«Ջանեթ Բրաուն»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Ամերիկացի կենսագիրներ ՀոթՔաթ գործիքով |
ավելացվեց Կատեգորիա:Ամերիկացի գրողներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 27. | Տող 27. | ||
[[Կատեգորիա:Քիմիկոսներ]] |
[[Կատեգորիա:Քիմիկոսներ]] |
||
[[Կատեգորիա:Ամերիկացի կենսագիրներ]] |
[[Կատեգորիա:Ամերիկացի կենսագիրներ]] |
||
[[Կատեգորիա:Ամերիկացի գրողներ]] |
07:55, 24 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ
Ջանեթ Բրաուն | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1934[1] (89 տարեկան) Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մասնագիտություն | գիտության պատմություն, կենսագիր, քիմիկոս և գրող |
Գործունեության ոլորտ | քիմիա և պատմություն |
Ալմա մատեր | Մինեսոտայի համալսարան (1958)[1] և Հանթեր քոլեջ (1956)[1] |
Պարգևներ |
Ջեննեթ Ե. Բրաուն (մայիսի 13, 1934[1], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1][3]), ամերիկացի պաշտոնաթող եղած օրգանական դեղանյութերի քիմիկոս, պատմաբան, հեղինակ:
Կյանք և կրթություն
Բրաունը ծնվել է 1934 թվականին ԱՄՆ-ի Բրոնքս (Նյու-Յորք) քաղաքում և իր ընտանիքի հետ տեղափոխվելուց հետո ընդունվել է Սթաթեն Այլենդի ավագ դպրոց[4][5]: Բրաունը Հանթերի քոլեջում 1956 թվականին քիմիայի ոլորտում բակալավրի աստիճան է ստացել: Նա Հանթերի քիմիայի ծրագրի առաջին կուսրի երկու աֆրոամերիկցիներից մեկն էր[6]: Նա Միննեսոտայի համալսարանում 1958 թվականին օրգանական քիմիայի ոլորտում ստացել է մագիստրոսի աստիճան, դառնալով առաջին աֆրոամերիկացի կինը, ով հասել է այդ աստիճանին[7]:
1980-ական թվականներին Բրաունը Նյու Ջերսի նահանգի Սամմիթ քաղաքից տեղափոխվել նույն նահանգի Հիլբորո քաղաքը:
Գիտական կարիերա
Ստանալով մագիստրոսի աստիճան, Բրաունը որպես քիմիկոս-հետազոտող սկսել է աշխատել ՍԻԲԱ դեղագործական ընկերությունում, որտեղ նա աշխատել է դեղերի մշակման հետազոտական-զարգացման ծրագրերի վրա, որոնք ուղղված էին տուբերկուլյոզի և կոկցիդիոզի բուժմանը: Նա 1969 թվականին տեղափոխվել է Մերկ կազմակերպություն, որտեղ նա շարունակել է աշխատել որպես քիմիկոս-հետազոտող: 1993-2002 թվականներին նա եղել է Նյու Ջերսի Տեխնոլոգիական ինստիտուտի դասախոսը:
Բրաունը զգալի մասնագիտական հմտություններ է դրել բազմազանության և լուսաբանման ծրագրերի համար: Նա աշխատել է Ազգային գիտական հիմնադրամի կոմիտեի կանանց և փոքրամասնությունների համար հավասար հնարավորությունների բաժնում և եղել է Ամերիկայի քիմիական ընկերության Կին քիմիկոսների կոմիտեի պատմաբան[8]: Որպես գիտական պատմաբան, Բրաունը կենսագրական պրոֆիլներ է ներդրել Աֆրոամերիկացիների ազգային կենսագրության ծրագրի համար և հանդիսանում է 2011 թվականի "Աֆրոամերիկացի կին քիմիկոսներ" գրքի հեղինակը, որում գրված է հին աֆրոամերիկացի կին քիմիկոսների մասին[9]:
Մրցանակներ
- 2007 թ., Կին գիտնականների ասոցիացիայի խորհրդի անդամ
- 2009 թ., Glenn e. & Barbara Hodson Ullyot Քիմիայի ժառանգության հիմնադրամի գիտնական
- 2009 թ., Ամերիկայի քիմիական ընկերության մասնագիտական հարաբերություններ բաժնի աշխատակից[10]
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.thehistorymakers.org/biography/jeannette-brown-42
- ↑ https://www.acs.org/funding/awards/acs-award-for-encouraging-disadvantaged-students-into-careers-in-the-chemical-sciences/past-recipients.html
- ↑ «Brown, Jeannette E. (Jeannette Elizabeth), 1934- - LC Linked Data Service (Library of Congress)». id.loc.gov. Վերցված է 2015-11-13-ին.
- ↑ «Making a Difference with Research: Profile of Jeannette Brown». American Chemical Society. 27 Feb 2015. Վերցված է 21 February 2016-ին.
- ↑ «Jeannette Brown». The HistoryMakers African American Oral History Video Collection. Վերցված է 21 February 2016-ին.
- ↑ Grezlla, Paul (March 16, 2012). «Chemical reactions Hillsborough chemist shares pioneering stories of black women». My Central Jersey. Վերցված է 13 November 2015-ին.
- ↑ «Jeanette E. Brown, Chemist, Historian, and author of "African American Women Chemists," to Speak August 18». Berkeley Lab. 30 July 2014. Վերցված է 13 November 2015-ին.
- ↑ «Chemist Becomes Historian». North Jersey Section – American Chemical Society. Վերցված է 13 November 2015-ին.
- ↑ Neal, Sharon L. (2 April 2012). «Black Women, Chemistry Pioneers». Chemical & Engineering News. 90 (14): 46–7.
- ↑ «ACS Fellows». American Chemical Society. Վերցված է 21 February 2016-ին.
|