«Լաթակիայի գավառ»–ի խմբագրումների տարբերություն
չ (GR) File renamed: File:Karadouran beach and mountains of Kessab, Syria.jpg → File:Mount Dyunag and Karadouran beach, Kessab, Syria.jpg File renaming criterion #3: to correct obvious errors in file n... |
|||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ Վարչական միավոր |
{{Տեղեկաքարտ Վարչական միավոր |
||
|գույն1 = {{գույն |
|գույն1 = {{հիմնական գույն}} |
||
|հայերեն անվանում = Լաթակիայի գավառ |
|հայերեն անվանում = Լաթակիայի գավառ |
||
|բնօրինակ անվանում = {{lang-ar|منطقة اللاذقية}} |
|բնօրինակ անվանում = {{lang-ar|منطقة اللاذقية}} |
10:08, 29 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ
Լաթակիայի գավառ արաբ․՝ منطقة اللاذقية | |
---|---|
Երկիր | Սիրիա |
Կարգավիճակ | Գավառ |
Մտնում է | Լաթակիայի մարզ |
Ներառում է | Այն ալ-Բայդայի, Ալ-Բահլուլիայի, Լաթակիայի, Կաստալ Մաաֆի Հանադիի, Ռաբիայի, Քեսաբի շրջաններ |
Վարչկենտրոն | Լաթակիա |
Հիմնական լեզու | Արաբերեն |
Բնակչություն (2014) | 526 888 |
Տարածք | 971,61 |
Ժամային գոտի | UTC+2 |
Լաթակիայի գավառ (արաբ․՝ منطقة اللاذقية), Սիրիայի Արաբական Հանրապետության գավառի կարգավիճակ ունեցող վարչական միավոր, որը հանդիսանում է Լաթակիայի մարզի 4 գավառներից մեկը։
Բնակչություն
Ըստ 2004 թվականի մարդահամարի Լաթակիայի գավառի բնակչությունը կազմում է 526 888 մարդ[1]։ Գավառի կենտրոնը համարվում է Լաթակիա քաղաքը։
Տնտեսություն
Լաթակիայի գավառի տնտեսության կարևորագույն ոլորտը գյուղատնտեսությունն է։ Այստեղից արտահանվում են ցիտրուսային մրգեր, խնձոր, ձիթապտուղ։ Ամառային ամիսներին զարգացած է նաև զբոսաշրջությունը։
Տրանսպորտ
Լաթակիայում է գտնվում հանրապետության օդային դարպասներից մեկը՝ Բասիլ ալ-Ասադ միջազգային օդանավակայանը (արաբ․՝ مطار باسل الأسد الدولي)։ Քաղաքը գտնվում է Միջերկրական ծովի ափին, և իր ծովախորշը հնագույն ժամանակներից եղել է կարևոր նավահանգիստ։ Լաթակիայում գործում է նաև ավտոմոբիլային ու երկաթուղաին տրանսպորտային զարգացած ցանց։
Վարչական բաժանում
Լաթակիայի գավառը կազմված է 7 շրջաններից (բնակչության թվաքանակը ներկայացված է 2004 թվականի մարդահամարի տվյալներով)։ Դրանք են՝
- Այն ալ-Բայդայի շրջան (արաբ․՝ ناحية عين البيضا), կենտրոն՝ Այն ալ-Բայդա, բնակչություն՝ 30 959 մարդ
- Ալ-Բահլուլիայի շրջան (արաբ․՝ ناحية البهلولية), կենտրոն՝ Ալ-Բահլուլիա, բնակչություն՝ 17 532 մարդ
- Լաթակիայի շրջան (արաբ․՝ ناحية اللاذقية), կենտրոն՝ Լաթակիա, բնակչություն՝ 424 392 մարդ
- Կաստալ Մաաֆի շրջան (արաբ․՝ ناحية قسطل معاف), կենտրոն՝ Կաստալ Մաաֆ, բնակչություն՝ 16 784 մարդ
- Հանադիի շրջան (արաբ․՝ ناحية هنادي), կենտրոն՝ Հանադի, բնակչություն՝ 27 080 մարդ
- Ռաբիայի շրջան (արաբ․՝ ناحية ربيعة), կենտրոն՝ Ալ-Բահլուլիա, բնակչություն՝ 8 214 մարդ
- Քեսաբի շրջան (արաբ․՝ ناحية كسب), կենտրոն՝ Քեսաբ, բնակչություն՝ 1 927 մարդ
Պատկերասրահ
Միջերկրական ծով | Քեսաբի շրջան | Լաթակիա |
Ծանոթագրություններ
- ↑ Սիրիայի մարդահամար, 2004
|