«Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: {{գույն|Հարավային Կորեա}} → {{հիմնական գույն}} oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Վարչական միավոր
{{Տեղեկաքարտ Վարչական միավոր
|գույն1 ={{գույն|Հարավային Կորեա}}
|գույն1 ={{հիմնական գույն}}
|հայերեն անվանում = Սեուլի ազգային մայրաքաղաքային տարածաշրջան
|հայերեն անվանում = Սեուլի ազգային մայրաքաղաքային տարածաշրջան
|բնօրինակ անվանում = 수도권
|բնօրինակ անվանում = 수도권

13:55, 25 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ

Սեուլի ազգային մայրաքաղաքային տարածաշրջան
수도권
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Կարգավիճակտարածաշրջան
Մտնում էՀարավային Կորեա
Ներառում էՀատուկ կարգավիճակ ունեցող Սեուլ քաղաք
Մետրոպոլիտ-քաղաք Ինչոն
Սուվոն
Գոյանգ
Սոնգնամ
Բուչոն
Հիմնական լեզուկորեերեն
Բնակչություն
25 620 000
(49 %)
Տարածք12 685 կմ²
Ժամային գոտի+9
ՀապավումՍԱՄՏ/ՍՄՏ
Անվանված էՍեուլ

Սեուլի Մայրաքաղաքային Տարածաշրջան (ՍՄՏ), տարածաշրջան Հարավային Կորեայի հյուսիսարևմտյան մասում։ Հայտնի է նաև որպես Սուդոգվոն (հանգըլ՝ 수도권, հանջա՝ 首都圈, կոր․ նոր․ ռոմ․՝ Sudogwon ― [sʰudoɡwʌn]) կամ Գյոնգի տարածաշրջան (հանգըլ՝ 경기 지방, հանջա՝ 京畿地方, կոր․ նոր․ ռոմ․՝ Gyeonggi Jibang)։ Բաղկացած է 3 վարչական շրջաններից՝ Սեուլ, Ինչոն և Գյոնգիդո։

Բնակչությունը կազմում է 24,2 միլիոն (2015 թվականի տվյալներ) և համարվում է ագլոմերացիայով աշխարհում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը[1]։ Տարածաշրջանը ձևավորում է Հարավային Կորեայի մշակութային, առևտրական, ֆինանսական, արդյունաբերական և բնակելի կենտրոնը։

Սեուլը երկրի խոշորագույն քաղաքն է՝ 10.49 մլն․ բնակչությամբ, այնուհետև հետևում է Ինչոնը՝ 2.8 մլն․ բնակչությամբ։

Աշխարհագրություն

Տարածաշրջանը զբաղեցնում է Հանգան գետի հովտի համեմատաբար հարթ մասը։ Պարունակում է Կորեական թերակղզու բերրի հողի առավել մեծ մասը, չնայած, որ ներկայումս այդ հողերը հողագործության համար չեն օգտագործվում։ Գիմփո հարթավայրերը վարելահողի համար ազատ տարածություններից մեկն է, որն ընդգրկում է Կիմփո և Պուչոն քաղաքների մեծ մասը։

Ժողովրդագրություն

Տարածաշրջանը զբաղեցնում է ամբողջ երկրի 12%-ը։ Ներկայումս այն մարդկանց կեսը, ովքեր տեղափոխվում են մի նահանգից մյուսը, տեղափոխվում են մայրաքաղաքային շրջան[2]։ Ենթադրվում է, որ 2020 թվականին բնակչության ավելի քան 52%-ը (ավելի քան 25 520 000) կբնակվի մայրաքաղաքային տարածաշրջանում[3]։

Ստորաբաժանումներ

Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջանը բաժանված է Հատուկ կարգավիճակ ունեցող Սեուլ քաղաքի, Մետրոպոլիտան Ինչոնի և Գյոնգի նահանգի։ Սեուլն ունի 25 գու (համայնքային շրջաններ, որոնք ունեն ինքնակառավարման կարգավիճակ), Ինչոնը՝ 8 գու և 2 գավառ, Գյոնգի նահանգը՝ 27 քաղաք և 4 ենթակայության գավառ։

Ծանոթագրություններ

  1. http://www.citypopulation.de/world/Agglomerations.html
  2. Рю Босэн (류보선) (2005-08-23). "수도권 인구 편중현상 계속" (կորեերեն)։ Կորեական ազգային վիճակագրական ծառայություն։
  3. Հունգ, Դոկ Յոնգ (홍용덕) (2005-06-01). "각종 분산 정책 불구 하고 수도권 은 '인구 블랙홀" (կորեերեն)։