«Կրետե»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից Advanced mobile edit
Տող 54. Տող 54.
== Աշխարհագրական բնութագիր ==
== Աշխարհագրական բնութագիր ==
Կղզու մակերեսը կազմում է 8261 կմ<sup>2</sup> (Գավդոս եւ Դիա կղզիների հետ միասին` 8336 կմ<sup>2</sup>)։<br />
Կղզու մակերեսը կազմում է 8261 կմ<sup>2</sup> (Գավդոս եւ Դիա կղզիների հետ միասին` 8336 կմ<sup>2</sup>)։<br />
Բնակչությունը կազմում է 623 հազար մարդ։ Կրետեն որպես Հունական մարզ բաժանված է 4 [[նոմ]]երի կամ տարածաշրջանային միավորի։ Դրանք են [[Չանիա]]ն, [[Լասիթի]]ն, [[Ռեթիմնո]]ն, [[Հերակլիոն]]ը։
Բնակչությունը կազմում է 623 հազար մարդ։ Կրետեն որպես Հունական մարզ բաժանված է 4 [[նոմ]]երի կամ տարածաշրջանային միավորի։ Դրանք են [[Խանիա]]ն, [[Լասիթի]]ն, [[Ռեթիմնո]]ն, [[Հերակլիոն]]ը։


== Կրետեն առասպելաբանության մեջ ==
== Կրետեն առասպելաբանության մեջ ==

12:22, 16 Նոյեմբերի 2019-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կրետե (այլ կիրառումներ)
Կրետե
Տեսակկղզի և տուրիստական վայր
ԵրկիրՀունաստան
Վարչատարածքային միավորԿրետեի շրջան
ՎայրԵգեյան ծով
ՏեղադրությունՄիջերկրական ծով
Երկարություն254 կմ
Լայնություն60 կմ
Մակերես8335,88 կմ²
Բնակչություն623 065 մարդ (2011)[1]
Կրետե (Հունաստան)##
Կրետե (Հունաստան)
<div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:52.896540740741%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%">
Քարտեզ
Քարտեզ

Կրետե[2] (հուն․՝ Κρήτη Կրիտի), Հունաստանի ամենամեծ և ամենախիտ բնակեցված կղզին: Ըստ տարածքի՝ 88-րդն է աշխարհում և հինգերորդը Միջերկրական ծովում՝ Սիցիլիայից, Սարդինիայից, Կորսիկայից և Կիպրոսից հետո:

Կրետե կղզին հարակից մի շարք մանր և միջին չափի կղզիների հետ միասին կազմում է Կրետեի պերիֆերիան (հուն․՝ Περιφέρεια Κρήτης), որը հանդիսանում է Հունաստանի Հանրապետության 13 վարչատարածքային միավորներից մեկը: Կրետեի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Հերակլիոնն է՝ 623․065 մարդ բնակչությամբ (ըստ 2011 թվականի տվյալների):

Կրետեն կարևոր դեր ունի Հունաստանի տնտեսության և մշակույթի մեջ: Կրետեի Մինոսյան քաղաքակրթությունը, որ գոյատևել է մ.թ.ա. 2600 թվականից մինչև մ.թ.ա. 1400 թվականը, համարվում է Եվրոպայի ամենահին քաղաքակրթությունը, իսկ Կրետեի ծովապետությունը՝ հնագույն քաղաքակրթության օրրաներից մեկը[3] :

Անվանում

Կրետեի մասին առաջին հիշատակումներն եղել են մ.թ.ա. 18-րդ դարի սիրիական Մարի քաղաք-պետությանը նվիրված աշխատությունում[4], նեո-ասորեստանյան գրառումներում և Աստվածաշնչում: Կրետե կղզու անվանումը հիշատակված է նաև հինեգիպտական գրառումներում, որտեղ այն նշվում է կեդտիու անվանումով:

Կղզու ներկայիս անվանումը հիշատակված է միկենյան հունական տեքստերում[5]՝ «𐀐𐀩𐀳» գրությամբ (Կե-րե-տե, հետագա հունարենում՝ «Κρῆτες», որը «Κρής» բառի հոգնակին է[6]): Հին հունարեն լեզվով Կրետե կղզու մասին առաջին գրվածքը հանդիպում է «պատմության հոր»՝ հին հույն պատմիչ Հոմերոսի «Ոդիսականը» ստեղծագործության մեջ[7][8]: Դրա ստուգաբանությունն անհայտ է: Լատիներենով կղզին անվանվում է ժամանակակից Կրետե (լատին․՝ Creta) անվամբ:

Կրետեի բնօրինակ արաբերեն անվանումն է Իքրիթիշ (արաբ․՝ اقريطش‎‎): Կրետեի էմիրության հիմնադրումից հետո նրա մայրաքաղաքը կոչվել է Ռաբդ ալ-Հանդաք (արաբ․՝ ربض الخندق‎‎): Ներկայումս այդ քաղաքը կոչվում է Հերակլիոն:

Հետագայում կղզին կոչվել է նաև Քսանդաքս (հուն․՝ Χάνδαξ) կամ Քսանդակաս (հուն․՝ Χάνδακας): Օսմանյան կայսրության տիրապետության տարիներին հին թուրքերեն լեզվով քաղաքն անվանվել է գիրիտ (كريت):

Աշխարհագրական բնութագիր

Կղզու մակերեսը կազմում է 8261 կմ2 (Գավդոս եւ Դիա կղզիների հետ միասին` 8336 կմ2
Բնակչությունը կազմում է 623 հազար մարդ։ Կրետեն որպես Հունական մարզ բաժանված է 4 նոմերի կամ տարածաշրջանային միավորի։ Դրանք են Խանիան, Լասիթին, Ռեթիմնոն, Հերակլիոնը։

Կրետեն առասպելաբանության մեջ

Կրետեն ունի հարուստ դիցաբանություն, որը մեծապես կապված է հին հունական աստվածների և մասամբ նաև՝ մինոսյան քաղաքակրթության հետ։

  • Իդա լեռան Իդայոն քարանձավում է ծնվել Զևս աստվածը, ում մայրը՝ Հռեան փախել էր իր ամուսին Քրոնոսից։
  • Պաքսիմադիա կղզիները Արտեմիս ստվածուհու և Ապոլլոն աստծո ծննդավայրն են։ Փաիստոսում տարածված էր նրանց մոր՝ Լետոն աստվածուհու պաշտամունքը։
  • Աթենաս աստվածուհին լողացել է Վուլիսմենի լճում։
  • Զևս աստվածը Կրետեում շանթահարեց կղզին ահաբեկող հսկա մողեսին։ Մողեսը վայրկենապես քարացավ և դարձավ Դիա անունով կղզին։ Կղզին երևում է Կնոսոսից և ունի հսկայական մողեսի ձև։
  • Լեֆկաի կղզյակները սիրենների և մուսաների մրցույթի հետևանք են։ Մուսաներն այնքան էին վշտացել պարտության համար, որ պոկոտեցին իրենց մրցակիցների թևերի փետուրները։ Սիրենները սպիտակեցին և թափվեցին ծովի մեջ Ապտերայի («անփետուր») մոտ և Լեֆկաի ծովախորշում ձևավորեցին կղզիներ։
  • Հերակլեսն իր հրաշագործություններից մեկի ժամանակ Կրետեի ցուլին տարավ Պելոպոնես։
  • ևրոպայի ու Զևսի ամուսնությունից ծնվեցին երեք որդի՝ Մինոսյան քաղաքակրթության հիմնադիրներ Հռադամանթիսը և Մինոսը և Լիկիայում իր պետությունը հիմնած Սարպեդոնը։
  • Մահից հետո Մինոս թագավորը դարձավ Հադեսի մեռյալների դատավոր։
  • Կնոսոսի պալատի լաբիւրինթոսի հետ է կապված Թեսևսի և Մինոտավրոսի առասպելը, որում Թեսևսը տապալում է Մինոտավրոսին։
  • Մինոս արքայի մոտ գերի ընկած Իկարոսն ու Դեդալոսը նրանից ազատվելու համար պատրաստեցին թևեր, ամրացրին իրենց վրա և թռան երկինք։

Կրետեում ծնված նշանավոր մարդիկ

Աղբյուրներ

  1. Απογραφή Πληθυσμού - Κατοικιών 2011 (հուն.)Ελληνική Στατιστική Αρχή, 2011.
  2. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
  3. Հին Կրետե Օքսֆորդի գրադարանն օնլայն՝ դասականներ
  4. Stephanie Lynn Budin, The Ancient Greeks: An Introduction (New York: Oxford UP, 2004), 42.
  5. O. Dickinson, The Aegean Bronze Age (Cambridge, UK: Cambridge UP, 1994), 241-244.
  6. «The Linear B word ke-re-si-ji». Palaeolexicon. Word-study tool for ancient languages.
  7. Book 14, line 199; Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon
  8. Edwin L. Brown, "Linear A on Trojan Spindlewhorls, Luvian-Based ϜΑΝΑΞ at Cnossus", in Qui miscuit utile dulci: Festschrift Essays for Paul Lachlan MacKendrick, eds., Gareth Schmeling, Jon D. Mikalson, 1998, p. 62.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրետե» հոդվածին։
Հունաստանի վարչական բաժանում (պերիֆերիաներ)

ԱտտիկաԿենտրոնական ՀունաստանԿենտրոնական ՄակեդոնիաԿրետեԱրևելյան Մակեդոնիա և ԹրակիաԷպիրուսՀոնիական կղզիներՀյուսիսային Եգեյան կղզիներՊելոպոնեսՀարավային Եգեյան կղզիներԹեսալիաԱրևմտյան ՀունաստանԱրևմտյան Մակեդոնիա