«Բակեթաթոն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ}} '''Բակեթաթոն''' ({{lang-egy|B3k.t Jtn}}, «Աթոնի սպասուհի», {{ԱԾ}}), XVIII դինաստիայի հին եգիպտակ...»:
 
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-books.google.ru/ +books.google.am/)
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Բակեթաթոն''' ({{lang-egy|B3k.t Jtn}}, «[[Աթոն]]ի սպասուհի», {{ԱԾ}}), XVIII դինաստիայի հին եգիպտական արքայադուստր։ Ամենհոտեպ III [[փարավոն]]ի և [[Մեծ թագուհի (Հին Եգիպտոս)|Մեծ թագուհու]]՝ Տիայի կրտսեր դուստրը<ref name=":1">{{Книга|автор=Dorothea Arnold, James P. Allen, Metropolitan Museum of Art Staff|год=1996|isbn=9780870998164|страниц=193|издательство=Metropolitan Museum of Art|заглавие=The Royal Women of Amarna: Images of Beauty from Ancient Egypt|ссылка=https://books.google.ru/books?id=sGLFwVkljQMC&pg=PA8&dq=%22Sitamun%22+daughter+Amun&hl=ru&sa=X&ved=0ahUKEwj9lpeN25rhAhUuxqYKHYmNC9AQ6AEIKDAA#v=onepage&q=%22Sitamun%22%20daughter%20Amun&f=false|ответственный=|издание=|место=New York N.Y.|страницы=10|isbn2=}}</ref>։
'''Բակեթաթոն''' ({{lang-egy|B3k.t Jtn}}, «[[Աթոն]]ի սպասուհի», {{ԱԾ}}), XVIII դինաստիայի հին եգիպտական արքայադուստր։ Ամենհոտեպ III [[փարավոն]]ի և [[Մեծ թագուհի (Հին Եգիպտոս)|Մեծ թագուհու]]՝ Տիայի կրտսեր դուստրը<ref name=":1">{{Книга|автор=Dorothea Arnold, James P. Allen, Metropolitan Museum of Art Staff|год=1996|isbn=9780870998164|страниц=193|издательство=Metropolitan Museum of Art|заглавие=The Royal Women of Amarna: Images of Beauty from Ancient Egypt|ссылка=https://books.google.am/books?id=sGLFwVkljQMC&pg=PA8&dq=%22Sitamun%22+daughter+Amun&hl=ru&sa=X&ved=0ahUKEwj9lpeN25rhAhUuxqYKHYmNC9AQ6AEIKDAA#v=onepage&q=%22Sitamun%22%20daughter%20Amun&f=false|ответственный=|издание=|место=New York N.Y.|страницы=10|isbn2=}}</ref>։
== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
Բակեթաթոնը նկարներում պատկերված է երեխայի տեսքով, ինչը կարող է վկայել այն մասին, որ նա ծնվել է Ամենհոտեպ III-ի կառավարման ավարտին։ Նրա ծնողների անունները ոչ մի տեղ նշված չեն, բայց [[Էխնաթոն]]ը չի կարող լինել նրա հայրը<ref name=":1" />։
Բակեթաթոնը նկարներում պատկերված է երեխայի տեսքով, ինչը կարող է վկայել այն մասին, որ նա ծնվել է Ամենհոտեպ III-ի կառավարման ավարտին։ Նրա ծնողների անունները ոչ մի տեղ նշված չեն, բայց [[Էխնաթոն]]ը չի կարող լինել նրա հայրը<ref name=":1" />։

16:37, 24 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ

Բակեթաթոն
Դիմանկար
Ծնվել էմ.թ.ա. 14-րդ դար
ԾննդավայրԹեբե
Մահացել էմ.թ.ա. 14-րդ դար
Մասնագիտությունազնվական
Ծնողներհայր՝ Ամենհոտեպ III, մայր՝ Տիյա

Բակեթաթոն (եգիպ.՝ B3k.t Jtn, «Աթոնի սպասուհի», մ.թ.ա. 14-րդ դար, Թեբե - մ.թ.ա. 14-րդ դար), XVIII դինաստիայի հին եգիպտական արքայադուստր։ Ամենհոտեպ III փարավոնի և Մեծ թագուհու՝ Տիայի կրտսեր դուստրը[1]։

Կենսագրություն

Բակեթաթոնը նկարներում պատկերված է երեխայի տեսքով, ինչը կարող է վկայել այն մասին, որ նա ծնվել է Ամենհոտեպ III-ի կառավարման ավարտին։ Նրա ծնողների անունները ոչ մի տեղ նշված չեն, բայց Էխնաթոնը չի կարող լինել նրա հայրը[1]։

Բակեթաթոնը հիմնականում հայտնի է Հույա պալատականի՝ Տիա թագուհու օրոք Էլ–Ամառնայի հարեմի գլխավորի դամբարանի որմնանկարներով[2]։

Բակեթաթոնը Տիա թագուհու հետ պատկերված է երկու ճաշկերութային տեսարաններում։ Տիան նստած է Էխնաթոնի և Նեֆերտիտիի դիմաց։ Պատկերներից նմեկում Բակեթաթոնը նստած է մոր կողքին դրված աթոռակին, իսկ մյուսում՝ կանգնած է նրա կողքին։ Հույայի դամբարանի արևելյան պատին պատկերված է Տիային տաճար առաջնորդող էխնաթոնը և նրանց ուղեկցող Բակեթաթոնը։

Հյուսիսային պատին պատկերված են երկու թագավորական ընտանիքներ։ Աջ կողմում նստած է Ամենհոտեպ III-ը, նրա առաջ՝ Տիան, իսկ Տիայի կողքին՝ Բակեթաթոնը։ Տիայի հետևում պատկերված են երեք սպսուհիները։

Այլընտրանքային նույնականացումներ

Բակեթաթոնի միակ հայտնի տիտղոսը «Արքայի արյունակից դուստր»-ն է։ Հավանաբար նա մահացել է երիտասարդ տարիքում, քանի որ Տիայի մահից հետո նա այլևս չի հիշատակվում պատմական փաստաթղթերում։ Կա կարծիք, որ Բակեթաթոնն ու Ամենհոտեպ III-ի կրտսեր դուստրը՝ Նեբետահը[3], կամ ավագ դուստրը՝ Սիտամոնը, նույն մարդն են[4], բայց այս վարկածը չունի ապացույց։

Ըստ վարկածներից մեկի՝ Բակեթաթոնը Էխնաթոնի և նրա երկրորդ կնոջ՝ Կիյայի դուստրն է։ Նա կարող է լինել այն արքայադուստրը, որը Կիյայի հետ պատկերված է նկարում և որի անունն ավարտվում է աթոնով, բայց ամբողջական անունը չի պահպանվել։ Կիյայի մահից հետո նրա մասին հիշատակությունները հափշտակվել և փոխարինվել են Մերիթաթոնի, Անհեսենամոնի և նրանց դուստրերի՝ Մերիթաթոն-Թաշերիթի և Անհեսենպաատեն-Թաշերիթի անուններով (որոնք, հավանաբար, հորինվել են նկարներում Կիյայի երեխայի տեղը լրացնելու համար)[5]։ Այս վարկածն մասամբ հիմնավորված է այն փաստով, որ Բակեթաթոնը Էլ–Ամառնայի պատկերներում երբեք չի կոչվել փարավոնի քույր, այլ միայն «Արքայի արյունակից դուստր»։ Նա երբեք չի երևում Նեֆերտիտիի դստրերի շուրջ և դրանից կարելի է ենթադրել, որ նա Էխնաթոնի և նրա մյուս կնոջ՝ Կիյայի դուստրն է։ Մոր մահից հետո Բակեթաթոնը կարող էր դաստիարակվել իր տատի՝ Տիայի կողմից[6]։ Գինիները Բակեթաթոնի անունով են պիտակված և 13 տարով թվագրված, ինչը ենթադրում է, որ նա ժառանգել է իր մոր՝ Կիայի հարստությունը[7]։

Գոյություն ունի վարկած, որ չբացահայտված KV35YL մումիան՝ Թութանհամոնի մայրը, կարող է լինել Բակեթաթոնը[8]։

Մշակույթում

  • Միկա Վալտարիի «Սինուհե, եգիպտացի» ստեղծագործության և նրա «Եգիպտացի» էկրանավորման (1954) հերոսուհին։ Վեպում Բակեթաթոնը դառնում է Հորեմհեբի կինը, որը երազում էր բարեկամանալ իշխող դինաստիայի հետ և ճնշվում է իր ամուսնությունից։
  • Մաքս Օվերտոնի վեպերի շարքի կենտրոնական հերոսներից մեկը, որտեղ կարելի է հետևել Ռամզես II-ի կառավարման ժամանակ նրա կյանքին՝ ծնունդից մինչև մահ։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Dorothea Arnold, James P. Allen, Metropolitan Museum of Art Staff The Royal Women of Amarna: Images of Beauty from Ancient Egypt. — New York N.Y.: Metropolitan Museum of Art, 1996. — С. 10. — 193 с. — ISBN 9780870998164
  2. N. de G. Davies III, IV // The rock tombs of El-Amarna. — The Egypt Exploration Society, 1905 (Reprinted 2004). — ISBN 0-85698-160-5
  3. Joyce Tyldesley: Nefertiti — Egypt’s Sun Queen
  4. Nicholas Reeves Echnaton. Der falsche Prophet. — Mainz: Zabern, 2002. — С. 70. — ISBN 3-8053-2828-1
  5. «Ancient History in depth: The End of the Amarna Period». BBC (բրիտանական անգլերեն). www.bbc.co.uk. Վերցված է 2019-03-24-ին.
  6. Kramer, Enigmatic Kiya A Delta-man in Yebu / edited by A. K. Eyma, C. J. Bennett. — Universal-Publishers, 2003.
  7. Jacobus van Dijk A noble lady from Mitanni and other royal favorites from the eighteenth dynasty // Essays on ancient Egypt in honour of Herman te Velde. — Brill, 1997.
  8. Hawass Z, Gad YZ, Ismail S, Khairat R, Fathalla D, Hasan N, Ahmed A, Elleithy H, Ball M, Gaballah F, Wasef S, Fateen M, Amer H, Gostner P, Selim A, Zink A, Pusch CM Ancestry and Pathology in King Tutankhamun's Family (англ.) // JAMA: the Journal of the American Medical Association. — 2010. — doi:10.1001/jama.2010.121 — PMID 20159872.