«Տարոնականություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 5. Տող 5.


Տարոնականության հիմնադրման անհրաժեշտությունը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ Ցեղակրոնությունը խորապես չէր հստակեցնում մի շարք առանցքային հարցեր, ինչպիսիք են արարչագործության և ոգու վերաբեյալ հարցերը։ Միևնույն ժամանակ [[Հայ առաքելական եկեղեցի]]ն Ցեղակրոնության նկատմամբ որոշակի բացասական վերաբերմունք ուներ և [[Հայկական սփյուռք]]ում հանդիսանում էր բավականին ազդեցիկ ուժ։ Այս հանգամանքը նույնպես խնդիրներ էր ստեղծում Ցեղակրոնության տարածման գործում<ref name="Հայկ Ասատրյան․ Տարոնական շարժումը, էջ 3"/>։
Տարոնականության հիմնադրման անհրաժեշտությունը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ Ցեղակրոնությունը խորապես չէր հստակեցնում մի շարք առանցքային հարցեր, ինչպիսիք են արարչագործության և ոգու վերաբեյալ հարցերը։ Միևնույն ժամանակ [[Հայ առաքելական եկեղեցի]]ն Ցեղակրոնության նկատմամբ որոշակի բացասական վերաբերմունք ուներ և [[Հայկական սփյուռք]]ում հանդիսանում էր բավականին ազդեցիկ ուժ։ Այս հանգամանքը նույնպես խնդիրներ էր ստեղծում Ցեղակրոնության տարածման գործում<ref name="Հայկ Ասատրյան․ Տարոնական շարժումը, էջ 3"/>։

Տարոնականության հիմնադրման գործում առանցքային դեր ունեցավ [[Բուլղարիա]]յի Ցեղակրոն կազմակերպությունը [[Գարեգին Նժդեհ]]ի, [[Հայկ Ասատրյան]]ի և [[Ներսես Աստվածատուրյան]]ի ղեկավարությամբ։ 1937 թվականի փետրվարի 7-ից Պլովդիվում սկսում են հրատարակել [[Ռազմիկ (թերթ)|«Ռազմիկ» թերթը]], որի էջերում նույն թվականից սկսեցին տպագրվել Տարոնական շարժման մասին տեղեկություններ։ Նոր ստեղծված շարժման հենարանը հանդիսացավ 1917 թվականին [[ԱՄՆ]]-ում հիմնադրված [[Տարոն-Տուրուբերանի հայրենակցական միություն]]ը։ Այն մեծ ազդեցություն ուներ Հայկական սփյուռքում և հայկական համայնքներում հանդիսանում էր Ցեղկարոն շարժման շարժիչ ուժը<ref name="Հայկ Ասատրյան․ Տարոնական շարժումը, էջ 3"/>։


== Գաղափարախոսության էություն և աշխարհընկալում ==
== Գաղափարախոսության էություն և աշխարհընկալում ==

22:36, 17 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ

Տարոնականություն (նաև՝ Տարոնական շարժում), հայկական ազգային գաղափարախոսություն, որի նպատակն էր Հայկական սփյուռքում հայապահպանությունը և սփյուռքահայերին հայրենիք վերադարձնելը[1]։

Պատմական ակնարկ

Տարոնական շարժումը հիմնադրվել է 1937-1938 թվականներին Գարեգին Նժդեհի, Հայկ Ասատրյանի, Ներսես Աստվածատուրյանի և նրանց գաղափարակիցների կողմից։ Հայ հեղափոխական դաշնակցությունից նրանց հեռացումով Ցեղակրոնության գաղափարակիրների շարքերում սկսվեցին որոշակի տարաձայնություններ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Ցեղակրոն Ուխտերը, այլևս չէին ընկալվում որպես համահայկական կառույցի հիմք։ Այս և նմանատիպ տարաձայնությունների պատճառով անհրաժեշտություն կար ստեղծել համահայկական նոր շարժում[2]։

Տարոնականության հիմնադրման անհրաժեշտությունը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ Ցեղակրոնությունը խորապես չէր հստակեցնում մի շարք առանցքային հարցեր, ինչպիսիք են արարչագործության և ոգու վերաբեյալ հարցերը։ Միևնույն ժամանակ Հայ առաքելական եկեղեցին Ցեղակրոնության նկատմամբ որոշակի բացասական վերաբերմունք ուներ և Հայկական սփյուռքում հանդիսանում էր բավականին ազդեցիկ ուժ։ Այս հանգամանքը նույնպես խնդիրներ էր ստեղծում Ցեղակրոնության տարածման գործում[2]։

Տարոնականության հիմնադրման գործում առանցքային դեր ունեցավ Բուլղարիայի Ցեղակրոն կազմակերպությունը Գարեգին Նժդեհի, Հայկ Ասատրյանի և Ներսես Աստվածատուրյանի ղեկավարությամբ։ 1937 թվականի փետրվարի 7-ից Պլովդիվում սկսում են հրատարակել «Ռազմիկ» թերթը, որի էջերում նույն թվականից սկսեցին տպագրվել Տարոնական շարժման մասին տեղեկություններ։ Նոր ստեղծված շարժման հենարանը հանդիսացավ 1917 թվականին ԱՄՆ-ում հիմնադրված Տարոն-Տուրուբերանի հայրենակցական միությունը։ Այն մեծ ազդեցություն ուներ Հայկական սփյուռքում և հայկական համայնքներում հանդիսանում էր Ցեղկարոն շարժման շարժիչ ուժը[2]։

Գաղափարախոսության էություն և աշխարհընկալում

Տարոնական գաղափարախոսության կարևորագույն առանցքը ցեղն է, որի հավերժացումը հանդիսանում է գլխավոր նպատակը։ Ցեղի կենսաբանական որակները՝ արյունն ու ոգին, որոնք ժառանգականության օրենքով շարունակելի են, կազմում են Տարոնական [3]։

Տես նաև

Ծանոթագրություններ