«Ծատուր Աղայան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 12. Տող 12.
Ծատուր Աղայանի աշխատությունները հիմնականում վերաբերում են [[Հարավային Կովկաս]]ում և [[Հայաստան]]ում հեղափոխական շարժմանը, հայ-ռուսական հարաբերություններին, [[Հայաստան]]ում խորհրդային կարգերի հաստատմանը։
Ծատուր Աղայանի աշխատությունները հիմնականում վերաբերում են [[Հարավային Կովկաս]]ում և [[Հայաստան]]ում հեղափոխական շարժմանը, հայ-ռուսական հարաբերություններին, [[Հայաստան]]ում խորհրդային կարգերի հաստատմանը։


«Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից» (1976) մենագրության մեջ տրված է հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման պատմությունը [[19-րդ դար]]ի 70-ական թվականներից մինչև 1920 թվականը, առանձին գլուխներ նվիրված են [[Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)|1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմ]]ից հետո [[հայկական հարց]]ի՝ որպես միջազգային հարցի սկզբնավորման պատմությանը, [[Բեռլինի կոնգրես (1878)|Բեռլինի կոնգրես]]ից (1878) հետո ազգային-ազատագրական պայքարի վերելքին, 1915 թվականի [[Հայոց ցեղասպանություն|հայոց ցեղասպանության]]ը, 1919-1921 թվականների [[Կիլիկիա]]յի հայության ազատագրական պայքարին, ժողովրդական հերոս [[Անդրանիկ Օզանյան]]ի գործունեությանը և այլ խնդիրների։ «Հոկտեմբերը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը» (1982) աշխատության մեջ այլ հարցերի շարքում քննարկել է 1918-1920 թվականներին հայ ժողովրդի դիմադրությունը թուրքական զավթիչներին [[Սարդարապատ]]ի, [[Բաշ-Ապարանի ճակատամարտ|Բաշ Ապարան]]ի, [[Ղարաքիլիսա]]յի հերոսամարտերում, դրանց նշանակությունը, լուսաբանել [[ՌՍՖՍՌ|Խորհրդային Ռուսաստանի]] և [[Հայաստանի Հանրապետության]] փոխհարաբերությունները և [[Հայաստան]]ում Խորհրդային իշխանության հաստատումը։ Հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի, խորհրդա-հայկական, խորհրդա-թուրքական հարցերը Ծատուր Աղայանն արծարծել է ըստ հայ խորհրդային պատմագրության մեջ մինչև 1980-ական թվականների կեսերը իշխող տեսակետի, բացասական գնահատական է տվել 1920 թվականի [[Սևրի պայմանագիր|Սևրի հաշտության պայմանագրին]], անտեսել [[1918]] թվականին հայկական պետականության՝ հանձին [[Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] վերականգնման նշանակությունը և այլն։
«Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից» (1976) մենագրության մեջ տրված է հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման պատմությունը [[19-րդ դար]]ի 70-ական թվականներից մինչև 1920 թվականը, առանձին գլուխներ նվիրված են [[Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)|1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմ]]ից հետո [[հայկական հարց]]ի՝ որպես միջազգային հարցի սկզբնավորման պատմությանը, [[Բեռլինի կոնգրես (1878)|Բեռլինի կոնգրես]]ից (1878) հետո ազգային-ազատագրական պայքարի վերելքին, 1915 թվականի [[Հայոց ցեղասպանություն|հայոց ցեղասպանության]]ը, 1919-1921 թվականների [[Կիլիկիա]]յի հայության ազատագրական պայքարին, ժողովրդական հերոս [[Անդրանիկ Օզանյան]]ի գործունեությանը և այլ խնդիրների։ «Հոկտեմբերը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը» (1982) աշխատության մեջ այլ հարցերի շարքում քննարկել է 1918-1920 թվականներին հայ ժողովրդի դիմադրությունը թուրքական զավթիչներին [[Սարդարապատ]]ի, [[Բաշ-Ապարանի ճակատամարտ|Բաշ Ապարան]]ի, [[Ղարաքիլիսա]]յի հերոսամարտերում, դրանց նշանակությունը, լուսաբանել [[ՌՍՖՍՌ|Խորհրդային Ռուսաստանի]] և [[Հայաստան]]ի փոխհարաբերությունները և [[Հայաստան]]ում Խորհրդային իշխանության հաստատումը։ Հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի, խորհրդա-հայկական, խորհրդա-թուրքական հարցերը Ծատուր Աղայանն արծարծել է ըստ հայ խորհրդային պատմագրության մեջ մինչև 1980-ական թվականների կեսերը իշխող տեսակետի, բացասական գնահատական է տվել 1920 թվականի [[Սևրի պայմանագիր|Սևրի հաշտության պայմանագրին]], անտեսել [[1918]] թվականին հայկական պետականության՝ հանձին [[Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] վերականգնման նշանակությունը և այլն։


== Երկերի մատենագիտություն ==
== Երկերի մատենագիտություն ==

04:47, 16 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ

Ծատուր Աղայան
Ծնվել էհունվարի 12, 1912(1912-01-12)[1]
Փիփ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ[2]
Մահացել էդեկտեմբերի 3, 1982(1982-12-03)[1] (70 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Բնակության վայր(եր)Երևան[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)Բաքվի պետական համալսարան[2], Հայկական պետական մանկավարժական համալսարան[2], Երևանի պետական համալսարան[2], ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[2] և ՀԿԿ[2]
Գործունեության ոլորտպատմություն
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[2][1]
Ալմա մատերՄոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ (1937)[2] և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Կոչումպրոֆեսոր[2]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[2][1] (1948)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան[2] «Պատվո նշան» շքանշան[2] «Աշխատանքային արիության համար» մեդալ և «Կյուրեղ և Մեթոդիոս» շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ[2]
Երեխա(ներ)Հենրի Աղայան

Ծատուր Պավելի Աղայան (հունվարի 12, 1912(1912-01-12)[1], Փիփ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ[2] - դեկտեմբերի 3, 1982(1982-12-03)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1948), պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1968, թղթակից անդամ 1950 թվականից)։

Կենսագրություն

Ծատուր Աղայանը ծնվել է երկրագործի ընտանիքում։ 1917 թվականին Աղայանների ընտանիքը տեղափոխվել է Շամխորի շրջանի Գոլիցինո (այժմ՝ Մարտունի) գյուղը և այնտեղ բնակություն հաստատել։ 1930 թվականին ավարտելով Գյանջայի (այժմ՝ Կիրովաբադ) մանկավարժական տեխնիկումը, մանկավարժական աշխատանքի է անցել Շամխորի շրջանի Մարտունի, Ջաղիր և Չարդախլու գյուղերի դպրոցներում որպես ուսուցիչ և ուսմասվար։

Ծատուր Աղայանի հուշատախտակը Երևանի Կորյունի փողոցում

Ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը (1936, էքստեռն), Մոսկվայի Ն. Չեռնիշևսկու անվան պատմա-փիլիսոփայան ինստիտուտը (19381954-1961 թվականներին և 1977-1979 թվականներին` ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի վարիչ, 1949-1952 թվականներին և 1969-1973 թվականներին` ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների «Տեղեկագրի» (1966 թվականից՝ «Լրաբեր») խմբագիր, 1951-1954 թվականներին` ՀԿԿ կենտկոմի գիտության և մշակույթի բաժնի վարիչ, 1961-1968 թվականներին` ԽՄԿԿ կենտկոմին առընթեր ՄԼԻ հայկական մասնաճյուղի տնօրեն, 1968-1977 թվականներին` ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1979-1982 թվականներին` ԵՊՀ ԽՄԿԿ պատմության ամբիոնի վարիչ։ 1963-1971 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր[3]։

Գիտական գործունեություն

Ծատուր Աղայանի աշխատությունները հիմնականում վերաբերում են Հարավային Կովկասում և Հայաստանում հեղափոխական շարժմանը, հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմանը։

«Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից» (1976) մենագրության մեջ տրված է հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման պատմությունը 19-րդ դարի 70-ական թվականներից մինչև 1920 թվականը, առանձին գլուխներ նվիրված են 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո հայկական հարցի՝ որպես միջազգային հարցի սկզբնավորման պատմությանը, Բեռլինի կոնգրեսից (1878) հետո ազգային-ազատագրական պայքարի վերելքին, 1915 թվականի հայոց ցեղասպանությանը, 1919-1921 թվականների Կիլիկիայի հայության ազատագրական պայքարին, ժողովրդական հերոս Անդրանիկ Օզանյանի գործունեությանը և այլ խնդիրների։ «Հոկտեմբերը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը» (1982) աշխատության մեջ այլ հարցերի շարքում քննարկել է 1918-1920 թվականներին հայ ժողովրդի դիմադրությունը թուրքական զավթիչներին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերում, դրանց նշանակությունը, լուսաբանել Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի փոխհարաբերությունները և Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատումը։ Հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի, խորհրդա-հայկական, խորհրդա-թուրքական հարցերը Ծատուր Աղայանն արծարծել է ըստ հայ խորհրդային պատմագրության մեջ մինչև 1980-ական թվականների կեսերը իշխող տեսակետի, բացասական գնահատական է տվել 1920 թվականի Սևրի հաշտության պայմանագրին, անտեսել 1918 թվականին հայկական պետականության՝ հանձին Հայաստանի Հանրապետության վերականգնման նշանակությունը և այլն։

Երկերի մատենագիտություն

  • Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և Բաքվի 1918 թվականի սովետական իշխանությունը, Երևան, 1948, 18 էջ:
  • Սովետական Հայաստանը սոցիալիզմի հաղթանակի և Ստալինյան կոնստիտուցիայի ժամանակաշրջանում, Երևան, 1950, 76 էջ:
  • Ռևոլյուցիոն շարժումները Հայաստանում 1905–1907 թվականներին, Երևան, 1955, 46 էջ:
  • Ռևոլյուցիոն շարժումները Հայաստանում 1905–1907 թվականներին, Երևան, 1955, 297 էջ:
  • Հոկտեմբերյան ռևոլյուցիան և հայ ժողովրդի ազատագրումը, Երևան, 1957, 407 էջ:
  • Հայ և ադրբեջանական ժողովուրդների դարավոր բարեկամությունը, Երևան, 1961, 471 էջ:
  • Մեծ Հոկտեմբերը և Հայաստանի աշխատավորների պայքարը սովետական իշխանության համար, Երևան, 1962:
  • Ներսիկ Ստեփանյան, Երևան, 1967:
  • Արշավիր Մելիքյան (կյանքն ու գործունեությունը), Երևան, 1969, 205 էջ:
  • Հայերը Թուրքիայում, Երևան, 1969, 85 էջ:
  • Բալկանները և Օսմանյան կայսրության ճնշված ժողովուրդների ազգային – ազատագրական պայքարի միասնությունը, Երևան, 1970:
  • Գեհենից վերածնունդ (հոդվածներ), Երևան, 1975, 140 էջ:
  • Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից, Երևան, 1976, 868 էջ:
  • Պատմական գիտությունների 14-րդ միջազգային կոնգրեսը, Երևան, 1976, 18 էջ:
  • Մեծ Հոկտեմբերը և համաշխարհային հեղափոխական պրոցեսը, Երևան, 1977, 148 էջ:
  • Ռուսաստանի դերը հայ ժողովրդի պատմական ճակատագրում, Երևան, 1981, 384 էջ:
  • Հոկտեմբերը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը, Երևան, 1982, 416 էջ:
  • Հայ ժողովրդի պատմության նկարազարդ ակնարկներ, Երևան, 1989, 320 էջ:
  • Հայերը Թուրքիայում (ճամբորդական նոթեր), Երևան, 1994, 65 էջ:
  • Անդրանիկ (Դարաշրջան: Դեպքեր: Դեմքեր), Երևան, 1995, 813 էջ:
  • Вековая дружба народов Закавказья, ч.1-4, Е., 1970-80

Մամուլ

  • Հայ հասարակական-քաղաքական մտքի զարգացումը Արշավիր Մելիքյանի գնահատմամբ (Արշ. Մելիքյանի ծննդյան 90-ամյակի առթիվ): «Գրական թերթ», 1969, № 7։

Պարգևներ

Ծատուր Աղայանը պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» և «Պատվո նշան» շքանշաններով, ինչպես նաև մի շարք մեդալներով ու պատվոգրերով։

Գրականություն

Աղբյուրներ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1. — էջ 123.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծատուր Աղայան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։