«Արտագերսի ինքնապաշտպանություն»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 46. | Տող 46. | ||
{{քաղվածք|Այս անգամ էլ պաշարումը բավարար արդյունք չի տալիս Շապուհին։ Լուր ստանալով Արտագերսի մոտ պարսից պաշարող զորքի կոտորածի մասին՝ Շապուհը գազանի նման կատաղեց, հավաքեց ավելի մեծ զորք և սկսեց Հայաստանը բացահայտ կերպով կողոպտել ու ավերել... այնուհետև իր զորքերի ամբողջ բազմությունը կենտրոնացրեց Արտագերսի շուրջը։ Եվ երբ մի շարք կռիվներից հետո պաշտպանվողներն ուժասպառ եղան բաց անել տվեց դռները և բերդաքաղաքը այրեց։ Այդտեղից դուրս հանվեց Արշակի կինը, որին նա տարավ իր հետ գանձերի հետ միասին»։|Ամմիանոս Մարկելլինոս, Գիրք 12, 6}} |
{{քաղվածք|Այս անգամ էլ պաշարումը բավարար արդյունք չի տալիս Շապուհին։ Լուր ստանալով Արտագերսի մոտ պարսից պաշարող զորքի կոտորածի մասին՝ Շապուհը գազանի նման կատաղեց, հավաքեց ավելի մեծ զորք և սկսեց Հայաստանը բացահայտ կերպով կողոպտել ու ավերել... այնուհետև իր զորքերի ամբողջ բազմությունը կենտրոնացրեց Արտագերսի շուրջը։ Եվ երբ մի շարք կռիվներից հետո պաշտպանվողներն ուժասպառ եղան բաց անել տվեց դռները և բերդաքաղաքը այրեց։ Այդտեղից դուրս հանվեց Արշակի կինը, որին նա տարավ իր հետ գանձերի հետ միասին»։|Ամմիանոս Մարկելլինոս, Գիրք 12, 6}} |
||
Արտագերսը նվաճելուց հետո Շապուհի զորքերն ավերում և կողոպտում են Հայաստանի խոշոր քաղաքները՝ [[Տիգրանակերտ]] |
Արտագերսը նվաճելուց հետո Շապուհի զորքերն ավերում և կողոպտում են Հայաստանի խոշոր քաղաքները՝ [[Տիգրանակերտ (մայրաքաղաք)|Տիգրանակերտը]], [[Արտաշատ]]ը, [[Վաղարշապատ]]ը, [[Երվանդաշատ]]ը, [[Զարեհավան]]ը, [[Վան]]ը, [[Զարիշատ]]ը և այլն։ |
||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
22:35, 20 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ
Թվական | 368 |
---|---|
Մասն է | Հայ-պարսկական պատերազմներ |
Վայր | Արտագերս |
Հակառակորդներ | |
| |
Հրամանատարներ | |
| |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
|
Արտագերսի ինքնապաշտպանություն, Արտագերսի բերդապահ զորքի և բնակչության 14-ամսյա ռազմական գործողություններն՝ ընդդեմ Սասանյանների։ Հայոց Արշակ Բ թագավորի բանտարկությունից հետո պարսից Շապուհ 2֊րդ արքայի 50-հազարանոց զորաբանակը 368 թվականի աշնանը ներխուժել է Հայաստան։ Հայոց թագուհի Փառանձեմը, վերցնելով պետական գանձերը, արքունի պահակազորի (11 հազար զինվոր) հետ ամրացել է Արտագերս բերդաքաղաքում։ Թագուհու նպատակն էր դիմադրել թշնամուն մինչև օգնության կհասնեին Բյուզանդիա քաշված հայ նախարարական ուժերը՝ թագաժառանգ Պապի և սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ, և կայսրության խոստացած զորքը։ Ըստ Ամիանոս Մարկելինոսի՝ պաշարվածները ոչ միայն լուրջ դիմադրություն են կազմակերպել, այլև գիշերային հակահարձակումով պարսկական զորքերին զգալի կորուստներ պատճառել և կասեցրել բերդի պաշարումը։ 369 թվականի գարնանը պարսկական բանակը, Շապուհ երկրորդի առաջնորդությամբ, մտել է Հայաստան և կրկին շրջապատել Արտագերսը։ Պաշտպանության 14-րդ ամսին բերդում համաճարակ էր սկսվել, որից մահացել էր բերդապահների մեծ մասը։ Զրկվելով դիմադրության միջոցներից՝ Փառանձեմ թագուհին բերդը հանձնել է թշնամուն։ Պարսկական զորքը կողոպտել է արքունի գանձերը, գերի վերցրել հազարավոր մարդկանց և թագուհուն[1]։
Նախապատմություն
360-ական թվականների երկրորդ կեսը Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջան էր: Հայերը շարունակում էին պայքարել Սասանյան Պարսկաստանի դեմ, որում երկու կողմերն էլ ծանր իրադրությունում էին հայտնվել: Պատերազմն ընթանում էր հիմնականում Մեծ Հայքի տարածքում:
368 թվականին Շապուհ Բ-ն, նորանոր պարտություններ կրելուց հետո, հաշտություն կնքելու պատրվակով իր մոտ է հրավիրում հայոց թագավոր Արշակ Բ-ին և սպարապետ Վասակ Մամիկոնյանին ու ձերբակալում:
Ինքնապաշտպանություն
Առաջին փուլ
Շապուհը, հայոց թագավոր Արշակին և սպարապետ Վասակ Մամիկոնյանին գցելով «թակարդի» մեջ, աշնանը Հայաստան նոր զորք է ուղարկում: Պարսից արքան շտապում էր օգտվել հարմար հնարավորությունից, քանի դեռ Հայաստանում թագավոր չկար: Այդ զորքի հրամատարներն էին Հայաստանից փախած և Պարսկաստանում ապաստանած Հայր մարդպետ Գլակն ու զորավար Արտավանը:
Այդ ընթացքում երկրի կառավարումը հանձնվել էր Փառանձեմ թագուհուն, որը թագաժառանգ Պապի և 11-հազարնոց զորքի հետ ամրացել էր Արշարունիք գավառի Արտագերս բերդում։
Հայոց արքայի գանձերին տիրանալու, ինչպես նաև թագուհուն և թագաժառանգ Պապին գերի վերցնելու նպատակով Շապուհն շարվել էր գրավելու Արտագերս բերդը։ Պարսկական բանակը, կենտրոնանալով Արտագերս բերդի մոտ, 368 թվականին պաշարում է այն: Ամրոցում պաշարվածները դրսից օգնություն չէին կարող ստանալ, սակայն վատ էր նաև Արտագերսը պաշարած պարսկական զորամասերի վիճակը: Նրանք որոշել էին ամրոցը չգրավել ձմռանը: Գլակը և Արտավանը որոշում են բանակցել Փառանձեմ թագուհու հետ ու նրան հորդորում են դադարեցնել դիմադրությունը: Բանակցությունների ժամանակ Փառանձեմը հայտարարում է, որ «ամրոցի անկման դեպքում առաջին հերթին որդու ճակատագիրն է մտահոգում իրեն», և որ հակառակորդի հավաստիացումներին հավատալ չի կարող: Բանակցությունների ընթացքում հայոց թագուհին նաև հայտարարում է, որ դիմադրությունը չի դադարելու: Թագուհին արքայազնին փրկելու համար Գլակինն և Արտավանին վարձատրություն, իսկ հետագայում` աջակցություն է խոստանում:
Բերդի հրամանտարությունը որոշում է արտագրոհ կազմակերպել, և պարսկական բանակ վերադարձած բանագնացները հայտարարում են, թե ամրոցի պաշտպանները ժամանակ են խնդրում պաստասխանի համար՝ այսպիսով թույլացնելով պարսկական կողմի զգոնությունը։ Հայկական կողմը, օգտվելով առաջացած դրությունից, գրոհում է պարսիկների զորքի վրա։ Հայերի անսպասելի հարձակումից հետո պարսիկները նահանջում են։
Երկրորդ փուլ
Պարսիկների պարտությունից հետո պարսից թագավոր Շապուհ Բ-ն զորավարներ Զիկի և Կարենի գլխավորությամբ Հայաստան է ուղարկում մեծաթիվ զորք, ավելի է ուժեղացնում Արտագերսի պաշարումը[2]։
Արտագերսը նվաճելուց հետո Շապուհի զորքերն ավերում և կողոպտում են Հայաստանի խոշոր քաղաքները՝ Տիգրանակերտը, Արտաշատը, Վաղարշապատը, Երվանդաշատը, Զարեհավանը, Վանը, Զարիշատը և այլն։
Ծանոթագրություններ
- ↑ «Մեր հաղթանակները», հատոր Բ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2009. էջեր 22–28.
- ↑ «ՀԱՅ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ։ ՈՒԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԵՐԵՍՆԱՄՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ։ ԴԱՍԱԿԱՐԳԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ՍՐՈԻՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ։ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՅՔԱՐԸ ԻՐ ԱՆԿԱԽՈԻԹՅԱՆ ՀԱՄԱՐ». armenianhouse.org. Վերցված է 2019-25-08-ին.