«Պրոտերոզոյան դարաշրջան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 29. Տող 29.
Աֆրիկայի հարավում այդ ժամանակահատվածում ձևավորվել են ոսկու-ուրանա-ծծմբահրաքարային խառնահանքեր։
Աֆրիկայի հարավում այդ ժամանակահատվածում ձևավորվել են ոսկու-ուրանա-ծծմբահրաքարային խառնահանքեր։


Ուշ պրոտերոզոյը հայտնի է երկաթահանքերով (օրինակ՝ Ուրալում), պղնձա-պոլիմետաղային հանքվայրերով (օրինակ՝ Ավստրալիա), ինչպես նաև ուրանային, կոբալտի, պղնձային, անագի հանքաքարերով։
Ուշ պրոտերոզոյը հայտնի է երկաթահանքերով (օրինակ՝ Ուրալում), պղնձա-բամզամետաղային հանքավայրերով (օրինակ՝ Ավստրալիա), ինչպես նաև ուրանային, կոբալտի, պղնձային, անագի հանքաքարերով։


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

12:58, 1 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ

Պրոտերոզոյան դարաշրջան, պրոտերոզոյ (հին հունարեն՝ πρότερος «առաջին, ավագ» + ζωή «կյանք»), երկրաբանական դարաշրջան[1][2], որ եղել է 2500-ից մինչև 541,0 ± 1,0 մլն տարի առաջ[3]։ Հաջորդել է արխեյան դարաշրջանին։

Պրոտերոզոյան դարաշրջանն ամենաերկարատևն է Երկրի պատմության մեջ։

Պարբերացում

Պրոտերոզոյը բաժանվում է երեք ժամանակաշրջանների.

Առավել նշանակալի իրադարձություններ

  • Թթվածնային աղետը պալեոպրոտերոզոյում, Երկրի օզոնային շերտի ձևավորում,
  • Համաշխարհային օվկիանոսի ժամանակակից ծավալի ձևավորում[5],
  • Երկրի պատմության ամենաերկարատև՝ գուրոնյան սառցակալումը (2,4-2,1 մլրդ տարի առաջ), գլոբալ սառցակալման մի քանի փուլեր նեոպրոտերոզոյում,
  • Ի հայտ են եկել բազմաբջիջ օրգանիզմներ՝ սպունգներ, սնկեր։
  • Նախակորիզավորների (բակտերիաներ և միաբջիջ ջրիմուռներ, որոնք հավանաբար բնակվել են նաև ցամաքում՝ ջրամբարների մոտ գտնվող մասնակի ջրածածկման գոտիներում) կենսագործունեության արդյունքը դարձել է հողի ձևավորումը։

Երկիր-ձնագունդ

Բնական էվոլյուցիայի արդյունքում Արևն ավելի ու ավելի շատ էներգիա է տվել արխեյի և պրոտերոզոյան դարաշրջաններում, Արևի լուսատվությունը բարձրանում է 6 %-ով յուրաքանչյուր մեկ մլրդ տարում[6]։ Արդյունքում Երկիրն սկսել է ավելի շատ էներգիա ստանալ Արևից պրոտերոզոյում։ Այնուամենայնիվ, Երկիրը չի տաքացել։ Դրա փոխարեն, ըստ երկրաբանական տվյալների, պրոտերոզոյի սկզբում Երկիրն սկսել է սառչել։ Սառցաշերտերը, որ գտնվել են Հարավային Աֆրիկայում, վերագրվում են 2,2 մլրդ տարի առաջ ընկած ժամանակահատվածին, իսկ պալեոմագնիսային չափումների տվյալները ցույց են տվել, որ դրանք գտնվել են հսարակածի շրջանում։ Այսպիսով՝ սառցակալումը, որը հայտնի է որպես գուրոնյան սառցակալում, հավանաբար եղել է գլոբալ։ Որոշ գիտնականներ պնդում են, որ այդ և պրոտերոզոյի մյուս սառցե դարաշրջաններն այնքան լուրջ են եղել, որ երկրագունդն ամբողջությամբ սառցակալել է բևեռներից մինչև հասարակած։ Այդ վարկածը կոչվում է Երկիր-ձնագունդ[7]։

Սառցե դարաշրջանը շուրջ 23 մլրդ տարի առաջ կարող էր ուղղակիորեն լինել մթնոլորտում թթվածնի խտության ավելացման հետևանք, ինչը հանգեցրել է մեթանի (CH4) պարունակության նվազման։ Մեթանն ուժեղ ջերմոցային գազ է, սակայն թթվածնի հետ փոխազդում է՝ առաջացնելով ածխաթթու գազ (CO2), որը պակաս արդյունավետ ջերմոցային գազ է[6]։ Երբ մթնոլորտում հայտնվել է ազատ թթվածին, մեթանի խտությունը կարող էր կտրուկ անկում ապրել, ինչը հանգեցրել է ջերմոցային էֆեկտի նվազմանն ու սառցակալմանը[8]։

Անվանում

Էոզոյ, էոզոյան ժամանակաշրջան (հին հունարեն՝ ἕως – արևածագ, էոզոյ – կյանքի արևածագ) ներկայում հնացած տերմին է, որ 1865 թվականին առաջարկել է գերմանացի երկրաբան, Ֆրայբերգի լեռնագործության ակադեմիայի պրոֆեսոր Բեռնարդ Կոտտան[9] (1808-1879) «Մեր ժամանակի երկրաբանությունը» գրքում որպես երկրաժամանակագրական սանդղակի տարր[10]։ Օգտագործվել է Ջոն Դոուսոնի կողմից մինչքեմբրիի և գլխավորապես պրոտերոզոյի բոլոր կազմավորումները նշելու համար[11]։ Պրոտերոզոյ տերմինը ներմուծել է Է. Էմմոնսը 1888 թվականին[12]։

Օգտակար հանածոներ

Վաղ պրոտերզոյը եղել է երկաթահանքային կուտակումների ժամանակաշրջան (օրինակ՝ Կրիվոյ Ռոգ, Կուրսկի մագնիսային անոմալիա)։

Աֆրիկայի հարավում այդ ժամանակահատվածում ձևավորվել են ոսկու-ուրանա-ծծմբահրաքարային խառնահանքեր։

Ուշ պրոտերոզոյը հայտնի է երկաթահանքերով (օրինակ՝ Ուրալում), պղնձա-բամզամետաղային հանքավայրերով (օրինակ՝ Ավստրալիա), ինչպես նաև ուրանային, կոբալտի, պղնձային, անագի հանքաքարերով։

Ծանոթագրություններ

  1. «Proterozoic – definition of Proterozoic in English from the Oxford dictionary». OxfordDictionaries.com. Վերցված է 2016-01-20-ին.
  2. Proterozoic
  3. Международная стратиграфическая шкала (версия за август 2012) на сайте Международной комиссии по стратиграфии
  4. Speer, Brian. «The Proterozoic Eon». University of California Museum of Paleontology.
  5. История атмосферы и гидросферы
  6. 6,0 6,1 J.I. Lunine. Earth: Evolution of a Habitable World. — Cambridge: Cambridge University Press, 1999. — ISBN 0-521-64423-2.
  7. «Snowball Earth». snowballearth.org (2006–2009). Արխիվացված է օրիգինալից 2012-08-08-ին. Վերցված է 2012-04-13-ին.
  8. «What caused the snowball earths?». snowballearth.org (2006–2009). Արխիվացված է օրիգինալից 2012-08-08-ին. Վերցված է 2012-04-13-ին.
  9. «Котта, Бернгард». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  10. О биосфере Земли — Планета и царства природы — Среда обитания — ru-mo — Персональный сайт ru-mo
  11. ЭОЗОЙСКАЯ ГРУППА, ЭОЗОЙ
  12. Докембрий հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 

Գրականություն

  • Иорданский Н. Н. Развитие жизни на земле. — М.: «Просвещение», 1981.
  • Ушаков С. А., Ясаманов Н. А. Дрейф материков и климаты Земли. — М.: «Мысль», 1984.
  • Ясаманов Н. А. Популярная палеогеография. — М.: «Мысль», 1985.
  • Короновский Н. В., Хаин В. Е., Ясаманов Н. А. Историческая геология: Учебник. — М.: «Академия», 2006.
  • Ясаманов Н. А. Древние климаты Земли. — Л.: «Гидрометеоиздат», 1985.
  • J.I. Lunine Earth: Evolution of a Habitable World. — Cambridge: Cambridge University Press, 1999. — ISBN 0-521-64423-2

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրոտերոզոյան դարաշրջան» հոդվածին։