«Խոջա Միրաք»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «'''Խոջա Միրաք''', հայ վաճառական: Հայտնի է որպես Ակ-Կոյունլուների պետություն|Ակ-Կոյունլունե...»: |
(Տարբերություն չկա)
|
20:29, 11 հունվարի 2020-ի տարբերակ
Խոջա Միրաք, հայ վաճառական: Հայտնի է որպես Ակ-Կոյունլուների պետության ղեկավար Ուզուն Հասանի դիվանագետ[1]:
Կենսագրություն
Ծնվել է Նախիջևանի շրջանում:
Ակ-Կոյունլուների պետության ղեկավար Ուզուն Հասանի գահակալության ժամանակահատվածում (1453-1478) ծավալվող Օսմանյան կայսրության սուլթան Մեհմեդ II-ը 1453 թվականին գրավում է Կոստանդնուպոլիսը, որից հետո զորքերը ուղարկում է Հայաստանի և հարակից երկրների ուղղությամբ, որոնց տարածքը այդ ժամանակ զբաղեցնում է Ակ-Կոյունլուների պետությունը: Ուղարկելով Եվրոպան զանազան դիվանագետների, հիմնականում օգտագործելով այդ նպատակի համար հայերի՝ որպես քրիստոնյաների, Ակ-Կոյունլուների պետության ղեկավար Ուզուն Հասանը ուղարկում է նաև Խոջա Միրաքին: Հայտնի է, որ 1470 նախիջևանցի խոջա Միրաքը Ուզուն Հասանի ուղարկած դիվանագիտական առաքելությամբ հասել է Վենետիկ: Արդյունքում 1473 թվականի Տերջանի ճակատամարտում Օսմանյան կայսրության զորքերը ջախջախում Ակ-Կոյունլուների պետության բանակին, ավարտելով վերջինիս պատմությունը և գրավելով հյուսիս-արևմտյան Հայաստանը[1]:
80 տարեկան հասակում՝ 1486 թվականի մարտի 24-ին սպանվել է Թավրիզում ոմն տաճիկ Մեհտիի ձեռքով քրիստոնյա լինելու պատճառով: Ի պատիժ գահակալ Յաղուբը մահապատժի ենթարկեց տաճիկին և բռնագրավեց նրա ունեցվածքը: