«Խոջա Միրաք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Խոջա Միրաք''', հայ վաճառական: Հայտնի է որպես Ակ-Կոյունլուների պետություն|Ակ-Կոյունլունե...»:
 
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Խոջա Միրաք''', [[Հայեր|հայ]] վաճառական: Հայտնի է որպես [[Ակ-Կոյունլուների պետություն|Ակ-Կոյունլուների պետության]] ղեկավար [[Ուզուն Հասան]]ի դիվանագետ<ref name="ՏերՍարգսյանց289" />:
'''Խոջա Միրաք''', [[Հայեր|հայ]] վաճառական: Հայտնի է որպես [[Ակ-Կոյունլուների պետություն|Ակ-Կոյունլուների պետության]] ղեկավար [[Ուզուն Հասան]]ի դիվանագետ<ref name="ՏերՍարգսյանց289" />:



20:30, 11 հունվարի 2020-ի տարբերակ

Խոջա Միրաք
Ծնվել է1406
ԾննդավայրՆախճավան
Մահացել էմարտի 24, 1486
Մահվան վայրԹավրիզ, Իրան
Քաղաքացիություն Ակ-Կոյունլուներ
Մասնագիտությունվաճառական

Խոջա Միրաք, հայ վաճառական: Հայտնի է որպես Ակ-Կոյունլուների պետության ղեկավար Ուզուն Հասանի դիվանագետ[1]:

Կենսագրություն

Ծնվել է Նախիջևանի շրջանում:

Ակ-Կոյունլուների պետության ղեկավար Ուզուն Հասանի գահակալության ժամանակահատվածում (1453-1478) ծավալվող Օսմանյան կայսրության սուլթան Մեհմեդ II-ը 1453 թվականին գրավում է Կոստանդնուպոլիսը, որից հետո զորքերը ուղարկում է Հայաստանի և հարակից երկրների ուղղությամբ, որոնց տարածքը այդ ժամանակ զբաղեցնում է Ակ-Կոյունլուների պետությունը: Ուղարկելով Եվրոպան զանազան դիվանագետների, հիմնականում օգտագործելով այդ նպատակի համար հայերի՝ որպես քրիստոնյաների, Ակ-Կոյունլուների պետության ղեկավար Ուզուն Հասանը ուղարկում է նաև Խոջա Միրաքին: Հայտնի է, որ 1470 նախիջևանցի խոջա Միրաքը Ուզուն Հասանի ուղարկած դիվանագիտական առաքելությամբ հասել է Վենետիկ: Արդյունքում 1473 թվականի Տերջանի ճակատամարտում Օսմանյան կայսրության զորքերը ջախջախում Ակ-Կոյունլուների պետության բանակին, ավարտելով վերջինիս պատմությունը և գրավելով հյուսիս-արևմտյան Հայաստանը[1]:

80 տարեկան հասակում՝ 1486 թվականի մարտի 24-ին սպանվել է Թավրիզում ոմն տաճիկ Մեհտիի ձեռքով քրիստոնյա լինելու պատճառով: Ի պատիժ գահակալ Յաղուբը մահապատժի ենթարկեց տաճիկին և բռնագրավեց նրա ունեցվածքը:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Тер-Саркисянц А. История и культура армянского народа с древнейших времен до начала XIX в. М.: Издат РАН, 2008. С. 289