«Կարմիրգյուղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 62. Տող 62.
| կայք =
| կայք =
}}
}}
'''Կարմիրգյուղ''' (մինչև [[1940]] թվականը՝ Ղուլալի), գյուղ [[Հայաստան|Հայաստանի Հանրապետության]] [[Գեղարքունիքի մարզ]]ում։
'''Կարմիրգյուղ''' (մինչև [[1940]] թվականը՝ Ղուլալի - Qul Əli), գյուղ [[Հայաստան|Հայաստանի Հանրապետության]] [[Գեղարքունիքի մարզ]]ում։


== Անվանում ==
== Անվանում ==

10:48, 5 հունվարի 2020-ի տարբերակ

Գյուղ
Կարմիրգյուղ
Սևանա լիճը Կարմիրագյուղից
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Առաջին հիշատակում1654
Մակերես5 կմ²
ԲԾՄ2130 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն6298[1] մարդ (2017 հունվարի 1)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Կարմիրգյուղ (Հայաստան)##
Կարմիրգյուղ (Հայաստան)
Կարմիրգյուղ (Գեղարքունիքի մարզ)##
Կարմիրգյուղ (Գեղարքունիքի մարզ)

Կարմիրգյուղ (մինչև 1940 թվականը՝ Ղուլալի - Qul Əli), գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում։

Անվանում

Գյուղը նախկինում կոչվել է Ղուլալի։ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1940 թվականի հունիսի 1-ի հրամանագրով վերանվանվել է Կարմիրգյուղ։

Աշխարհագրություն

Կարմիրգյուղը /Ղուլալի/ մայրաքաղաք Երևանից գտնվում է 102 կմ հեռավորության վրա։ Գյուղի երկարությունը հյուսիսից հարավ 4200 մ է, իսկ լայնությունը արևելքից արևմուտք՝ 1200 մ։ Տարածությունը 500 հա է զբաղեցնում։ Ռելիեֆը հարթավայրային է։ Գյուղը նախկինում մտնում էր Երևանի նահանգի Նոր-Բայազետի գավառի մեջ։ Կարմիրգյուղ գյուղի բնակիչների նախնիները ներգաղթել են Էրզրումի նահանգի Բայազետ գավառից 1830 թվականին, 140 ընտանիք՝ 703 բնակիչներով։ Այժմ բնակչության թիվը մոտ 6000 է։

Գյուղի միջոցով հոսում է Գավառագետը, որը գյուղը բաժանում է երկու մասի։ Սևանա լճից գտնվում է 6 կմ դեպի արևմուտք, Գավառ քաղաքից՝ 4 կմ հարավ։ Հարավից սահմանակից է Սարուխան գյուղին, արևմուտքից՝ Գանձակին։

Տնտեսություն

Գյուղի բնակչությունը զբաղվել և այժմ էլ զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, երկրագործությամբ։ 1976 թ. գյուղը գազաֆիկացվել է։ Կարմիրգյուղ գյուղն ունի երկու միջնակարգ դպրոց, մեկ մանկապարտեզ, բուժամբուլատորիա, երաժշտական դպրոց։ Նախկինում գյուղում արդյունաբերություն չի եղել։ Եղել են ձիթհաններ, ջրաղացներ, դուքաններ։ Պահպանվել է ջրաղացներից մեկը` իր նախնական վիճակում, որը գործում է ըստ անհրաժեշտության: Այժմ գյուղն ունի հացի կոմբինատ, որը հիմնադրվել է 1968 թ., գուլպայի արտադրամաս։ 1958 թ. գյուղում շահագործման հանձնվեց գորգի ֆաբրիկայի շենքը, որտեղ աշխատում էին մոտ 600 գորգագործներ /այժմ այդ թիվը զգալի պակասել է/։ Համաշխարհային ճանաչում ունեն ֆաբրիկայի արտադրած Վան, Գյումրի, Լոռի, Այգեստան, Կարս, Զանգեզուր և այլ գորգերը։ 1996 թ. ֆաբրիկան սեփականաշնորհվեց և անվանվեց Հայր և որդի Ենգոյաններ ՍՊԸ։ Գյուղն ունի բազում արհեստավորներ՝ հյուսներ, որմնադիրներ, դերձակներ, բրուտներ, դարբիններ, սափրիչներ, ոսկերիչներ, կոշկակարներ, ներկակարներ և այլն։

Տեսարժան վայրեր

Գյուղում և շրջակայքում պահպանվել են գյուղատեղի, եկեղեցի (խոնարհված վանք), մատուռ (Թուխ Մանուկ), կիկլոպյան ամրոցի ավերակներ, խաչքարեր, գերեզմանոցներ, դամբարաններ։ Առաջին անգամ հիշատակվում է 1654 թվականին։ Ներկայիս բնակիչների նախնիները եկել են Բայազետից, 1831 թվականին։

Տես նաև

Արտաքին հղումներ

  • Կարմիրգյուղ բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
  • World Gazeteer: Armenia – World-Gazetteer.com
  • 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 44, available online at the website of the Internet Archive:


Ծանոթագրություններ