձում էր բացահայտել Դամբլդորի Ջոկատի գործունեությունը: Երբ Կարիքների սենյակում գտնում են Դամբլդորի ջոկատը, Ալբուս Դամբլդորի դեմ մեղադրանք են հարոցում, իսկ նա փախչում է:

Հարրին, փորձելով հեռահայտնվելու համար օգտվել Ամբրիջի վառարանից, բռնվում է հանցանքի վրա: Ամբրիջը ցանականում է Կռուցիատուսի նզովք գործադրել Հարրիի վրա, սակայն Հերմիոնան պնդում է, որ կասի Դամբլդորի գաղտնի զենքի մասին: Տանում է նրան Արգելված անտառ, որտեղ կենտավրոսների և Ամբրիջի միջև կոնֆլիկտ է ծագում և Ամբրիջին առևանգում են:

Դամբլդորի Ջոկատը նստելով թեստթրալների վրա թռչում է միչև Լոնդոն, որտեղ մտնում է Մոգության նախարարությւան Առեղծվածների բաժին և մենամարտում մահաբերների խմբի դեմ: Ժամանում է Փյունիկյան միաբանությունը և Դամբլդորը ովքեր պարտության են մատնում մահաբերներին, իսկ Վոլան դե Մորտը փախչում է[8]։

Վեցերորդ տարի

Հերմիոնան հիասքանչ է հանձնում իր OWL քննությունները, և ստանում 10 գերազանց՝ Համայություններ, Սև ուժերից պատպանություն, Կերպարանափոխություն, Կախարդական արարածների խնամք, Կախարդական թվեր, Մոգության պատմություն, Բուսաբանություն, Աստղագիտություն, Դեղաթուրմեր և Հնագույն Ռուներ առարկաներից: Միայն Սև ուժերից պատպանություն առարկան էր, որ գերազանց ստանալով հանդերձ, ստանում է նաև «գերազանցում է ակնկալիքները», որից հետո ինքը իրենից հիասթափվում է: Քննությունների արդյունքները նրան մեծ հեղինակություն են բերում մոգական համայնքում:

Դպրոց վերադառնալուց հետո Հերմիոնայի ռոմնտիկ զգացմունքները Ռոնի հանդեպ ավելի նկատելի դարձան: Ռոնը շփվում էր Լավանդայի հետ: Հերմիոնան դարձնում է ‹‹Սլաք›› ակումբի անդամ: Երբ Ռոնը ընկնում է հիվանդանոց, նրա մոտ էր և՛ Հերմիոնան, և՛ Լավանդերը: Ռոնը սկսում է զառանցել և տալիս է Հերմիոնայի անունը, որից Լավանդան նեղանում է և բաժանվում Ռոնից:

Ալբուս Դամբլդորի մահից հետո Հարրին Հերմիոնային և Ռոնին տեղեկացնում է, րո հաջորդ տարի չի վերադառնալու Հոգվարթս և սկսելու է փնտրել հորքրուքսները: Դամբլդորի թաղման ժամանակ ՀԵրմիոնանա լացելով իր գլուխը դնում է Ռոնի ուսին[9]։

Հորքրուքսների որսը

Հերմիոնան մեծ դեր է ունենում հորքրուքսների գտնման և ոչնչացման գործում: Նա նա սարեսկզբին մասնակցում է Փյունիկյան Միաբանության գաղտնի գործողությանը՝ Հարրիին անվտանգ տեղափոխությունը 4 Privet Drive-ից, որի ընթացքում բոլոր մասնակիցները ձևափոխող դեղաթուրմ են օգտագործում և նմանվում Փոթերին: Այստեղից է առաջացել է ընդհարման անվանումը՝ Յոթ Փոթերների ճակատամարտը, որի ժամանակ զոհվումէ Ալաստոր Խոժոռը և վիրավորվում է Ջորջ Ուիզլին:

Երբ ոսկե տրիոն մասնակցում էր Ուզլիների տանը տեղի ունեցող հարսանիքի ժամանակ, տեղեկանում են, որ Լորդ Վոլան դե Մորտը գրավել է Մոգության Նախարարությունը և որ գալիս է: Հերմիոնան ընկերների հետ հեռահայտնվում է Տոտենհեմյան փողոցում և մտնում սրճարաներից մեկը, որտեղ Անտոնի Դոլոհովը և Թորֆին Ռոուլը հարձակվում են նրանց վրա, սակայն պարտություն են կրում[10]։

Ոսկե եռյակը պարզում է, որ հորքրուքսներից մեկը գտնվում է Դոլորես Ամբրիջի մոտ: Այդ պատճառով, օգտագործելով ձևափոխող դեղաթուրմ, ներթափանցում են Մոգությոան Նախարարություն և բռնագրավում կախազարդը: Կախազարդը բռնագրավելուց հետո նրանք անցնում են մյուս հորքրուքսների որոնմանը, սակայն Ռոնը վիճում և հեռանում է Հարրիից և Հերմիոնայից, բայց շուտով վերադառնում է Գրիֆֆինդորի սուրը ձեռքին, որի միջոցով էլ ոչնչացնում են կախազարդը: Միչև Ռոնի գալը Հարրին և հերմիոնան այցելում են Գոդրիկի հովիտ, որտեղ ընդհարվում են Նագինի օձի հետ: Ռոնի վերադարձից հետո նրանք երեքով այցելում են Լավգուդների տուն և տեղեկություն ստանում Մահվան Պարգևների մասին:

1998 թվականի մարտին, երբ Հարրի Փոթերը, Ռոն Ուիզլին և Հերմիոնա Գրեյնջերը կալանավորվեցին Սնաթչերսների կողմից և Գրիֆինդորի սրի հետ միասին նրանց բերում են Մալֆոյների կալվածք, Բելլատրիսան խուճապի է մատնվում: Պատճառը Գրիֆինդորի սրի անհետանալն էր իր պահախցից և հայտնվելը Հարրի Փոթթերի մոտ: Սա հասկանալով Բելլատրիսան վախեցավ, որ նրանք կարող էին նաև իր պահախցից վերցրած լինել շատ կարևոր մի բան՝ Վոլան դե Մորտի հորքրուքսներից մեկը՝ Հելգա Հաֆլփաֆի գավաթը: Հետագայում Բելլատրիսան որոշում է սպանել Սնիտչերներին, քանի որ Դրակոն չի կարողանում անել դա: Նա փորձում է նաև օգտագործել Դրակոյին հասկանալու համար արդյոք դա Փոթերն է, թ՞ե ոչ: Հարրիի դեմքը անճանաչելի էր դարձել Հերմիոնայի Խայթող կախարդանքից հետո, որը իրենց անճանաչելի դարձնելու համար էր արված: Դրակոն տատանվում էր և չէր կարողանում ապացուցել, որ նրանք իր դասընկերներն են: Հետագայում Ռոնը և Հարրին բաժանվեցին Հերմիոնայից:

Բելլատրիսան մանրամասն հարցաքննեց Հերմիոնային և Կրուցիատուսի նզովքով խոշտանգեց: Հերմիոնան պնդում էր, որ սուրը միայն պատճենն է[11], բայց Բելլատրիսան կարծում էր, որ Հարրին և իր ընկերները մտել են իր պահախուց, այդ պատճառով Փիթեր Փեթիգրյուին հրամայեց նկուղից իր մոտ բերել Գրիփհուկ գոբլինի, պարզելու համար` արդյոք սուրը կեղծ է: Գրիփուկը հավատարիմ լինելով Հարրիի խնդրւանքին` նույնպես ստեց և պահպանեց եռյակի գաղտնիքը` ասելով, որ սուրը կեղծ է: Երբ Փեթիգրյուն իր իսկ արծաթյա ձեռքով խեղդվում է Ռոնի և Հարրիի կողմից, Հարրին և Ռոնը դուրս են գալիս նկուղից և սպասում աստիճանների վերևում` փորձելով օգնության հասնել Հերմիոնային:

Բելլատրիսան դանակը դնում է ուշաթափված Հերմիոնայի կոկորդին և պահաջում, որ գերիները վայր դնեն փայտիկները: Դանակը պահելով Հերմիոնայի կոկորդին` Բելլատրիսան արձակում է իր Սև Նշանը և կանչում Լորդ Վոլան դե Մորտին: Այդ պահին Դոբբին հայտնվում է նրանց գլխավերևում գտնվող ջահի վրա և սկսում թուլացնել ջահը, վերջիվերջո այն ընկնում է և Հերմիոնան կարողանում է փախչել: Բելլատրիսան Դոբբիին վիրավորում է և ասում, որ նա համարձակվում է ապստամբել իր տերերի դեմ: Դոբբին պատասխանում է, որ ինքը ազատ էլֆ է և փորձում է հեռահայտնվել ու փախչել իր ընկերների հետ միասին: Այդ ժամանակ Բելլատրիսան նետում է իր արծաթյա դանակը, որը նրանց հետ միասին հեռահայտնվում է: Դանակը դիպչում է Դոբբիին և նա մահանում է:

Բելլատրիսան և Մալֆոյի կալվածքում գտնվող մնացած մահաբերները` Հարրիին կալվածքում պահել չկարողանալու համար, խստորեն պատժվում են: Ընդհարման ժամանակ Բելլատրիսան կորցնում է նաև իր փայտիկը:

Միջադեպից հետո Հերմիոնան օգտագործում է Բելլատրիսայի մազը, որը իր վրա էր մնացել ընդհարմումից հետո, որպեսզի մուտք գործի Բելլատրիսայի Գրինգորթսի պահախուց, քանի որ այդ ժամանակ Շեղաձիգ Նրբանցքը լիքն էր մահաբերներով:

Հոգվարթսի ճակատամարտի ժամանակ Հերմիոնան մասնակցում և մենամարտում մի շարք մահաբերների հետ, մասնավորապես Բելլատրիսա Լեսթրեյնջի՝ կարևոր դեր խաղալով ճակատամարտի ելքի մեջ:

Հետագա կյանքը

Ներկայումս Հերմիոնան ամուսնացած է Ռոն Ուիզլիի հետ, ունի երկու երեխա՝ Հուգոն և Ռոզը և աշխատում է Մոգության Նախարար:

Անուն

Հերմիոնա անունը կապված է հունական աստված Հերմեսի անվան հետ։ Ռոուլինգը այս անունը վերցրել է հունական առասպելից, որտեղ Հերմիոնա անունը թագուհի էր։ Ռոուլինգը հատուկ է վերցրել այս քիչ հանդիպող անունը, որպեսզի դպրոցներում գրքի հերոսի անունը կրող մարդկանց չծաղրեն։

Ծանոթագրություններ

  1. «Harry Potter and the Deathly Hallows». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 7 (The Will of Albus Dumbledore). Վերցված է 2018-09-11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  2. «Hermione Granger - Pottermore». Pottermore (անգլերեն). Hermione has to be born in August 1980 in order to attend Hogwarts at the age of 11 on 1 September 1991. Had she been born in September 1980, she would only be 10 on 1 September 1991. Վերցված է 2018-09-11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  3. «"J.K. Rowling's Books That Made a Difference." O, The Oprah Magazine January 2001 (Accio Quote!, the Largest Archive of J.K. Rowling quotes on the web)». www.accio-quote.org. Վերցված է 2018-09-11-ին.
  4. «Harry Potter and the Philosopher's Stone». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018-09-11-ին.
  5. «Harry Potter and the Chamber of Secrets». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018-09-11-ին.
  6. «Harry Potter and the Prisoner of Azkaban». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018-09-11-ին.
  7. «Harry Potter and the Goblet of Fire». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018-09-11-ին.
  8. «Harry Potter and the Order of the Phoenix». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018-09-11-ին.
  9. «Harry Potter and the Half-Blood Prince». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018-09-11-ին.
  10. «Harry Potter and the Deathly Hallows». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018-09-11-ին.
  11. «Harry Potter and the Deathly Hallows». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018-08-23-ին.