«Ծննդաբերություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Բջջային ծրագրից խմբագրում
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Հիվանդություն
[[Պատկեր:Umbilical-newborn.jpg|thumb|200px|right|Նորածին]]
| անվանում = Ծննդաբերություն
| պատկեր = Postpartum baby2.jpg
| նկարագրում = Նորածինը և մայրը
| մասնագիտություն = Մանկաբարձություն
| Վիքիպասեստ = Q34581
| բարդություն = Հետծննդաբերական արյունահոսություն, [[Էկլամպսիա]], հետծննդյան վարակ, պերինատալ ասֆիքսիա, նեոնատալ հիպոթերմիա և այլն
| հաճախականություն = 135 միլիոն (2015) <ref name=CIA2015/>
| մահեր = 500.000 մայրական մահ ամեն տարի <ref name=CIA2015>{{cite web|title=The World Factbook|url=https://www.cia.gov/library/publications/resources/the-world-factbook/geos/xx.html|website=www.cia.gov|access-date=30 July 2016|date=July 11, 2016|url-status=live|archive-url=https://web.archive.org/web/20161116011033/https://www.cia.gov/library/publications/resources/the-world-factbook/geos/xx.html|archive-date=16 November 2016}}</ref>
|}}
'''Ծննդաբերություն''', հղիությունն ավարտող ֆիզիոլոգիական բարդ պրոցես, որի դեպքում բնական ծննդաբերական ուղիներով անցնում և մայրական օրգանիզմից արտամղվում են պտուղը, [[ընկերք]]ն ու պտղաթաղանթները։
'''Ծննդաբերություն''', հղիությունն ավարտող ֆիզիոլոգիական բարդ պրոցես, որի դեպքում բնական ծննդաբերական ուղիներով անցնում և մայրական օրգանիզմից արտամղվում են պտուղը, [[ընկերք]]ն ու պտղաթաղանթները։



12:31, 17 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ

Ծննդաբերություն
Նորածինը և մայրը
Պատճառմարդու հղիություն
ՀետևանքՆորածին, muscle fatigue?[1] և ծնունդ
Բժշկական մասնագիտությունՄանկաբարձություն
ԲարդություններՀետծննդաբերական արյունահոսություն, Էկլամպսիա, հետծննդյան վարակ, պերինատալ ասֆիքսիա, նեոնատալ հիպոթերմիա և այլն
Հանդիպման հաճախականություն135 միլիոն (2015) [2]
Մահերի քանակ500.000 մայրական մահ ամեն տարի [2]
 Childbirth Վիքիպահեստում

Ծննդաբերություն, հղիությունն ավարտող ֆիզիոլոգիական բարդ պրոցես, որի դեպքում բնական ծննդաբերական ուղիներով անցնում և մայրական օրգանիզմից արտամղվում են պտուղը, ընկերքն ու պտղաթաղանթները։

Բնական ծննդաբերություն

Տարբերում են հասուն պտղով կամ բնականոն ծննդաբերություն, որը տեղի է ունենում հղիության 40-րդ շաբաթվա վերջում, և անհաս, բայց կենսունակ պտղով ծննդաբերություն (վաղաժամ), հղիության 29-39-րդ շաբաթվա ընթացքում։

Ծննդաբերության նախապատրաստմանը և իրականացմանը մասնակցում են կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերը, ներզատիչ գեղձերը, հորմոնները, պտոսլընկերք համակարգում գոյացող կենսաբանական այլ ակտիվ նյութեր և արգանդի նյարդամկանային ապարատը։

Ծննդաբերության ժամկետներ

Ծննդաբերության պրոցեսին մասնակցում են ծննդաբերական խողովակը, պտուղն իր հավելյալ մասերով, ծննդաբերական արտամղող ուժերը։ Ծննդաբերական խողովակը կազմված է փոքր կոնքի ոսկրերից ու փափուկ հյուսվածքներից (արգանդի պարանոց, հեշտոց, կոնքի հատակի մկաններ)։

Պտուղն արտամղվում է իր գլխային մասով, որը պտղի ամենամեծ և ամենակարծր մասն է։ Ծննդաբերական արտամղող ուժերը պայմանավորված են արգանդի մկանների կծկումներով (ծննդաբերական կծկանքներ), որոնք հետագայում փոխարինվում են ճիգերով։ Ծննդաբերության սկզբում կծկանքները կրկնվում են 10-15, հետագայում՝ 2-3 րոպեն մեկ անգամ։

Ծննդաբերություն ընթանում է 3 շրջանով,

  • առաջին՝ պարանոցի բացման շրջան,
  • երկրորդ՝ պտղի արտամղման շրջան,
  • երրորդ՝ ընկերքային շրջան։
Առաջին շրջան

Առաջին շրջանում արգանդի պարանոցն աստիճանաբար հարթվում է, ծննդաբերական խողովակը լայնանում, ուր տեղադրվում են պտղաձվի ստորին բևեռի թաղանթները՝ շուրջպտղային հեղուկի հետ միասին։ Լրիվ բացումից հետո պտղապարկը պատռվում է, և պտղաջրերն արտահոսում են։ Երբեմն պտղապարկը պատռվում է ավելի վաղ և դժվարացնում ծննդաբերության ընթացքը («չոր ծննդաբերություն*): Հազվադեպ պտղապարկն ուշ է պատռվում և անհրաժեշտ է անմիջապես միջամտել։

Արտամղման շրջան

Արտամղման շրջանում պտուղն սկսում է առաջ շարժվել ծննդաբերական խողովակով։ Կծկանքներին միանում են արտամղող ուժերը՝ ճիգերը, որոնց ազդեցության տակ պտղի առաջադիր մասը հաղթահարում է ոսկրային կոնքի և փափուկ հյուսվածքների խոչընդոտը։ Այս շրջանում, ծննդաբերական ուղիներով անցնելով, պտղի գլուխը կատարում է մի շարք շարժումներ, որոնցով կազմվում է «ծննդաբերության մեխանիզմը»։ Կոնքամուտքում պտղի գլխի նետաձև կարանը համընկնում է կոնքի միջաձիգ չափին, այնուհետև կատարում է խոնարհում և կզակը մոտեցնում կրծքավանդակին։ Կոնքի խոռոչով գլուխը կատարում է պտտական շարժում՝ աստիճանաբար ծոծրակային մասը առաջ մղելով։ Հետագա ճիգերի ժամանակ գլուխն սկսում է երևալ սեռական ճեղքից («դրսևորվել»)։ Ծոծրակային մասը ցայլքի տակ ֆիքսվելուց հետո գլուխըն սկսում է կատարել ապախոնարհում, այնուհետև երևում է ճակատը և ամբողջ դեմքը։ Գլուխը ծնվելուց անմիջապես հետո ծնվում են ուսերը և պտղի մարմինը։

Ընկերքային շրջան

Պտուղը ծնվելուց հետո սկսվում է ընկերքային շրջանը, արգանդի մկանունքի կծկման շնորհիվ ընկերքն անջատվում է արգանդի պատից, արգանդ-ընկերքային անոթները պատռվում են, ընկերքի և արգանդի պատի միջև առաջանում է ետընկերքային արյունակույտ, որն իր հերթին նպաստում է ընկերքի հետագա պոկվելուն և լրիվ պոկվելուց հետո իջնում է պարանոց ու հեշտոց, ճիգերի շնորհիվ՝ արտամղվում։

Առաջնածինների մոտ ծննդաբերության ընդհանուր տևողությունը 15-24 ժ է, կրկնածիններինը՝ 10-12 ժ։ Ընկերքը ծնվելուց հետո սկսվում է ետծննդյան շրջանը։

Գրականություն

  • Джоанна Стоун, Кит Эддлман, Мэри Марри Беременность и роды для "чайников" = Pregnancy For Dummies. — М.: «Диалектика», 2007. — С. 384. — ISBN 0-7645-5074-8
  • Персианинов Л. С., Сидельникова В. М., Елизарова И. П. Гемолитическая болезнь плода и новорождённого, Л., 1981.

Արտաքին հղումներ

  1. http://jezebel.com/a-primer-on-what-sex-does-and-doesnt-do-to-your-vagin-500204347
  2. 2,0 2,1 «The World Factbook». www.cia.gov. July 11, 2016. Արխիվացված օրիգինալից 16 November 2016-ին. Վերցված է 30 July 2016-ին.