«Նվարսակի պայմանագիր»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ Մանր-մունր |
||
Տող 29. | Տող 29. | ||
{{main|Վահանանց պատերազմ}} |
{{main|Վահանանց պատերազմ}} |
||
482-484 թվականերին հայ ժողովուրդը կրկին ապստամբություն է բարձրացրացնում [[Սասանյան Պարսկաստան]]ի ու նրա |
482-484 թվականերին հայ ժողովուրդը կրկին ապստամբություն է բարձրացրացնում [[Սասանյան Պարսկաստան]]ի ու նրա կրոնափոխության քաղաքականության դեմ: Հայ նախարարները [[Դվին]]ում կառավարություն են կազմում, մարզպան է նշանակվում [[Սահակ Բագրատունի (Հայոց մարզպան)|Սահակ Բագրատունուն]], նրան կոչելով «Տանուտեր Հայոց», իսկ սպարապետ է նշանակվում [[Վահան Մամիկոնյան (պետական գործիչ)|Վահան Մամիկոնյանին]]: Նրանց է միանում Վաղարշապատում գտնվող [[Հովհաննես Ա Մանդակունի|Հովհաննես Մանդակունի]] կաթողիկոսը: Առաջին կարևոր գործն է լինում Դվինում զրադաշտական համայնքի վերացումը, որից հետո այն դարձնում են Մեծ Հայքի մայրաքաղաք: Այստեղ է տեղափոխվում նաև հայոց կաթողիկոսարանը: Հայերի կողմից փախուստի մատնված Ատրվշնասպ մարզպանը 7000-անոց զորքով կրկին ներխուժում է Հայաստան, բայց հայ ապստամբները Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ 400 հեծյալներով, Մասիս լեռան ստորոտում գտնվող [[Ակոռի]] գյուղի մոտ [[Ակոռիի ճակատամարտ (481)|հաղթում են պարսիկներին]], իսկ Ատրվշնասպ մարզպանը սպանվում է: Գարնանը պարսից [[Պերոզ]] արքան Հայաստան մեծ բանակ է ուղարկում: Սպարապետ Վահան Մամիկոնյանը հայկական 30.000 հոգուց կազմված զորքով Արտազ գավառի [[Ներսեհապատի ճակատամարտ|Ներսեհապատ]] գյուղի մոտ հաղթանակ է տանում պարսկական բանակի նկատմամբ: Տիզբոնում պատանդութունից Հայաստան է փախչում Վահան Մամիկոնանի կրտսեր եղբայր [[Վարդ Մամիկոնյան]]ը: Հայերը օգնության են դիմում վրաց Վախթանգ թագավորից: Հայ-վրացական միասնական բանակը զորապետ Միհրանի դեմ կռվում պարտություն է կրում: Այս ճակատամարտում զոհվում են [[Սահակ Բագրատունի (Հայոց մարզպան)|Սահակ Բագրատունին]]ին, [[Վասակ Մամիկոնյան]]ը և ուրիշներ: Վահան Մամիկոնյանը մնացյալ զորքով ամրանում է [[Տայք]]ում: Հայաստան եկած Միհրանը հաշտություն է առաջարկում, սակայն նրան շուտով ետ են կանչում Պարսկաստան: Վահան Մամիկոնյանը զորքով վերադառնում է [[Այրարատ]], գնում Դվին, հռչակվում Հայոց մարզպան և «Տանուտեր Հայոց»: 483 թվականի գարնանը պարսկական բանակն [[Ատրպատական]]ից ներխուժում է Հայաստան՝ հասնելով [[Արտաշատ]]: Վահան Մամիկոնյանի զորքը կրկին ապաստանում է [[Տայք]]ում և [[Խաղտիք]]ում: Պարսից բանակը հասնում է Վահանի ետևից, սակայն հեփթաղների հարձակման պատճառով, թողնում են Տայքն ու ուղևորվում Վրաստան՝ Շապուհ զորավարին թողնելով Հայաստանում որպես մարզպան: Հայերն Արշամունիրք գավառի Երեզ գյուղի մոտ պարտության են մատնում պարսիկներին: 484 թվականին Միջին Ասիայում հոներն ու հեփթաղները հաղթում են պարսիկներին, որի արդյունքում Պերոզը սպանվում է: Դրանից հետո Վահան Մամիկոնյան վերադառնում է [[Այրարատ]]՝ բարելավելով և հզորացնելով հայկական բանակը: |
||
== Պայմանագրի կնքում == |
== Պայմանագրի կնքում == |
||
Պերոզի մահից հետո [[Սասանյան Պարսկաստան]]ի առաջնորդն է դառնում նրա եղբայր Վաղարշը, որը 484 թվականին դեսպանություն է ուղարկում [[Դվին]] |
Պերոզի մահից հետո [[Սասանյան Պարսկաստան]]ի առաջնորդն է դառնում նրա եղբայր Վաղարշը, որը 484 թվականին դեսպանություն է ուղարկում [[Դվին]]։ Նա ցանկացնում էր բարեկամության և խաղաղության պայմանագիր կնքել հայերի հետ: Վահան Մամիկոնյանն ու Հայաստանի ավագանին ընդունում են այդ առաջարկը և 484 թվականին սահմանամերձ [[Նվարսակ]] գյուղում կնքվում է հայ-պարսկական հաշտության պայմանագիրը, որը Հայաստանի կողմից ստորագրում է Վահան Մամիկոնյանը, իսկ պարսկական կողմից՝ հրամանատար Նիխորը: |
||
Նվարսակի պայմանագրով քրիստոնեությունը Հայաստանում ճանաչվում է |
Նվարսակի պայմանագրով քրիստոնեությունը Հայաստանում ճանաչվում է պաշտոնական կրոն, երկրի կառավարումը հանձնվում է հայ տոհմի ավագանուն, պետական պաշտոններում նախարարական տների առաջնորդների նշանակումը պետք է կատարվեր նախարարների ժառանգական իրավունքների համաձայն, այլ ոչ թե Սասանյանների հայեցողությամբ: |
||
Պայմանագրի արդյունքում 485 թվականին Վաղարշ արքայից արքան Վահան Մամիկոնյանին ճանաչում է որպես Հայաստանի գերագույն կառավարիչ: Հայաստանը դառնում է կիսանկախ երկիր, որն ուներ իր ինքնավարությունը: Ձախողվում են |
Պայմանագրի արդյունքում 485 թվականին Վաղարշ արքայից արքան Վահան Մամիկոնյանին ճանաչում է որպես Հայաստանի գերագույն կառավարիչ: Հայաստանը դառնում է կիսանկախ երկիր, որն ուներ իր ինքնավարությունը: Ձախողվում են Հայաստանը Պարսկաստանի վարչական մարզ դարձնելու, հայերին կրոնափոխելու բոլոր փորձերը: Հայաստանը պահպանում է նաև իր տնտեսական ու մշակութային զարգացման հնարավորությունները: |
||
== Կետեր == |
== Կետեր == |
18:59, 16 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ
Նվարսակի պայմանագիր | |
---|---|
Նվարսակի հաշտության և խաղաղության պայմանագիր | |
Պատրաստվել է | 484 թվական |
Ստորագրել են | Վահան Մամիկոնյան (Հայաստան), Նիխոր (Սասանյան Պարսկաստան) |
Կողմեր | Հայաստան
|
Նվարսակի պայմանագիր, խաղաղության և հաշտության պայմանագիր Հայաստանի և Սասանյան Պարսկաստանի միջև: 484 թվականին Վահան Մամիկոնյանի և պարսկական արքունիքի ներկայացուցիչ Նիխոր զորավարի միջև Պարսկահայքի Նվարսակ բնակավայրում կնքվել է պայմանագիր, որով վերջ է դրվել 481-484 թվականների ապստամբությանը։ Նվարսակի հաշտությամբ Սասանյան Պարսկաստանը, որին չէր հաջողվել ճնշել Վահան Մամիկոնյանի ուժերի դիմադրությունը, ընդունել է հայկական կողմի պայմանները՝ շնորհելով պարսկական տիրապետության տակ գտնվող Հայաստանի տարածքներին ինքնուրույնություն ներքին կյանքում և առժամանակ հրաժարվելով հայերին դավանափոխ անելու ծրագրերից[1][2]։
Նախապատմություն
482-484 թվականերին հայ ժողովուրդը կրկին ապստամբություն է բարձրացրացնում Սասանյան Պարսկաստանի ու նրա կրոնափոխության քաղաքականության դեմ: Հայ նախարարները Դվինում կառավարություն են կազմում, մարզպան է նշանակվում Սահակ Բագրատունուն, նրան կոչելով «Տանուտեր Հայոց», իսկ սպարապետ է նշանակվում Վահան Մամիկոնյանին: Նրանց է միանում Վաղարշապատում գտնվող Հովհաննես Մանդակունի կաթողիկոսը: Առաջին կարևոր գործն է լինում Դվինում զրադաշտական համայնքի վերացումը, որից հետո այն դարձնում են Մեծ Հայքի մայրաքաղաք: Այստեղ է տեղափոխվում նաև հայոց կաթողիկոսարանը: Հայերի կողմից փախուստի մատնված Ատրվշնասպ մարզպանը 7000-անոց զորքով կրկին ներխուժում է Հայաստան, բայց հայ ապստամբները Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ 400 հեծյալներով, Մասիս լեռան ստորոտում գտնվող Ակոռի գյուղի մոտ հաղթում են պարսիկներին, իսկ Ատրվշնասպ մարզպանը սպանվում է: Գարնանը պարսից Պերոզ արքան Հայաստան մեծ բանակ է ուղարկում: Սպարապետ Վահան Մամիկոնյանը հայկական 30.000 հոգուց կազմված զորքով Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ հաղթանակ է տանում պարսկական բանակի նկատմամբ: Տիզբոնում պատանդութունից Հայաստան է փախչում Վահան Մամիկոնանի կրտսեր եղբայր Վարդ Մամիկոնյանը: Հայերը օգնության են դիմում վրաց Վախթանգ թագավորից: Հայ-վրացական միասնական բանակը զորապետ Միհրանի դեմ կռվում պարտություն է կրում: Այս ճակատամարտում զոհվում են Սահակ Բագրատունինին, Վասակ Մամիկոնյանը և ուրիշներ: Վահան Մամիկոնյանը մնացյալ զորքով ամրանում է Տայքում: Հայաստան եկած Միհրանը հաշտություն է առաջարկում, սակայն նրան շուտով ետ են կանչում Պարսկաստան: Վահան Մամիկոնյանը զորքով վերադառնում է Այրարատ, գնում Դվին, հռչակվում Հայոց մարզպան և «Տանուտեր Հայոց»: 483 թվականի գարնանը պարսկական բանակն Ատրպատականից ներխուժում է Հայաստան՝ հասնելով Արտաշատ: Վահան Մամիկոնյանի զորքը կրկին ապաստանում է Տայքում և Խաղտիքում: Պարսից բանակը հասնում է Վահանի ետևից, սակայն հեփթաղների հարձակման պատճառով, թողնում են Տայքն ու ուղևորվում Վրաստան՝ Շապուհ զորավարին թողնելով Հայաստանում որպես մարզպան: Հայերն Արշամունիրք գավառի Երեզ գյուղի մոտ պարտության են մատնում պարսիկներին: 484 թվականին Միջին Ասիայում հոներն ու հեփթաղները հաղթում են պարսիկներին, որի արդյունքում Պերոզը սպանվում է: Դրանից հետո Վահան Մամիկոնյան վերադառնում է Այրարատ՝ բարելավելով և հզորացնելով հայկական բանակը:
Պայմանագրի կնքում
Պերոզի մահից հետո Սասանյան Պարսկաստանի առաջնորդն է դառնում նրա եղբայր Վաղարշը, որը 484 թվականին դեսպանություն է ուղարկում Դվին։ Նա ցանկացնում էր բարեկամության և խաղաղության պայմանագիր կնքել հայերի հետ: Վահան Մամիկոնյանն ու Հայաստանի ավագանին ընդունում են այդ առաջարկը և 484 թվականին սահմանամերձ Նվարսակ գյուղում կնքվում է հայ-պարսկական հաշտության պայմանագիրը, որը Հայաստանի կողմից ստորագրում է Վահան Մամիկոնյանը, իսկ պարսկական կողմից՝ հրամանատար Նիխորը:
Նվարսակի պայմանագրով քրիստոնեությունը Հայաստանում ճանաչվում է պաշտոնական կրոն, երկրի կառավարումը հանձնվում է հայ տոհմի ավագանուն, պետական պաշտոններում նախարարական տների առաջնորդների նշանակումը պետք է կատարվեր նախարարների ժառանգական իրավունքների համաձայն, այլ ոչ թե Սասանյանների հայեցողությամբ:
Պայմանագրի արդյունքում 485 թվականին Վաղարշ արքայից արքան Վահան Մամիկոնյանին ճանաչում է որպես Հայաստանի գերագույն կառավարիչ: Հայաստանը դառնում է կիսանկախ երկիր, որն ուներ իր ինքնավարությունը: Ձախողվում են Հայաստանը Պարսկաստանի վարչական մարզ դարձնելու, հայերին կրոնափոխելու բոլոր փորձերը: Հայաստանը պահպանում է նաև իր տնտեսական ու մշակութային զարգացման հնարավորությունները:
Կետեր
484 թվականին Հայասատնի և Սասանյան Պարսկաստանի միջև կնքած պայմանագիրը պարոնակում էր հետևյալ դրույթները[3]՝
- Վերացնել կրոնափոխության հարկադրանքը, քանդել Հայաստանում կառուցված կրակատները և դժվարություններ չստեղծել հայկական եկեղեցու գործունեության համար:
- Սասանյան Պարսկաստանի թագավորի և հայերի միջև այսուհետ միջնորդներ չպետք է լինեին:
- Չմիջամտել հայ նախարարների ներքին գործերին, չհավատալ երկերեսանի, բախտախնդիր անձանց ամբաստանություններին, ունկնդրել ուղղամիտ մարդկանց խորհուրդները։
- Վահան Մամիկոնյանը պարտավորվել է հեծելագունդ ուղարկել Պարսկաստան՝ գահի հավակնորդ Զարեհի դեմ։ Հայոց հեծելագունդը վճռական դեր է խաղացել գահակալական կռիվներում՝ պարտության մատնելով ու սպանելով Զարեհին[4]։
Ծանոթագրություններ
- ↑ Լեո «Հայոց Պատմություն» երկրորդ հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1967։ էջ 125-128
- ↑ Հ․ Գ․ Ժամկոչյան, Ա․ Գ․ Աբրահամյան, Ս․ Տ․ Մելիք-Բախշյան, Ս․ Պ․ Պողոսյան «Հայ ժողովրդի պատմություն․ սկզբից մինչև XVIII դարի վերջ», էջ 295-296
- ↑ Կարեւորագույն պայմանագրերը Հայաստանում սկզբից մինչև XIV դարը, էջ 27-33
- ↑ Լեո, Երկեր, հ. 2, Երեւան, 1967թ., էջ 126-128:
Արտաքին հղումներ
Աղբյուրներ
- Թ.Խ. Հակոբյան, Հայ ժողովրդի պատմության հիշարժան վայրերը, Երևան, 1990։