«Արթուր Ջանիբեկյան»–ի խմբագրումների տարբերություն
Տող 151. | Տող 151. | ||
Հանդես է գալիս կրթական ոլորտի վարպետության դասերով: |
Հանդես է գալիս կրթական ոլորտի վարպետության դասերով: |
||
2016 թվականին Արթուր Ջանիբեկյանը դարձավ տարածաշրջանում խոշորագույն ստարտափ ֆորումի՝ «[[Սևան Ստարտափ Սամմիթ|Սևան Ստարտափ Սամմիթ»]]-ի համահիմնադիրը։ [[2018 թվական]]ին ծրագիրը դուրս եկավ միջազգային հարթակ և անցկացվեց [[ԱՄԷ]]-ում և [[Հնդկաստան]]ում Seaside Startup Summit անվան ներքո։ [[2019 թվական]]ին Արթուր Ջանիբեկյանը դարձավ |
2016 թվականին Արթուր Ջանիբեկյանը դարձավ տարածաշրջանում խոշորագույն ստարտափ ֆորումի՝ «[[Սևան Ստարտափ Սամմիթ|Սևան Ստարտափ Սամմիթ»]]-ի համահիմնադիրը։ [[2018 թվական]]ին ծրագիրը դուրս եկավ միջազգային հարթակ և անցկացվեց [[ԱՄԷ]]-ում և [[Հնդկաստան]]ում Seaside Startup Summit անվան ներքո։ [[2019 թվական]]ին Արթուր Ջանիբեկյանը դարձավ Seaside Startup Holdings ներդրումային ֆոնդի համահիմնադիր, որը կատարում է ներդրումներ սամմիթներին մասնակցող առավել հաջողված ստարտափ նախագծերում։ |
||
== Արձաններ == |
== Արձաններ == |
13:58, 3 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ջանիբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Օթարիի Ջանիբեկյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 29, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ → Հայաստան → Ռուսաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | պրոդյուսեր |
Գործունեություն | Պրոդյուսեր,Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի անդամ |
Աշխատավայր | Comedy Club |
Ծնողներ | Հայր` Օթարի Ջանիբեկի Հակոբյան Մայր` Էլլա Էդուարդի Հակոբյան |
Հարազատներ | քույր՝ Լիլիթ Օթարիի Հակոբյան |
Երեխաներ | Երկու որդի` Նարեկ, Արամ մեկ դուստր՝ Էվա |
Artur Janibekyan Վիքիպահեստում |
Արթուր Օթարիի Ջանիբեկյան (փետրվարի 29, 1976, Երևան), Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր, «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար։
Կենսագրություն
Ծնվել է 1976 թվականի փետրվարի 29-ին Երևանում։
Ավարտել է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը։ Ստացել է բարձրագույն կրթություն Երևանի պետական համալսարանում (Տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետ)։
1997-98 թվականներին ծառայել է ՀՀ Զինված Ուժերում:
Կարիերա
- 1993-1996 թթ․ — «Շարմ» ընկերություն, պոստերների փակցնող, ադմինիստրատոր, նախագծի համակարգող, նկարահանող խմբի տնօրեն
- 1994 թ․ ի վեր. — ՈւՀԱ-ի «Նոր հայեր» թիմի տնօրենն ու հիմնադիրներից մեկը ( 1997 թվականի Բարձրագույն լիգայի հաղթող, 1998 թվականի սուպեր չեմպիոն):
- 2000-2005 թթ․ — «Ռուսական ռադիո»-ում «Նոր հայկական ռադիո» հաղորդման պրյոդուսեր
- 2001-2002 թթ․ — «Բարի երեկո Իգոր Ուգոլնիկովի հետ» հեռուստածրագրի պրոդյուսեր, որը հեռարձակվում էր СТС հեռուստաալիքով
Comedy Club
2003 թվականին ՈՒՀԱ-ի թիմի իր ընկերների հետ հիմնադրել է Comedy Club ակումբային շոուն, որն իրենից ներկայացնում էր նոր՝ stand-up comedy ժանր ռուսական հեռուստատեսության մեջ[1]։ 2005 թվականից շոուն սկսեց հեռարձակվել ТНТ հեռուստաալիքով։
Ըստ 2006 թվականի Ֆորբս ամսագրի տվյալների՝ Comedy Club նախագիծը մտել է ռուսական ամենահաջողված կոմերցիոն նախագծերի առաջին տասնյակը՝ զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը՝ 3.5 միլիոն ԱՄՆ դոլլարով[2][3]։
2007 թվականին hիմնադրել է Comedy Club Production ընկերությունը, որը բազմապրոֆիլ պրոդյուսերական կենտրոն է։ Եղել է ընկերության հիմնադիրը, սեփականատերն և գլխավոր պրոդյուսերը։
Նույն թվականին, ըստ GQ ամսագրի, ճանաչվել է «Տարվա մարդ»՝ «Տարվա պրոդյուսեր» անվանակարգում։
Մեկ տարի անց՝ 2008 թվականին հիմնադրել է Comedy TV շուրջօրյա հումորային հեռուստաալիքը[4], իսկ 2009 թվականին՝ Comedy Cafe թեմատիկ ռեստորանների ցանցը[5]։ Հանդիսացել է «7 Art» ընկերության հիմնադիր և համասեփականատեր. այն ТНТ հեռուստաալիքով արտադրում էր «Универ», «Интерны» սիտկոմները, որը հետագայում համալրել է Comedy Club Production-ը[6]։
2011 թվականին Comedy Club Production պրոդյուսերական կենտրոնի վերահսկիչ փաթեթը վաճառել է ТНТ հեռուստաալիքին։ Գործարքի գումարը կազմել է 350 մլն. ԱՄՆ դոլար, որը ռեկորդային բարձր է համարվում ռուսական հեռուստատեսության պատմության համար[7]։
2012 թվականին դարձել է «Ռուսաստանի մեդիամենեջեր-2012» մրցանակի դափնեկիր և պարգևատրվել է «Ապրանքանիշների և հեռուստատեսային ապրանքների արտադրության գործում բացառիկ վաստակի, ինչպես նաև հեռուստատեսության ոլորտում խոշորագույն գործարքի համար» անվանակարգում։
2013 թվականի Ֆորբս-ի տվյալներով Comedy Club Production-ը զբաղեցնում է երկրորդ տեղը որպես հեռուստատեսությունների համար ամենաշատ բովանդակություն արտադրող ընկերություն[8]։
2013 թվականին լույս տեսած «Գիրքը» (ռեժիսոր՝ Վ. Մանսկի) վավերագրական ֆիլմի պրոդյուսերն է[9][10][11]։ 2014 թվականին ֆիլմը Մոսկովյան 36-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում մասնակցել է «Ազատ միտք» (ռուս.՝ Свободная мысль) վավերագրական ֆիլմերի պաշտոնական ծրագրին։
Գազպրոմ Մեդիա Հոլդինգ
2015 թվականի մարտի 30-ին «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ»-ը հայտարարեց ժամանցային հեռուստատեսության խմբի ձևավորման մասին, որի մեջ մտնում են հոլդինգի հինգ հեռուստաընկերություններից չորսը՝ ТНТ, ТВ-3, «Пятница» և «2х2»։ Որի կազմակերպումը և ղեկավորումը հանձնարարվեց Արթուր Ջանիբեկյանին[12][13]։
Comedy Club շոուն կմտնի «Ֆորմուլ-1-ի» մշակութային ծրագրի փուլ:
2015 թվականին «1000 լավագույն ռուս մենեջերներ» ամենամյա վարկանիշային դասակարգումը, որը ձևավորվում է Ռուսաստանի մենեջերների միության (AMP) փորձագիտական քվերակության արդյունքում, մեդիաբիզնեսի ոլորտում բարձրաստիճան մենեջերների լավագույն հնգյակում ներառեց նաև Արթուր Ջանիբեկյանին: Վարկանիշային դասակարգումը ամեն տարի հրապարակվում է «Կոմերիսանտ» բիզնես-օրաթերթում: 2016 թվականի հունվարի 1-ին Արթուր Ջանիբեկյանի ղեկավարության ներքո գտնվող «ГПМ РТВ» սուբհոլդինգը գործարկեց «ТНТ 4» նոր հեռուստաալիքը, որի հեռարձակման ցանցը կազմեցին «ТНТ» հեռուստաընկերության առաջին հեռարձակումից ի վեր լավագույն գրադարանային նախագծերը: 2016 թվականի հունիսին Արթուր Ջանիբեկյանը նաև գլխավորեց «ТНТ» հեռուստաընկերությունը գլխավոր տնօրենի պաշտոնում: Նույն թվականի հունիսի 7-ին նա արժանացավ «2016 թվականի Ռուսաստանի մեդիա մենեջեր» մասնագիտական պատվավոր մրցանակին: Ոսկե արձանիկը տրվեց նրան «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ»-ի ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ստեղծման և արդյունավետ կառավարման համար:
2016 թվականին «ГПМ РТВ» սուբհոլդինգում ընդգրկված երկու հեռուստաալիքների նախագծեր ստացան ռուսաստանյան հեռուստատեսային «ТЭФИ» խոշարագույն մրցանակաբաշխության 7 արձանիկներ` «Ցերեկային եթեր» և «Երեկոյան փրայմ» անվանակարգերում:
2017 թվականի հունվարին ТНТ4 հեռուստաալիքը, մտնելով Արթուր Ջանիբեկյանի ղեկավարության ներքո գտնվող ГПМ РТВ սուբհոլդինգ, դարձավ ռուսական առաջին դաշնային ալիքը, որ մեկ տարվա ընթացքում ընդլայնել է հեռարձակման սահմանները երկրից դուրս։ 2017 թվականի մայիսին «Пятница!» հեռուստաալիքը հեռարձակվեց միջազգային եթեր։
2017 թվականի հուլիսի 6-ին Արթուր Ջանիբեկյանը՝ «Գազպրոմ-մեդիա ժամանցային հեռուստատեսության» և «ТНТ» հեռուստաալիքի գլխավոր տնօրենը, երրորդ անգամ արժանացավ «Ռուսաստանի մեդիա-մենեջեր – 2017» 17-րդ ազգային մրցանակաբաշխության դափնեկրի կոչմանը: Մրցանակը տրվեց «Դաշնային մեդիահոլդինգներ» անվանակարգում «Սուբհոլդինգի զարգացման և արդյունավետ կառավարման, ժամանցային և հումորային բովանդակության ստեղծման գործում ակնառու նվաճումների համար»:
ТНТ ալիքի թիմը Արթուր Ջանիբեկյանի ղեկավարությամբ, մշակել է պրեմիերային սերիալների եթեր հեռարձակման համակարգ, որը թույլ է տալիս մեծացնել հեռուստաալիքի լսարանը, հավաքել լսարանի ներգրավման համազգային առավել ճշգրիտ տվյալներ՝ լսարանի ներգրավման համար, ինչպես նաեւ պայքարել հեռուստատեսային ծովահենության դեմ: 2017 թվականի սեպտեմբերից ի վեր ТНТ հեռուստաալիքը անցում է կատարել Մոսկվայի ժամանակով աշխատաքնային օրերի ընթացքում անմիջապես հեռուստատեսային հեռարձակումից հետո առցանց ռեսուրսների բովանդակության տեղադրման պրեմիերային ցուցադրությունների պրակտիկային։
2017 թվականի հոկտեմբերին Արթուր ջանիբեկյանի ղեկավարության ներքո ТНТ-ն դարձավ Ռուսաստանում առաջին հեռուստաալիքը, որ սկսեց գովազդ վաճառել Big TV վարկանշային համակարգում։ Այս համակաևգը գովազդատուներին հնարավորություն է տալիս տեղադրել հոլովակներ միառժամանակ և՛ եթերում և՛ ալիքի թվային հարթակներում։ ТНТ-ն դարձավ առաջին ալիքը, որ հասանելի դարձրեց իր ինֆորմացիոն ռեսուրսները ողջ շուկայի համար։
2018 թվականի հունվարին «Газпром-Медиа» հոլդինգի շրջանակում և ГПМ РТВ-ի կազմում սկսվեց «Супер» հեռուստաալիքի հեռարձակումը։ 2018 թվականի հուլիսի 5-ին Մոսկվայում տեղի ունեցավ «Ռուսաստանի մեդիա մենեջեր» ազգային մրցանակի դափնեկիրների պարգեւատրման XVIII արարողությունը, Գրան պրին շնորհվեց «Գազպրոմ-Մեդիա ժամանցային հեռուստաալիք» հեռուստատեսային խմբի գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանին։
Երեք տարվա ընթացքում՝ 2016-ից 2018 թթ․, ТНТ-ի նախագծերը, «Пятницы!»-ը, Comedy Club Production-ը и Good Story media-ն, որոնք ««ГПМ РТВ» սուբհոլդինգի մի մասն են կազմում, արժանացել են ТЭФИ մրցանակաբաշխության 4 արձանիկի՝ «Ցերեկային եթեր» և «Երեկոյան փրայմ» անվանակարգերում:
Այլ
2018 թվականին Արթուր Ջանիբեկյանը Սեմյոն Սլեպակովի և Ալեքսանդր Դուլերայնի հետ հանդես եկավ որպես «Տնային կալանք» սերիալի պրոդյուսեր, այն «Кинопоиск» կայքի վարկածով գլխավորեց 2018 թվականի լավագույն սերիալների ցանկը [14]։ «Տնային կալանք»-ը «Кинократия»-ի վարկածով զբաղեցրեց առաջին հորիզոնականը նաև ռուսական հեռուստասերիալների Թոփ-5-ում [15], դարձավ կինոյի և հեռուստատեսության արտադրողների ասոցիացիայի 7-րդ մրցանակաբաշխության ութակի դափնեկիր[16]։ Սերիալն արժանացել է նաև «Նիկա» 32-րդ մրցանակաբաշխության հատուկ մրցանակին «Հեռուստատեսային կինոյի արվեստում ստեղծագործական նվաճումներ» անվանակարգում[17]։ «Տնային կալանք»-ը նաև դարձավ «ТЭФИ – համագործակցություն» իններորդ միջազգայն հեռուստատեսային փառատոնի հաղթողը[18]։
Գոգոլ: Սկիզբ (ֆիլմ)
2017 թվականին Վալերի Ֆեդորովիչի և Եվգենի Նիկիշովի հետ Արթուր Ջանիբեկյանը հանդես եկավ բացառիկ նախագծով՝ «Гоголь. Начало», առաջին հեռուստասերիալն աշխարհում, որ դուրս եկավ լայն կինովարձույթի։ Ֆիլմը վերադարձրեց ծախսված գումարը վարձակալության հենց սկզբում և գրանցեց մի քանի ռեկորդ։ Կինոնկարը մտավ 2017 թ-ի ամենաբարձր վարձատրվող ռուսաստանյան կինոդիտումների ֆիլմերի տասնյակ: Բացի Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից «Гоголь. Начало» ֆիլմը ռուսերեն լեզվով ցուցադրվեց ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Ավստրիայում եւ Կիպրոսում: Ֆիլմի պրոմոընկերությունը արժանացավ մի շարք մասնագիտական պարգևենրի և դիպլոմների և շարժեց պրոֆեսիոնալ համայնքի հետաքրքրությունը Կաննում MIPCOM-ում։ 2017 թվականի վերջին ТНТ հեռուստաալիքը Ջանիբեկյանի ղեկավարությամբ ծրագրային նոր բովանդակության՝ հրաժարվելով արտասահմանյան ֆիլմից՝ հօգուտ ռուսական բովանդակության՝ խաղադրույք կատարելով հայրենական կատակերգական սերիալների և սեփական արտադրության շոուների վրա։ Դա հնարավորություն տվեց հետագայում աջակցել հոլդինգի մաս կազմող արտադրական ընկերություններին, ինչպես նաև ընդլայնել երկարաժամկետ ներդրումները սեփականության իրավունքի հաշվին և հնարավորությունները սեփական հաղորդումների տարբեր միջավայրերում և առանց քանակական սահմանափակումների։
Հասարակական գործունեություն
Վերածնունդ Մշակութային և Ինտելեկտուալ Հիմնադրամ
«Վերածնունդ Մշակութային և Ինտելեկտուալ» հիմնադրամի հիմնադիրն է, որը է 2013 թվականին։ Հիմնադրամը զբաղվում է հայկական ինտելեկտուալ և մշակութային ժառանգության պահպանմամբ, զարգացմամբ և տարածմամբ[19][20]:
Հիմնադրամի նոր սկսած՝«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծը զբաղվում է հայկական ժողովրդական երաժշտական ստեղծագործությունների ձայնագրություններով, ապահովում է դրանց միջազգային մակարդակի ներկայանալիությունը[21]։
«Հայկական ազգային երաժշտական գանձարան»
«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի նպատակն է՝
- ձայնագրել և վերաձայնագրել հայ ժողովրդական, գործիքային և եկեղեցական երաժշտությունը
- պահպանել և սերունդներին փոխանցել մշակութային ժառանգությունը
- ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան հայ ժողովրդական և հոգևոր երգերի ժամանակակակից թվային ձայնադարան
- վերականգնել ազգային երգը, ծեսն ու ավանդույթը
- վերականգնել նոտային գրականությունը և տեխնիկապես հասանելի դարձնել հայ մշակութային ժառանգությունը
- ստեղծել հայ ազգային երաժշտության համաշխարհային պորտալ, ունենալ ուսումնական նյութերի պատրաստման աղբյուր համայն հայության համար
- նպաստել ֆիլմերում հայ երաժշտության օգտագործմանը, այդպիսով կինոարտադրության միջոցով ազգայինը ճանաչելի դարձնել բոլորի համար
Հիմնադրամի աջակցությամբ իրականացվել է աննախադեպ աշխատանք՝ ուղղված հայկական ժողովրդական և ազգային երգերի վերականգմանն ու ձայնագրմանը, երաժշտության թվայնացված գրադարանի ստեղծմանը, ինչպես նաև գործածության մեջ է դրվել հայկական ազգային-ժողովրդական և հոգևոր երաժշտության կայքը[22]։ Կայքում տեղադրված է թվային ձայնադարան, որն ներառում է հայկական ժողովրդական երգեր, հայ միջնադարյան երգարվեստի, գործիքային մեղեդիների և աշուղական երգերի մոտ 600 նմուշներ:
2017 թվականին՝ առաջին հրատարակությունից 120 տարի անց, Երևանում թողարկվեց հայկական հոգևոր երաժշտության ամենակարևոր գոհարներից մեկը՝ Մակար Եկմալյանի «Սրբազան պատարագը»: «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի և անձամբ նրա հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնության շնորհիվ հայկական հոգևոր երաժշտության դասական պատարագը վերաթողարկվեց նոր ծանոթագրություններով ու լրացումներով:
«Վերածնունդ Մշակութային և Ինտելեկտուալ» հիմնադրամն աջակցել է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության գործունեությանը[23]։
Սարոյան Հաուս
Որպես «Վերածնունդ Մշակութային և Ինտելեկտուալ» հիմնադրամի հիմնադիր՝ Արթուր Ջանիբեկյանը ստեղծեց «Սարոյան Հաուս» նախագիծը[24], որի շրջանակներում ամերիկահայ գրող և դրամատուրգ Վիլյամ Սարոյանի տունը՝ տեղակայված Ֆրեզնո քաղաքում, պետք է վերածվի գրողի տուն-թանգարանի: Տուն-թանգարանը իր դռները բացեց այցելուների համար 2018 թվականի օգոստոսին՝ մեծն գրողի ծննդյան 110 ամյակին[25][26][27][28]:
Գրիգոր Նարեկացի
Կողմնակիցն ու կրողն է հայ պոետ, փիլիսոփա եւ աստվածաբան Սբ. Գրիգոր Նարեկացու գաղափարների, կազմակերպում եւ ֆինանսավորում է Հայաստանում վերջինիս վերաբերող բոլոր միջոցառումները։ Որպես եկեղեցին և իր ազգը սիրող հայ՝ Արթուր Ջանիբեկյանի անունը անմահացված է Մոսկվայի հայկական տաճարային համալրի Սբ. Պայծառակերպություն անունը կրող Հայ Առաքելական եկեղեցու խորաքանդակի վրա:
2017 թվականի հունվարին Արթուր Ջանիբեկյանը տաճարային համալիրին է նվիրաբերել Սուրբ Գրիգոր Լուսավորիչի մասունքների մի մասը, որը ձեռք էր բերվել Փարիզում կայացած աճուրդի ժամանակ, որտեղ ներկայացված էին հայկական մշակույթի ու եկեղեցական սպասքի եզակի նմուշներ:
Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ Գրիգոր Նարեկացու արձանը Վատիկանի պարտեզում կանգնեցվել է 2018 թվականի մարտի 21-ին[29]:
Արձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 5-ին: Բացմանը մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը[30], Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարք Ամենապատիվ Գրիգոր-Պետրոս Ի Կապրոյանը[31]։ Արձանը պատրաստված է երկու օրինակից, երկրորդ օրինակը կտեղադրվի Էջմիածնում[32]։
Հանրային ռադիոյի «Ոսկե ֆոնդ»
2017 թվականից Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի հանրային ռադիոն թվայնացրել է ավելի քան 100 000 ձայնագրություն պարունակող ամենամեծ հայկական աուդիո-արխիվը։ Նախագիծն իրականացվել է ամենաժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչը թույլ է տվել զգալիորեն բարելավել ձայնագրությունների որակը, ապահովել դրանց երկարատև պահպանումը, հրապարակումը և ունկնդիրների ազատ մուտքը: 2019 թվականից ի վեր Հայաստանի հանրային ռադիոյի «Ոսկե ֆոնդը» հասանելի է armradioarchive.am կայքում[33]։
Այլ
Ջանիբեկյանը JAZZVE սրճարանների ցանցի համասեփականատերն է (Հայաստան, Ռուսաստան, Վրաստան)։
Մոսկվայի Սկոլկովո կառավարման դպրոցի MBA ծրագրի ուսանողների համար վարում է վարպետության դասեր, «Սնոբ» բանավեճի ակումբի անդամ է։
«ԱՅԲ կրթական համալիրի» աջակիցներից մեկը, որը համարվում է առաջին հայկական նորարարական կրթական կենտրոնը Համալիրը կազմված է դպրոցից, եկեղեցուց, համայնքային կենտրոնից և մանկապարտեզից` ներառելով ինչպես հայկական կրթական լավագույն ավանդույթները, այնպես էլ ուսուցման նորագույն համաշխարհային տեխնոլոգիաները։
2013 թվականի նոյեմբերի 9-ին[34] դասախոսություն է կարդացել Կոլումբիայի համալսարանի (Columbia University) Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների համար «Ռուսական մեդիայի միտումները» թեմայով[35][36]։
2013 թվականին հանդիսացավ պրոդյուսերն ու հովանավորը «Книга» վավերագրական ֆիլմի (ռեժիսոր Վ․ Մանսկի)․ 2014 թվականին Մոսկվայի 36-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում ֆիլմը մասնակցել է «Ազատ միտք» փաստավավերագրական ֆիլմի պաշտոնական ծրագրին։
2016 թվականին IDeA հիմնադրամի նախաձեռնությամբ The New York Times և «Հայաստանի Հանրապետություն» թերթերում հրապարակվել է բաց նամակ՝ «Հայ ժողովրդի ապագան որոշվում է հիմա» վերնագրով՝ նվիրված Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (AGBU) 110 ամյակին: Նամակը կոչ է անում անհատներին, կազմակերպություններին, պետական և հասարակական կառույցներին վերաիմաստավորել ապագան, միավորել ուժերը՝ հայ ժողորդի զարգացման համար: Նամակը ստորագրել են տարբեր երկրներում ապրող հայտնի հայերը՝ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը, Շառլ Ազնավուրը, Լորդ Արա Դարզին, Սամվել Կարապետյանը, Արթուր Ջանիբեկյանը և այլն:
Հանդես է գալիս կրթական ոլորտի վարպետության դասերով:
2016 թվականին Արթուր Ջանիբեկյանը դարձավ տարածաշրջանում խոշորագույն ստարտափ ֆորումի՝ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի համահիմնադիրը։ 2018 թվականին ծրագիրը դուրս եկավ միջազգային հարթակ և անցկացվեց ԱՄԷ-ում և Հնդկաստանում Seaside Startup Summit անվան ներքո։ 2019 թվականին Արթուր Ջանիբեկյանը դարձավ Seaside Startup Holdings ներդրումային ֆոնդի համահիմնադիր, որը կատարում է ներդրումներ սամմիթներին մասնակցող առավել հաջողված ստարտափ նախագծերում։
Արձաններ
Երևանում տեղադրված երկու քանդակների՝ Դավիթ Երևանցու «Վարք հավերժության» և Դավիթ Մինասյանի «Տղամարդիկ» արձանախմբի, ինչպես նաև Վատիկանում կանգնեցված Գրիգոր Նարեկացու հուշարձանի նախաձեռնողն ու հովանավորն է:
Տղամարդիկ (արձանախումբ)
Դավիթ Մինասյանի «Տղամարդիկ» քանդակը՝ ոգեշնչված Էդմոնդ Քյոսայանի նույնանուն ֆիլմից[37][38]։ Արձանախումբը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ստեփան Զորյան փողոցում, Մարտիրոս Սարյանի հուշարձանի հետնամասում։ Պատկերում է Էդմոնդ Քեոսայանի 1972 թվականին նկարահանած նույնանուն կինոնկարի հերոսներին՝ Սուրենին (դերասան՝ Մհեր Մկրտչյան), Վազգենին (Ազատ Շերենց), Արամին (Ավետիք Գևորգյան) և Սաքոյին (Արմեն Այվազյան), տեղադրվել է 2007-ին։ Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը 1,97 մետր է։ Կինոժապավենի տեսքով պատրաստված պատվանդանին ռուսերեն գրված են կինոնկարի ստեղծագործական խմբի անդամների անունները։
Վարք հավերժության
Քանդակը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգում, Մոսկովյան ու Տերյան փողոցների խաչմերուկին հարակից տարածքում, տեղադրվել է 2012 թվականի ապրիլի 23-ին։
Քանդակը կառուցված է բրոնզից, բարձրությունը 3 մետր է։
Քանդակը խորհրդանշում է Մատենադարանի ամենամեծ ձեռագիրը` «Մշո ճառընտիրը» փրկելու պատմությունը։ Քանդակը պատկերում է այն երկու կանանց, ովքեր հայերեն ամենամեծ մագաղաթյա գիրքը՝ «Մշո ճառընտիրը», երկու մասի են բաժանել և փրկել թուրքական յաթաղանից։ «Մշո ճառընտիրն» ունի 660 էջ, ընդհանուր կշռում է 28 կիլոգրամ, և պատրաստված է հորթի կաշվից)[39][40]։
Գրիգոր Նարեկացու հուշարձան
Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ Գրիգոր Նարեկացու արձանը Վատիկանի պարտեզում կանգնեցվել է 2018 թվականի մարտի 21-ին[29]:
Արձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 5-ին: Բացմանը մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը[30], Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարք Ամենապատիվ Գրիգոր-Պետրոս Ի Կապրոյանը[31]։ Արձանը պատրաստված է երկու օրինակից, երկրորդ օրինակը կտեղադրվի Էջմիածնում[32]։
Պարգևներ
- 2007 թվականին Ռուսաստանում արժանացել է «Տարվա մարդ» կոչմանը ըստ GQ ամսագրի՝ որպես «Տարվա լավագույն պրոդյուսեր»։
- 2012 թվականին «Ռուսաստանի մեդիա մենեջեր 2012»-ի շրջանակներում պարգևատրվել է «ապրանքանիշների և հեռուստապրոդուկտների ստեղծման գործում արժանիքների, ինչպես նաև հեռուստատեսային ոլորտում իրականացված ամենախոշոր գործարքի համար»։
- 2013 թվականինՀայ Առաքելական եկեղեցու կողմից արժանացել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի պարգևին[41]։
- 2016 թվականին հունիսի 7-ին դարձել հեղինակավոր մասնագիտական մրցանակի՝ «Ռուսաստանի Մեդիա-մենեջեր 2016» դափնեկիր: Ոսկե արձանիկը նրան բաժին է հասել «Ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ստեղծման և արդյունավետ կառավարման համար» «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ»:
- 2016 թվականին ՀՀ-ում պարգեւատրվել է մեդալով՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի շքանշանով:
- 2018 թվականի հուլիսի 5-ին «Ռուսաստանի մեդիա մենեջեր» ազգային մրցանակի դափնեկիրների պարգեւատրման XVIII արարողության ժամանակ, Գրան պրին շնորհվեց «Գազպրոմ-Մեդիա ժամանցային հեռուստաալիք» հեռուստատեսային խմբի գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանին։
Նախագծեր
Հեռուստածրագրեր
Հեռուստածրագրերի պրոդյուսեր՝
- «Comedy Club» (2005, ТНТ)
- «Наша Russia» (2006 ТНТ)
- «Աստղերը կարաոկեի դեմ» (Звезды против караоке)» (2006 ТНТ)
- «Бешенл Джеографик» (2007, ТНТ)
- «Смех без правил» (2007, ТНТ)
- «Убойная лига» (2007, ТНТ)
- «Убойной ночи» (2008, ТНТ)
- «Comedy Woman» (2008, ТНТ)
- «Универ» (2008 ТНТ)
- «Шоу Ньюs» (2008, ТНТ)
- «Дом-2» (2009, ТНТ)
- «Убойный вечер» (2009, ТНТ)
- «Два Антона» (2009, ТНТ)
- «Разрушители пословиц» (2010, ДТВ)
- «Новый Comedy Club» (2010, ТНТ)
- «Идеальный мужчина» (2010, СТС)
- «Comedy Баттл» (2010, ТНТ)
- «Незлобин и Гудков» (2010, MTV)
- «Интерны» (2010 ТНТ)
- «Универ. Новая общага» (2011 ТНТ)
- «ComedyClub в Юрмале» (2013, 2014 ТНТ)
- «САШАТАНЯ» (2013 ТНТ)
- «ХБ» (2013 ТНТ)
- «Неzлоб» (2013 ТНТ)
- «Stand Up» (2013 ТНТ)
- «Не спать!» (2014 ТНТ)
- «Вот такое утро» (2014 ТНТ)
- «Танцы» (2014 ТНТ)
- «Бородач» (2014 ТНТ)
- «Однажды в России» (2014 ТНТ)
- Love is… (2017, ТНТ)
- «Студия Союз» (2017, ТНТ)
- «Деньги или позор» (2017, ТНТ4)
- «Песни» (2018)
- «Большой завтрак» (2018)
- «Комик в городе» (2018)
- «Замуж за Бузову» (2018)
- «Прожарка» (2018)
- «Домашний Арест» (2018)
- «Год Культуры» (2018)
- «Жуки» (2019)
- «План Б» (2019)
- «Триада» (2019)
Կինոնախագծեր
Կինոնախագծերի պրոդյուսեր՝
- «Самый лучший фильм» (2008)
- «Самый лучший фильм 2» (2009)
- «Наша Russia. Яйца судьбы» (2010)
- «Самый лучший фильм 3-ДЭ» (2011)
- «Попугай Club» (2014)
- «Книга» (2014)
- «Гоголь. Начало» (2017)
- «Zомбоящик» (2017)
Ընտանիք և անձնական կյանք
Հայրը՝ Օթարի Ջանիբեկի Հակոբյանը, Խորհրդային Հայաստանում զբաղեցրել է կուսակցական բարձր պաշտոններ:
Մայրը՝ Էլլա Էդուարդի Հակոբյանը, ատամնաբույժ է:
Քույրը՝ Լիլիթ Օթարի Հակոբյան:
Ամուսնացած է, ունի երեք երեխա։ Կինը՝ Էլինա Լևոնի Ջանիբեկյան
Երեխաները՝ Նարեկ, Արամ, Էվա։
Ծանոթագրություններ
- ↑ Ես նաև «գործող» հայ եմ. Արթուր Ջանիբեկյան
- ↑ Արթուր Ջանիբեկյանը snob.ru կայքում
- ↑ 50 աստղ
- ↑ Հայտնի պրոդյուսերը բազմաթիվ նոր ծրագրեր ունի
- ↑ Արթուր Ջանիբեկյանի մասին avproduction.am կայքում
- ↑ Ուսանողները և ինտերնները մտել են Comedy Club - «КоммерсантЪ» օրաթերթ, 08.09.2010 (Արխիվացված օրիգինալից 24.07.2014)
- ↑ Կես Միլլիարդ դոլլար Comedy Club-ի համար. – Радио Business FM, 11.04.2012 (Արխիվացված օրիգինալից 01.08.2014)
- ↑ Մասայական արվես: Հեռուստատեսությունների համար ամենաշատ բովանդակություն արտադրող ընկերություն
- ↑ Արթուր Ջանիբեկյանը` Վիտալի Մաինսկու «Գիրքը» ֆիլմի պրոդյուսեր, 2014г. –36 ММКФ կայք (Արխիվացված օրիգինալից 15.07.2014)
- ↑ Արթուր Ջանիբեկյանը` «Գիրքը» ֆիլմի պրոդյուսեր - Интернет-Холдинг Медиамакс կայք (Արխիվացված օրիգինալից 15.07.2014)
- ↑ Արթուր Ջանիբեկյանը` «Գիրքը» ֆիլմի պրոդյուսեր - Кино Поиск կայք
- ↑ Արթուր Ջանիբեկյանը գլխավորել է «Գազպրոմ-Մեդիայի» ժամանցային հեռուստաալիքները
- ↑ Comedy Club-ի հիմնադիրը դարձել է «Գազպրոմ-Մեդիայի» 4 հեռուստաալիքների ղեկավարը
- ↑ 2018 թվականի լավագույն սերիալները: «Кинопоиск» կայքի վարկածով, 18.12.2018
- ↑ 2018 թվականի արդյունքները: Ռուսական 5 լավագույն սերիալները "Кинократии" կայքի վարկածով, 22.12.2018
- ↑ Կինոյի և հեռուստատեսության արտադրողների ասոցիացիայի VII մրցանակաբաշխության հաղթողները, 28.03.2019
- ↑ «Տնային կալանք» սերիալը արժանացել է «Նիկա» մրցանակաբաշխության հատուկ մրցանակի, 30.03.2019
- ↑ «ТЭФИ – համագործակցություն» իններորդ միջազգայն հեռուստատեսային փառատոնի հաղթողները, 19.09.2019
- ↑ Հիմնադրամի մասին Արմենիան Մյուզիք կայքում
- ↑ «Վերածնունդ Մշակութային և Ինտելեկտուալ» հիմնադրամի մասին, հիմնադրամի պաշտոնական կայքում
- ↑ «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի պաշտոնական կայքէջը
- ↑ «Մեր մասին». www.armenianmusic.am. Վերցված է 2017-03-29-ին.
- ↑ Առօրյան «Հայկական Վիքիմեդիա» փեթակում
- ↑ «Սարոյան Հաուս» նախագիծի մասին
- ↑ Ֆրեզնոյում բացվում է Սարոյանի տուն-թանգարանը
- ↑ «Սարոյան հաուս» նախագիծը գրողի ծննդյան օրը ներկայացնում է նրա տուն-թանգարանի հայեցակարգը
- ↑ Պոստ Ֆակտում. Սարոյանի վերածնունդը
- ↑ Տուն-թանգարանի բացումը Ֆրեզնո քաղաքում
- ↑ 29,0 29,1 Sputnik. «Վատիկանում օծվեց Գրիգոր Նարեկացու արձանը. լուսանկարներ». armeniasputnik.am. Վերցված է 2018-04-05-ին.
- ↑ 30,0 30,1 Գրիգոր Նարեկացու արձանը տեղադրվել է Վատիկանում
- ↑ 31,0 31,1 Նարեկացու արձանն օրհնել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, եղբայրական այցը՝ մանրամասն
- ↑ 32,0 32,1 «Վատիկանում բացվեց Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018-04-05-ին.
- ↑ Հայաստանի հանրային ռադիոյի «Ոսկե ֆոնդը»
- ↑ Trends in Russian Media: A Conversation with Russian Television Personality Artur Janibekyan
- ↑ Արթուր Ջանիբեկյան՝ դասախոսություն Կոլումբիայի համալսարանում – Lifenews (Արխիվացված օրիգինալից 15.07.2014)
- ↑ Արթուր Ջանիբեկյան` դասախոսություն Կոլումբիայի համալսարանում, 09.11.2013г. - Columbia Sipa (SchoolofinternationalandPublicAffairs) Կոլումբիայի համալսարանի կայք (Արխիվացված օրիգինալից 15.07.2014)
- ↑ Արթուր Ջանիբեկյանը` Դավիթ Մինասյանի «Տղամարդիկ» քանդակի հովանավոր - «Армянское Бюро Путешествий» (Ճամփորդությունների հայկական գործակալություն) (Արխիվացված օրիգինալից 15.07.2014)
- ↑ Արթուր Ջանիբեկյանը` Դավիթ Մինասյանի «Տղամարդիկ» քանդակի հովանավոր – DeFacto կայք – հարցազրույց Դավիթ Մինասյանի հետ (Արխիվացված օրիգինալից 15.07.2014)
- ↑ Արթուր Ջանիբեկյան ը` Դավիթ Երևանցու «Կյանքի հավերժություն» քանդակի հովանավոր, 2012 –«Ազգային գաղափար» (Национальная идея) կայք (Արխիվացված օրեգինալից)
- ↑ Արթուր Ջանիբեկյան ը` Դավիթ Երևանցու «Կյանքի հավերժություն» քանդակի հովանավոր , 2012 – Անկախ հասարակաքաղաքական «Новое время» (Նոր ժամանակ) օրաթերթ (Արխիվացված օրիգինալից 15.07.2014)
- ↑ Արթուր Ջանիբեկյանը` Հայ Առաքելական Եկեղեցու բարձր պարգև Սուրբ Գրիգոր Նարեկացու անվ պարգև–եկեղեցու կայք (Արխիվացված օրիգինալից 15.07.2014)
Արտաքին հղումներ
- "Ամենալավ ֆիլմը" (Самый лучший фильм) հավաքեց ռեկորդային քանակությամբ եկամուտ - «КоммерсантЪ» օրաթերթ, 30.01.2008 (Արխիվացված օրիգինալից 24.07.2014)
- Արթուր Ջանիբեկյան - E-xecutive.ru - «Comedy Club-ը դատապարտված է հավերժության», 08.04.2009 (Արխիվացված օրիգինալից 15.07.2014)
- Comedy-ն հայտարարել է ծիծաղի գինը- «КоммерсантЪ» օրաթերթ, 26.03.2010 (Արխիվացված օրիգինալից 24.07.2014)
- Կոնվեյերային հումոր (Юмор конвейерной сборки) - «КоммерсантЪ» օրաթերթ, 29.03.2010 (Արխիվացված օրիգինալից 24.07.2014)
- Արթուր Ջանիբեկյան - «КоммерсантЪ» օրաթերթ - «Ժամանցային հեռուստատեսություն Ռուսաստանում` առավելագույն ազատամիտ արարք», 08.04.2010 (Արխիվացված օրիգինալից 15.07.2014)
- Նոր "Комеди Клаб" կհեռարձակվի ТНТ հեռուստաալիքով ապրիլի 23 - РИА Новости, 08.04.2010 (Արխիվացված օրիգինալից 24.07.2014)
- Արթուր Ջանիբեկյան - «КоммерсантЪ» օրաթերթ - «Բիզնեսում առավել արդյունավետ է լինել Կարաբաս-Բարաբաս», 12.04.2010 (Արխիվացված օրիգինալից 23.07.2014)
- 2010թ. ֆիլմերի վարձույթում աչքի են ընկել ընդամենը վեց ռուսական ֆիլմ («Наша Russia: Яйца судьбы».) – «РБК daily» օրաթերթ, 29.12.2010 (Արխիվացված օրիգինալից 24.07.2014)
- "Доме-2"-ում կատակերգություն են խաղում- Газета «КоммерсантЪ»: 14.01.2011 (Արխիվացված օրիգինալից 24.07.2014)
- Արթուր Ջանիբեկյան —«Аэрофлот» ամսագիր - «Յոթնապատիկ հնարք ականջներով» (Семикратный финт ушами), մայիս 2013
- Արթուր Ջանիբեկյան — «Аэрофлот Премиум» ամսագիր - «Ազգային առանձնահատկությունների, արևի էներգիայի և իրաան հումորի մասին», մայիս 2013
- Արթուր Ջանիբեկյան ` ԱՅԲ կրթական համալիրի հովանավոր. ԱՅԲ կրթական համալիրի մասին (Արխիվացված օրիգինալից. 07.2014)