«Գուգարք նահանգ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 28. Տող 28.
*[[Ձորափոր]]- կենտրոնը՝ Մանից գոմ
*[[Ձորափոր]]- կենտրոնը՝ Մանից գոմ
*[[Կողբափոր]]- կենտրոնը՝ [[Կողբաքար (բերդ)|Կողբաքար]]
*[[Կողբափոր]]- կենտրոնը՝ [[Կողբաքար (բերդ)|Կողբաքար]]
*[[Ծոբոփոր]]- կենտրոնը՝ Ծոփաբերդ
*[[Ծոբոփոր գավառ|Ծոբոփոր]]- կենտրոնը՝ Ծոփաբերդ
*[[Տաշիր (գավառ)|Տաշիր]]- կենտրոնը՝ [[Լոռի բերդ]]
*[[Տաշիր (գավառ)|Տաշիր]]- կենտրոնը՝ [[Լոռի բերդ]]
*[[Թռեղք]] (Թռէղք)- կենտրոնը՝ [[Ծալկա|Ծաղկա]] (Ծաղկայ)
*[[Թռեղք]] (Թռէղք)- կենտրոնը՝ [[Ծալկա|Ծաղկա]] (Ծաղկայ)

06:00, 12 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուգարք (այլ կիրառումներ)
Գուգարք
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք Մեծ Հայք
Ներառում է10 գավառ
Գլխավոր քաղաքԱրդահան
Այլ քաղաքներԿաղարջք, Ծոփ, Կողբաքար
Կառավարող տոհմ(եր)Գուգարաց
Ստեղծվել էՄ.թ.ա. 189
Վերացել էՄ.թ. 387
Ներկայիս երկրներՎրաստան Վրաստան, Հայաստան Հայաստան
Ազգային կազմ
ՊատմականՀայեր
ՆերկաՀայեր, Վրացիներ
Կրոնական կազմ
ՊատմականՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՆերկաՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի, Վրաց ուղղափառ եկեղեցի Վրաց ուղղափառ եկեղեցի
Գուգարքը Մեծ Հայքի քարտեզի վրա

Գուգարք, Մեծ Հայքի տասներեքերորդ նահանգը։

Վարչական բաժանում

Գուգարքը կազմված էր հետևյալ 13 գավառներից.

Պատմական ակնարկ

Հույն պատմիչները հիշատակում են Գոգարենե անվանաձևով։ Ունի էթնիկական ծագում։ Արևելքից սահմանակից է եղել Ուտիք, հարավից՝ Այրարատ, արևմուտքից՝ Տայք նահանգներին, հյուսիսից՝ Վիրքին։ Գուգարքը մ.թ.ա. 8-րդ դարում մտել է Ուրարտական, մթա IV-II դդ՝ Երվանդունիների հայկական պետության կազմի մեջ։ Արտաշեսյան և Արշակունի թագավորների ժամանակ Գուգարքը Մեծ Հայքի չորս սահմանապահ բդեշխություններից մեկն էր։ 387 թվականին, Բյուզանդիայի և Իրանի միջև Մեծ Հայքի բաժանմամբ Գուգարքը, բացառությամբ Տաշիր գավառի, միացվեց Վիրքին։

652 թվականի հայ-արաբական համաձայնագրով Թեոդորոս Ռշտունին վերամիավորել է նաև Գուգարքը։ VIII դ Գուգարքի արևմտյան գավառները մտել են Տփղիսի արաբական ամիրայության, IX դ կեսից՝ վրաց Բագրատունիների տիրույթների մեջ, իսկ արևելյան գավառները՝ հայ Բագրատունիների։ 969-970 թվականներին արևելյան Գուգարքում Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածի որդի Գուրգենը հիմնել է թագավորություն՝ Շամշուլդե կենտրոնով։ 1065–ին այս թագավորության կենտրոնը տեղափոխվել է Լոռե բերդաքաղաքը, որի համար այն կոչվել է նաև Լոռու թագավորություն։ XI դարի վերջին և XII դարի սկզբին Լոռու թագավորությունը տիրել են սելջուկ նվաճողները։ Իսկ 1118-1123–ին այն սելջուկներից գրավել է Դավիթ Շինարար թագավորը և տվել վրաց Օրբելիներին։ Ճնշելով Օրբելիների խռովությունը 1177 թվականին՝ վրաց Գեորգի III թագավորը Լոռե բերդաքաղաքը հանձնել է ղփչաղներին, իսկ 1185 թվականից՝ Զաքարյաններին։ XII-XIII դարերում Գուգարքում կալվածներ են ունեցել նաև Մամիկոնյանները և Արծրունիները։ Կյուրիկյանների և Զաքարյանների օրոք արևելյան Գուգարքը եղել է հայ մշակույթի ու գիտության կենտրոն։ Զարգացած էր գորգագործությունը, փայտամշակությունը, մետաղագործությունը։ Արևելյան Գուգարքում ապրել և ստեղծագործել են միջնադարյան ականավոր գիտնականներ Հովհաննես Սարկավագը, Գրիգոր Տուտեորդին և Մխիթար Գոշը։

Մոնղոլների նվաճումներից հետո Զաքարյանների տիրույթ արևելյան Գուգարքը մտել է Գյուրջիստանի վիլայեթի մեջ։

Արտաքին հղումներ