«Մարկ Տվեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 296. Տող 296.
* Իմ ժամացույցը, Ե․, 1962։ [[Թոմ Սոյերի արկածները]]։ [[Հեքլբերի Ֆինի արկածները|Հեքլբերի Ֆիննի արկածները]], Երևան, 1979։
* Իմ ժամացույցը, Ե․, 1962։ [[Թոմ Սոյերի արկածները]]։ [[Հեքլբերի Ֆինի արկածները|Հեքլբերի Ֆիննի արկածները]], Երևան, 1979։
* Արքայազնը և աղքատը, Երևան, 1980։
* Արքայազնը և աղքատը, Երևան, 1980։
* Թոմ Սոյերը արտասահմանում, Ե., Դարակ, 2019: Թարգմ.՝ [[Անահիտ Ղազախեցյան]], խմբագիր՝ [[Աշոտ Գաբրիելյան]]:
* Թոմ Սոյերը արտասահմանում, Ե., [[Դարակ (հրատարակչություն)|Դարակ]], 2019: Թարգմ.՝ [[Անահիտ Ղազախեցյան]], խմբագիր՝ [[Աշոտ Գաբրիելյան]]:
* Թոմ Սոյերը` խուզարկու, Ե., Դարակ, 2019: Թարգմ.՝ [[Աիդա Հարությունյան]], խմբագիր՝ [[Աշոտ Գաբրիելյան]]:


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

07:02, 22 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ

Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (հունիսի 20, 2019) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Մարկ Տվեն
Mark Twain
Ծննդյան անունանգլ.՝ Samuel Langhorne Clemens
Ծնվել էնոյեմբերի 30, 1835(1835-11-30)[1][2][2][…]
ԾննդավայրՖլորիդա, Մոնրո շրջան, Միսսուրի, ԱՄՆ[3]
Վախճանվել էապրիլի 21, 1910(1910-04-21)[1][2][2][…] (74 տարեկան)
Վախճանի վայրՌեդինգ
ԳերեզմանWoodlawn Cemetery
Գրական անունMark Twain, Sieur Louis de Conte և Thomas Jefferson Snodgrass
Մասնագիտությունլրագրող, վիպասան, ինքնակենսագիր, ուսուցիչ, երգիծաբան, մանկագիր, գրող ճանապարհորդ, ասացվածքների հեղինակ, գիտաֆանտաստիկ գրող, գրող, արձակագիր և հրապարակախոս
Լեզուանգլերեն և գերմաներեն
Քաղաքացիություն ԱՄՆ[4]
ԿրթությունCascadilla School?
Ժանրերպատմական գեղարվեստական գրականություն
Ուշագրավ աշխատանքներՀեքլբերի Ֆինի արկածները և Թոմ Սոյերի արկածները
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Պարգևներ
ԱմուսինՕլիվիա Լանգդոն Կլեմենս
ԶավակներՍյուզի Կլեմենս, Կլարա Կլեմենս և Ջեյն Կլեմենս
Изображение автографа
Մարկ Տվեն Վիքիքաղվածքում
 Mark Twain Վիքիպահեստում

Մարկ Տվեն (անգլ.՝ Mark Twain, իսկական անունը՝ Սեմյուել Լենգհորն Քլեմենս, անգլ.՝ Samuel Langhorne Clemens, նոյեմբերի 30, 1835(1835-11-30)[1][2][2][…], Ֆլորիդա, Մոնրո շրջան, Միսսուրի, ԱՄՆ[3] - ապրիլի 21, 1910(1910-04-21)[1][2][2][…], Ռեդինգ), ամերիկացի գրող, երգիծաբան, լրագրող, հրատարակիչ, դասախոս, հասարակական գործիչ, ամերիկյան գրականության ամենանշանավոր գրողներից մեկը։ Նրա առավել հայտնի ստեղծագործություններից են «Թոմ Սոյերի արկածները» (1876) և «Հեքլբերի Ֆիննի արկածները» (1885)[7]. վերջինս հաճախ կոչվում է «Ամերիկյան մեծ վեպ»։ 20-րդ դարի համաշխարհային գրականության մեջ Տվենը ճանաչվել է որպես դասական, միաժամանակ՝ իսկական ազգային գրող, որը հայտնագործել է այն Ամերիկան, որտեղ ողբերգականը կատակերգականի կողքին է, սարսափելին՝ բանաստեղծականի[8]։

Մարկ Տվենը մեծացել է Միսսուրի նահանգի Հանիբալ քաղաքում, որը հետագայում պատկերել է «Թոմ Սոյերի արկածները» և «Հեքլբերի Ֆիննի արկածները» վեպերում։ Ծառայել է որպես տպագրիչի աշակերտ, ապա աշխատել է որպես գրաշար՝ գրելով հոդվածներ իր ավագ եղբոր՝ Օրայոն Քլեմենսի թերթի համար։ Հետագայում դարձել է լոցման Միսիսիպի գետով նավարկող նավի վրա, ապա մեկնել է արևմուտք՝ Նևադա՝ Օրայոնի մոտ։ Նա հումորով է պատմել հանքարդյունաբերության բնագավառում իր անհաջող փորձի մասին՝ հանդես գալով որպես լրագրող Վիրջինիա Սիթիի Territorial Enterprise թերթի համար[9]։ 1865 թվականին հրատարակված «Նշանավոր ցատկռտող գորտը Կալավերասից» (անգլ.՝ «The Celebrated Jumping Frog of Calaveras County») հումորային պատմվածքի համար հիմք է ծառայել պատմությունը, որ նա լսել էր Կալիֆոռնիայի Էնջելս Քեմփում (անգլ.՝ Angels Camp)՝ Angels հյուրանոցում, որտեղ նա որոշ ժամանակ աշխատել է որպես հանքափոր։ Պատմվածքն արժանացել է համաշխարհային ուշադրության և թարգմանվել ֆրանսերեն[10]։ Մարկ Տվենի սրամտությունն ու սատիրան, որոնք իրենց արտացոլումն էին գտնում նրա արձակ ստեղծագործություններում ու խոսքում, արժանացել են քննադատների ու շրջապատի մարդկանց գովասանքին։ Նրա ընկերների շարքում էին նախագահներ, արտիստներ, արդյունաբերողներ և եվրոպական թագավորական ընտանիքների անդամներ։

Մարկ Տվենը մեծ գումարներ էր վաստակում իր երկերի ու դասախոսությունների շնորհիվ, սակայն նա ներդրումներ էր կատարում այնպիսի ձեռնարկություններում, որոնք անհաջողություն էին կրում՝ կորցնելով մեծ գումարներ. մասնավորապես հայտնի է Paige Compositor մեխանիկական տողաշար մեքենայի անհաջողությունը, որի պատճառը նրա բարդությունն ու անճշտությունն էր։ Այդ անհաջողությունների պատճառով Մարկ Տվենը ստիպված է եղել հայտարարվել սնանկ, սակայն ֆինանսական խնդիրները հաղթահարել կարողացել է միայն Հենրի Հաթլիստոն Ռոջերսի օգնության շնորհիվ։ Նա նախընտրել է վճարել սնանկությունից առաջ ունեցած իր բոլոր պարտքերը, թեև իրավաբանական առումով նման պարտավորություն չի ունեցել։

Մարկ Տվենը ծնվել է Հալլեյի գիսաստղի հայտնվելուց կարճ ժամանակ հետո և կանխատեսել է, որ «կհեռանա նրա հետ միասին»․ նա մահացել է գիսաստղի վերադառնալուց մեկ օր հետո։ Մարկ Տվենին համարել են իր երկրի խոշորագույն երգիծաբան[11], իսկ Վիլյամ Ֆոլքները նրան կոչել է «ամերիկյան գրականության հայր»[12]։

Կենսագրություն

Վաղ կյանք

Սեմյուել Քլեմենս, 15 տարեկան

Մարկ Տվենը ծնվել է 1835 թվականի նոյեմբերի 30-ին Միսսուրի նահանգի Ֆլորիդա գյուղում։ Եղել է Ջեյն (օրիորդական ազգանունը՝ Լեմփթոն, 1803-1890, ծնունդով Կենտուկիից) և Ջոն Մարշալ Քլեմենսների (1798-1847, ծնունդով Վիրջինիայից) ընտանիքի յոթ երեխաներից վեցերորդը։ Նրա ծնողները հանդիպել են հոր՝ Միսսուրի տեղափոխվելուց հետո և ամուսնացել են 1823 թվականին[13][14]։ Մարկ Տվենն ունեցել է կորնական, անգլիական ու շոտլանդա-իռլանդական արմատներ[15][16][17][18]։ Նրա քույրերից ու եղբայրներից չափահասության տարիքի հասել են միայն երեքը՝ Օրայոնը (1825-1897), Հենրին (1838-1858) ու Պամելան (1827-1904)։ Քույրը՝ Մարգարետը (1830-1839), մահացել է, երբ նա երեք տարեկան էր, եղբայրը՝ Բենջամինը (1832-1842), մահացել է երեք տարի անց։ Մյուս եղբայրը՝ Փլեզանթ Հանիբալը (անգլ.՝ Pleasant Hannibal, 1828), մահացել է երեք շաբաթականում[19][20]։

Երբ Մարկ Տվենը եղել է չորս տարեկան, նրա ընտանիքը տեղափոխվել է Միսուրի նահանգի Հանիբալ քաղաք[21], որ նավահանգստային քաղաք է Միսիսիպի գետի ափին և դարձել է «Թոմ Սոյերի արկածները» և «Հեքլբերի Ֆիննի արկածները» վեպերում պատկերված Սենտ-Պիտերսբուրգ քաղաքի նախատիպը[22]։ Այդ ժամանակ ստրկատիրությունն օրինական էր Միսսուրիում, ինչը հետագայում դարձել է գրողի ստեղծագործությունների թեմա։ Նրա հայրը, որ աշխատում էր որպես փաստաբան և դատավոր, մահացել է թոքաբորբից 1847 թվականին, երբ ապագա գրողը տասնմեկ տարեկան էր[23]։ Հաջորդ տարի նա հինգերորդ դասարանից հետո թողել է դպրոցն ու դարձել տպագրիչի աշակերտ[24]։ 1851 թվականին նա սկսել է աշխատել որպես գրաշար՝ միաժամանակ հոդվածներ ու հումորային ակնարկներ գրելով եղբոր՝ Օրայոնի Hannibal Journal թերթի համար։ Տասնութ տարեկանում Մարկ Տվենը հեռացել է Հանիբալից և որպես տպագրիչ աշխատել Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում, Սենթ Լուիսում, Ցինցինատիում՝ միանալով նորաստեղծ Միջազգային տպագրական միությանը, որ տպագրիչների արհեստակցական միություն էր։ Երեկոներն ապագա գրողն զբաղվել է ինքնակրթությամբ՝ գրադարանում գտնելով ավելի լայն տեղեկատվություն, քան կարող էր ստանալ սովորական դպրոցում[25]։

«Կյանքը Միսիսիպիի վրա» (անգլ.՝ «Life on the Mississippi» գրքում Մարկ Տվենը պատկերել է իր պատանեկությունը՝ պնդելով, որ իր ընկերների շրջանում տիրում էր մեկ ձգտում՝ աշխատել շոգենավի վրա.

Լոցմանն ամենահիանալի տեղն էր բոլորի համար։ Լոցմանը նույնիսկ այն աննշան աշխատավարձերի օրերին ստանում էր արքայական աշխատավարձ՝ հարյուր հիսունից մինչև երկու հարյուր հիսուն ամսական, և ոչ մի վճարում չէր անում։

Շոգենավի լոցման Հորացի Ե. Բիքսբին Մարկ Տվենին վերցրել է նավ որպես պատանի լոցման՝ սովորեցնելու նավարկել Նոր Օռլեանից մինչև Սենթ Լուիս 500 դոլարով, որ պետք է վճարվեր սովորելուց հետո նրա ստացած աշխատավարձերից։ Մարկ Տվենը սովորել է նավարկել Միսիսիպիով, ինչպես նաև սովորել է կարդալ գետն ու նրա մշտապես փոփոխվող ջրանցքները, խութերը, ջրի տակ գտնվող խոչընդոտներն ու քարերը, որ կարող էին կործանման պատճառ դառնալ[26]։ Ավելի քան երկու տարի անց նա ստացել է որպես լոցման աշխատելու թույլտվություն։ Այդ աշխատանքին է նա պարտական իր գրական կեղծանվան համար. «mark twain» («նշում երկու» գոռում էին այն ժամանակ, երբ գետի խորությունը երկու ծովային սաժեն էր (12 ֆուտ), ինչը շոգենավի ապահով երթևեկման համար անհրաժեշտ ջրի նվազագույն խորությունն էր[27]։

Սովորելու ընթացքում Սեմյուել Քլեմենսն իր կրտսեր եղբորը՝ Հենրիին, կանչել է իր հետ աշխատելու։ Վերջինս մահացել է 1858 թվականի հունիսի 21-ին, երբ պայթեցվել է իրենց Փենսիլվանիա շոգենավը։ Մարկ Տվենը պնդել է, որ այդ պատահարն ինքը տեսել էր երազում մեկ ամիս առաջ[28]:275, ինչն էլ նրա մեջ հետաքրքրություն է առաջացրել դեպի պարապսիխոլոգիան. նա դարձել է Հոգեբանական հետազոտությունների միության առաջին անդամներից մեկը[29]։ Այդ դեպքի համար մեղքի զգացումը նրան ուղեկցել է իր ողջ կյանքի ընթացքում։ Մարկ Տվենը շարունակել է աշխատել որպես լոցման մինչև քաղաքացիական պատերազմի սկսվելը 1861 թվականին, երբ սահմանափակվել է նավարկությունը Միսիսիպի գետի վրա։ Ռազմական գործողությունների սկսվելուց հետո նա կարճ ժամանակով հաշվառվել է տեղի Կոնֆեդերացիայի միությունում։ Հետագայում նրա գրել է «Անհաջողություն կրած արշավի գաղտնի պատմությունը» (անգլ.՝ «The Private History of a Campaign That Failed») ակնարկը, որում նկարագրել է, թե ինչպես են ինքն ու իր ընկերները երկու շաբաթ եղել Կոնֆեդերացիայի կամավորներ, նախքան իրենց կցրեին[30]։ Դրանից հետո նա մեկնել է Նևադա՝ աշխատելու Օրայոնի մոտ, որը Նևադայի տարածքի քարտուղարն էր։ Իր կյանքի այդ շրջանը նա նկարագրել է իր Roughing It գրքում[31][32]:147։

Ուղևորություններ

Մարկ Տվենը 1867 թվականին

Օրայոնը դարձել էր Նևադայի տարածքի նահանգապետ Ջեյմս Վ. Նայի քարտուղարը 1861 թվականին, և Մարկ Տվենը միացել է նրան։ Եղբայրները փոստակառքով ավելի քան երկու շաբաթ ճանապարհորդել են Մեծ Հարթավայրերում ու Ժայռոտ լեռներում՝ այցելելով մորմոնների համայնք Սոլթ Լեյք Սիթիում։

Մարկ Տվենի ճանապարհորդությունն ավարտվել է Վիրջինիա Սիթիում, որտեղ զբաղվում էին արծաթի արդյունահանությամբ. այնտեղ նա դարձել է հանքափոր Քոմսթոք Լոուդում (անգլ.՝ Comstock Lode)[30], սակայն անհաջողություն է կրել և սկսել աշխատել Վիրջինիա Սիթիի Territorial Enterprise թերթում[33] իր ընկերոջ՝ գրող Դեն Դեքվիլի (անգլ.՝ Dan DeQuille) մոտ։ Այդտեղ էլ առաջին անգամ օգտագործել է իր գրական կեղծանունը, երբ 1863 թվականի փետրվարի 3-ին տպագրել է ճանապարհորդական հումորային հաղորդում «Letter From Carson – re: Joe Goodman; party at Gov. Johnson's; music» վերնագրով և ստորագրել «Մարկ Տվեն»[34]։

Միացյալ Նահանգների արևմուտքում անցկացրած ժամանակաշրջանի մասին նա 1870-71 թվականներին գրել է «Roughing It» ստեղծագործությունը, որ տպագրել է 1872 թվականին։ Էնջելս Քեմփում (Կալավերաս գավառ, Կալիֆոռնիա) լսած մի պատմության հիման վրա նա հետագայում գրել է «Նշանավոր ցատկռտող գորտը Կալավերասից» (անգլ.՝ The Celebrated Jumping Frog of Calaveras County, 1865) ստեղծագործությունը։

1864 թվականին Մարկ Տվենը տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ հանդիպել է այնպիսի գրողների հետ, ինչպիսիք են Ֆրենսիս Բրեթ Հարթն ու Արտեմուս Վարդը։ Հնարավոր է՝ նա ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել գրող Ինա Քուլբրիթի (անգլ.՝ Ina Coolbrith) հետ[35]։

Որպես գրող՝ Մարկ Տվենն իր առաջին հաջողությանը հասել է «Նշանավոր ցատկռտող գորտը Կալավերասից» ստեղծագործության շնորհիվ, որ տպագրվել է 1865 թվականի նոյեմբերի 18-ին Նյու Յորքի The Saturday Press շաբաթաթերթում, և որի շնորհիվ հեղինակը ճանաչում է ձեռք բերել երկրում։ Մեկ տարի անց նա ճանապարհորդել է դեպի Սանդվիչյան կղզիներ (ներկայում՝ Հավայան կղզիներ) որպես Sacramento Union-ի թղթակից։ Պարբերականին ուղարկված նրա նամակները ժողովրդականություն են վայելել և հետագայում հիմք են դարձել նրա առաջին դասախոսությունների համար[36]։

1867 թվականին տեղի թերթը ֆինանսավորել է Մարկ Տվեն ուղևորությունը դեպի Միջերկրական ծով Quaker City նավով, որը ներառում էր ճանապարհորդություն Եվրոպայում և Միջին Արևելքում։ Նա գրել է ճանապարհորդական նամակների ժողովածու, որը հետագայում հիմք է հանդիսացել «Պարզամիտ մարդիկ արտասահմանում» (անգլ.՝ «The Innocents Abroad», 1869) գրքի համար, որը նշանավորել է բանահյուսական հումորի հաղթական մուտքը մեծ գրականություն[8]։ Այդ ճանապարհորդության ընթացքում նա ծանոթացել է ուղևորներից մեկի՝ Չարլզ Լենգդոնի հետ, որը նրան ցույց է տվել իր քրոջ՝ Օլիվիայի նկարը։ Մարկ Տվենը հետագայում պնդել է, որ ինքն առաջին հայացքից սիրահարվել է Օլիվիային։

Միացյալ Նահանգներ վերադառնալուց հետո՝ 1868 թվականին, Մարկ Տվենին առաջարկվել է դառնալ Եյլի համալսարանի Փաթեթ և բանալի (անգլ.՝ Scroll and Key) գաղտնի միության պատվավոր անդամ[37]։

Ամուսնություն և երեխաներ

Մարկ Տվենի տունը Հարթֆորդում (Կոնեկտիկուտ)

Մարկ Տվենն ու Օլիվիա Լենգդոնը նամակագրական կապ են պահել 1868 թվականին։ Աղջիկը մերժել է Մարկ Տվենի կողմից արված ամուսնության առաջին առաջարկությունը, սակայն 1870 թվականի փետրվարին նրանք ամուսնացել են Էլմիրայում (Նյու Յորք)[36], որտեղ Մարկ Տվենը կարողացել է արժանանալ աղջկա սիրուն, ինչպես նաև հաղթահարել նրա հոր դժկամությունը[38]։ Օլիվիա Լենգդոնը սերում էր «հարուստ, բայց լիբերալ ընտանիքից», և նրա միջոցով Մարկ Տվենը ծանոթացել է աբոլիցիոնիստների, «սոցիալիստների, սկզբունքային աթեիստների և կանանց իրավունքների ու սոցիալական հավասարության համար պայքարող ակտիվիստների հետ», որոնց թվում էին Հարիեթ Բիչըր Սթոուն (նրա հարևանը Հարթֆորդում, Կոնեկտիկուտ), Ֆրեդերիկ Դուգլասը և գրող ու ուտոպիստ սոցիալիստ Ուիլյամ Դին Հոուելսը[39], ում հետ ընկերներ են եղել երկար տարիներ։

Գրադարան Մարկ Տվենի տանը

Զույգն ապրել է Բուֆֆալոյում (Նյու Յորք) 1869-1871 թվականներին։ Մարկ Տվենը դարձել է Buffalo Express թերթի համասեփականատեր և աշխատել որպես խմբագիր ու գրող։ Բուֆֆալոյում ապրելու տարիների նրանց որդին՝ Լենգդոնը, մահացել է դիֆթերիայից 19 ամսականում։ Նրանք ունեցել են երեք դուստր՝ Սուսին (1872-1896), Կլարան (1874-1962)[40] և Ջինը (1880-1909)։

Մարկ Տվենն իր ընտանիքը տեղափոխել է Հարթֆորդ (Կոնեկտիկուտ), որտեղ սկսել է տան շինարարությունը 1873 թվականին։ 1870-ական և 1880-ական թվականներին ընտանիքը ամառներն անցկացրել է Էլմիրայում՝ Քվերի ֆերմայում՝ Օլիվիայի քրոջ՝ Սուսան Քրեյնի տանը[41][42]։ 1874 թվականին[41] Սուսանը կառուցել է աշխատասենյակ տնից առանձին, որտեղ Մարկ Տվենը կարող էր հանգիստ ստեղծագործել։ Միևնույն ժամանակ գրողը մշտապես ծխում էր, և Սուսանը չէր ցանկանում, որ նա ծխի իր տանը։

Մարկ Տվենն իր դասական վեպերի մեծ մասը գրել է Հարթֆորդում անցկացրած 17 տարիների (1874-1891) և Քվերի ֆերմայում անցկացրած քսանից ավելի ամառների ընթացքում։ Դրանց թվում են՝ «Թոմ Սոյերի արկածները» (անգլ.՝ The Adventures of Tom Sawyer, 1876), «Արքայազնը և աղքատը» (անգլ.՝ The Prince and the Pauper, 1881), «Կյանքը Միսիսիպիի վրա» (անգլ.՝ Life on the Mississippi, 1883), «Հեքլբերի Ֆիննի արկածները» (անգլ.՝ Adventures of Huckleberry Finn, 1885) և «Կոնեկտիկուտցի Յանկին Արթուր թագավորի արքունիքում» (անգլ.՝ A Connecticut Yankee in King Arthur's Court, 1889)։

Մարկ Տվենի ու Օլիվիայի ամուսնությունը տևել է 34 տարի՝ մինչև Օլիվիայի մահը 1904 թվականին։ Քլեմենս ընտանիքի բոլոր անդամները թաղված են Էլմիրայում՝ Վուդլոն գերեզմանատանը։

Սեր դեպի գիտությունն ու տեխնոլոգիան

Մարկ Տվենը Նիկոլա Տեսլայի լաբորատորիայում, 1894 թվականի սկիզբ

Մարկ Տվենը տարված է եղել գիտությամբ ու գիտական հետազոտություններով։ Նա երկար ժամանակ մտերիմ հարաբերություններ է պահպանել Նիկոլա Տեսլայի հետ, և նրանք երկուսով միասին շատ ժամանակ են անցկացրել Տեսլայի լաբորատորիայում։

Մարկ Տվենն արտոնագրել է երեգ հայտնագործություններ, որոնց թվում էին «Հագուստի կարգավորվող ու անջատվող գոտիների կատարելագործումը» (շալվարակալների փոխարինման համար) և պատմության trivia game-ը[43][44]։ Առևտրային տեսանկյունից առավել հաջողակ էր ինքնասոսնձվող սքրեփբուքը, որի էջերի վրայի չոր սոսինձը պետք էր ուղղակի խոնավացնել օգտագործումից առաջ[43]։ Դրանից վաճառվել է ավելի քան 25,000 օրինակ[43]։

Մարկ Տվենի «Կոնեկտիկուտցի Յանկին Արթուր թագավորի արքունիքում» վեպը (1889) պատմվում է ժամանակակից ԱՄՆ-ում ապրող մի մարդու, որ ճանապարհորդում է ժամանակի մեջ և գիտության բնագավառին վերաբերող իր գիտելիքներն օգտագործում Արթուր թագավորի ժամանակաշրջանի Անգլիայում ժամանակակից տեխնոլոգիաները ներկայացնելու համար։ Սյուժեի կառուցման նման ձևը տարածում է գտել ընդհանուր գիտաֆանտաստիկական արձակի այլընտրանքային պատմություն ենթաժանրում։

1909 թվականին Թոմաս Էդիսոնն այցելել է Մարկ Տվենին Ռեդինգում (Կոնեկտիտուկ) գտնվող իր տանը և նկարահանել ֆիլմ նրա մասին։ Այդ կադրերի մի մասն օգտագործվել է «Արքայազնը և աղքատը» (1909) կարճամետրաժ ֆիլմում։ Դա միակ հայտնի տեսանյութն է, որում նկարահանվել է Մարկ Տվենը[45]։

Տեսանյութ Մարկ Տվենի մասնակցությամբ, 1909

Ֆինանսական դժվարություններ

Իր գեղարվեստական ստեղծագործությունների շնորհիվ Մարկ Տվենը մեծ գումարներ է վաստակել, սակայն շատ փող է կորցրել տարբեր ներդրումների պատճառով։ Նա հիմնականում ներդրումներ է կատարել գյուտերի ու տեխնոլոգիաների բնագավառում և մասնավորապես Paige տողաշար մեքենայի ստեղծման գործում։ Դա հիանալի նախագծված մեխանիկական սարք էր, որ դիտողներին զարմացնում էր իր աշխատանքով, սակայն հակված էր վթարումների։ Մարկ Տվենը $300,000 (ինչը հավասար է $8,000,000՝ հաշվի առնելով ինֆլյացիան) է ծախսել դրա վրա 1880 թվականից մինչև 1894 թվականը[46], սակայն մինչ այն կկատարելագործվեր, ստեղծվել է Linotype-ը, և այն համարվել է հնացած։ Մարկ Տվենը կորցրել է իր գրքերից ստացած գումարի մեծ մասը, ինչպես նաև իր կնոջ ստացած ժառանգության հիմնական մասը[47]։

Մարկ Տվենը գումար է կորցրել նաև իր Charles L. Webster and Company հրատարակչության պատճառով, որն սկզբում հաջողություն է ունեցել Ուլիսես Ս. Գրանթի հուշերի գրքի վաճառքի շնորհիվ, սակայն կարճ ժամանակ անց անհաջողություն է կրել Հռոմի պապ Լևոն XIII-ի կենսագրության հրատարակությունը, որը վաճառվել է 200-ից էլ քիչ օրինակով[47]։

Մարկ Տվենն ու իր ընտանիքը հրաժարվել են Հարթֆորդի իրենց թանկարժեք տնից եկամտի նվազումից հետո և տեղափոխվել Եվրոպա 1891 թվականի հունիսին։ Վիլյամ Մ. Լաֆանը The New York Sun պարբերականից և McClure Newspaper Syndicate թերթն առաջարկել են տպագրել Եվրոպական վեց նամակների շարք։ Մարկ Տվենը, Օլիվիան և նրանց դուստրը՝ Սուսին, առողջական խնդիրներ ունեին, և ենթադրում էին, որ եվրոպական բաղնիքները կարող են օգտակար լինել[48]:175։ Ընտանիքը եղել է հիմնականում Ֆրանսիայում, Գերմանիայում ու Իտալիայում մինչև 1895 թվականի մայիս՝ առավել երկարատև ժամանակ անցկացնելով Բեռլինում (1891/92 ձմեռ), Ֆլորենցիայում (1892/93 աշուն և ձմեռ) ու Փարիզում (1893/94 և 1894/95 ձմեռները և գարունները)։ Այդ ընթացքում Մարկ Տվենը չորս անգամ մեկնել է Նյու Յորք բիզնեսի շարունակական խնդիրների պատճառով։ 1893 թվականի սեպտեմբերին նա օրական 1,50 դոլարով «էժան սենյակ» է վերցրել The Players Club-ում, որը պետք է օգտագործեր մինչև 1894 թվականի մարտ։

Մարի Տվենը կարողացել է բարելավել իր ֆինանսական վիճակն իր գրական երկերի ու դասախոսությունների, ինչպես նաև նոր ընկերոջ օգնության շնորհիվ[49]։ 1893 թվականի աշնանը նա ընկերացել է ֆինանսիստ Հենրի Հաթլիստոն Ռոջերսի հետ, որ Standard Oil նավթային կորպորացիայի տնօրենն էր. նրանց ընկերությունը շարունակվել է հետագա ողջ կյանքի ընթացքում։ Ռոջերսը նրան ստիպել է հայտարարել սնանկության մասին 1894 թվականի ապրիլին, ապա Մարկ Տվենին համոզել է իր գրական երկերի հեղինակային իրավունքները փոխանցել կնոջը, որպեսզի կանխվի դրանց յուրացումը վարկատուների կողմից։ Ռոջերսը նաև իր վրա է վերցրել Մարկ Տվենի փողերի ողջ պատասխանատվությունը, մինչև նա վճարել է իր բոլոր պարտքերը[48]:188։

Մարկ Տվենն ավստրալացի լրագրող Ռոբերտ Սփերոու Սմիթի առաջարկով[50] 1895 թվականի հուլիսին մեկնել է դասախոսությունների մեկամյա համաշխարհային շրջագայության[51], որպեսզի կարողանա վճարել իր բոլոր վարկատուներին, թեև նա իրավաբանական ոչ մի պարտավորություն չուներ դա անելու[52]։ Դա եղել է երկարատև ու դժվարին ճանապարհորդություն, որի ընթացքում նա մեծ մասամբ հիվանդ է եղել հիմնականում մրսելու և կարբունկուլի պատճառով։ Ուղևորության սկզբում նա եղել է Հյուսիսային Ամերիկայում, Բրիտանական Կոլումբիայում, Կանադայում մինչև օգոստոսի երկրորդ կես։ Դրանից հետո նա անցել է Խաղաղ օվկիանոսը։ Հոնոլուլուում (Հավայան կղզիներ) նշանակված դասախոսությունը չեղարկվել է խոլերայի համաճարակի պատճառով[53][48]:188։ Մարկ Տվենը եղել է Ֆիջիում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Շրի Լանկայում, Հնդկաստանում, Մավրիկիոսում և Հարավային Աֆրիկայում։ Հնդկաստանում անցկացրած երեք ամիսները հետագայում հիմք են դարձել «Հետևելով հասարակածին» (անգլ.՝ «Following the Equator») 712 էջանոց գրքի համար։ 1896 թվականի հուլիսի երկրորդ կեսին Մարկ Տվենը վերադարձել է Անգլիա՝ ավարտելով շուրջերկրյա ճանապարհորդությունը, որ սկսել էր տասնչորս ամիս առաջ[48]:188։

Մարկ Տվենի ընտանիքը ևս չորս տարի բնակվել է Եվրոպայում՝ հիմնականում Անգլիայում ու Ավստրիայում՝ (1897 թվականի հոկտեմբերից մինչև 1899 թվականի մայիս)՝ առավել երկար ժամանակ անցկացնելով Լոնդոնում և Վիեննայում։ Կլարան ցանկացել է սովորել դաշնամուր նվագել Վիեննայում՝ Թեոդոր Լեշետիցկու մոտ[48]:192-211։ Սակայն Վիեննայում բժիշկները չեն կարողացել օգնել Ջինին, և ընտանիքը 1899 թվականի գարնանը տեղափոխվել է Լոնդոն՝ հետևելով ամերիկացի լրագրող Փոլթնի Բիգելոուի (անգլ.՝ Poultney Bigelow) խորհրդին, որին բուժել էր շվեդ բժիշկ Ջոնաս Հենրիկ Քելգրենը, որ օստեոպատիկ բժշկությամբ էր զբաղվում Բելգրեյվիայում։ Նրանք ամառն անցկացրել են Քելգրենի առողջարանում, որ գտնվում էր շվեդական Սաննա գյուղում՝ լճի ափին։ Այնտեղից նրանք վերադարձել են աշնանը և բուժումը շարունակել Լոնդոնում, մինչև Մարկ Տվենը երկարատև հարցումների արդյունքում համոզվել է, որ նման բուժում հասանելի է նաև Ամերիկայում[54]։

1900-ական թվականների կեսերին Մարկ Տվենը հյուրընկալվել է թերթի սեփականատեր Հյու Գիլզիան Ռիդի տանը՝ Dollis Hill House, որ տեղակայված էր Լոնդոնի հյուսիսային կողմում։ Մարկ Տվենը գրել է, թե ինքը երբեք չի տեսել այդպիսի մի վայր, որ ունենա այդպիսի գոհացուցիչ տեղադրություն իր հիանալի ծառերով և այն ամենով, ինչը կյանքը դարձնում է հիասքանչ[55]։ 1900 թվականի հոկտեմբերին Մարկ Տվենը վերադարձել է Ամերիկա՝ վաստակած լինելով այնքան գումար, որ կարողանա վճարել բոլոր պարտքերը։ 1900-1901 թվականների ձմռանը նա դարձել է իմպերիալիզմի ամենահայտնի հակառակորդն իր երկրում՝ այդ հարցին անդրադառնալով իր ելույթներում, հարցազրույցներում ու գրական երկերում։ 1901 թվականի հունվարին նա դարձել է Նյու Յորքի հակաիմպերիալիստական լիգայի փոխնախագահ[56]։

Ելույթներ

Մարկ Տվենը մեծ ժողովրդականություն է վայելել որպես հռետոր, ներկայացրել է հումորային ելույթներ՝ նման ներկայիս սթենդ-ափ հումորային համարներին[57]։ Նա վճարովի ելույթներ է ունեցել տարբեր ակումբներում, ներառյալ՝ Authors' Club, Beefsteak Club, Vagabonds, White Friars և Monday Evening Club (Հարթֆորդ)։

1890-ական թվականների վերջին նա ընտրվել է Լոնդոնի Savage Club-ի պատվավոր անդամ։ Երբ նրան ասել են, որ այդ պատվին արժանացել է միայն երեք մարդ, որոնց թվում է Ուելսի արքայազնը, նա պատասխանել է. «Լավ, դա պետք է արքայազնին ստիպի իրեն շատ լավ զգալ»[48]:197։ 1895 թվականին նա այցելել է Մելբուռն և Սիդնեյ դասախոսությունների համաշխարհային շրջագայության շրջանակներում։ 1897 թվականին նա ելույթ է ունեցել Վիեննայի Concordia Press Club-ում որպես հատուկ հյուր։ Իր Die Schrecken der deutschen Sprache («Գերմաներենի սարսափները», անգլ.՝ «The Horrors of the German Language») խորագրով (գերմաներեն)՝ ի մեծ հաճույս լսարանի[32]:50։ 1901 թվականին նա հրավիրվել է ելույթ ունենալու Փրինսթոնի համալսարանի Cliosophic գրական միությունում, որի պատվավոր անդամ է դարձել[58]։

Ուղևորություններ Կանադա

1881 թվականին Մարկ Տվենին պատվել են Մոնրեալում (Կանադա) կազմակերպված հանդիսավոր ճաշկերույթում, որում նա խոսել է հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ[59]։ 1883 թվականին նա կարճ ժամանակով եղել է Օտտավայում, ինչպես նաև 1884 և 1885 թվականներին երկու անգամ այցելել է Տորոնտո ամերիկացի գրող Ջորջ Վաշինգտոն Քեբլի հետ շրջագայության ընթացքում, որ հայտնի է որպես «Տաղանդի երկվորյակներ» շրջագայություն[60][61][62]։

Տորոնտո կատարած ուղևորությունների նպատակն էր Կանադայում և Մեծ Բրիտանիայում ապահովել հեղինակային իրավունքների պաշտպանությունը հրատարակվելիք «Հեքլբերի Ֆիննի արկածները» գրքի համար[62][61], ինչի մասին նա հիշատակել է Մոնրեալ կատարած այցելության ժամանակ։ Օտտավա կատարած ուղևորության նպատակն էր Կանադայում և Մեծ Բրիտանիայում ապահովել հեղինակային իրավունքների պաշտպանությունը «Կյանքը Միսիսիպիի վրա» գրքի համար[61]։ Այդ ժամանակ Տորոնտոյում կատարվել էին նրա գրքի չլիազորված հրատարակություններ, նախքան հեղինակային իրավունքների պաշտպանության միջազգային համաձայնության կնքումը 1891 թվականին[61]։ Դրանք վաճառվում էին ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ Կանադայում՝ հեղինակին զրկելով հոնորարներից։ Նա հաշվել է, որ Բելֆորդ եղբայրների կողմից «Թոմ Սոյերի արկածները» գրքի հրատարակությունն իրեն տվել է 10 հազար դոլարի վնաս։ Նա անհաջող կերպով փորձել է պաշտպանել «Արքայազնը և աղքատը» գրքի հեղինակային իրավունքները 1881 թվականին, երբ մեկնել էր Մոնրեալ[61]։ Ի վերջո նրան խորհուրդ են տվել գրանցել հեղինակային իրավունքը Կանադայում (Կանադայի ու Մեծ Բրիտանիայի համար) նախքան Միացյալ Նահանգներում գրքի հրատարակվելը[62][61]։ Սակայն Կանադայում հեղինակային իրավունքը պետք է գրանցվեր երկրի բնակչի անունով, և նա կարգավորել է այդ հարցերն իր կարճատև ուղևորությունների ընթացքում[62][61]։

Կյանքի վերջին տարիներ և մահ

Իր կյանքի վերջին տարիները Մարկ Տվենն անցկացրել է Մանհեթենում[63]։

Մարկ Տվենն ընկել է խորը դեպրեսիայի մեջ 1896 թվականին, երբ մինինգիտից մահացել է նրա դուստրը՝ Սուսին։ 1904 թվականին մարտի 20-ին մահացել է Օլիվիան, իսկ 1909 թվականի դեկտեմբերի 24-ին՝ Ջինը, ինչն ավելի է խորացրել նրա ընկճվածությունը[24]։ 1909 թվականի մայիսի 20-ին հանկարծակի մահացել է նրա մոտ ընկերը՝ Հենրի Ռոջերսը։ 1906 թվականին Մարկ Տվեն սկսել է տպագրել իր ինքնակենսագրությունը North American Review պարբերականում։ Ապրիլին նա իմացել է, որ իր ընկերը՝ Ինա Քուլբիրթը, կորցրել է իր գրեթե ողջ ունեցվածքը նույն թվականին Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Նրան օգնելու համար Մարկ Տվենը տվել է իր ինքնագրով մի քանի լուսանկարներ, որպեսզի վաճառքից ստացված գումարը հատկացվի Քուլբրիթին։ Նույնպես վերջինիս օգնելու նպատակով Ջորջ Ուորթոն Ջեյմսն այցելել է Մարկ Տվենին Նյու Յորքում և ստեղծել լուսանկարների նոր շարք։ Մարկ Տվենը նշել է, որ դրանցից չորսն իր երբևէ արված լավագույն լուսանկարներն են[64]։

Մարկ Տվենի գունավոր լուսանկարը՝ արված 1908 թվականին նոր մշակված Autochrome Lumiere տեխնոլոգիայով

1906 թվականին Մարկ Տվենը կազմակերպել է ակումբ աղջիկների համար, որոնց համարել է իր սուրոգատ թոռները՝ այն կոչելով Angel Fish և Աքվարիում ակումբ։ Ակումբն ունեցել է տասից տասնվեց տարեկան շուրջ տասներկու անդամ։ Նա նամակագրական կապ է պահպանել այդ աղջիկների հետ և նրանց հրավիրել համերգ, թատրոն կամ խաղեր խաղալու։ 1908 թվականին Մարկ Տվենը գրել է, թե ակումբն իր կյանքի մեծագույն բերկրանքն է[32]:28։ 1907 թվականին նա ծանոթացել է Դորոթի Քվիքի (11 տարեկան) հետ, և նրանց ընկերությունը շարունակվել է ընդհուպ մինչև իր մահը[65]։

Օքսֆորդի համալսարանը 1907 թվականին Մարկ Տվենին շնորհել է գրականության դոկտորի պատվավոր կոչում։

Ծնված լինելով 1835 թվականին Հալլեյի գիսաստղի հայտնվելուց կարճ ժամանակ հետո՝ Մարկ Տվենն 1909 թվականին ասել է[48].

Ես եկել եմ Հալլեյի գիսաստղի հետ 1835 թվականին։ Այն գալիս է նորից հաջորդ տարի, և ես ակնկալում եմ գնալ նրա հետ։ Դա կլինի իմ կյանքի մեծագույն հիասթափությունը, եթե ես չգնամ Հալլեյի գիսաստղի հետ։ Ամենակարողն անկասկած ասել է. «Ահա այստեղ են այս երկու տարօրինակ հրեշները. նրանք եկել են միասին, նրանք պետք է գնան միասին»։

Մարկ Տվենի կանխատեսումը ճիշտ էր. նա մահացել է սրտամկանի ինֆարկտից Ռեդինգում (Կոնեկտիկուտ) 1910 թվականի ապրիլի 21-ին՝ Հալլեյի գիսաստղի՝ Երկրին առավելագույնս մոտենալուց մեկ օր անց։

Մարի Տվենի շիրմաքարը Վուդլոն գերեզմանատանը

Մարկ Տվենի մահվանն լուրն իմանալուց հետո Միացյալ Նահանգների նախագահ Վիլյամ Հովարդ Թաֆտն ասել է[66][67].

{{quote|Մարկ Տվենը հաճույք, իրական ինտելեկտուալ բավականություն է պատճառել միլիոնավոր մարդկանց, և նրա ստեղծագործությունները կշարունակեն բավականություն պատճառել դեռ երկար ժամանակ... Նրա հումորն ամերիկյան է, նա գրեթե նույնքան գնահատված է անգլիացիների ու այլ երկրների բնակիչների կողմից, որքան իր հայրենակիցների։ Նա ստեղծել է ամերիկյան գրականության մնայուն մասը։

Մարկ Տվենի հուղարկավորությունը կատարվել է Նյու Յորքի «Հին աղյուս» երիցական եկեղեցում[68]։ Նա թաղվել է Էլմիրայում (Նյու Յորք)՝ Վուդլոնի գերեզմանատան՝ իր կնոջ ընտանիքին պատկանող տարածքում։ Այնտեղ տեղադրվել է տասներկու ֆուտ բարձրություն ունեցող հուշարձան (երկու սաժեն կամ «նշում երկու», անգլ.՝ mark twain) նրա դստեր՝ Կլարայի կողմից[69]։ Տեղադրվել է նաև ավելի փոքր շիրմաքար։ Նա նախընտրել է դիակիզումը (օրինակ՝ այդ մասին ասվում է «Կյանքը Միսիսիպիի վրա» ստեղծագործության մեջ), սակայն որոշումը թողել է իր ընտանիքի անդամներին։

Մարկ Տվենի ունեցվածքը գնահատվել է $471,000 (այսօր՝ $12,000,000)[70]։

Ստեղծագործություն

Մարկ Տվենն Օքսֆորդի համալսարանի կողմից գրականության դոկտորի աստիճան ստանալու ժամանակ

Իր գրական գործունեությունը Մարկ Տվենն սկսել է հումորային թեթև ստեղծագործություններով։ Երիտասարդ Տվենի երգիծանքը երբեմն դառն է, բայց նրա համաշխարհային ճանաչում գտած պատմվածքների մեծ մասը («Հին ու նոր ակնարկներ», 1875, ժողովածու) համակված է վարակիչ կենսուրախությամբ։ 1875 թվականին «Ատլանտիկ մանթլի» («Atlantic Monthly») ամսագրում տպագրել է ակնարկներ («Հին ժամանակները Միսիսիպիի վրա»), 1876 թվականին հրատարակել է «Թոմ Սոյերի արկածները», 1884 թվականին՝ «Հեքլբերի Ֆիննի արկածները» զավեշտական և մարդասիրական վեպերը, 1883 թվականին՝ «Կյանքը Միսիսիպիի վրա» գիրքը, որոնցում նկատելի է անցյալի և ժամանակակից Ամերիկայի միջև եղած անջրպետը։ Տվենին հուզել է միջնադարի խնդիրը։ Անցյալի հիերարխիկ հասարակությունը, որ խռովում էր նրա դեմոկրատական էությունը, նրան պատկերանում էր գրոտեսկային տեսքով։ 1882 թվականին հրատարակվել է Տվենի «Արքայազնը և աղքատը» (հայերեն առաջին անգամ հրատարակվել է «Իշխանն ու աղքատը» վերնագրով 1893 թվականին) վիպակը, որտեղ այլաբանական պատումը կրքոտությամբ մերժում է սոցիալական առանձնաշնորհումների ու միջնապատերի աշխարհը։ Մարտական երանգ ունի Տվենի «Կոնեկտիկուտցի Յանկին Արթուր թագավորի արքունիքում» (1889, հայերեն հրատարակությունը՝ 1970) սուր ծաղրերգական վեպը։ Գրողի կյանքի վերջին երկու տասնամյակներին գրված բազմաթիվ էջեր համակված են դառնության զգացումով («Պարզամիտ Ուիլսոնը», 1894)։ Նոր ժամանակաշրջանի խոշորագույն հումորիստ Տվենը նաև սիրված մանկագիր է։ Նրա ստեղծագործությունը լայն արձագանք է գտել հայ իրականության մեջ։ Դեռևս 19-րդ դարի դարի 90-ական թվականներին Տվենի բազմաթիվ պատմվածքներ թարգմանվել և տպագրվել են հայ պարբերական մամուլում («Արձագանք», «Մուրճ», «Տարազ» և այլն), գրվել են հոդվածներ նրա կյանքի ու գրական գործունեության մասին[8]։

Մարկ Տվենի ստեղծագործությունների ամբողջական ցանկի կազմումը դժվարացնում է այն հանգամանքը, որ նա ստեղծել է մեծ թվով երկեր (դրանք հաճախ ոչ հայտնի պարբերականներում) և օգտագործել մի քանի գրական կեղծանուններ։ Դրանից բացի, գրողի ելույթների ու դասախոսությունների մեծ մասը կորել է կամ չի ձայնագրվել, այդ պատճառով էլ նրա աշխատությունների ցանկի ամբողջացումը շարունակվում է։ Օրինակ, ուսումնասիրողները գրողի տպագրված երկերից վերագտել են 1995 և 2015 թվականներին[47][71]։

Լրագրություն և ուղեգրություններ

Մարկ Տվենը գրում էր Վիրջինիա Սիթիի Territorial Enterprise թերթի համար 1863 թվականին, երբ հանդիպել է այդ պարբերականի մրցակից Virginia Daily Union թերթի խմբագիր փաստաբան Թոմ Ֆիտչին, ով հայտնի էր որպես «Խաղաղ օվկիանոսի արծաթալեզու հռետոր» (անգլ.՝ «silver-tongued orator of the Pacific»)[72]:51։ Վերջինիս է Մարկ Տվենը պարտական գրելու վերաբերյալ «առաջին իսկապես օգտակար դասի» համար. «Երբ ես առաջին անգամ սկսեցի դասախոսություններ կարդալ, ինչպես նաև իմ առաջին ստեղծագործություններում իմ միակ մտադրությունն էր հումորի հիմք դարձնել այն ամենը, ինչ ես տեսնում և լսում էի»[73]։ 1866 թվականին նա ներկայացրել է Սանդվիչյան կղզիների մասին իր դասախոսությունը Նևադայի Ուոշո քաղաքում[74]։ Ֆիտչը նրան ասել է.

Քլեմենս, քո դասախոսությունը հոյակապ էր։ Այն պերճախոս էր, սրտաշարժ, անկեղծ։ Կյանքում ես երբեք չէի լսել նկարագրական պատմության այդքան հոյակապ հատված։ Բայց դու թույլ տվեցիր մի աններելի մեղք, աններելի մեղքը։ Դա այն մեղքն է, որ դու երբեք չպետք է կրկնես։ Ամենապերճախոս նկարագրությունը, որով դու լսարանին խիստ հետաքրքրել էիր, դու ավարտեցիր ահավոր հիասթափությամբ, որ զրոյացրեց այն իսկապես հիանալի տպավորությունը, որ դու գործել էիր։

Տնակը, որտեղ Մարկ Տվենը գրել է «Նշանավոր ցատկռտող գորտը Կալավերասից» պատմվածքը, Ջեքես Հիլ, Թուալեմ շրջան (Կալիֆոռնիա)

Այդ օրերին է Մարկ Տվենը դարձել Sagebrush դպրոցի գրող և հետագայում հայտնի էր, որպես այդ ժանրի ամենահայտնի ներկայացուցիչ[76]։ Նրա առաջին հայտնի գրական ստեղծագործությունը դարձել է «Նշանավոր ցատկռտող գորտը Կալավերասից» պատմվածքը, որ տպագրվել է New York Saturday Press պարբերականում 1865 թվականի նոյեմբերի 18-ին։ Մարկ Տվենի՝ հայտնի դառնալուց հետո Սակրամենտո միությունը (Sacramento Union) հանձնարարել է գրել նամակներ իր ճանապարհորդությունների մասին։ Առաջին ուղևորությունը, որ նա կատարել է այդ աշխատանքի շրջանակներում, եղել է Ajax շոգենավով ուղևորությունը դեպի Սանդվիչյան կղզիներ իր առաջին ճանապարհորդության ժամանակ։ Այդ ընթացքում նա նամակներ է ուղարկել հրատարակչություն, որոնք նախատեսված էին տպագրության համար և ներկայացնում էին իր փորձը՝ համեմված հումորով։ Այդ նամակների շնորհիվ Սան Ֆրանցիսկոյի Alta California թերթը նրան նշանակել է ճանապարհորդող թղթակից Սան Ֆրանցիսկոյից Պանամայի ջրանցքով Նյու Յորք ուղևորվելու համար։

1867 թվականի հունիսի 8-ին նա մեկնել է հինգամսյա ուղևորության Quaker City հածանավով, և այդ ճանապարհորդության արդյունքում գրվել է «Պարզամիտ մարդիկ արտասահմանում, կամ Նոր ուխտագնացների առաջընթացը» (անգլ.՝ «The Innocents Abroad or The New Pilgrims' Progress») ստեղծագործությունը։ 1872 թվականին նա հրատարակել է ճանապարհորդական գրականության իր երկրորդ երկը՝ Roughing It, որում ներկայացնում է իր ճանապարհորդությունը Միսուրիից Նևադա, իր հետագա կյանքն արևմտյան Ամերիկայում և իր այցելությունը Հավայի։ Գրքում ծաղրվում է ամերիկյան ու արևմտյան հասարակությունն այնպես, ինչպես «Պարզամիտ մարդիկ արտասահմանում» գրքում քննադատվում են Եվրոպայի ու Միջին Արևելքի տարբեր երկրներ։ Նրա հաջորդ ստեղծագործությունը, որ կոչվում է «Ոսկեզօծ դարաշրջան։ Այսօրվա պատմությունը» (անգլ.՝ «The Gilded Age: A Tale of Today»), վեպ գրելու նրա առաջին փորձն է։ Այն նաև Մարկ Տվենի՝ համահեղինակությամբ գրված միակ ստեղծագործությունն է՝ ստեղծված իր հարևանի՝ Չարլզ Դադլի Ուորների հետ։

Մարկ Տվենի հաջորդ երկը, որում ներկայացված է նրա կյանքը Միսիսիպի գետով նավարկելու ընթացքում, կոչվում է «Հին ժամանակները Միսիսիպիի վրա» (անգլ.՝ «Old Times on the Mississippi»): Այն ակնարկների ժողովածու է, որ հրատարակվել են Atlantic Monthly պարբերականում 1875 թվականին և արտահայտում են նրա հիասթափությունը ռոմանտիզմից[77]։ «Հին ժամանակները Միսիսիպիի վրա» ստեղծագործությունը դարձել է սկզբնակետ «Կյանքը Միսիսիպիի վրա» երկի համար։

Թոմ Սոյեր և Հեքլբերի Ֆինն

Մարի Տվենի ամենահայտնի ստեղծագործություններից է «Թոմ Սոյերի արկածները» վեպը, որը հիմնված է Հանիբալում անցկացրած իր մանկության տարիների վրա։ Թոմ Սոյերի կերպարն ստեղծվել է հեղինակի ու նրա դպրոցական ընկերներ Ջոն Բրիգսի ու Ուիլ Բոուենի նմանությամբ։ Գրքում երկրորդական դերով հանդես է գալիս Հեքլբերի Ֆիննը, որի կերպարի համար հիմք է ծառայել Մարկ Տվենի մանկության ընկեր Թոմ Բլանքենշիփը (անգլ.՝ Tom Blankenship

«Արքայազնը և աղքատը» վեպն այնքան էլ լավ ընդունելություն չի գտել, չնայած սյուժեն ներկայում տարածված է կինոյում ու գրականության բնագավառում։ Գրքում պատմվում է երկու տղաների մասին, որոնք ծնվել են նույն օրը և ֆիզիկապես նման են, սակայն պատկանում են սոցիալական տարբեր շերտերի։ Հանգամանքների բերումով նրանք տեղերով փոխվում են։ Մարկ Տվենն սկսել է գրել «Հեքլբերի Ֆիննի արկածները» վեպը (որի ավարտելու հետ կապված մշտական խնդիրներ են եղել)[78] և ավարտին է հասցրել «Թափառաշրջիկն արտասահմանում» (անգլ.՝ «A Tramp Abroad») գիրքը, որում ներկայացրել է իր ճանապարհորդությունները Կենտրոնական և Հարավային Եվրոպայում։

«Հեքլբերիի Ֆիննի արկածները» վեպի հրատարակությամբ հաստատվել է Մարկ Տվենի՝ որպես ամերիկյան նշանավոր գրողի ունեցած համբավը։ Ոմանք այն կոչել են առաջին ամերիկյան մեծ վեպ, և գիրքն ընդգրկվել է պարտադիր ընթերցանության ցանկում Միացյալ Նահանգների շատ դպրոցներում։ «Հեքլբերի Ֆիննի արկածները» վեպը «Թոմ Սոյերի արկածները» վեպի շարունակությունն է, սակայն գրված է ավելի լուրջ տոնով, քան իր նախորդը։ Վեպի չորս հարյուր ձեռագիր էջերը գրվել են 1876 թվականի կեսերին՝ Թոմ Սոյերի մասին վեպի հրատարակումից անմիջապես հետո։ Հեքլբերի Ֆիննի մասին պատմող վեպի վերջին՝ հինգերորդ մասը վեճերի տեղիք է տվել։ Էռնեստ Հեմինգուեյը վեպի մասին ասել է.

Եթե դուք կարդում եք այդ, դուք պետք է կանգ առնեք այնտեղ, որտեղ նեգր Ջիմին գողանում են տղաներից։ Դա իրական ավարտն է։ Մնացածը միայն սուտ է։

Նույն էսսեում Հեմինգուեյը գրել է.

Ողջ ամերիկյան ժամանակակից գրականությունը ծագում է Մարկ Տվենի մեկ գրքից, որ կոչվում է «Հեքլբերի Ֆինն»։

[79]

«Հեքլբերի Ֆիննի արկածները» վեպն ավարտելիս Մարկ Տվենը գրել է «Կյանքը Միսիսիպիի վրա» ստեղծագործությունը, որն, ինչպես նշվում է, խիստ ազդել է վեպի վրա[47]։ Ճանապարհորդական երկում հեղինակը ներկայացնում է Միսիսիպի գետով նավարկելու վերաբերյալ իր հուշերն ու 22 տարվա ընդմիջումից հետո ձեռք բերած նոր տպավորությունները։ Այդ երկում էլ նա պատմում է, որ «Մարկ Տվեն» գոռում էին այն ժամանակ, երբ նավն ապահով ջրում էր, որի խորությունը կազմում էր երկու սաժեն (12 ֆուտ կամ 3,7 մետր)։

Ուշ շրջանի ստեղծագործություններ

Մարկ Տվենը տպագրել է նախագահ Ուլիսես Ս. Գրանթի հուշերն իր նորաստեղծ տպագրատանը՝ Charles L. Webster & Company, որի համասեփականատերն էր Չարլզ Լ. Վեբստերը[80]։

Այդ ժամանակ նա գրել է «Անհաջողություն կրած արշավի գաղտնի պատմությունը» (անգլ.՝ «The Private History of a Campaign That Failed») The Century Magazine-ի համար։ Այն պատմում է Քաղաքացիական պատերազմի ժամանակ Կոնֆեդերացիայի ոստիկանությունում Մարկ Տվենի անցկացրած երկու շաբաթվա մասին։ Հաջորդ ստեղծագործությունը՝ «Կոնեկտիկուտցի Յանկին Արթուր թագավորի արքունիքում» (անգլ.՝ «A Connecticut Yankee in King Arthur's Court»), գրված է պատմական արձակի նույն ոճով, ինչ «Արքայազնը և աղքատը» երկը։ «Կոնեկտիկուտցի Յանկին Արթուր թագավորի արքունիքում» ստեղծագործությունը ցույց է տալիս քաղաքական ու սոցիալական նորմերի անհեթեթ լինելը՝ դրանք ներկայացնելով Արթուր թագավորի արքունիքում։ Գիրքը Մարկ Տվենն սկսել է գրել 1885 թվականի դեկտեմբերին, ապա մի քանի ամսվա ընդմիջում է կատարել մինչև 1887 թվականի ամառ և ավարտել է 1889 թվականի գարնանը։

Մարկ Տվենի հաջորդ մեծամասշտագ ստեղծագործությունը «Անխելք Վիլսոնը» (անգլ.՝ «Pudd'nhead Wilson») երկն է, որ նա գրել է շտապելով, քանի որ փորձում էր կանխել սնանկությունը։ 60,000 բառից կազմված այդ վեպը Մարկ Տվենը գրել է 1893 թվականի նոյեմբերի 12-ից մինչև դեկտեմբերի 14-ը[47]։ Քննադատները հեղինակի շտապողականությանն են վերագրել վեպի վատ կառուցված լինելն ու սյուժեի մշտական խզումները։ Այս ստեղծագործության մեջ նույնպես պատմվում է նույն օրը ծնված երկու տղաների մասին, որոնք փոխվում են իրենց տեղերով, ինչպես «Արքայազնը և աղքատը» վեպում։ Այն առաջին անգամ տպագրվել է Century Magazine ամսագրում։ Առանձին գրքով հրատարակվելիս վերնագրվել է «Անխելք Վիլսոնը», իսկ լրիվ վերնագիրն է՝ «Անխելք Վիլսոնի ողբերգությունն ու արտասովոր երկվորյակների կատակերգությունը» (անգլ.՝ «The Tragedy of Pudd'nhead Wilson and the Comedy of The Extraordinary Twins»)[47]։

Գրողի հաջորդ ստեղծագործությունը, որ կոչվել է «Անձնական հուշեր Ժաննա դ'Արկի մասին» (անգլ.՝ «Personal Recollections of Joan of Arc»), նվիրված է հեղինակի կնոջը։ Նա ասել է, որ այդ ստեղծագործությամբ ինքն ամենաշատն է հպարտանում, չնայած այն քննադատնություններին, որ ստացել է դրա համար։ Այդ գիրքը գրելը եղել է նրա մանկության երազանքը, և նա պնդել է, թե ինքը դեռահասության տարիներին գտել է ձեռագիր, որում մանրամասն ներկայացված էր Ժաննա դ'Արկի կյանքը[47]։ Այս գիրքը ևս ստեղծվել է հեղինակի տպագրական բիզնեսը փրկելու նպատակով, և չնայած նրա ֆինանսական խորհրդատու Հենրի Հաթլիստոն Ռոջերսը մերժել է այդ գաղափարը, գիրքն այնուամենայնիվ տպագրվել է։

Հաշիվները վճարելու և բիզնես նախագծերը շարունակելու նպատակով Մարկ Տվենն սկսել է գրել հոդվածներ և մեկնաբանություններ, սակայն դա բավական չի եղել։ Նա սնանկության մասին հայտարարություն է տվել 1894 թվականին։ Այդ ֆինանսական դժվարությունների ընթացքում նա թերթերում տպագրել է գրախոսություններ, որպեսզի կարողանա ծայրը ծայրին հասցնել։ Նա ծաղրել է Ֆենիմոր Կուպերին իր հոդվածում, որ վերնագրել է «Ֆենիմոր Կուպերի գրական հանցանքները» (անգլ.՝ «Fenimore Cooper's Literary Offenses»)։ Նա սկսել է չափազանց բացահայտ քննադատել այլ գրողների ու քննադատների՝ առաջարկելով, որ Կուպերի աշխատանքները գովելուց առաջ Թոմաս Լոունսբերին, Բրանդեր Մեթյուզն ու Ուիլկի Քոլինզը գոնե կարդան դրանցից մի քանիսը[81]։

Ջորջ Էլիոթը, Ջեյն Օսթինը և Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը նույնպես քննադատվել են Մարկ Տվենի կողմից՝ սկսած մոտ 1890 թվականից մինչև նրա մահը[82]։ Նա մի շարք նամակներում ու էսսեներում նշել է, թե ինչն է ինքը համարում «որակյալ ստեղծագործություն»։ Նա շեշտը դնում է սեղմության, բառընտրության արդյունավետության և ռեալիզմի վրա. նա բողոքում է, օրինակ, որ Կուպերի «Գազանորսը» վեպը ռեալիստական է, սակայն ունի որոշակի թերություններ։ Այնուամենայնիվ, հենց Մարկ Տվենի ստեղծագործությունները հետագայում քննադատվել են անընդհատության («Հեքլբերի Ֆիննի արկածները») և կազմակերպվածության («Անխելք Վիլսոնը») բացակայության համար։

Մարկ Տվենի կինը մահացել է 1904 թվականին, երբ զույգն ապրում էր Ֆլորենցիայում՝ Villa di Quarto-ում։ Որոշ ժամանակ անց նա հրատարակել է մի քանի ստեղծագործություններ, որոնք ստուգել էր իր կինը, որ ամուսնական ողջ կյանքի ընթացքում եղել է նրա դե ֆակտո խմբագիրն ու քննադատը։ «Խորհրդավոր անծանոթը» ստեղծագործությունը հավանաբար ամենահայտնի երկն է, որ պատկերում է սատանայի այցը երկիր։ Այդ ստեղծագործությունը չի տպագրվել հեղինակի կենդանության օրոք։ Այն ունեցել է ձեռագիր երեք տարբերակ, որ ստեղծվել են 1897 և 1905 թվականների միջև և հայտնի են որպես Հանիբալի, Էսելդորֆի ու Տպագրական խանութի տարբերակներ։ Սկզբում տպագրվել է դրանց խառը տարբերակը, և միայն վերջերս են հասանելի դարձել Մարկ Տվենի ստեղծած օրիգինալ տարբերակները

Մարկ Տվենի վերջին ստեղծագործությունն իր ինքնակենսագրությունն է, որ գրի է առնվել նրա թելադրելով։ Առաջին հատորը, որ ներառել է ավելի քան 736 էջ, տպագրվել է Կալիֆոռնիայի համալսարանի կողմից 2010 թվականի նոյեմբերին՝ հեղինակի մահվանից հարյուր տարի անց, ինչպես ինքն է ցանկացել[83][84]։ Շուտով այն անսպասելիորեն[85] դարձել է բեսթսելլեր[86], ինչի շնորհիվ Մարկ Տվենը դարձել է այն քիչ հեղինակներից մեկը, որի նոր բեսթսելլերները հրատարակվել են 19-րդ, 20-րդ և 21-րդ դարերում։

Գրաքննություն

Մարկ Տվենի ստեղծագործությունները ենթարկվել են նաև գրաքննության։ Ըստ Ստյուարտի՝ նրա ստեղծագործությունները արգելել են հիմնականում կրոնական կազմակերպություններ։ 1905 թվականին Բրուքլինի հանրային գրադարանն արգելել է Մարկ Տվենի «Հեքլբերի Ֆիննի արկածները» և «Թոմ Սոյերի արկածները» ստեղծագործությունները ներկայացնել մանկական բաժնում դրանց լեզվի պատճառով[87]։

Հայացքներ

Հասակ առնելուն զուգահեռ Մարկ Տվենի հայացքները դարձել են ավելի ծայրահեղական։ Իր ընկերոջը՝ գրող Ուիլյամ Դին Հոուելսին ուղղված նամակում 1887 թվականին նա խոստովանել է, որ իր հայացքները փոխվել ու զարգացել են կյանքի ընթացքում՝ հղում կատարելով իր ամենասիրելի ստեղծագործություններից մեկին.

Երբ ես ավարտեցի Քարլայլի «Ֆրանսիական հեղափոխությունը» 1871 թվականին, ես ժիրոնդիստ էի, ամեն անգամ, երբ ես կարդում եմ այն դրանից հետո, ես կարդում եմ տարբեր կերպ, ազդվելով ու փոխվելով քիչ առ քիչ կյանքի ու միջավայրի կողմից... և հիմա ես ևս մեկ անգամ վայր եմ դնում գիրքը և խոստովանում, որ ես Սանկյուլոտ եմ։ Եվ ոչ թե անգույն, թույլ Սանկյուլոտ, այլ Մարատը։

Հակաիմպերիալիստ

Նախքան 1899 թվականը Մարկ Տվենը եղել է մոլի իմպերիալիստ։ 1860-ական թվականների վերջին և 1870-ական թվականների սկզբին նա հանդես է եկել հօգուտ ամերիկյան հետաքրքրությունների Հավայան կղզիներում[90]։ Նա ասել է, թե Իսպանիայի դեմ 1898 թվականի պատերազմը եղել է «ամենաարժանի» պատերազմը, որ երբևէ մղվել է[91]։ 1899 թվականին, սակայն, նա փոխել է իր հայացքները։ 1900 թվականի հոկտեմբերի 16-ին նա New York Herald թերթում նա Ֆիլիպինա-ամերիկյան պատերազմին վերաբերող համատեքստում նկարագրել է իր հայացքների փոփոխությունը որպես անցում հակաիմպերիալիզմի։

Ես կուզեի, որ ամերկյան արծիվը ճչա Խաղաղ օվկիանոսի վրա... Ինչո՞ւ չտարածել նրա թևերը Ֆիլիպինների վրա, հարցնում էի ես ինձ։ Ես ասացի ինձ. «Այստեղ այն մարդիկ են, որ տառապել են երեք դար։ Մենք կարող ենք նրանց դարձնել նույնքան ազատ, որքան մենք ենք, տալ նրանց կառավարություն և իրենց սեփական երկիրը, Ամերիկյան Սահմանադրության մանրանկարը նավարկության դնենք Խաղաղ օվկիանոսում, ստեղծել բոլորովին նոր մի հանրապետություն, որ իր տեղը կզբաղեցնի աշխարհի ազատ ժողովուրդների շարքում։ Ինձ թվում էր, թե դա մեծ խնդիր է, որին բախվել ենք։

Բայց ես մտածեցի ավելի շատ դրանից հետո, ու ուշադրությամբ կարդացի Փարիզի պայմանագիրը [որով ավարտվել է Իսպանա-ամերիկյան պատերազմը], և ես տեսա, որ մենք պատրաստվում ենք ոչ թե ազատագրել, այլ մեզ ենթարկել Ֆիլիպինների ժողովրդին։ Մենք այնտեղ գնացել ենք նվաճելու, ոչ թե փրկելու։
Դա, ինչպես ինձ է թվում, մեզ համար հաճույք կլիներ, ու մեր պարտքն է ազատել այդ ժողովրդին, և նրանց թույլ տալ իրենց ներքին հարցերը լուծել իրենց ուզածով։ Եվ այդ պատճառով էլ ես հակաիմպերիալիստ եմ։ Ես դեմ եմ, որ արծիվն իր մագիլները դնի ցանկացած ուրիշ երկրի վրա։

Բռնցքամարտիկի ապստամբության ժամանակ Մարկ Տվենն ասել է, թե «Բռնցքամարտիկը հայրենասեր է, նա սիրում է իր երկիրն ավելի շատ, քան այլ մարդկանց երկրները։ Ես նրան հաջողություն եմ մաղթում»[94]։

1901 թվականից՝ Եվրոպայից վերադառնալուց կարճ ժամանակ հետո, մինչև իր մահը 1910 թվականին, Մարկ Տվենը եղել է Ամերիկյան հակաիմպերիալիստական լիգայի փոխնախագահը[95], որը դեմ էր Ֆիլիպինների բռնակցմանը Միացյալ Նահանգների կողմից և ուներ «տասնյակ հազարավոր անդամներ»[39]։ Նա գրել է բազմաթիվ քաղաքական պամֆլետներ այդ կազմակերպության համար։ «Պատահար Ֆիլիպիններում» (անգլ.՝ «Incident in the Philippines») պամֆլետը, որ տպագրվել է հեղինակի մահվանից հետո՝ 1924 թվականին, վերաբերում էր Մորո խառնարանի կոտորածին, որի ժամանակ սպանվել են վեց հարյուր մորոներ[96]։ Հակաիմպերիալիստական թեմային վերաբերող և նախկինում ուշադրության չարժանացած նրա աշխատանքներից շատերը առանձին գրքով առաջին անգամ հրատարակվել են 1992 թվականին[95]։

Մարկ Տվենը քննադատաբար է վերաբերվել նաև այլ երկրներում տիրող իմպերիլիզմին։ Following the Equator-ում Մարկ Տվենն ատելություն է արտահայտում բոլոր շերտերի իմպերիալիզմի նկատմամբ և դատապարտում այն[39]։ Նա խիստ քննադատել է եվրոպական իմպերիալիստներին, մասնավորապես Սեսիլ Ռոուդին, որ էականորեն ընդլայնել էր Բրիտանական կայսրությունը, և Բելգիայի թագավոր Լեոպոլդ II-ին[39]։ «Լեոպոլդ թագավորի մենախոսությունը» (անգլ.՝ «King Leopold's Soliloquy») խայթող քաղաքական սատիրա է նրա գաղութի՝ Կոնգոյի ազատ պետության մասին։ Վրդովվեցուցիչ շահագործումների ու գրոտեսկային չարաշահումների մասին հաղորդումները հանգեցրել են միջազգային լայնամասշտաբ բողոքների 1900-ական թվականների սկզբին, որը հավանաբար եղել է առաջին խոշորամասշտաբ շարժումը հանուն մարդու իրավունքների պաշտպանության։ Լեոպոլդի ռետին հավաքողները ենթարկվում էին տանջանքների, խեղվում ու սպանվում, քանի դեռ շարժումը Բրյուսելին չէր ստիպել դադարեցնել դա[97][98]։

Ֆիլիպինա-ամերիկյան պատերազմի ժամանակ Մարկ Տվենը գրել է «Պատերազմի աղոթք» («անգլ.՝ The War Prayer») պացիֆիստական կարճ պատմվածքը, որում ասվում է, թե հումանիզմն ու քրիստոնեության քարոզած սերը համատեղելի չեն պատերազմի հետ։ Այն տպագրության է ներկայացվել Harper's Bazaar ամսագրում, սակայն վերջինս 1905 թվականի մարտի 22-ին մերժել է պատմվածքը որպես «ոչ այնքան հարմար կանանց ամսագրի համար»։ Ութ օր անց Մարկ Տվենն գրել է իր ընկերոջը՝ Դենիել Քարտեր Բիրդին, որի համար կարդացել էր պատմվածքը. «Չեմ կարծում, թե աղոթքը կտպագրվի իմ ժամանակներում։ Մեռածներից բացի ոչ ոքի թույլ տրված չէ ասել ճշմարտությունը» (անգլ.՝ «I don't think the prayer will be published in my time. None but the dead are permitted to tell the truth»)։ Քանի որ գրողը հատուկ պայմանագիր ուներ Harper & Brothers-ի հետ, նա չէր կարող այդ ստեղծագործությունը տպագրել այլ պարբերականում, և այն մնացել է անտիպ մինչև 1923 թվականը։ Այն հրատարակվել է որպես Վիետնամի պատերազմի դեմ բողոքողների նյութ[39]։

Մարկ Տվենը խոստովանել է, որ սկզբում ինքը համակրել է Ֆրանսիական հեղափոխության առավել չափավոր ժիրոնդիստներին, ապա ավելի ծայրահեղական Սանկյուլոտներին՝ իրեն նմանեցնելով Մարատին։ Նա սատարել է ռուս հեղափոխականներին ընդդեմ ռեֆորմիստների՝ պնդելով, որ ցարից պետք է ազատվել բռնի ուժով, որովհետև խաղաղ միջոցները չեն գործի[99]։ Հեղափոխության վերաբերյալ իր հայացքները նա արտահայտել է հետևյալ կերպ.

Ես, ինչպես ասում են, հեղափոխական եմ իմ համակրանքներով, ի ծնե, ըստ դաստիարակության ու սկզբունքորեն։ Ես միշտ հեղափոխականների կողմից եմ, որովհետև երբեք հեղափոխություն չէր լինի, եթե չլինեին ճնշող ու անտանելի պայմանները, որոնց դեմ պետք է ապստամբել։

Քաղաքացիական իրավունքներ

Մարկ Տվենը եղել է ստրկատիրության վերացման ու ստրուկներին ազատություն շնորհելու աներեր կողմնակից և նույնիսկ ասել է. «Լինքոլնի հայտարարությունը... ոչ միայն ազատութուն տվեց սևամորթ ստրուկներին, այլև ազատեց սպիտակամորթներին նույնպես»[101]։ Նա պնդում էր, որ ոչ սպիտակամորթները արդարադատության չեն արժանանում Միացյալ Նահանգներում և ասել է. «Ես տեսել եմ, թե ինչպես է ճնշվում ու դաժան վերաբերմունքի ենթարկվում չինացին... բայց երբեք չեմ տեսել, որ չինացին դատարանում պաշտպանվի այն անարդարություններից, որ արվել են նրա հանդեպ»[102]։ Գրողը վճարել է առնվազն մեկ սևամորթի ուսման վարձը Եյլի իրավունքի դպրոցում սովորելու համար, ինչպես նաև մեկ այլ սևամորթի համար, որը պետք է հաճախեր հարավային համալսարան ու դառնար նախարար[103]։

Մարկ Տվենի՝ տարբեր ռասաների նկատմամբ համակրանքն իր արտահայտությունը չի գտել ամերիկյան հնդկացիների մասին նրա վաղ ստեղծագործություններում: 1870 թվականին նա գրել է.

Նրա սիրտը ստի, դավաճանության ու ստորության և դիվական բնազդների աղբահոր է։ Նրա համար երախտագիտությունն անհայտ զգացմունք է, և երբ մեկը նրան բարություն է անում, անվտանգ կլինի դեմքով շրջվել դեպի նա, որպեսզի վարձատրությունը չլինի մեջքը խրված նետը։ Նրանից լավություն ընդունելը նշանակում է պարտք վերցնել, որ դու երբեք չես կարողանալու փոխհատուցել, մինչև չսնանկանաս։ Հասարակության տականքներ։

«Ֆենիմոր Կուպերի գրական հանցանքները» էսսեում Մարկ Տվենը գրել է[81]. «Ոչ, մյուս հնդկացիները չեն նկատի սա, սակայն Կուպերի հնդկացիները չեն նկատում ոչինչ։ Կուպերը կարծում է, թե նրանք հրաշալի արարածներ են ուշադրության արժանացնելու համար, սակայն նա գրեթե միշտ սխալվում է իր հնդկացիների վերաբերյալ։ Նրանց մեծ միայն մի հազվադեպ ողջամիտ մարդ կա (անգլ.՝ «No, other Indians would have noticed these things, but Cooper's Indians never notice anything. Cooper thinks they are marvelous creatures for noticing, but he was almost always in error about his Indians. There was seldom a sane one among them»)[105]։ Հետագայում «Հետևելով հասարակածին» (անգլ.՝ «Following the Equator», 1897) ուղեգրությունում Մարկ Տվենը նշում է, որ ամբողջ աշխարհում գաղութացված երկրներում «վայրենիները» սպիտակամորթների կողմից արժանացել են ամենադաժան վերաբերմունքի, ինչպիսիք են «թալանը, ստորացումը և դանդաղ, դանդաղ սպանելն աղքատության ու սպիտակ մարդու վիսկիի միջոցով»։ Նա եզրակացնում է, թե այս աշխարհում շատ զավեշտներ կան, և դրանցից մեկն էլ այն է, որ «սպիտակ մարդը մտածում է, թե ինքը պակաս վայրենի է, քան մյուս վայրենիները»[106]։ Արևմտյան Հնդկաստանին նվիրված խոսքում Մարկ Տվենը նշել է. «Որքանով ես կարող եմ դատել, ոչինչ չի խնայվել մարդու կամ բնության կողմից Հնդկաստանը ամենաարտասովոր երկիրը դարձնելու համար, որ արևն այցելում է իր պտույտների ընթացքում։ Որտեղ ամեն մի տեսարան հաճույք է պատճառում, և միայն մարդն է նողկալի»[107]։

Մարկ Տվենը նաև կանանց իրավունքների նվիրված պաշտպան է ու կանանց ընտրական իրավունքի համար պայքարի ակտիվ մասնակից։ Մարկ Տվենի «Votes for Women» ելույթը, որում նա պնդում է, որ ընտրական իրավունք տրվի կանանց, համարվում է ամենահայտնիներից մեկը պատմության մեջ[108]։

Հելեն Քելլերը Մարկ Տվենի աջակցության շնորհիվ շարունակել է սովորել քոլեջում և հրատարակել իր գործերը՝ չնայած հաշմանդամությանն ու ֆինանսական դժվարություններին։

Աշխատանք

Մարկ Տվենը հիացմունքով է խոսել գետերով նավարկման արդյունաբերության ոլորտում գործող միությունների մասին «Կյանքը Միսիսիպիի վրա» երկում, որը տասնամյակներ անց կարդացվել է միության սրահներում[109]։ Նա սատարել է աշխատանքային շարժումների, մասնավորապես ամենակարևոր միություններից մեկին՝ Աշխատանքի ասպետներին[39]։ Իր ելույթում նա ասել է.

Ովքե՞ր են հարստահարողները։ Քչերը. թագավորը, կապիտալիստները և մի բուռ այլ կեղեքիչներ ու ղեկավարներ։ Ովքե՞ր են հարստահարվողները։ Շատերը. աշխարհի ժողովուրդները, կարևոր մարդիկ, բանվորները, նրանք, որոնք ստեղծում են հացը, որ ուտում են թույլերն ու ծույլերը։

Կրոն

Մարկ Տվենը պրեսբիտերական էր[111]։ Նա քննադատել է կազմակերպված կրոններն ու Քրիստոնեության որոշ տարրեր իր կյանքի վերջում։ Նա, օրինակ, գրել է. «Եթե Քրիստոսն այստեղ եղած լիներ, ապա հիմա միակը, որ մենք չէին լինի, քրիստոնյան է» («անգլ.՝ If Christ were here now there is one thing he would not be – a Christian»)[112]։ 19-րդ դարում Ամերիկայում տիրող հակակաթոլիկական տրամադրվածության պայմաններում Մարկ Տվենը գրել է, թե ինքը «դաստիարակվել է որպես թշնամի այն ամենին, ինչը կաթոլիկական է»[113]։ Հասուն տարիքում գրողը մասնակցել է կրոնական բանավեճերի ու ներկա գտնվել պատարագների, կրոնի վերաբերյալ նրա հայացքները փոխվել են իր սիրելի մարդկանց մահվան ու իր մահկանացու լինելու գիտակցման ազդեցությամբ[114]։

Մարկ Տվենը սովորաբար խուսափել է հրատարակել իր ամենավիճարկելի[115] կարծիքները կրոնի վերաբերյալ իր կենդանության օրոք, և դրանք հայտնի են դարձել ավելի ուշ տպագրված էսսեներից ու պատմվածքներից։ 1880-ական թվականներին «Ութսունականների երեք հայտարարություններ» (անգլ.՝ «Three Statements of the Eighties») էսսեում Մարկ Տվենը գրում է, թե ինքը հավատում է ամենակարող Աստծուն, բայց ոչ այնպես, ինչպես ներկայացված է Աստվածաշնչում։ Նա պնդում էր, որ «Աստծո բարությունը, արդարությունն ու գթասրտությունն արտացոլված են Իր գործերում», բայց և «տիեզերքը կառավարում են խիստ ու անխախտ օրենքները», որոնք որոշում են «մանր հարցեր», օրինակ՝ թե ով կմահանա համաճարակից[116]։

Այլ դեպքերում նա խոսել կամ գրել է դեիստների խիստ հայացքներին հակառակ, օրինակ՝ բացահայտորեն հայտարարելով, որ հավատում է Նախախնամությանը[117]։ 1890-ական թվականներին գրված ավելի ուշ ստեղծագործություններում նա պակաս լավատես է Աստծո բարության վերաբերյալ՝ պնդելով, թե եթե «մեր Արարիչը նույնքան ամենակարող է բարու ու չարի համար, Նա ողջամիտ չէ»։ Այլ դեպքերում նա ենթադրել է, թե Աստված աշխարհն իր բոլոր տանջանքներով ստեղծել է ինչ-որ հատուկ նպատակի համար, սակայն մյուս կողմից նա անտարբեր է մարդկության նկատմամբ, որոնք չափազանց մանր ու աննշան են Նրա ուշադրությանն արժանանալու համար[118]։

1901 թվականին Մարկ Տվենը քննադատել է միսիոներ Վիլյամ Սքոթ Ամենտի (1851-1909) գործողությունները, որովհետև նա ու այլ միսիոներներ գումար էին հավաքել Չինաստանի հպատակներից 1900 թվականին Բռնցքամարտիկի ապստամբությունից հետո։ Մարկ Տվենի պատասխանը տպագրվել է North American Review պարբերականում 1901 թվականի փետրվարին. այն վերնագրված է «Խավարում նստած մարդուն» (անգլ.՝ «To the Person Sitting in Darkness») և վերաբերում է իմպերիալիզմի օրինակներին Չինաստանում, Հարավային Աֆրիկայում ու Միացյալ Նահանգների կողմից Ֆիլիպինների օկուպացմանը[119]։ Հաջորդ հոդվածը՝ «Իմ միսիոներ քննադատներին» («To My Missionary Critics») տպագրվել է The North American Review-ում 1901 թվականի ապրիլին։ Դրանում նա աներեր կերպով շարունակում է իր քննադատությունը, սակայն Ամենտի փոխարեն այն արդեն ուղղված է նրա միսիոներական ղեկավարությանը՝ Օտարերկրյա առաքելությունների գծով լիազորների ամերիկյան խորհրդին (անգլ.՝ American Board of Commissioners for Foreign Missions)[120]։

Մարկ Տվենի մահվանից հետո նրա ընտանիքը թաքցրել է մի շարք գործեր, որոնցում հատկապես արտահայտված էր անհարգալից վերաբերմունք ավանդական կրոնի նկատմամբ։ Դրանցից է «Նամակներ Երկրից» (անգլ.՝ «Letters from the Earth») երկը, որ հրատարակվել է 1962 թվականին[121]։ Հակակրոնական «Խորհրդավոր անծանոթը» (անգլ.՝ «The Mysterious Stranger») երկը հրատարակվել է 1916 թվականին, իսկ քրիստոնեությունը ծաղրող «Փոքրիկ Բեսին» (անգլ.՝ «Little Bessie») պատմվածքն առաջին անգամ հրատարակվել է 1972 թվականին Mark Twain's Fables of Man ժողովածուում[122]։

Մարկ Տվենը փող է հանգանակել Նևադայում 1864 թվականին պրեսբիտերական եկեղեցի կառուցելու համար[123]։

Մարկ Տվենն ստեղծել է Ժաննա դ'Արկի ակնածալից կերպարը, որով տարված էր քառասուն տարի և որն ուսումնասիրել է տասներկու տարի, իսկ գրելու վրա ծախսել է երկու տարի[124]։ 1900, ինչպես նաև 1908 թվականներին նա պնդել է. «Ես սիրում եմ «Ժաննա դ'Արկն» իմ գրքերից ամենաշատը, այն լավագույնն է»[124][125]։

Նրանք, ովքեր լավ են ճանաչել Մարկ Տվենին իր կյանքի վերջում, պատմել են, որ նա շատ էր հետաքրքրվում հանդերձյալ կյանքով։ Նրա դուստրը՝ Կլարան, ասում է. «Երբեմն նա հավատում էր, որ մահը վերջ է դնում ամեն ինչին, սակայն ավելի հաճախ հավատացած էր, որ հետո էլ կյանք կա» (անգլ.՝ «Sometimes he believed death ended everything, but most of the time he felt sure of a life beyond»)[126]։

Կրոնի վերաբերյալ գրողի ամենաանկեղծ հայացքներն իրենց արտացոլումն են գտել նրա վերջին երկում՝ «Մարկ Տվենի ինքնակերսագրությունում», որի հրատարակությունն սկսվել է 2010 թվականի նոյեմբերին՝ հեղինակի մահվանից հարյուր տարի անց։ Դրանում նա աասել է[127].

Մերը սարսափելի կրոն է։ Աշխարհի նավատորմները կարող էին ապահով լողալ այն անմեղ արյան մեջ, որ այն թափել է։

Մարկ Տվենը եղել է մասոն[128][129]։ Նա պատկանել է Բևեռային աստղի № 79 A.F.&A.M. օթյակին, որ հիմնադրվել է Սենթ Լուիսում։ 1861 թվականի մայիսի 22-ին նա դարձել է աշակերտ, հունիսի 12-ին՝ ենթավարպետ, իսկ հուլիսի 10-ին՝ վարպետ մասոն։

Մարկ Տվենը երկու օրով այցելել է Սոլթ Լեյք Սիթի, որտեղ հանդիպել է Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու անդամներին։ Նրանք գրողին տվել են Մորմոնի գիրքը[130]։ Մարկ Տվենը հետագայում Roughing It երկում այդ գրքի մասին գրել է, թե այն ձանձրալի երևակայական պատմություն է Հին և Նոր Կտակարանների օրինակով[131][132]։

Կենդանահերձություն

Մարկ Տվենը դեմ է եղել իր ժամանակներում կատարկող կենդանահերձությանը։ Նրա բողոքն ունեցել է ոչ թե գիտական, այլ էթնիկական հիմքեր։ Մասնավորապես իր դեմ լինելու պատճառ նա համարել է ցավը, որ պատճառում են կենդանիներին[133][134].

Ինձ հետաքրքիր չէ իմանալ, թե արդյոք կենդանահերձությունը տալիս է մարդկային ցեղի համար օգտակար արդյունքներ, թե ոչ․․․ Ցավը, որ այն պատճառում է կենդանիներին առանց նրանց համաձայնության, դրա նկատմամբ իմ թշնամության հիմքն է և ինձ համար թշնամության արդարացման հիմնավոր պատճառ՝ առանց հաշվի առնելու ավելին։

Գրական կեղծանուններ

Նախքան Մարկ Տվեն գրական կեղծանունը գրողն օգտագործել է տարբեր կեղծանուններ։ Նախքան 1863 թվականը հումորային ու պատկերավոր էսքիզները նա ստորագրել է Ջոշ (Josh)։ Դրանից բացի նա օգտագործել է Թոմաս Ջեֆերսոն Սնոդգրաս (Thomas Jefferson Snodgrass) գրական կեղծանունը երգիծական նամակների շարքն ստորագրելու համար[135]։

Նա գրել է, որ իր հիմնական գրական կեղծանունը գալիս է այն տարիներից, երբ նա աշխատում էր Միսիսիպիի վրա նավարկող նավի վրա, որտեղ երկու սաժենը ջրի այն խորությունն էր, որտեղ նավը կարող է անվտանգ նավարկել։ «Twain» բառը երկու բառի արխայիկ ձևն է[136]. նավաստիները գոռում էին «մարկ տվեն» (անգլ.՝ mark twain, հայերեն՝ նշում երկու

Մարկ Տվենի ծաղրանկարը՝ ստեղծված Լեսլի Ուորդի կողմից Vanity Fair ամսագրի համար, 1908

Իր գրական կեղծանվան մասին Մարկ Տվենը գրել է «Կյանքը Միսիսիպիի վրա» ստեղծագործությունում։ Սակայն այդ հիմնավորումը կասկածի տակ է դրվել մի շարք ուսումնասիրողների կողմից[137]։ Սեմյուել Քլեմենսն ինքը գրել է, թե Մարկ Տվենը ոմն կապիտան Իսայա Սելերսի գրական կեղծանունն էր, որը գետին վերաբերող լուրեր էր տպագրում New Orleans Picayune-ում։ 1869 թվականին նա մահացել է, և ինքը վերցրել է նրա կեղծանունը՝ առանց թույլտվություն հարցնելու[138]։

Սպիտակ կոստյում

Թեև Մարկ Տվենը հաճախ պատկերվում է սպիտակ կոստյումով, սակայն ժամանակակից պատկերացումներն այն մասին, թե նա սպիտակ կոստյում է հագել իր ողջ կյանքի ընթացքում, հիմնավորված չեն։ Փաստերը վկայում են, որ նա սկսել է սպիտակ կոստյումներ հագնել դասախոսությունների ժամանակ իր կնոջ՝ Օլիվիայի մահվանից հետո 1904 թվականին։ Սակայն կան նաև փաստեր, որոնք վկայում են, որ նա սպիտակ կոստյում հագել է նաև 1904 թվականից առաջ։ 1882 թվականին նա իր լուսանկարը, որում ինքը սպիտակ կոստյումով է և որն իր ձեռքով էր մակագրել, ուղարկել է տասնութամյա Էդվարդ Բոկին, որ հետագայում դարձել է Ladies Home Journal-ի հրատարակիչ։ Ի վերջո այն դարձել է գրողի այցեքարտը, որի մասին տարածվել են տարբեր պատմություններ (օրինակ՝ երբ նա սպիտակ ամառային կոստյում է հագել Կոնգրեսի լսումների ժամանակ, որ եղել են ձմռանը)[47]։ «Մարկ Տվենի հանրագիտարանում» (անգլ.՝ «The Mark Twain Encyclopedia») նշված է, որ Մարկ Տվենը սպիտակ կոստյում չի հագել իր կյանքի վերջին երեք տարիների ընթացքում, բացառությամբ մի ճաշկերույթի, որի ժամանակ ինքը ելույթ է ունեցել[139]։

Երկեր

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Carnegie Hall linked open data — 2017.
  4. http://web.archive.org/web/20170324042709/http://jeugdliteratuur.org/auteurs/mark-twain
  5. https://nevadapress.com/about-us/hall-of-fame/mark-twain/
  6. https://library.unr.edu/nevada-writers-hall-of-fame/inductees
  7. World Book Encyclopedia. Chicago, USA: World Book, Inc. 1999.
  8. 8,0 8,1 8,2 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 12, խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 1986, էջ 70։
  9. Thomson, David, In Nevada: The Land, The People, God, and Chance, New York: Vintage Books, 2000. 0-679-77758-X p. 35
  10. Mark Twain, The Jumping Frog: In English, Then in French, and Then Clawed Back into a Civilized Language Once More by Patient, Unremunerated Toil, illustrated by F. Strothman, New York and London, Harper & Brothers, Publishers, MCMIII, pp. 64–66.
  11. «Obituary (New York Times)». Վերցված է 2009-12-27-ին.
  12. Jelliffe, Robert A. (1956). Faulkner at Nagano. Tokyo: Kenkyusha, Ltd.
  13. "Inventing Mark Twain". 1997. The New York Times.
  14. Kaplan, Fred (October 2007). «Chapter 1: The Best Boy You Had 1835–1847». The Singular Mark Twain. Doubleday. ISBN 0-385-47715-5. Cited in «Excerpt: The Singular Mark Twain». About.com: Literature: Classic. Վերցված է 2006-10-11-ին.
  15. Jeffrey L. (Ed) Egge. The Pennsylvania Genealogical Magazine, Volume 41. էջ 1.
  16. Michelle K Smith (December 31, 2014). «Mark Twain's ancestor was "witchfinder general" in Belfast trial».
  17. Kathryn Stelmach Artuso. Transatlantic Renaissances: Literature of Ireland and the American South. էջ 5.
  18. Lyman Horace Weeks. Genealogy Volume 1-2; a weekly journal of American ancestry. էջ 202.
  19. Powers, Ron (2006). Mark Twain: A Life. Free Press.
  20. «Welcome to the Mark Twain House & Museum - Clemens Family Tree». www.marktwainhouse.org. Վերցված է 2017-08-17-ին.
  21. «Mark Twain, American Author and Humorist». Վերցված է 2006-10-25-ին.
  22. Lindborg, Henry J. Adventures of Huckleberry Finn. Արխիվացված է օրիգինալից November 1, 2009-ին. Վերցված է 2006-11-11-ին. {{cite encyclopedia}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  23. «John Marshall Clemens». State Historical Society of Missouri. Վերցված է 2007-10-29-ին.
  24. 24,0 24,1 «Biography of Mark Twain». Վերցված է October 28, 2017-ին.
  25. Philip S. Foner, Mark Twain: Social Critic (New York: International Publishers, 1958), p. 13, cited in Helen Scott's "The Mark Twain they didn't teach us about in school" (2000) in the International Socialist Review 10, Winter 2000, pp. 61–65, at [1]
  26. Clemens, Samuel L. Life on the Mississippi, pp. 32, 37, 45, 57, 78, Harper & Brothers, New York and London, 1917.
  27. «Nautical Dictionary, Glossary and Terms directory: Search Results». www.seatalk.info. Վերցված է 2017-08-17-ին.
  28. Smith, Harriet Elinor, ed. (2010). Autobiography of Mark Twain: Volume 1. University of California Press. ISBN 978-0-520-26719-0.
  29. For a further account of Twain's involvement with parapsychology, see Blum, Deborah, Ghost Hunters: William James and the Search for Scientific Proof of Life After Death (Penguin Press, 2006).
  30. 30,0 30,1 «Mark Twain Biography». The Hannibal Courier-Post. Վերցված է 2008-11-25-ին.
  31. Clemens, Samuel L. Roughing It, p. 19, American Publishing Company, Hartford, CT, 1872. 0-87052-707-X.
  32. 32,0 32,1 32,2 J. R. Lemaster (1993). The Mark Twain Encyclopedia. Taylor & Francis. ISBN 9780824072124.
  33. Comstock Commotion: The Story of the Territorial Enterprise and Virginia City News, Chapter 2.
  34. «Mark Twain quotations».
  35. Dickson, Samuel. Isadora Duncan (1878–1927). The Virtual Museum of the City of San Francisco. Վերցված է July 9, 2009-ին.
  36. 36,0 36,1 «Samuel Clemens». PBS:The West. Վերցված է 2007-08-25-ին.
  37. Mark Twain; Edgar Marquess Branch; Michael B. Frank; Kenneth M. Sanderson (January 1, 1990). Mark Twain's Letters: 1867–1868. Books.google.com. ISBN 9780520906075.
  38. «Concerning Mark Twain». The Week : a Canadian journal of politics, literature, science and arts. 1 (11): 171. February 14, 1884. Վերցված է April 26, 2013-ին.
  39. 39,0 39,1 39,2 39,3 39,4 39,5 Scott, Helen (Winter 2000). «The Mark Twain They Didn't Teach Us About in School». 10. International Socialist Review: 61–65. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  40. «Mrs. Jacques Samossoud Dies; Mark Twain's Last Living Child; Released 'Letters From Earth'». New York Times. November 21, 1962. «San Diego, Nov. 20 (UPI) Mrs. Clara Langhorne Clemens Samossoud, the last living child of Mark Twain, died last night in Sharp Memorial Hospital. She was 88 years old.»
  41. 41,0 41,1 «Twain's Home in Elmira». Elmira College Center for Mark Twain Studies. Արխիվացված է օրիգինալից July 29, 2014-ին. Վերցված է May 1, 2011-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  42. Hal Bush (Christmas 2010). «A Week at Quarry Farm». The Cresset, A review of literature, the arts, and public affairs, Valparaiso University. Վերցված է May 1, 2011-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  43. 43,0 43,1 43,2 «Mark Twain Granted His First Patent on December 19, 1871». United States Patent and Trademark Office. December 18, 2001.
  44. J. Niemann, Paul (November 2004). Invention Mysteries (Invention Mysteries Series). Horsefeathers Publishing Company. էջեր 53–54. ISBN 0-9748041-0-X.
  45. The Only Footage of Mark Twain in Existence - Smithsonian.com, Վերցված է 2017-01-13-ին
  46. «Mark Twain House website – Paige Compositor page». Marktwainhouse.org. Վերցված է 2010-12-30-ին.
  47. 47,0 47,1 47,2 47,3 47,4 47,5 47,6 47,7 Kirk, Connie Ann (2004). Mark Twain – A Biography. Connecticut: Greenwood Printing. ISBN 0-313-33025-5.
  48. 48,0 48,1 48,2 48,3 48,4 48,5 48,6 Albert Bigelow Paine. «Mark Twain, A Biography». Վերցված է November 25, 2014-ին.
  49. Lauber, John. The Inventions of Mark Twain: a Biography. New York: Hill and Wang, 1990.
  50. Shillingsburg, M. "Smythe, Robert Sparrow (1833–1917)". Australian Dictionary of Biography. Canberra: Australian National University. Retrieved August 30, 2013.
  51. Barbara Schmidt. «Chronology of Known Mark Twain Speeches, Public Readings, and Lectures». marktwainquotes.com. Վերցված է February 7, 2010-ին.
  52. Cox, James M. Mark Twain: The Fate of Humor. Princeton University Press, 1966.
  53. Rasmussen, R. Kent (2007). Critical Companion to Mark Twain: A Literary Reference to His Life and Work. New York: Facts on File. էջ 723. ISBN 0-8160-6225-0.
  54. Ober, K. Patrick (2003). Mark Twain and Medicine: Any Mummery Will Cure. Columbia: University of Missouri Press. էջեր 153–161. ISBN 0-8262-1502-5.
  55. «History of Dollis Hill House». Dollis Hill House Trust. 2006. Վերցված է 2007-07-03-ին.
  56. Zwick, Jim (2002). «Mark Twain and Imperialism». In Shelley Fisher Fishkin (ed.). A Historical Guide to Mark Twain. New York: Oxford University Press. էջեր 240–241. ISBN -0-19-513293-9. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |editorlink1= (օգնություն)
  57. Judith Yaross Lee, "Mark Twain as a Stand-up Comedian", The Mark Twain Annual (2006) #4 pp 3–23
  58. «Mark Twain at Princeton». Twainquotes.com. Վերցված է 2013-12-07-ին.
  59. «Mark Twain in Montreal». twainquotes.com. New York Times. Վերցված է 2 January 2017-ին.
  60. «The Genial Mark». University of Virginia Library. Toronto Globe. Վերցված է 2 January 2017-ին.
  61. 61,0 61,1 61,2 61,3 61,4 61,5 61,6 Roberts, Taylor. «Mark Twain in Toronto, Ontario, 1884-1885». JSTOR. Mark Twain Journal. Վերցված է 2 January 2017-ին.
  62. 62,0 62,1 62,2 62,3 «Mark Twain in Toronto». Toronto Reference Library Blog. Վերցված է 2 January 2017-ին.
  63. Oleksinski, Johnny. Find out if New York’s greatest writers lived next door. The New York Post April 14, 2017, https://nypost.com/2017/04/14/find-out-if-new-yorks-greatest-writers-lived-next-door/ Accessed April 14, 2017
  64. TwainQuotes.com The Story Behind the A. F. Bradley Photos, Retrieved on July 10, 2009.
  65. New York Times, March 16, 1962, DOROTHY QUICK, POET AND AUTHOR: Mystery Writer Dies – Was Friend of Mark Twain
  66. Esther Lombardi, about.com. «Mark Twain (Samuel Langhorne Clemens)». Վերցված է 2006-11-01-ին.
  67. «Mark Twain is Dead at 74. End Comes Peacefully at His New England Home After a Long Illness». The New York Times. April 22, 1910. «Danbury, Connecticut, April 21, 1910. Samuel Langhorne Clemens, "Mark Twain", died at 22 minutes after 6 to-night. Beside him on the bed lay a beloved book – it was Carlyle's French Revolution – and near the book his glasses, pushed away with a weary sigh a few hours before. Too weak to speak clearly, he had written, "Give me my glasses", on a piece of paper.»
  68. «Mark Twain's funeral». Twainquotes.com. Վերցված է 2008-12-04-ին.
  69. «Elmira Travel Information». Go-new-york.com. Վերցված է 2010-12-30-ին.
  70. "Mark Twain Estate About Half Million", New York Times, 1911-07-15. Retrieved 2014-05-08.
  71. Nicky Woolf. «Mark Twain stories, 150 years old, uncovered by Berkeley scholars». the Guardian.
  72. Baskin, R. N. (Robert Newton); Madsen, Brigham D. (2006). Reminiscences of early Utah : with, Reply to certain statements by O. F. Whitne. Salt Lake City: Signature Books. էջ 281. ISBN 978-1-56085-193-6.
  73. Henderson, Archibald (1912). «The Humorist». Mark Twain. New York: Frederick A. Stokes Company. էջ 99.
  74. Gary Scharnhorst, ed. (November 28, 2010). Twain in His Own Time: A Biographical Chronicle of His Life, Drawn from Recollections, Interviews, and Memoirs by Family, Friends, and Associates (first ed.). University of Iowa Press. էջ 290. ISBN 978-1-58729-914-8. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  75. DeQuille, Dan; Twain, Mark (July 1893). «Reporting With Mark Twain». The Californian Illustrated Magazine. Արխիվացված է օրիգինալից May 11, 2011-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  76. «The Sagebrush School Nevada Writers Hall of Fame 2009». University of Nevada, Reno. October 28, 2009. Արխիվացված է օրիգինալից January 4, 2014-ին. Վերցված է February 26, 2012-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  77. Reading the American Novel 1865 – 1914 G. R. Thompson; John Wiley & Sons, February 7, 2012; 462 pages; p. 29
  78. Powers, Ron (2005). Mark Twain: A Life. New York: Free Press. էջեր 471–473. ISBN 978-0-7432-4899-0.
  79. The Green Hills of Africa, Chapter 1.
  80. «American Experience – People & Events: Samuel Langhorne Clemens, 1835–1910». PBS. Վերցված է 2007-11-28-ին.
  81. 81,0 81,1 Twain, Mark. Fenimore Cooper's Literary Offenses. From Collected Tales, Sketches, Speeches and Essays, from 1891–1910. Edited by Louis J. Budd. New York: Library of America, 1992.
  82. Feinstein, George W (January 1948). «Twain as Forerunner of Tooth-and-Claw Criticism». Modern Language Notes. 63 (1): 49–50. doi:10.2307/2908644. JSTOR 2908644.
  83. "After keeping us waiting for a century, Mark Twain will finally reveal all" The Independent 23 May 2010 Retrieved May 29, 2010
  84. "Dead for a Century, He's Ready to Say What He Really Meant" The New York Times 9 July 2010. Retrieved July 9, 2010.
  85. «Mark Twain's Big Book». NY Times. November 26, 2010. Վերցված է 2010-11-27-ին. «an enormous hit, apparently much to the surprise of its publisher»
  86. Schuessler, Jennifer. «Hardcover Nonfiction – List». NY Times.
  87. Murray, Stuart A. P. "The Library: An Illustrated History", New York: Skyhorse Publishing, 2012, p. 189.
  88. Frederick Anderson, ed., A Pen Warmed Up in Hell: Mark Twain in Protest (New York: Harper, 1972), p. 8, cited in Helen Scott's "The Mark Twain they didn't teach us about in school" (2000) in International Socialist Review 10, Winter 2000, pp. 61–65
  89. «Mark Twain's Letters 1886-1900». Mark Twain Classic Literature Library. Վերցված է 8 January 2015-ին.
  90. David Zmijewski, "The Man in Both Corners: Mark Twain the Shadowboxing Imperialist", Hawaiian Journal of History, 2006, Vol. 40, pp. 55–73
  91. Paine, ed. Letters 2:663; Ron Powers, Mark Twain: a life (2005) p. 593
  92. From Andrew Jay Hoffman, Inventing Mark Twain: The Lives of Samuel Langhorne Clemens (New York: William Morrow, 1997), cited in Helen Scott's "The Mark Twain they didn't teach us about in school" (2000) in International Socialist Review 10, Winter 2000, pp. 61–65
  93. «Mark Twain Home, An Anti-Imperialist» (PDF). New York Herald. October 16, 1900. էջ 4. Վերցված է October 25, 2014-ին.
  94. Twain, Mark (7 November 2007). Mark Twain Speeches. էջ 116. ISBN 978-1-4346-7879-9.
  95. 95,0 95,1 Mark Twain's Weapons of Satire: Anti-Imperialist Writings on the Philippine-American War. (1992, Jim Zwick, ed.) 0-8156-0268-5
  96. "Comments on the Moro Massacre". by Samuel Clemens (March 12, 1906). History is a Weapon.
  97. Adam Hochschild (1998). King Leopold's ghost : a story of greed, terror, and heroism in colonial Africa. Houghton Mifflin. ISBN 978-0-395-75924-0. OCLC 39042794.
  98. Jeremy Harding (September 20, 1998). «Into Africa». New York Times.
  99. Maxwell Geismar, ed., Mark Twain and the Three Rs: Race, Religion, Revolution and Related Matters (Indianapolis: Bobs-Merrill, 1973), p. 169, cited in Helen Scott's "The Mark Twain they didn't teach us about in school" (2000) in International Socialist Review 10, Winter 2000, pp. 61–65
  100. Maxwell Geismar, ed., Mark Twain and the Three Rs: Race, Religion, Revolution and Related Matters (Indianapolis: Bobs-Merrill, 1973), p. 159
  101. Philip S. Foner, Mark Twain: Social Critic (New York: International Publishers, 1958), p. 200
  102. Maxwell Geismar, ed., Mark Twain and the Three Rs: Race, Religion, Revolution and Related Matters (Indianapolis: Bobs-Merrill, 1973), p. 98
  103. Paine, A. B., Mark Twain: A Biography, Harper, 1912 p. 701
  104. «Mark Twain, Indian Hater». Blue Corn Comics. May 28, 2001. Վերցված է 2008-07-09-ին.
  105. Twain, Mark, In defense of Harriet Shelley and Other Essays, Harper & Brothers, 1918. p. 68
  106. Twain, Mark. 2008. Following the Equator. pp. 94–98
  107. «Mark Twain in India». Amritt. 2009.
  108. «The Votes for Women Speech by Mark Twain». Famousquotes.me.uk. May 25, 2007. Վերցված է 2009-10-16-ին.
  109. Philip S. Foner, Mark Twain: Social Critic (New York: International Publishers, 1958), p. 98
  110. Philip S. Foner, Mark Twain: Social Critic (New York: International Publishers, 1958), p. 169, cited in Helen Scott's "The Mark Twain they didn't teach us about in school" (2000) in International Socialist Review 10, Winter 2000, pp. 61–65
  111. Twain Quotes - Presbyterian But we were good boys...we didn't break the Sabbath often enough to signify – once a week perhaps... Anyway, we were good Presbyterian boys when the weather was doubtful; when it was fair, we did wander a little from the fold. 67th Birthday Speech
  112. Huberman, Jack (2007). The Quotable Atheist. Nation Books. էջեր 303–304. ISBN 978-1-56025-969-5.
  113. «America's dark and not-very-distant history of hating Catholics». The Guardian. September 18, 2016.
  114. Dempsey, Terrell, BOOK REVIEW: Mark Twain's Religion. William E. Phipps 2004 Mark Twain Forum
  115. Letters from Earth. Ostara publications. 2013. էջ back cover.
  116. Twain, Mark, ed. by Paul Baender. 1973. What is man?: and other philosophical writings. p. 56
  117. Phipps, William E., Mark Twain's Religion, pp. 263–266, 2003 Mercer Univ. Press
  118. Twain, Mark, ed. by Paul Baender. 1973. What is man?: and other philosophical writings. pp.10, 486
  119. Mark Twain, "To the Person Sitting in Darkness", The North American Review 182:531 (February 1901):161–176; jstor.org
  120. Mark Twain, "To My Missionary Critics", The North American Review 172 (April 1901):520–534; jstor.org
  121. Gelb, Arthur (August 24, 1962). «Anti-Religious Work by Twain, Long Withheld, to Be Published». The New York Times. էջ 23. ISSN 0362-4331. Վերցված է 2008-04-22-ին.
  122. Twain, Mark (1972). «Little Bessie». Mark Twain's Fables of Man. California: University of California Press. ISBN 978-0-520-02039-9. {{cite book}}: External link in |chapterurl= (օգնություն); Unknown parameter |chapterurl= ignored (|chapter-url= suggested) (օգնություն); Unknown parameter |editors= ignored (|editor= suggested) (օգնություն)(չաշխատող հղում)
  123. «Church Aided by Twain Is in a Demolition Dispute». The New York Times. Associated Press. April 2, 2006. Վերցված է 2008-10-05-ին.
  124. 124,0 124,1 Paine, Albert Bigelow, The Adventures of Mark Twain, p. 281, Kessinger 2004
  125. Goy-Blanquet, Dominique, Joan of Arc, a saint for all reasons: studies in myth and politics, p. 132, 2003 Ashgate Publishing
  126. Phipps, William E., Mark Twain's Religion, p. 304, 2003 Mercer Univ. Press
  127. PBS NewsHour (July 7, 2010). «Mark Twain's Autobiography Set for Unveiling, a Century After His Death». Վերցված է July 7, 2010-ին.
  128. «Grand Master of Missouri Lecture».
  129. Masonic Information Center. «MIC Mark Twain Award». Վերցված է October 28, 2017-ին.
  130. Kathryn Jenkins Gordon (August 18, 2015). «What Mark Twain Really Thought About Mormons». LDS Living. Վերցված է 2015-10-27-ին.
  131. Roughing It – Chapter 16
  132. Adam Gopnik (August 13, 2012). «I, Nephi». The New Yorker. Վերցված է 2015-10-27-ին.
  133. Mark Twain, Letter to Sidney G. Trist, Editor of the Animals' Friend Magazine, in his capacity as Secretary of the London Anti-Vivisection Society (26 May 1899), in Mark Twain's Notebooks, ed. Carlo De Vito (Black Dog & Leventhal, 2015).
  134. «Mark Twain Quotations – Vivisection». Վերցված է 2006-10-24-ին.
  135. Thomas Jefferson Snodgrass, (Charles Honce, James Bennet, ed.), Pascal Covici, Chicago, 1928
  136. «Matthew 27:51 at that moment the curtain of the temple was torn in two from top to bottom. The earth shook, the rocks split». Bible.cc. Վերցված է 2013-12-07-ին.
  137. Williams, III, George (1999). «Mark Twain Leaves Virginia City for San Francisco». Mark Twain and the Jumping Frog of Calaveras County: How Mark Twain's humorous frog story launched his legendary career. Tree by the River Publishing. ISBN 0-935174-45-1. Cited in «Excerpt: The Singular Mark Twain». Վերցված է 2007-06-26-ին.
  138. "Mark Twain's Nom de Plume." American Literature, v 34, n 1 (March 1962), pp 1–7. doi:10.2307/2922241.
  139. Lemaster, J. R; Wilson, James Darrell; Hamric, Christie Graves (1993). The Mark Twain encyclopedia. Books.google.com. ISBN 978-0-8240-7212-4. Վերցված է 2009-10-16-ին.

Գրականություն

Նամականիշ Մարկ Տվենի նկարով, 1940
  • Մենդելսոն Մ., Մարկ Տվեն, Ե․, 1970։
  • Александров, В. Марк Твен и Россия // Вопросы литературы. — 1985. — № 10. — С. 191—204.
  • Балдицын П. В. Творчество Марка Твена и национальный характер американской литературы. — М.: Издательство «ВК», 2004. — 300 с.
  • Боброва М. Н. Марк Твен. — М.: Гослитиздат, 1952.
  • Зверев А. М. Мир Марка Твена: очерк жизни и творчества. — М.: Дет. лит., 1985. — 175 с.
  • Марк Твен в воспоминаниях современников. / Сост. А. Николюкина; вступ. статья, коммент., указ. В. Олейника. — М.: Худож. лит.; Терра, 1994. — 415 с.
  • Мендельсон М. О. Марк Твен. — М.: Молодая гвардия, 1964. — 430 с.
  • Ромм, А. С. Марк Твен. — М.: Наука, 1977. — 192 с.
  • Старцев А. И. Предисловие к изданию «Соединённые линчующие штаты». — М.: «Художественная литература», 1969.
  • Старцев А. И. Марк Твен и Америка // Предисловие к I тому Собрания сочинений Марка Твена в 8 томах. — М.: Правда, 1980.
  • Чертанов М. Марк Твен. — М.: Молодая гвардия, 2012. — 480 с.
  • Марк Твен и его роль в развитии американской реалистической литературы. — М., Наука, 1987.
  • Зверев А. М. Марк Твен // История всемирной литературы. — М.: Наука, 1991. — Т. 7. — С. 559—568.

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Տվեն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Տվեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։